Դեկտեմբեր 22, 2018 16:27 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Եվրոպայում՝ «Կոշտ խնայողության» (austerity) քաղաքականության, ռասիզմի և իսլամաֆոբիայի տարածման արմատների դեմ անցկացված ցույցերի մասին:

Արևմտյան որոշ երկրներում իսլամաֆոբիայի ու իսլամատյացության տարածումը արձագանքներ է ունեցել: Արձագանքներից մեկը որոշ ժամանակ առաջ Լոնդոնում էր: Բրիտանիայի բնակչության տարբեր խավերի հազարավոր ներկայացուցիչներ այդ երկրի կենտրոնական պողոտաներում ցույցի էին դուրս եկել ատելությունից ու ռասիզմից դրդված հարձակումների ավելացման դեմ: Ցուցարարները հնչեցնելով «Դադարեցնել ռասիստական հարձակումները», «Իսլամաֆոբիան եւ պատերազմը բավարար են», «Ո՛չ ռասիզմին, ո՛չ ֆաշիզմին» կարգախոսները, անցնելով Լոնդոնի կենտրոնական պողոտաներից Բրիտանիայի վարչապետի նստավայրի առջև միացան իրար ու իրենց պահանջները արծարծեցին: Այդ ընթացքում բանախոսները քննադատելով ռասիզմի ու ատելության հողի վրա իրականացվող հարձակումների ավելացմանը հանգեցնող քաղաքականությունները, «կոշտ խնայողության»  քաղաքականության գործադրումը համարել են այդ երևույթի գլխավոր պատճառներից մեկը և կարևորել են այդ ամենին վերջ տալու անհրաժեշտությունը: Աշխարհի մյուս հասարակություների նման արևմտյան հասարակություններում նույնպես  հասարակական, տնտեսական ու քաղաքական բարդությունները խճճվել են: Տնտեսական, հասարակական, մշակութային, էթնիկ և կրոնական ճեղքվածքների մեծացմամբ հասարակությունը հավասարակշռության առանցքից շեղվել է ու միաժամանակ տարբեր դրսևորումներով աճում է ծայրահեղականությունը: Արևմտյան հասարակությունները հատկապես զարգացած երկրները մի քանի տասնամյակ է, ինչ աշխարհում ճանաչված են, որպես տարբեր քաղաքական, կրոնական և էթնիկ դասակարգումների պատկանող բնակչության խաղաղ համակեցության առումով օրինակելի երկրներ: Սակայն արևմտյան հասարակության այս դիմագիծը փոփոխության է ենաթարկվել: Արևմտյան զարգացած երկրները այժմ բնակչության տարբեր խմբերի խաղաղ համակեցության առումով անկում են ապրել:

Եվրոպական մեծ թվով երկրներում աճող ընթացք ունեն աջակողմյան ծայրահեղական, ռասիստական ու հակաիսլամական հոսանքները: Աջակողմյան ծայրահեղական հոսանքների աճի գլխավոր պատճառներից մեկը ֆինանսական ճգնաժամերին դիմակայելու նպատակով արևմտյան պետություների կողմից որդեգրված «Կոշտ խնայողության»  քաղաքականություններն են: Չնայած որ այս քաղաքականությունների գործադրումը ինչ-որ չափով կարողացել է հավասարակշռություն առաջացնել բյուջետային բացի լրացման ու բանկերի պարտքերի կրճատման գործում, սակայն այս քաղաքականությունները խոր ու ծավալուն հասարակական հետևանքներ են ունեցել եվրոպական երկրներում: Տնտեսական տարածության ավելացումը, գործազրկության ավելացումը և ժողովրդի գնողունակության կրճատումը պատճառ են դարձել արևմուտքում թուլանան լիբերալ-դեմոկրատական արժեքները: Արևմտյան իսլամատյաց ու Այլատյաց կուսակցությունները փոորձեցին ստեղծված բարդությունները չարաշահել ժողովրդին իրենց կողմը գրավելու համար: Նրանք փախստականերին համարում էին մեծ թվով դժվարությունների պատճառը այդ թվում շատ աշխատատեղեր զբաղեցնելը ու այդ իսկ պատաճառով էլ պահանջեցին սահմանափակել փախստականների մուտքը իրենց երկրներ: Աստիճանաբար այլատյացությունը Եվրոպայում հասարակական ու մշակութային բնույթ ստացավ և Շվեդիայի ու Նիդերլանդների նման հարուստ երկրներում էլ, որտեղ ֆինանսական ճգնաժամը շատ չէր ազդել նրանց կենցաղային պայմանների վրա, այլատյացությունը մեծ աճ ունեցավ: Աջակողմյան ծայրահեղական կուսակցությունները աննախադեպ հաղթանակ արձանագրեցին պառլամենտական ընտրություններում: Եվ քանի որ Եվրոպայում ապաստան գտած փախստականների մեծ մասը մուսուլմաններ էին, այլատյացությունը իսլամատյացության տեսք ստացավ: Եվրոպական երկրները և մեծ թվով ձախակողմ  ու չափավորական կուսակցություններ մրցելով աջակողմյան ծայրահեղականների հետ խստացնելով մուսուլմաններ համար սահմանափակումները իսլամատյացության ծավալների մեծացման պատճառ դարձան: Հենց այդ քայլերի շրջանակներում և եվրոպական մեծ թվով  երկրներում  հատկապես Բրիտանիայում բազմապատկվել են հակաիսլամական քարոզչությունները և մուսուլմանների ու իսլամական վայրերի վրա իրականացվող հարձակումները:

Եվրոպայի ամենաբազմամարդ ու դինամիկ մուսուլման փոքրամասնություններից մեկը Բրիտանիայում է գտնվում և այդ երկրում աջակողմյան ծայրահեղական ու հակաիսլամական հակումների աճը արձագանքներ է ունեցել մուսուլման և այլատյացությանը ընդդիմացող հասարակությունների մեջ: Լոնդոնում Վարչապետի նստավայրի դիմաց՝ «կոշտ խնայողության» (քաղաքականության, իսլամաֆոբիայի ու իսլամատյացության ավելացման դեմ անցկացված քանի հազար հոգանոց ցույցը այդ արձագանքների բացահայտ նմուշներից է: Այդ ցույցի ընթացքում նշելով որ «կոշտ խնայողության» (austerity) քաղաքականությավ իրագործումը ժողովրդին հանել է իրար դեմ՝ մեծ թվով ցուցարարներ կոչ են արել հնարավորինս շուտ դադարեցնել այդ քաղաքականությունները: Որոշ ցուցարարներ էլ անդրադառնալով Բրեքզիտի հանրաքվեից հետո Բրիտանիայում իսմաֆոբիայի, ատելությունից դրդված հարձակումների ու ռասիզմի աճին՝ հանրաքվեի քարոզարշավի ընթացքում փախստականների դեմ ատելություն տարածող ելույթները դասում են այդ երևույթների առաջացման պատճառների շարքում: Բրիտանիայի մի քաղաքացի, ով իր մոր հետ մասնակցել է այս ցույցին, ասել է.«Ես հպարտանում եմ, որ մասնակցում եմ ժողովրդի տարբեր խավերի մասնակցությամբ կայացած ցույցին»: Նա հավելել է.«Ատելությունից դրդված մոտեցումները մտահոգիչ են դարձել: Մենք կոչ ենք անում հնարավորինս շուտ դադարեցնել ժողովրդին իրար դեմ տրամադրող «կոշտ խնայողության» քաղաքականությունը»:

Այդ ցույցի ընթացքում միջահասակ մի կին, ով իր ձեռքում հակառասիստական բովանդակությամբ պաստառ էր կրում, ցույցի ուղերձի մասին ասել է.«Այս ցուցարարների ուղերձն է՝ այստեղ չպետք է դառնա ֆաշիստների, ռասիստների և ատելությունից դրդված վերաբերմունքների բնօրրան»: Նա հավելել է.«Այս ընթացքի շարունակմամբ այս երկիրը կդառնա ռասիստների ասպատակության միջավայրը»: Բրիտանացի մի երիտասարդ իր պահանջների մասին ասել է.«Ժողովուրդը մի շարք պահանջներով է մասնակցել այս ցույցին»: Նա հավելել է.«Մենք ուզում ենք ֆաշիստներին ու ռասիստներին հավաքեն մեր պողոտաներից և նրանց դրսևորվելու առիթ չտրվի»: Այս բողոքարար երիտասարդն ասել է.«Մենք կոչ ենք անում արտահերթ ընտրություններ անցկացվեն և դադարեցնել «կոշտ խնայողության» քաղաքականության գործադրումը, ինչը աղքատության տարածման պատճառ է դարձել»: Բրեքզիտի հանրաքվեի անցկացման կարևոր պատճառներից մեկը Բրիտանիայում փախստականների մուտքի օրենքների խստացումն է եղել: Այս պահանջը առաջին անգամ արծարծել է «Անկախություն» ազգայնական կուսակցությունը, և ապա նախկին չափավորական վարչապետ Դեյվիդ Քամերոնը ԵՄ-ից արտոնություններ ստանալու համար այն գործադրման է հանձնել: Քամերոնը ինքը ԵՄ-ի կազմում մնալու կողմնակիցներից մեկն էր: Սակայն հակառակ իր ակնկալության հանրավեն այլ արդյունք ունեցավ և բրիտանացիների մեծամասնությունը շատ քիչ տարբերությամբ քվեարկեց ԵՄ-ից դուրս գալու օգտին:

Պիտակ