Մայիս 18, 2019 10:58 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Բրիտանիայում, Ֆրանսիայում ու Բելգիայում իսլամաֆոբիայի դրսևորումների մասին:

Բրիտանիայում իսլամաֆոբիան հիմնավորված հոսանք դառնալու փուլում է գտնվում: Բրիտանիայի իսլամական խորհուրդը այս երկրի պահպանողական կուսակցությանը մեղադրել է իսլամաֆոբիայի հարցի անտեսման մեջ և հայտարարել.«Այս կուսակցության անդամները ատելության առանցքայնությամբ բազում հակաիսլամական քայլեր են կատարում»: Այս խորհուրդը մի զեկույցում հայտարարել էր.«Բորիս Ջոնսոնի կողմից Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածված գրառումներում մուսուլմաններին «Գլուխներին լաթ կրող» անարգալի արտահայտությամբ է ներկայացրել և այդ կուսակցության թեկնածուներից մեկը նույնպես մեղարդվում է «Մզկիթի ռմբադրության քայլին» աջակցելու մեջ»:Նշելով, որ մզկիթները ատելություն են տարածում՝ Լիմում Նյուքասլի նախկին թեկնածու Դորինդա Բիլին գրել էր.«Պետք է պայթեցնել մզկիթները»:

Բրիտանիայի իսլամական խորհրդի խոսնակ Մեղդադ Վերսին այդ կուսակցությանը կոչ է արել ուշադրություն դարձնել իսլամաֆոբիայի խնդրին: Վերսին ասել է.«Նրանց ռազմավարությունն է անտեսել խնդիրը որպեսզի ինքնըստինքյան վերացվի»: Այս վերջին պարագան ցույց է տալիս, որ իսլամաֆոբիան տարածվել է այդ կուսակցության մեջ և ամեն օր նոր լուրեր ենք լսում, որոնք բացասական բազում հետևանքներ են ունեցել իսլամական հասարակությունների վրա:

Բրիտանիայի իսլամական խորհրդի խոսնակ Մեղդադ Վերսին

Հաֆինգտոն փոստ գործակալությունը նույնպես հաղորդել է, որ Բրիտանիայի պապհպանողական կուսակցությունը ոչ մի քայլ չի արել օնլայն եղանակով հակաիսլամական նյութեր տարածող անդամների դեմ, որոնք նույնիսկ հակաիսլամական համահավաք են անցկացրել պառլամենտի պատգամավորներից մեկի գրասենյալի առջև: Այս կուսակցության ներկայացուցիչներից մեկը նույնիսկ «Անասուն» է կոչել պակիստանցի մուսուլման փախստականներին և հայտարարել է, որ մուսուլմանների միջոցով ոչ մի գյուտ և հայտնագործություն, մինչ օրս, չի եղել: Մուսուլմանների  հասցեին այն դեպքում է տարբեր մեղադրանքներ հնչում, երբ իսլամը ընդգծված դերակատարություն է ունեցել մարդկային քաղաքակրթության մեջ: Ցավոք, իսլամական ուսուցումներից ու վարդապետությունից մուսուլմանների հեռանալը և արևմտյան երկրների այդ թվում Բրիտանիայի գաղութատիրական քաղաքականությունները պատճառ են դարձել, որ իսլամական երկրները հետ մնան մարդկային քաղաքակրթության զարգացման ընթացքից: Սակայն իսլամը մի անգամ ևս վերակենդանացել է և արևմուտքում պատմությունը չուսումնասիրած իսլամատյացները մուսուլմաններին անասունների են նմանեցնում:

Խոսքի ազատության հավակնություն ունեցող արևմտյան երկրները մուսուլմաններին նույնիսկ թույլ չեն տալիս իսլամական ուսմունքի հիմունքով մարզվեն և իրենք ընտրեն իրենց մարզական հագուստը: Բրիտանացի մի կին նախաձեռնել է Նաթինգհամ քաղաքում մուսուլման կանանց համար սպորտային ակումբ ստեղծել, սակայն վերջերս Բրիտանիայի ռասիստներն ու իսլամատյացները վտանգավոր սպառնալիքներ են հնչեցրել նրա դեմ: Բիանքա Ջեյդը այն օրվանից, որ իսլամական հիջաբով գովազդել է իր սպորտային ակումբը նրա դեմ վտանգավոր սպառնալիքներ են հնչեցրել ընդհուպ մինչև մահվան սպառնալիք: Ջեյդը, ով մարմնամարզության 30-ամյա մարզիչ է, ասել է, որ կանանց համար այս պարապմունքները սկսել է, որպեսզի կանայք կարողանան հանգիստ միջավայրում և առանց մտահոգությունների զբաղվել մարմնամարզությամբ: Այն դեպքում, երբ այդ պարապմունքները նախատեսվել են մուսուլմանների համար, ոչ մուսուլմանները նույնպես կարող են մասնակցել այդ պարապմունքներին:

Բիանքա Ջեյդի գովազդը

Այս մարզիչի հակառակորդները նախ ծակել էին նրա ավտոմեքենայի անվադողերը և ապա սոցիալական կայքերում և նրա էլեկտրոնային փոստարկղին ու բջջային հեռախոսին սպառնալի հաղորդագրություններ էին հղել: Այս կապակցությամբ նա ասել է.«Ես հաղորդագրություններ եմ ստացել, որ ինձ ռասիստական անուններով են դիմել: Ինձ ասում են, որ վերադառնամ իմ երկիր զգուշանամ թիկունքից և կամ ինձ կսպանեն»: Նա հավելել է.«Այս մոտեցումները մտահոգել են ինձ և անընդհատ հետ եմ թեքվում՝ վախենալով որ մեկը թինկունքից կհարվածի»: Նաթինգհամ Շայերի ոստիկանությունը հայտարարել է, որ մտահոգիչ սպառնալիքների հետ կապված հետաքննություններ է անցկացնում և հետամուտ է լինում այդ քայլերին՝ որպես ատելության հողի վրա իրականացվող հանցագործություն: Ցավոք այս կարգի հետաքննությունները արդյունքի չեն հասնում: Թվում է թե գոյություն ունի չգրված օրենք, ինչի համաձայն իսլամատյացները հատուկ ապահովություն են զգում իրենց հակաիսլամական ու ռասիստական մոոտեցումներում: Մի այլ պարագայում մուսուլման կանանց համար սպորտային զգեստներ արտահանող մի ընկերություն որոշ սպառնալիքների բերումով ստիպված եղավ հրաժարվել այս սպորտային զգեստները առաքել Ֆրանսիա: Նյու Յորք Թայմզ օրաթերթը մի զեկույցում գրել է.«Ֆրանսիայում սպոորտային զգեստ վաճառող մի ընկերության կողմից մուսուլման վազող կանանց սպորտային զգեստ վաճառելու մասին որոշման հայտարարումը վեճեր է հարուցել և մի անգամ ևս կրոնի ու աշխարհիկության կողմնակիցների միջև վեճեր են առաջացրել: Եվրոպայում սպորտային զգեստ վաճառող ամենամեծ ընկերություն Դի Քաթլոնը մտադիր է իսլամական սկզբունքների համաձայն զգեստներ վաճառել, որոնցում ծածկված է գլուխն ու պարանոցը:

Դի Քաթլոն ընկերությունը Մարոկկոյում սպորտային հիջաբ վաճառելուց հետո հայտարարել է, որ մտադիր է Ֆրանսիայում նույնպես վաճառել այդ արտադրանքը, սակայն այս դեպքը խնդիր առաջացրեց: Այս ֆրանսիական ընկերությունը, որ աշխարհում սպորտային իրերի ամենախոշոր մանրածախ ձեռնարկությունն է, բոյկոտի ենթարկվեց: Սոցիալական ցանցերում ու նրա վաճառքի կենտրոններում նույնպես խստորեն քննադատեցին Դի Քաթլոն ընկերությանը: Այս ընկերության հասարակայնության հետ կապի պատասխանատու Խավիեր Ռիվարը ասել է.«Սա մի հատուկ արտադրանք է մարզական մրցույթների համար, որ նորություն է: Դի Քաթլոնը համոզված է, որ բոլոր երկրների կանայք կարող են օգտագործել այս արտադրանքը: Այն ժամանակ, որ ֆրանսիական ընկերությունը հանրությանը տեղեկացրեց այդ մասին արժանացավ իր երկրի ժողովուրդների խիստ քննադատությանը և գնորդներից շատերը հայտարարեցին, որ այլևս այս ընկերությունից գնումներ չեն կատարելու: Մի քանի ժամ հետո RTL ռադիոյին տված զրույցում Ռիվարն ասաց.«Որոշել եմ առայժմ այս արտադրանքը չվաճառել Ֆրանսիայում»:

Ֆրանսիայում սպորտային օգտագործման հիջաբ վաճառելու մասին հայտարարելուց հետո Դի Քաթլոն ընկերությունը արժանացավ սպառնալիքների ու անարգանքի և հրաժարվեց իր որոշումից

Դի Քաթլոնը հայտարարեց, որ սպառնալիքների ու անարգալից խոսքերի հսկայական ալիքի առաջ է հայտնվել, այնպես որ մեկ ժամվա ընթացքում ավելի քան 500 էլեկտրոնային նամակ է ստացել ու բողոքարկող հեռախոսազանգեր: Բացի այդ վաճառքի կենտրոնների որոշ վաճառողներ ֆիզիկական սպառնալիքների են ենթարկվել: Այս ընկերությունը թուիթերում սպառնալի գրություններ է ստացել ինչպես «Ֆրանսիայի արժեքներին դավաճանողներ» և այդ կարգի ուրիշ սպառնալիքներ: 2016թ. իվեր Ֆրանսիայում վավերացվել է մի օրենք, որի համաձայն կանայք իրավունք չունեն այդ երկրի ծովափնյա շրջաններում  հայտնվել իսլամական լողազգեստով: Ֆրանսիան հիջաբ կրող մուսուլման կանանց համար սահմանափակություններ ու արգելքներ առաջացնող առաջատար երկրներից է: Այս ռասիստական ու իսլամատյաց վերաբերմունքը նաև տարածվել է եվրոպական այլ երկրներում:

Բելգիայի միջնակարգ դպրոցների մի խումբ աշակերտներ կրելով հիջաբ ու մահապարտական արհեստական գոտի և կրկնօրինակելով նամազի շարժումները, իրենց ավարտական միջոցառման ընթացքում ծաղրել են իսլամ կրոնն ու մուսուլմաններին: Այս կապակցությամբ Բրյուսելի պառլամենտի անկախ անդամ Մահինուր Օզդեմիրն ասել է.«Տարիքային առումով ավագ ուսանողները իրենց ավարտական միջոցառումը տարեշրջանի ավարտից 100 օր առաջ են անցկացնում»: Մի անարգալից քայլի ընթացքում այս ուսանողները, որ հիջաբ ու մահապարտական գոտի էին կրում կրկնօրինակել են նամազի շարժումները:

Բելգիայի դպրոցներից մեկում ծաղրում են մուսուլմաններին

Բելգիայում կրոնական հարցերի տնօրեն Քուշուք Բիազգոլը նույնպես ասել է, որ անընդունելի է, որ արաբների ավանդական զգեստները հագնելով ծաղրեն նրանց և ահաբկեչությունն ու բռնությունը վերագրեն իսլամ կրոնին ու մուսուլմաններին: Նա հավելել է.«Այս մոտեցման ձևը ոչ միայն հակասում է խաղաղ համակեցության մշակույթին, այլև հասարակության մեջ իսլամի նկատմամբ բացասական պատկերի ստեղծման և հակաիսլամական հակումների և ատելության տարածման պատճառ է դառնում»:

Պիտակ