Ստոկհոլմի համաձայնագիրը` որպես նախաբան, Եմենում խաղաղության հաստատման համար
Եմենի բանակցությունների չորրորդ փուլը մեկնարկել էր դեկտեմբերի 6-ին, Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում` եմենական կողմի մասնակցությամբ: Բանակցությունների այս փուլն ավարտվեց դեկտեմբերի 13-ին`Ալ Հուդայդա քաղաքում հրադադարի ու գերիների փոխանակման մասին պայմանավորվածության ձեռքբերմամբ:
Բանակցությունների հաջորդ փուլը կմեկնարկի 2019թ․ հունվարին` ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ: Շվեդիայի բանակցությունները որոշակի ձեռքբերում են համարվում, քանի որ նախկինում, Սաուդյան Արաբիայի ու նրա դաշնակիցների չհամաձայնվելու պատճառով, այս բանակցությունները կանգնում էին փակուղու առաջ: Ամեն դեպքում, այն ինչ կարևոր է այս բանակցություններում, ճգնաժամը լուծելուն ուղղված քաղաքական գործընթացի ուղղությամբ արված առաջին քայլն է: Մի ճգնաժամ, որը շարունակվում է արդեն 4 տարի: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշը համոզված է, որ Ալ Հուդայդա քաղաքում հրադադար հաստատելու մասին պայմանավորվածությունն այս բանակցությունների ամենակարևոր ձեռքբերումն է և Եմենի ճգնաժամի լուծմանն ուղղված առաջին քայլը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ասելով. «Այս համաձայնությունից հետո, Ալ Հուդայդա քաղաքում կհաստատվեն համատեղ ուժեր և ամբողջ նահանգում հրադադար կհաստատվի»: Եմենի հարցով ՄԱԿ-ի ներկայացուցիչ Մարտին Գրիֆիցը, դեկտեմբերի 13-ին ձեռքբերված հրադադարի պայմանավորվածության մասին ասել է, որ զինվորականները պետք է նահանջեն նախ` Ալ Հուդայդա, Ալ Սալիֆ և Ռաաս Իսա նավահանգիստներից, այնուհետև` Ալ Հուդայդա քաղաքից: Դրանից հետո, ՄԱԿ-ը պետք է վերահսկի քաղաքը:
Պետք է ասել, որ միլիոնավոր եմենցիների համար նախատեսված հումանիտար օգնությունները նախկինում տեղափոխվում էին Ալ Հուդայդա նավահանգստից:
Շվեդիայի համաձայնագիրը` դրական քայլ
Շվեդիայի համաձայնագրի համաձայն, Ալ Հուդայդայում պետք է հաստատվի հրադադար և իրականացվի գերիների փոխանակում: Դա դրական է գնահատվում, սակայն այն կհաստատվի միայն այն ժամանակ, երբ բանակցող կողմերը, հատկապես` Ռիադը, ամբողջությամբ պատասխանատու լինեն դրա նկատմամբ: Այն, ինչ կարևորվում է ներկայումս, Եմենի ժողովրդի դիմադրությունն է Սաուդյան կոալիցիայի հարձակումների նկատմամբ և այն, որ կոլացիան պարտավորվեց նստել բանակցությունների սեղանին: Շվեդիայի բանացություններից առաջ, Սաուդյան կոալիցիան, ԱՄՆ-ի ռազմական ու ֆինանսական աջակցությամբ արեց ամեն ինչ` Եմենի ժողովրդի դիմադրությունը կոտրելու և բանակցություններում արտոնություն ստանալու համար: Սակայն կոալիցիային չհաջողվեց իրականացնել այս նպատակը և Ռիադը պարտավոր եղավ մասնակցել բանակցություններին, առանց նախապայմանի:
Եմենի հեղափոխական գերագույն կոմիտեի նախագահ Մոհամմեդ Ալի Ալ Հուսին, Շվեդիայի բանակցություններից առաջ ասաց. «Եթե Եմենի բանակը և ժողովրդական կոմիտեները չդիմադրեին, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի և Էմիրությունների միլիտարիստական նկրտումները չէին պարզվի»: Նա հավելել է. «Գոյություն ունի ավելի քան 5000 փաստ` ԱՄՆ-ի, Արաբիայի ու Էմիրությունների կողմից Եմենում մարդու իրավունքները ոտնահարվելու մասին: Իսկ այն մարդկային ողբերգությունը, որի հետևանքով Եմենը կանգնած է սովի վտանգի առաջ, ՄԱԿ-ի ԱԽ-ին և աշխարհի երկրներին ստիպեց դիմել լուրջ քայլերի`Եմենում հանցագործությունները դադարեցնելու ուղղությամբ»:
Երկու կարևոր ձեռքբերում Եմենի համար
Ստոկհոլմում կայացած և երկու շաբաթ տևողությամբ բանակցությունները շատ բարդ էին, քանի որ դրանք պետք է փոխվստահություն ստեղծեին կողմերի միջև և ամենաբարդ ճգնաժամերից մեկի համար լուծում գտնեին: Իհարկե, եթե այս ջանքերը շարունակվեն, կարելի էր հույս ունենալ, որ այլևս ականատես չենք լինի Եմենի վրա Սաուդյան Արաբիայի հարձակումներին: Շվեդիայի բանակցություններում եմենական խմբերի համար ամենակարևոր ձեռքբերումն այն էր, որ Ալ-Հուդայդա քաղաքի ու նավահանգստի հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց: Բացի այդ, համաձայնությունը ներառում է նաև Եմենի արևմտյան հատվածում լարվածության նվազեցումը: Սակայն անկախ ամեն ինչից, պետք է ասել, որ Եմենի Անսարալլահ ժողովրդական շարժումն այսպիսով քաղաքական մեծ հաղթանակ ձեռք բերեց, քանի որ որպես Եմենի ժողովրդի ներկայացուցիչ, մասնակցեց բանակցություններին: Ավելի վաղ, Սաուդյան Արաբիան չէր ընդունում Անսարալլահի մասնակցությունը բանակցություններին: Սակայն պետք է նշել, որ Անսարալլահը Եմենի ժողովրդի անքակտելի մասնիկն է և անցած 4 տարիների ընթացքում, եմենցիներին պաշտպանել է սաուդյան կոալիցիայի հարձակումներից: Այս կապակցությամբ, փորձագետ Սեյեդ Հադի Սեյեդ Աֆղահին նշում է, որ Շվեդիայի համաձայնությունը քաղաքական հաղթանակ էր Անսարալլահ շարժման համար, քանի որ ավելի վաղ, Սաուդյան Արաբիայի կողմնակիցները պնդում էին, որ շարժման անդամները ծայահեղականներ են: Սակայն այսօր, երբ Եմենի Անսարալլահ շարժումը հրավիրվում է բանակցություններին, դա վկայում է, որ Արաբիան պաշտոնապես ընդունում է Եմենի ժողովրդի պաշտոնական ներկայացուցչին, ում վերահսկողության տակ գտնվում են երկրի ռազմավարական շրջանները: Փորձագետը նշում է. «Ալ Հուդայդա նահանգում հրադադարի հաստատումը շատ կարևոր էր, քանի որ այսուհետ, երբ երկու կողմերի զորքերը դուրս գան Ալ Հուդայդայից, եմենական ուժերը կշարունակեն կառավարել քաղաքը»:
Խոչընդոտներ, որ ստեղծեց Ռիադի պատվիրակությունը
Չնայած Ստոկհոլմի բանակցություններում ձեռք բերվեց երեք համաձայնություն, սակայն պայմաններ չստեղծվեցին մյուս համաձայնությունների համար, քանի որ Ռիադը համագործակցություն չցուցաբերեց: Դրանցից մեկը Եմենի մայրաքաղաք Սանաայի օդանավակայանի հարցն էր, քանի որ Սաուդյան Արաբիայի կողմից հովանավորվող Մանսուր Հադիի պաշտոնանկ եղած կառավարությունը պնդում էր, որ այն պետք է վերածվի ներքին օդանավակայարանի: Սակայն Սանաայի պատվիրակությունը նշում էր, որ Անսարալլահ շարժումը համաձայն է, որ ՄԱԿ-ը դերակատարություն ունենա օդանավակայանի կառավարման հարցում: Այս երկու կարծիքները պատճառ դարձան, որ այս հարցի շուրջ կողմերը համաձայնության չգան: Իսկ Եմենի ազգային փրկության կառավարության տեղեկատվության նախարար Զեյֆոլլա Ալ Շամիի ասելով. «Շվեդիայի բանակցությունները որոշակի առաջխաղացում էին համարվում, չնայած Անսարալլահ շարժումը հույս ուներ համապարփակ համաձայնություն ձեռք բերել Եմենի պատերազմի կապակցությամբ»: Նա հավելում է, որ դժբախտաբար, Մանսուր Հադիի կառավաությունն արդեն չունի որոշում կայացնելու հնարավորություն և պետք է խորհրդակցի սաուդցի, ամերկացի և էմիրաթցի պաշտոնյաների հետ: Եվ այդ պատճառով էլ Շվեդիայի բանակցությունները նրանց համար որոշակի խնդիրներ են առաջացնում:
Անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերջ տալ Եմենի ժողովդրի տառապանքներին
Եմենն արդեն շուրջ չորս տարի կանգնած է մարդկային ողբերգության առւև և այս վիճակն ավելի են կարևորում Շվեդիայի բանացությունները: Բանակցությունների նպատակն է հնարավորինս արագ գտնել այս պատերազմին վերջ տալու ճանապարհը: ՄԱԿ-ի հումանիտար հարցերով տեղակալ Մարկ Լաքոքը, դեկտեմբերի 14-ին խոսելով այն մասին, որ բազմաթիվ եմենական ընտանիքներ այսօր անօթևան են, հավելեց, որ միլիոնավոր եմենցիներ թերսնման խնդիր ունեն: Այս վիճակը պահանջում է կրկնապատկել պատերազմը վերջ տալուն ուղղված ջանքերը: Բացի այդ, պետք է ավելի ընդգծվի նաև ՄԱԿ-ի դերը: Նախատեսվումէ , որ Եմենի հարցերով ՄԱկ-ի հատուկ պատվիրակ Մարտին Գրիֆիցը ջանք չխնայի`Ստոկհոլմում ձեռք բերված համաձայնությունը գործադրելու և այդպիսով Եմենի հարցի վերջնական լուծման ուղղությամբ:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջինարևելյան բաժնի պետ Ֆաբրիզիո Կարբոնին, կարևորելով Եմենի բանակցությունները, նշել է, որ այս երկրում հարցի լուծումը քաղաքական է և պատերազմը պետք է դադարեցվի: Իսկ երբ պատերազմը դադարի, այդ երկրում կհաստատվի իսկական խաղաղություն: