Ռուհոլլահի դպրոցում (26.Պաղեստինի իդեալը)
Այս հաղորդումը նվիրված է Պաղեստինի ժողովրդի ինթիֆադայի վերաբերյալ իմամ Խոմեյնիի քաղաքական գաղափարախոսությանը:

Բարև Ձեզ, հարգելի բարեկամներ: Ձեզ ենք ներկայացնում «Ռուհոլլայի դպրոցում» հաղորդաշարի հերթական հաղորդումը: Նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք Սիոնիստական ռեժիմի վերաբերյալ իմամ Խոմեյնիի տեսակետների մասին: Նշեցինք, որ իմամ Խոմեյնին իր ողջ կյանքի ընթացքում փորձում էր աշխարհի բոլոր ժողովուրդներին, հատկապես` մուսուլմաններին ցույց տալ, որ հրեականությունը տարբերվում է սիոնիզմից, որը ռասիստական գաղափարախոսություն է և կրոնի անվան տակ զավթել է մի ժողովրդի տարածքն ու ամենասարսափելի հանցագործություններն է իրականցնում նրա դեմ:
Բացահայտելով Սիոնիստական ռեժիմի իսկական նպատակները, իմամ Խոմեյնին նշում էր, որ սիոնիստները նպատակ ունեն ստեղծել մեծ Իսրայել պետություն, որի սահմանները հասնում են Նեղոսից մինչև Եփրատ: Նշեցինք նաև, որ իմամ Խոմեյնիի կարծիքով, Պաղեստինի փրկության միակ ճանապարհը մուսուլման ժողովուրդների միասնությունն է և իսլամական գաղափարախոսության հիման վրա, նացիստական գաղափարախոսությունից հրաժարվելը:
Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք այն մասին, թե ինչպիսի դերակատարություն են ունեցել իսլամական հեղափոխությունն ու նրա ռաջնորդը և թե ինչպես բռնագրավված Պաղեստինում սկիզբ առավ ինթիֆադան:
Իսլամական հեղափոխության հաղթանակն իսլամական զարթոնքի շարժման կիզակետն էր: Չնայած իսլամական զարթոնքի հիմքն իսլամ աշխարհի պատմությունն էր, սակայն 1960-70-ական թթ, իսլամական երկրներում և հատկապես բռնագրավված տարածքներում, տիրում էր ճահճային վիճակ, քանի որ այդ երկրներում իշխում էին բռնատերերը: Իսլամական հեղափոխության հաղթանակը ոչ միայն իսլամ աշխարհում վերակենդանացրեց իսլամական գաղափարախոսությունը, այլ դրան քաղաքական նոր բովանդակություն տվեց: Իսլամական հեղափոխությունից առաջ, զարթոնքի շարժումը մշակութային ու գաղափարական էր և ներկայացնում էր մտավորականների կողմից: Նրանց գաղափարախոսությունը հիմնված էր իսլամական ինքնության վերակենդանացման վրա: Իմամ Խոմեյնին, որպես կրոնական առաջնորդ և հեղափոխության ղեկավար, մեծ դերակատարություն ունեցավ շահի ռեժիմի տապալման գործում: Այդպիսով, նա իր վրա սևեռեց իսլամ աշխարհի և հատկապես իրենց երկրի ազատության, անկախության ու հասարակական արդարության համար պայքարողների ուշադրությունը: Պաղեստինցի մարտնչողներն Իրանի իսլամական հեղափոխությունից առաջ փորձում էին արաբական նացիոնալիստական գաղափարախոսության հիման վրա սեղծել միասնություն: Իսլամն այդ ժամանակ երկրորդական դերակատարություն ուներ: Սակայն երբ իսլամական հեղափոխությունը իմամ Խոմեյնիի առաջնորդությամբ հաղթեց, կրոնի դերը որպես միասնության ուժ, հատուկ տեղ զբաղեցրեց մուսուլման ժողովուրդների շրջանում:
Իսլամական հեղափոխության ընթացքում ամենաշատ հնչող կոչերից էր «Այսօր` Իրանը, վաղը` Պաղեստինը»: Դա պատճառ դարձավ, որ պաղեստինցիներն իմամ Խոմեյնիի նկատմամբ հատուկ համակրանք ունենան: 1987թ. իսլամական հեղափոխության ու Պաղեստինի ինթիֆադայի միջև կապ հաստատվի: Այդ ժամանակ, Մեքքայի ուխտագնացության ժամանակ, տեղի ունեցավ ցույց` ի պաշտպանություն պաղեստինցիների իրավունքների: Սաուդցիները ճնշեցին ցույցը: Սպանվեցին մի խումբ ցուցարարներ, որոնց թվում կային նաև պաղեստինցիներ: Այդպիսով, սկիզբ դրվեց պաղեստինցիների պայքարի շարժմանը` ինթիֆադային:
Խոսելով իսլամական հեղափոխության ու Պաղեստինի ինթիֆադայի նմանությունների մասին, պետք է նշել, որ երկուսն էլ ընդգծում են կրոնի կարևորությունը, որես պայքարի ու միասնության գաղափարախոսության ամենակարևոր գործոն: Այլ խոսքով, ինթիֆադան մի ժողովրդի պատասխանն էր նացիոնալիստական, կոմունիստական ու ձախ գաղափարախոսություններին: Դրանցից առաջինը ղեկավարում էր Աբդոլնասերը, իսկ երկրորդը` նախկին ԽՍՀՄ-ը: Ինթիֆադան հիմնված էր մի գաղափարախոսության վրա, որը ստեղծվեց այն ժամանակ, երբ Պաղեստինի շարժումը հասել էր փակուղու և ինթիֆադան, ներշնչվելով իսլամական հեղափոխությունից ու հետևելով իմամ Խոմեյնիի` պայքարի ձևին, նոր ուժ ստացավ: Իմամ Խոմեյնին համոզված էր, որ միայն իսլամական գաղափարախոսության վրա հիմնվելով է հնարավոր ապահովել մուսուլմանների միասնականությունն ու Պաղեստինն ազատել սիոնիստ զավթիչներից:

Իմամ Խոմեյնին իսլամ աշխարհի միասնության և սիոնիստների ճիրաններից պաղեստինցիների ազատագրման հարցում կարևորում էր նաև հաջի ուխտագնացությունը: Նա համոզված էր, որ ուխտագնացության ժամանակ պետք էր պաղեստինցիների իրավունքների պաշտպաններին առանձնացնել նրանցից, ովքեր բռնության են ենթարկում այդ ժողովրդին կամ լռում այդ բռնության դեմ: Նա Աստծո տան այցելողներին ասում էր. «Ով, Աստծո տուն այցելողներ, բացահայտեք ձախ և աջ ուժերի սադրանքները և թալանչի ու ագրեսոր ԱՄՆ-ի ու հանցագործ Իսրայելի իրական դեմքը: Նրանց հանցագործությունները ներկայացրեք աշխարհին և այդպիսով բարելավեք մուսուլմանների կյանքն ու թույլ մի տվեք, որ այդ հանցագործությունները շարունակվեն»: Մեկ այլ տեղ նա նշում էր, որ Պաղեստինի հարցը պետք է դառնա հաջի ուխտագնացության ամենակարևոր պահանջներից մեկը: Իմամն ասում էր, որ հաջի ընթացքում պետք է անցկացվեն ցույցեր ու հանրահավաքներ, իսկ Լիբանանի, Պաղեստինի ու մյուս երկրների ժողովուրդները պետք է իրենց ձայնը բարձրացնեն ու ասեն, որ Արևմուտքի ու Արևելքի գերտերությունները, հատկապես` ԱՄՆ-ն ու Իսրայելը, թալանում են իրենց հարստությունն ու իրենց կամակատար երկրներին պարտադրում սեփական կամքը: Իմամ Խոմեյնին ասում էր, որ մուսուլման ժողովուրդները պետք է մտածեն Պաղեստինի փրկության համար և իրենց ատելությունը հայտնեն այն նենգամիտ ղեկավարներին, որ համագործակցում են այս զավթողականության հետ: «Ես նորից զգուշացնում եմ, որ Սիոնիզմի արատավոր խոցը գնալով աճելու է մուսուլմանական երկրներում և հայտնում եմ իմ, Իրանի ժողովրդի ու կառավարության աջակցությունը` իսլամական ժողովուրդների ու երիտասարդների պայքարին, հանուն Երուսաղեմի փրկության». ասում էր նա:
Իմամ Խոմեյնին կարևորում էր նաև Ռամադանի բարոյական հնարավորությունները, գտնելով, որ այդ ամիսը կարող է առիթ հանդիսանալ, որպեսզի մուսուլմանները միավորվեն: Իսկ այդ միասնությունը կարելի է օգտագործել Պաղեստինցիների իրավունքները պաշտպանելու համար: Այդ իսկ պատճառով, Ռամադան ամսվա վերջին ուրբաթ օրը հռչակվեց որպես Երուսաղեմի համաշխարհային օր, որպեսզի աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվեն տարբեր միջոցառումներ և այդ օրը դառնա Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարի և պաղեստինցիների իրավունքների պաշտպանության օր:
Իսլամական հեղափոխության հաղթանակից մեկ տարի առաջ, դիմելով մուսուլմաններին, նա ասաց. «Ես աշխարհի բոլոր երկրներին ու մուսուլմանական պետություններին կոչ եմ անում միանալ, այս զավթիչի ձեռքը կարճելու համար: Բոլոր մուսուլմաններին հրավիրում եմ Ռամադանի վերջին ուրբաթ օրը հռչակել Երուսաղեմի օր և միասնական ուժով պայքարել պաղեստինցիների օրինական իրավունքների պաշտպանության համար, քանի որ Ռամադանի վերջին օրերը, որ հռչակված են որպես Ղադրի օրեր, կարող են ճակատագրական լինել Պաղեստինի ժողովրդի համար»: Նա հույս ուներ, որ այդպիսով կստեղծվի համախարհային կուսակցություն, որը կկոչվի Չարքաշների կուսակցություն, ի պատասխան այն բոլոր ուժերի, որ թալանում են աշխարհի չարքաշներին: Իմամ Խոմեյնին ասում էր. «Երուսաղեմի օրն իսլամական օր է: Եվ ես հույս ունեմ, որ այս օրը առիթ կհանդիսանա, որպեսզի աշխարհում տեղծվի չարքաշների կուսակցություն և բոլոր չարքաշներն անդամակցեն դրան, վերացնեն իրենց առաջ ծառացած բոլոր դժվարություններն ու թույլ չտան, որ բռնատերերն իշխեն իրենց վրա»:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց մեր այսօրվա հաղորդումը: Հույս ունենք, որ կարողացանք լավապես ներկայացնել Պաղեստինի ինթիֆադայի վերաբերյալ իմամ Խոմեյնիի գաղափարախոսությունը: Հաջորդ հաղորդումներում կներկայացնենք իսլամ աշխարհի վերաբերյալ իմամ Խոմեյնիի այլ գաղափարներն ու տեսակետները: