Մարտ 19, 2019 08:55 Asia/Tehran

«Դեղին բաճկոնավորներ»-ի շարժումը մեկնարկեց 2018թ. նոյեմբերի 17-ին, Ֆրանսիայի տարբեր քաղաքներում հատկապես Փարիզում ի նշան Ֆրանսիայի կառավարության և նախագահ Էմանուել Մակրոնի քաղաքականությունների ու քայլերի դեմ բողոքի: Չնայած ճանապարհի վայրիվերումներին, «դեղին բաճկոնավորներ»-ի շարժումը դեռ շարունակվում է: Այժմ այն Մակրոնին ուղղված մեծ մարտահրավերի է վերածվել:

«Դեղին բաճկոնավորներ»-ի շարժման շարունակվելը ցույց է տալիս, որ այս հասարակական շարժումը ոչ թե անցողիկ ու մակերեսային բողոքի ակցիա է, այլև քաղաքական ու հասարակական կայուն ու ազդեցիկ հեղաշրջում է Ֆրանսիայում ու նույնիսկ ողջ Եվրոպայում: Միևնույն ժամանակ այս շարժման ձգձգումը, որի մեկնարկից անցնում է ավելի քան 3 ամիս,մեծ ազդեցություն է ունեցել Ֆրանսիայի ներքին տնտեսական իրավիճակի վրա և դարձել է Մակրոնի հիմնական մտահոգությունը: Մակրոնի տնտեսական քաղաքականությունները հատկապես վառելիքի ու շրջակա միջավայրի հետ կապված քաղաքականությունները հանգեցրեցին «Դեղին բաճկոնավորներ»-ի շարժմանը, որն այժմ հակակապիտալիստական բնույթ է ստացել ու դեռևս շարունակվում է Ֆրանսիայի տարբեր քաղաքներում: Չնայած որ այս շարժումը չունի հստակ ղեկավարություն, սակայն որոշ վերլուծաբաններ այն համարում են Ֆրանսիայի պատմության հակադրամատիրական ամենամեծ շարժումներից մեկը: Դիվանագետները, կուսակցությունների ղեկավարները և Ֆանսիայի բարձրասիտճան պաշտոնյաները նախազգուշացնելով Մակրոնին կոչ են արել հնարավորինս արագ կարգավորել երկրի տնտեսական ճգնաժամը և հանդարտեցնել բողոքարարներին:  Ֆրանսիայի սենատի նախագահ Ժերար Լարշեն իր թուիթերյան էջում գրել է.«Ֆրանսիայի կառավարությունը հնարավորինս շուտ պետք է բավարարի տնտեսական քաղաքականությունների դեմ բողոքողների պահանջները, որպեսզի երկիրը դուրս գա այս ճգնաժամից»: Ֆրանսիայի հանրապետական կուսակցությունն էլ կառավարությանը կոչ է արել լսել և հաշվի առնել բողոքարարների ձայները:

2008թ. տնտեսական ու ֆինանսական ճգնաժամից հետո Ֆրանսիան տնտեսական բազում խնդիրների առջև է կանգնել այդ թվում տնտեսական լճացումը, գործազրկության ավելացումն ու կառավարական բյուջեի աննախադեպ դեֆիցիտը: Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Մակրոնի հաղթանակով նա սկսեց գործադրել տնտեսական ոլորտի իր բարեփախական նախագծերը, որոնց մասին նա հավակնում էր, որ կնպաստեն Ֆրանսիայի տնտեսական ու հասարակական վիճակի բարելավմանը: Կարևոր խնդիրներից մեկը աշխատանքային օրենքի բարեփոխումն էր՝ ներդրումների ավելացման նպատակով, ինչը պիտի հանգեր աշխատատեղերի ավելացմանը: Այս քայլը բանվորների ու աշխատակազմերի դիրքերի թուլացման պատճառ դարձավ և հանգեց բանվորական ու աշխատողների միությունների ծավալուն բողոքների: Ընդհանուր առմամբ Մակրոնի քայլերի նկատմամբ Ֆրանսիայի հասարակության հակազդեցությունը բացասական է եղել: Մյուս կողմից բյուջեի դեֆիցիտի պակասեցման, Ֆրանսիայի կառավարության հարկային եկամուտների ավելացման և նույնպես հանածո վառելքի փոխարեն մաքուր էներգիա օգտագործելու հարցում ժողովրդին խրախուսելու ուղղությամբ Մակրոնը նոր հարկեր սահմանեց վառելիքի վրա, որին խստորեն արձագանքեցին այդ երկրի ժողովուրդը, ինչը հանգեց բողոքի ծավալուն ցույցերի և չի ենթադրվում, որ արագ ավարտվի: Որոշ վերլուծաբաններ համոզված են, որ վառելիքի հարկերի ավելացումը՝ այդ երկրի տնտեսական վատ պայմանների ու կապիտալիստական իշխանության դեմ ծավալուն ցույցեր անցկացնելու միակ պատրվակն է:

Ֆրանսիայում ծավալուն ցույցերը մեկնարկեցին 2018թ. նոյեմբերի 17-ին և շատ արագ աննախադեպ ծավալներ ստացան: Առաջին շաբաթվա ընթացքում ավելի քան 280 հազար քաղաքացիներ Ֆրանսիայի տարբեր քաղաքներում ցույցի դուրս եկան: Այն կոչվեց «Դեղին բաճկոնավորների» բողոքի ցույցեր: Սկզբում այս շարժումը ձևավորվեց Մակրոնի կառավարության տնտեսական քաղաքականությունների հատկապես վառելիքի հարկերի ավելացման դեմ, և բողոքող քաղաքացիները հագնելով ֆրանսիական ճանապարհային օրենքի համաձայն ցանկացած ավտոմեքենայում անհրաժեշտաբար գոյություն ունեցող դեղին բաճկոններ հայտարարեցին համընդհանուր բողոքի մասին: Սակայն սկզբում խաղաղ տեսք ունեցող շարժման շարունակմամբ և ծավալմամբ այն ուղեկցվեց կոպտություններով ու բռնություններով: Սա կարճ ժամանակամիջոցում Ֆրանսիայի ժողովրդի ամենաարյունալի բողոքի ակցիան է ճանաչվել: Ավելի քան 3 ամիս է անցել այս ցույցերից: Սպանվել է 10 մարդ և ավելի քան 3300 մարդ վիրավորվել կամ ձերբակալվել է: Շուրջ 20 մարդ էլ շատ վտանգավոր զենքից «Ֆլեշ բալ» փամփուշտի կրակոցից կամ կուրացել կամ էլ անդամահատվել է: Ֆրանսիայի նախագահ Մակրոնի արտահայտությունները, որ բողոքարարներին համարել է խռովարարների սադրանքների մասնակիցը, զայրացրել է նրանց և այս շարժման անդամները կարևորել են Ֆրանսիայի քաղաքների փողոցներում առավել հզոր ներկայություն ունենալու անհրաժեշտությունը: Այս ցույցերի յուրահատկություններից մեկը դրա ինքնաբուխ լինելը և բողոքող տարրերի կողմից պաշտոնական կառույցների այդ թվում աշխատանքային ու աշխատավորական միությունների նկատմամբ անուշադրությունն է: Քաղաքական հարցերի փորձագետ Համիդ Ռեզա Ասեֆիի խոսքերով.«Ֆրանսիայի շարժումը հատուկ ղեկավար չունի: Վիրտուալ միջավայրն ու մարդիկ՝ փողոցներում ապահովել են ժողովրդի ներկայությունը, և դրանից հետո թիրախ է դարձել Մակրոնն ու նրա որդեգրած քաղաքականությունները, և արծարծվել է Մակրոնի տնտեսական խոշոր քաղաքականություների հարցը»:

«Դեղին բաճկոնավորներ»-ի շարժումը բազում բացասական հետևանքներ է թողել Ֆրանսիայի տնտեսության վրա և 2018թ. վերջին եռամսյակի ընթացքում նվազեցրել է այս երկրի տնտեսական աճը: 2019թ. փետրվարի 28-ին Ֆրանսիայի տնտեսության ու ֆինանսների նախարար Բրունո Լումերը հայտնել է Ֆրանսիայի տնտեսության վրա ցույցերի թողած բացասական ազդեցության մասին: Լումերը, ով Ֆրանսիայի սենատում բացատրում էր Ֆրանսիայի ցույցերի բացասական հետևանքների մասին, ասել է.«Սա շատ մեծ ծախս է: Այս իրավիճակը երեք ամսվա ընթացքում 0.2 տոկոսով իջեցրել է տնտեսական աճը: Ֆրանսիայի կառավարությունը մինչ այժմ 2018թ. վերջին եռամսյակի վրա այս շարժման ազդեցությունը 2.5 մլրդ եվրո էր գնահատում, որ կազմում է 0.1 տոկոս: Նշելով  որ բռնություններն ու անհանդարտությունները ծանր հարված են հասցրել Ֆրանսիայի տնտեսությանը Լումերն ասել է.«Ֆրանսիայի տնտեսության վրա ընթացող ցույցերի թողած բացասական հետևանքները մեծ են և ապագայում երևան են գալու ավելի մեծ հետևանքներ: Ներկայիս վատ իրավիճակը նույնպես մեծ վնասներ է պատճառել Ֆրանսիայի զբոսաշրջության արդյունաբերությանը: Ֆրանսիա այցելող զբոսաշրջիկների 50 տոկոսով նավզելը այդ երկրի վերջին ծավալուն ցույցերի հետևանքներից միայն մեկն է»:

«Դեղին բաճկոնավորներ»-ի ցույցերի շարունավելու բերումով Ֆրանսիայի իշխանությունը նահանջեց իր դիրքերից և ընդունեց բողոքարարների որոշ պահանջները: Այդ ուղղությամբ աջակողմյանների մեծամասնությամբ այդ երկրի սենատի խոշոր մասը քվերակեց վառելիքի հարկերի բարձրացումը կանխող նախագծի օգտին: Վառելիքի հարկերի բարձրացումը նախատեսված էր գործադրման հանձնվեր 2019թ. հունվար ամսից: Նույնպես Ֆրանսիայի կառավարությունը իվերջո ստիպված եղավ ամբողջությամբ մի կողմ դնել հարկերի բարձրացման նախագիծը: Այս ուղղությամբ 2018թ. դեկտեմբերի 5-ին Ֆրանսիայի վարչապետ Էդվար Ֆիլիպը հայտարարեց.«Ֆրանսիայի կառավարությունը, որ ավելի վաղ 6 ամիս ժամկետով սառեցրել էր վառելիքի հարկերի ավելացման նախագիծը ամբողջությամբ չեղարկել է այն»: Մի հարցազրույցում Էդվար Ֆիլիպն ասել է.«Բողոքարարների հայտարարությունների մեջ կան պարագաներ, որոնք լիովին օրինական են և դրանք այն խոսքերն են, որ պետք է ուշադրությամբ լսել»:

Չնայած որ «դեղին բաճկոնավորներ»-ի ցույցերը մեկնարկել են վառելքի հարկերի ավելացման պատրվակով, սակայն այժմ տնտեսական, հասարակական ու քաղաքական ծավալներ են ստացել: «Չհանձնվող Ֆրանսիա» կուսակցության ղեկավար Ժան Լուկ Մելանշոնը նույնպես հայտարարել է.«Այժմ բողոքարարների ձայները լսելու համար ուշ է, քանի որ ժողովուրդը տնտեսական ճնշման տակ փշրվել է»: Քաղաքական հարթակում, հաշվի առնելով Մակրոնի տնտեսական քաղաքականությունները բողոքարարները պնդում են կառավարության ու նույնիսկ նախագահի հրաժարականի վրա: Սակայն հասարակական ոլորտում հիշյալ ցույցերը կարող ենք համարել այս եվրոպական երկրում աղքատության տարածման դեմ Ֆրանսիայի ժողովրդի բողոքի խորհրդանիշը, որի հիմնական զոհերն են արվարձաններում ապրող քաղաքացիները: Ֆրանսիայի աշխատավոր և միջին խավը իրեն նվաստացած է զգում և զայրացել է մինչև այն աստիճան, որ օրըստօրե կորցնում են ապագայի նկատմամբ հույսը: Նրանք Մակրոնին հարուստների նախագահ են համարում: Ֆրանսիացների առավել աղքատացումը հատկապես Մակրոնի նախագահության շրջանում նոր խավի ձևավորման պատճառ է դարձել, որը իր հերթին առաջացրել է «դեղին բաճկոնավորներ»-ի շարժումը: Բնակարանի գնի բարձրացումը Ֆրանսիայի հասարակության առավել թույլ խավին ստպիել է լքել մեծ քաղաքներում իր բնակարանը և բնակություն հաստատել փոքր ավաններում ու քաղաքների արվարձաններում: Ժողովրդի այս խավը, որ օրըտօրե ծանրացող աղքատության առջև է կանգնել Մակրոնի քաղաքականությունները հատկապես վառելիքի հարկերի բարձրացման քաղաքականությունը իրենց ընտանքիներին հասցված մեծ հարված է համարում: Միևնույն ժամանակ դեղին բաճկոնավորների շարժումը կարող ենք համարել շարժում ընդդեմ եվրոյի: Հաշվի առնելով այն փաստը, որ նվազագույն աշխատավարձերի բարձրացումը «դեղին բաճկոնավորներ»-ի պահանջներից մեկն է համարվում, սակայն Ֆրանսիայի կառավարությունը ոչ մի հսկողություն չունի եվրոյի փոխարժեքի վրա և մյուս երկրների հետ մրցակցության բերումով անկարող է բավարարել բողոքարարների այս պահանջը: Հետևաբար կարող ենք կանխատեսել, որ «դեղին բաճկոնավորներ»-ի  շարժումը դեռ կշարունակի իր գոյությունը:

Գոյություն ունի այն վախը, որ Մակրոնի կողմից նկատի առնված տնտեսական ու հասարակական բարեփոխումները այս երկրում առավել քան երբևէ կբարդացնեն աշխատանքի ու տնտեսության վիճակը: Այժմ Ֆրանսիայի առջև բացված հեռանկարը հասարակական բողոքների ծավալների զգալի մեծացումը և Մակրոնի քայլերի ու քաղաքականությունների նկատմամբ դժգոհության ընդլայնումն է: Փաստերը վկայում են, որ բողոքների ծավալներն ու խորությունը շատ ավելին են քան այն ինչ պատկերացնում է Մակրոնը: Անդրադառնալով Ֆրանսիայում հակակապիտալիստական շարժմանը այդ երկրի համալսարանի դասախոս ու քաղաքական հարցերի փորձագետ Դոմինիք Մուիրին ասել է.«Այս շարժումը Ֆրանսիայի ժողովրդի միաբանության ու արտակարգ պայմանների խորհդանիշն է: Բողոքարարներն ասում են, որ դուք Ֆրանսիայի պետայրերդ մեզ անտեսել եք: Դուք էլիտայի ներկայացուցիչներդ այնպես եք ենթադրել, որ մենք՝ ժողովուրդներս գոյություն  չունենք, մենք ոչինչ ենք, սակայն հիմա տեսնում եք մեզ, մենք բոլորս փողոցներում ենք»: Հայացք նետելով բողոքարարների պահանջներին պարզվում է, որ առանց հաշվի առնելու բողոքարարների պահանջները կամ բացառելով նրանց հետ հաշտության գալը, ընթացիկ բողոքների ծավալների պակսեցման հնարավությունը չնչին է լինելու, հատկապես այն դեպքում, որ «դեղին բաճկոնավորներ»-ի շարժմանը ծավալուն աջակցություն է ցուցաբերում ժողովուրդը: Թվում է թե Մակրոնը պետք է առավել դժվար օրերի համար պատրաստվի, հատկապես հաշվի առնելով որ ակցիայի մեկնարկին նա շեշտը դրեց իր տնտեսական նախագծերի իրագործման վրա, որ իր իսկ խոսքերով ուղղված էին բյուջեի դեֆիցիտի նվազեցման ու աշխատատեղերի ավելացման:

Ֆրանսիայի ժողովրդի ցույցերը օրինակ են ծառայում եվրոպական մյուս երկրների այդ թվում Բելգիայի քաղքացիների համար, որոնք օրըստօրե վատթարացող տնտեսական ու ֆինանսական պայմաններից զայրացած են ու իրավիճակի բարելավման հարցով չեն վստահում իրենց կառավարության նկատի առած նախագծերին ու բարեփոխումերին: Այս դժգոհության խորհրդանիշը վառելիքի թանկությունն ու մյուս էներգակիրների սակագների բարձրացումն է, որոնք առթել են եվրոպական մի քանի երկրների քաղաքացիների դժգոհությունը: Այս խնդիրը ցույց է տալիս, որ եվրոպական երկրներում հավասար խորհրդանիշներով ու դրսևորումներով քաղաքական ու հասարակական շարժումներ են հրապարակ իջնում, որոնք կարող են մեծ ազդեցություն թողնել այդ երկրների քաղաքականության ու նաև տնտեսական քաղաքականությունների վրա: Չնայած որ հակակապիտալիստական բնույթով այս բողոքի ակցիան մեկնարկել է վառելքի թանկացման պատրվակով և սոցիալական ցանցերի օգնությամբ, սակայն այս բողոքների ընդլայնումն ու շարունակականությունը խոսում է ժողովուրդների պահանջների խորության և Մակրոնի կառավարության ու Եվրոպայում կապիտալիստական համակարգի տնտեսական ու հասարակական քաղաքականությունների անարդյունավետության մասին: «Դեղին բաճկոնավորներ»-ի ծավալուն ցույցերը ժողովրդական բողոքի ու զայրույթի մարմնացումն են: Այն ժողովրդի, որ վերջին տարիների ընթացքոմ իր մաշկի վրա զգացել է տնտեսական ամենաշատ ճնշումները: Այժմ Նրանք արդարություն են պահանջում բոլոր առումներով, ներառյալ տնտեսական արդարություն:

Պիտակ