Փետրվար 14, 2019 20:33 Asia/Tehran
  • Նոր ճեղքեր՝ ԵՄ ներսում

Եվրամիությունը, որպես տարածաշրջանային ամենախոշոր միությունն աշխարհում, ձևավորվեց եվրոպական երկրների միասնության հիման վրա, տարբեր ոլորտներում, այդ թվում` տնտեսական, ֆինասնական, սահմանային, արտաքին քաղաքականության ու անվտանգության: ԵՄ-ն ունի 28 անդամ: Սակայն 2019թ մարտին, երբ Բրիտանիան դուրս գա միության կազմից, այնտեղ կմնան 27 անդամներ:

  

ԵՄ բնակչությունը կազմում է 511 միլիոն մարդ: 2017թ ԵՄ-ն ՀՆԱ-ն կազմել է ավելի քան 17 տրիլիոն 200 միլիարդ դոլար: ԵՄ-ն կազմում է  աշխարհի տնտեսության 27.8տոոսը: ԵՄ անդամներից 19-ը անդամակցում են նաև ՆԱՏՕ-ին: Վերջին տարիներին ԵՄ-ն կանգնել է բազմաթիվ դժվարությունների առաջ, որոնք ավելի են մեծացրել անդամների միջև առկա տարաձայնությունները: Իսկ դա իր հերթին մշուշոտ է դարձրել միության հեռանկարը: Միևնույն ժամանակ, եվրոպական երկրներում, ինչպես օրինակ` Ֆրանսիայում և Իտալիայում, առկա են բազմաթիվ ներքին խնդիրներ: Մյուս կողմից, եվրոպական երկրներում աճել է ծայրահեղ ազգայնական գաղափարախոսությունը: Նոր ու հին Եվրոպայի միջև նույնպես առկա են տարաձայնություններ:

Երբ Իտալիայում հաղթեց ծայրահեղ աջ կառավարությունն, այդ երկրի պաշտոնյաները բազմաթիվ հայտարարություններ արեցին Ֆրանսիայի ու ԵՄ-ի դեմ, ընդգծելով, որ ԵՄ-ում պետք է իրականացվեն լուրջ փոփոխություններ: Վերջին ամիսներին Ֆրանսիայում տեղի են ունենում «դեղին բաճկոնավորների» բողոքի ցույցերը: Իտալիայի աջամետ կառավարության որոշ պաշտոնյաներ ողջունեցին այդ ցույցերի անցկացումը, ինչի հետևանքով երկու երկրների հարաբերությունները մտան նոր` լարված փուլ:  Ֆրանսիան իր դեսպանին հետ կանչեց Իտալիայից: Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը հայտարարեց, որ Իտալիան միջամտում է Ֆրանսիայի ներքին հարցերին և Հռոմի քայլերը բարդացնում են իրավիճակը: Հետևաբար հարց է ծագում, թե Իտալիայի այդ քայլերն ինչ նպատակ են հետապնդում:

Ավելի վաղ, Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը, այդ երկրում Իտալիայի դեսպանին կանչել է էր ԱԳ նախարարություն, Ֆրանսիային պատժամիջոցի ենթարկելու վերաբերյալ ԵՄ-ին ուղղված Իտալիայի փոխվարչապետի դիմումի կապակցությամբ բողոք հայտնելու նպատակով: Երկու երկրների միջև լարվածությունն ավելի սրվեց, երբ Իտալիայի փոխվարչապետ Լուիջի դի Մայոն, Փարիզի արվարձաններից մեկում հանդիպեց բողոքի շարժման ղեկավարների հետ: Լուիջի դի Մայոն, ով ղեկավարում է «5 աստղ» կուսակցությունը, հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է պատժամիջոցի ենթարկի Ֆրանսիային ու բոլոր այն երկրներին, որոնք հարստահարում են Աֆրիկային ու մարդկանց ստիպում արտագաղթել, , որովհետև աֆրիկացիների տեղն Աֆրիկայում է , ոչ թե Միջերկրական ծովում:

2019թ հունվարին, Իտալիայի ՆԳ նախարար և «Հյուսիսային լիգա» աջակողմյան կուսակցության ղեկավար Մաթեո Սալվինին, պաշտպանեց Ֆրանսիայի հակակապիտալիստական շարժումը և պահանջեց, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռանա պաշտոնից: Այս հայտարարությունը լուրջ քննադատության արժանացավ ֆրանսիացի պաշտոնյաների կողմից: Սալվինիի տեսանկյունից, ԵՄ երկրները գտնվում  են ավանդական փտած կուսակցությունների ճիրաններում և միությունը ներքաշվել է բյուրոկրատիայի մեջ: Այսպիսով, Իտալիայի աջակողմյան կառավաության պաշտոնյաները, պաշտպանելով ֆրանսիացի բողոքարարներին, նշել են, որ նրանց պայքարն ավանդական կուսակցությունների դեմ է և այն կառավարությունների, որ շարունակում են իշխել մարդկանց ցանկության հակառակ: Բնականաբար, Իտալիայի պաշտոնյաների այս պահանջը չի համապատասխանում եվրաինտեգրման նպատակներին, ավելի մեծացնելով անդամ երկրների միջև առկա տարաձայնությունները: Հենց այդ պատճառով, Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Նատալի Լուազոն, մի թուիթերյան գրառման մեջ Իտալիայի պաշտոնյաներին դիմելով ասել է. «Ավելի լավ է ավլեք ձեր տան շեմը»: Այլ խոսքով, նա իտալացի պաշտոնյաներին կոչ է արել ուրիշների գործերին միջամտություն կատարելու փոխարեն, ուշադրություն դարձնել իրենց երկրի խնդիրներին:

Ֆրանսիայի ազգային կոնգրեսի նախագահ Ռիչարդ Ֆերնանդը, վերջերս քննադատելով Իտալիայի պաշտոնյաների վարքագիծն ընդգծել է, որ ԵՄ-ն ավելիին է արժանի, քան  իտալացի պաշտոնյաների ծամածռությունները: ԵՄ-ն այսօր կանգնած է լուրջ խնդրի առջև: Դա պոպուլիզմի և ազգայնական գաղափարախոսությունների աճն է, քանի որ եվրոպական խորհրդարաններում սկսել են ավելի մեծ ձայներ հավաքել ծայրահեղ աջերը, որոնց ղեկավարները պոպուլիստ դիվանագետներն են: Դա խիստ քննադատության է  արժանացել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկալի կողմից: Մերկելը 2019թ հունվարին խոսելով այս երևույթի մասին, զգուշացրեց այս վտանգի կապակցությամբ, նշելով, որ պետք է միջազգային համագործակցությամբ պայքարել այս քայքայիչ երևույթի դեմ: Նրա խոսքերով, այսօր շատ երկրներում, այդ թվում նաև Գերմանիայում, առկա է պոպուլիզմի ու ազգայնականության աճ: Այլ խոսքով, հակառակ  եվրաինտեգրացիայի ուղղությանը, այսօր շատ երկրներում տարածվում է  այլատյացությունը: Միևնույն ժամանակ, վերջին տարիներին աջ կուսակցությունները եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում` Գերմանիայում, Իտալիայում, Ավստրիայում,  Ֆրանսիայում, Լեհաստանում, Հունգարիայում և Չեխիայում, ավելի լավ դիրք են զբաղեցնում: Կանխատեսվում է, որ 2019թ մայիսին կայանալիք ԵԽ ընտրություններում, ձայների 1/3-ը կստանան աջ ծայրահեղականները: ԵՄ պաշտոնյաները նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, զգուշացնելով այս կապակցությամբ, նշել են, որ ազգայնականությունը երբեք չի լուծել խնդիրներ, այլ միայն առաջացրել է դրանք: Նրա խոսքերով, պոպուլսիստները Եվրոպայում միայն մեղավորներ են փնտրում և ոչ մի լուծում չեն առաջարկում,  ինչը դեմ է Եվրոպական հանձնաժողովի քաղաքականությանը: Հակառակ Յունկերի կարծիքի, ըստ երևույթին, աջ կուսակցությունների կոչերը եվրոպացիների համար ավելի գրավիչ են: Իհարկե հնարավոր է, որ այս վիճակը պատճառ դառնա, որ ԵՄ ինտեգրացիայի գործընթացը թուլանա, իսկ մյուս կողմից աճեն բռնությունները փախստականների ու իսլամական կենտրոնների և առհասարակ` մուսուլմանների դեմ: Այս վիճակը կարող է լուրջ սպառնալիք հանդիսանալ Եվրոպայի համար: Հետևաբար, Եվրոպան պետք է լուրջ քայլեր ձեռնարկի,  թույլ չտա, որպեսզի այս երևույթը ծավալվի:

Միևնույն ժամանակ, տարաձայնություններ կան նաև հին ու նոր Եվրոպայի միջև: Հին Եվրոպան ներառում է հիմնականում Արևմտյան Եվրոպայի միջին ու խոշոր երկրներին, որոնք ԵՄ-ին անդամակցում են առաջին իսկ օրերից: Իսկ նոր Եվրոպան Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրներն են, որոնք ԵՄ-ին անդամակցել են 2000թ հետո: Այս երկու կողմերի միջև առկա են տարաձայնություններ փախստականների, տնտեսական ճգնաժամի և Եվրոպայում ԱՄՆ-ի դերակատարության վերաբերյալ: Մյուս կողմից առկա է նաև տարաձայնություն` ԵՄ հարուստ ու աղքատ երկրների միջև: Հարուստ երկրներն ավելի շատ են Եվրոպայի արևմտյան ու հյուսիսային մասում, իսկ աղքատ երկրները` արևելքում ու հարավում:

Քաղաքական փորձագետ Հադի Սեյեդ Աֆղայիի ասելով, ԱՄՆ-ն ցանկանում է, որպեսզի ստեղծվի մի համակարգ` նոր ու հին Եվրոպայի միջև: Ամերիկացիները հաճախ են խոսում զառամյալ Եվրոպայի մասին, որը ներառում է Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան ու Իսպանիան: Նոր Եվրոպան արևելյան Եվրոպան է: Ըստ երևույթին, ամերիկացիները ցանկանում են տարաձայնություն առաջացնել արևելյան ու արևմտյան Եվրոպաների ինչպես նաև այդ երկրների ու Ռուսաստանի միջև: Նպատակն է թույլ չտալ, որպեսզի ստեղծվի կուռ և հզոր Եվրոպա, քանի որ այն հակասում է  ԱՄՆ-ի շահերին: Եվրոպական այնպիսի խոշոր երկրներ, ինչպես` Ֆրանսիան ու Գերմանիան, եկել են այն եզրակացության, որ  անիրատեսական է, որ Եվրոպան շարժվի երկու տեսակ երկրների նախագծերի իրականացման ուղղությամբ: Խոսքը վերաբերում է օրինակ այնպիսի երկրներին, ինչպես` հարուստ Գերմանիան ու աղքատ Բուլղարիան: Ուստի եվրոպական խոշոր երկրների ղեկավաներն այժմ առաջարկում են ԵՄ նախագծերում բոլոր եվրոպական երկրների մասնակցությունը պարտադիր չսահմանել: Նրանք համոզված են, որ եվրոպական հզոր երկրները կարող են ստեղծել համատեղ բանակ, լուծել միգրացիոն խնդիրը, ամրացնել եվրոյի դիրքերը և միասնական դիրքորոշում որդեգրել միջազգային ճգնաժամերի ու խնդիրների նկատմամբ:

 Գերմանիայի ու Ֆրանսիայի նման երկրները ցանկանում են հնարավորինս ավելի մեծացնել ԵՄ անդամ երկրների միասնությունը, որպեսզի միությունը դառնա դաշնային քաղաքական կառույց, որը տնտեսական, ռազմական ու արտաքին քաղաքկանության ոլորտներում միասնական դիրքորոշում ունի: Այդուհանդերձ, եվրոպացի ղեկավարներն ըստ երևույթին ուշադիր չեն եղել արևելյան ու կենտրոնական Եվրոպայի երկրների անդամակցությունն ընդունելու հարցում, քանի որ անդամակցության համար անհրաժեշտ պայմանները նկատի չեն առնվել: Իսկ դա բազմաթիվ խնդիրներ է առջացրել ԵՄ համար: Հենց այդ պատճառով էլ այսօր մեծ տարաձայնություններ կան Եվրոպայի հյուսիսի ու հարավի միջև: Այլ խոսքով, 2008թ տնտեսական ճգնաժամից հետո, առկա են տարաձայնությունները   տնտեսական խնդիրների վերաբերյալ  ու նաև այն փաթեթների կապակցությամբ, որ հյուսիսային հարուստ երկրներն առաջարկում են հարավի աղքատ երկրներին, ինչպես նաև ազգային ինքնիշխանությունը և ԵՄ որոշ մարմիններին հանձնելու և այնպիսի խնդիրների կապակցությամբ, ինչպես` փախստականների ճգնաժամը, մի շարք նոր երկրների, այդ թվում` Լեհաստանի մերձեցումը ԵՄ-ին: Այս բոլոր խնդիրները պատճառ են դարձել, որ կասկածներ առաջանան այն կապակցությամբ, որ ԵՄ-ն այս ձևով կարող է գոյատևել: Հատկապես որ նոր Եվրոպան, հակառակ ԵՄ գաղափարախոսությանը, որը մշտապես ցանկացել է ԱՄՆ-ից անկախ քաղաքկանություն վարել, ցանկանում է, որ Վաշինգտոնն ավելի շատ միջամտի Եվրոպայի հարցերին, հատկապես` քաղաքական ու ռազմական ոլորտներում:

 

Պիտակ