Փետրվար 05, 2020 19:53 Asia/Tehran

Շվեյցարացի լրագրող Ահմադ Հուբերն ասում է. «Իմամ Խոմեյնին մեր ժամանակների բոլոր հավատացյալների զարթոնքի աղբյուրն է: Նա վերականգնեց կրոնն ու բարոյական արժեքներն այնպիսի պայմաններում, երբ նյութապաշտությունն ու հակաբարոյական գաղափարները մարդկային հասարակությանն առել էին իրենց ճիրանների մեջ»:

Իրանի իսլամական հեղափոխությունը 1979թ փետրվարին հաղթելով ոչ միայն վերջ տվեց Փահլավիների իշխանությանն, այլ նաև մեծ ազդեցություն ունեցավ երկրի սահմաններից դուրս: Դրա ամենակարևոր հետևանքն իսլամի վերակենդանացումն ու իսլամի գաղափարների տարածումն էր: Արդյունքում, իսլամի նկատմամբ հետաքրքրությունը տարածվեց   ամբողջ աշխարհում: Իմամ Խոմեյնին, որպես առաջնորդ ու մեծ կրոնագետ, մեծ դերակատարություն ունեցավ հեղափոխության հաղթանակի գործում: Նա նպաստեց իսլամական գաղափարների ու իսլամական հեղափոխության գաղափարների տարածման գործին: Դա գրավեց նաև ոչ մուսուլմանների ուշադրությունը: Մյուս կողմից, աշխարհի շատ երկրների մուսուլմաններ, սկսեցին ուշադրություն դարձնել իմամ Խոմեյնու բարոյական ու հոգևոր ինքնությանը և ավելի շատ հակվեցին դեպի այն ճշմարիտ իսլամը, որ ներկայացնում էր իմամ խոմեյնին:

 

Շվեյցարացի լրագրող Ահմադ Հուբերն ասում է. «Իմամ Խոմեյնին մեր ժամանակների բոլոր հավատացյալների զարթոնքի աղբյուրն է: Նա վերականգնեց կրոնն ու բարոյական արժեքներն այնպիսի պայմաններում, երբ նյութապաշտությունն ու հակաբարոյական գաղափարները մարդկային հասարակությանն առել էին իրենց ճիրանների մեջ»:

Իմամ Խոմեյնին Իրաքի բաասական համակարգի ճնշումների ներքո պարտավոր եղավ լքել երկիրը որտեղ ապաստանել էր և 1978 թ. հոկտեմբերի 6-ին մեկնեց Փարիզ: Նա չորս ամիս անցկացրեց Փարիզի մերձակա Նոֆե Լուշաթո գյուղում: Այս ընթացքում, նա ելույթներով ու հայտարարություններով ու տարբեր հանդիպումների ժամանակ, մարդկանց ներկայացրեց իսլամական հեղափոխության գաղափարները: Ֆրանսիայի տարբեր շրջանների մարդիկ հատուկ սեր ու հարգանք էին տածում իմամի նկատմամբ: Նրանցից էր Մուհառեզե Լաեբը: Նրա կարճ հանդիպումն իմամի հետ, մեծապես ազդեց այս ֆրանսիացի տիկնոջ վրա: Եվ հենց այդ հանդիպումից հետո, նա սկսեց մտածել իսլամի ուսմունքների մասին ու կարճ  ժամանակում ընդունեց իսլամ: Դա ազդեց նաև Մուհառեզեի ամուսնու ու երեխաների վրա: Նրանք ծանոթացան իսլամի ուսմունքներին ու այս կրոնը դարձավ նրանց ապրելակեպը: Հեղափոխության հաղթանակից հետո, Մուհառեզեն երկու անգամ հանդիպեց իմամ Խոմեյնու հետ: Առաջին հանդիպման ժամանակ, իմամը նրան նվիրեց իր ստորագրությամբ Ղուրանը: Տիկին Լաեբի թոռնուհին Նաֆիսեն, իր տատի մասին ասում է. «Տատիս բնավորությունն ու վարքագիծն այնքան գրավիչ էին, որ բոլոր նրանք, ովքեր զրուցում էին նրա հետ,  հարցնում  էին թե նա ինչի է հավատում: Եվ երբ նա սկսում էր խոսել իսլամի մասին, զրուցակիցները նույնպես հետաքրքրվում էին այդ կրոնով: Այն սերը, որ տատս ուներ իսլամի նկատմամբ, վարակեց շատերին ու նրանք ընդունեցին իսլամի շիա ուղղությունը»:

Տիկին Մոհառեզե Լաեբը

 

Տիկին Լաեբը, ով դարձել էր հեղափոխական մուսուլման,  իրեն պարտավոր էր զգում իր ձեռք բերած ճշմարտությունը փոխանցել ուրիշներին: Հենց այդ պատճառով էլ նա ապավինելով Աստծուն և ստանալով իր ամուսնու և ընկերների աջակցությունն ու օգտվելով իր մեծ հարստությունից, սկսեց քարոզել իսլամ կրոնը և տարածել իսլամական հեղափոխության գաղափարները: Նա այս ուղղությամբ մեծ ձեռքբերումներ ունենցավ: Նա կառուցեց մեծ թվով իսլամական կենտրոններ ու մզկիթներ: Այս ֆրանսուհու գործունեությունն այդ երկրի կառավարության կողմից արգելվեց և նա անհիմն պատրվակով ձերբակալվեց: Սակայն բանտում նույնպես տիկին Մոհառեզեն շարունակում էր տարածել իսլամի գաղափարները: Նա իր բանտախցում փակցրել էր իմամ Խոմեյնու նկարներն և իր բանտակից ընկերներին պատմում էր նրա մասին: Ոստիկանությունը, տեսնելով, որ Լաեբի բանտում գտնվելն ավելի վտանգավոր է , քան ազատության մեջ լինեը, ազատ է արձակում նրան, սակայն պահում իր վերահսկողության տակ: Նա շարունակում է իր գործունեությունը և մահանում 2015թ:

Իմամ Խոմեյնու ղեկավարած իսլամական շարժումը գրավում է նաև մի իտալացի երիտասարդի ուշադրությունը, որի անունն էր Ռոբերտո Արկադի: Նա բազմաթիվ գրքեր էր կարդացել տարբեր կրոնների մասին: Սակայն իմամ Խոմեյնու հետ հանդիպելուց հետո, նրա գաղափարները փոխվում են: Նա ասում է. «Մի անգամ, իմամ Խոմեյնուն հեռուստացույցով տեսա ու նրա վեհությունն ու վճռականությունն ինձ գրավեց: Սկսեցի նրանով հետաքրքրվել ու կարդալ իսլամի և իսլամական հեղափոխության մասին: Ծանոթացա մի խումբ մուսուլմանների հետ և ի վերջո, ընկերներիցս մեկն ինձ տարավ իսլամական կենտրոն, որտեղ ես ընդունեցի իսլամի շիա ուղղությունը»:

Նա փոխում է իր անունը և ընտրում Ռուհոլլա անունը, քանի որ իմամ Խոմեյնու անունը նույնպես Ռուհոլլա էր: Նա սկսում է ուսումնասիրել իմամ Խոմեյնու կյանքն ու նրա գաղափարները: Երիտասարդն իմամի մասին ասում է. «Նա բազմակողմանի զարգացած մարդ էր, ուժեղ կապ ուներ մարդկանց հետ, քանի որ բարիք էր՝ ուղարկված Աստծու կողմից»:

Շեյխ Զաքզաքի

 

Իմամ խոմեյնու բազմաթիվ ելույթները Փարիզում, կարևոր դեր ունեցան իսլամական հեղափոխության նպատակներին մարդկանց ծանոթացնելու հարցում: Ելույթներից մեկի ձայնագրությունը հայտնվում է Էբրահիմ Զաքզաքիի մոտ, ով այդ ժամանակ Նիգերիայում սովորում էր համալսարանի տնտեսագիտության բաժնում: Նա ցանկանում էր, որ իր երկրում հաստատվի իսլամական իշխանություն: Եվ երբ հասկանում է, որ իմամը ցանկանում է որ նույն բանը տեղի ունենա Իրանում, սկսում է հետաքրքրվել իմամի կյանքով ու գործունեությամբ: Այնուհետև նա սկսում է տպագրել ու բաժանել իմամի ելույթները և նույնիսկ այնպես է լինում, որ ինքն ու իր ընկերները, Իրան են մեկնում և այցելում իմամ Խոմեյնուն: Հանդիպումներից մեկում, Զաքզաքին, իմամ Խոմեյնուն խնդրում է ուղերձ հղել Նիգերիայի մարդկանց: Իմամը նրան մի Ղուրան է  տալիս և ասում. «Ջերմ բարևներս Նիգերիայի բնակիչներին: Նրանց ասա, որ Խոմեյնու խոսքերը հենց Ղուրանն են: Մենք եկել ենք, որ մեր երկրում իրակաւթյուն դարձնենք Ղուրանի ուսմունքները և մյուսներին էլ օգնենք այդպես անել»:

Իմամ Խոմեյնու ազդեցությունն այնքան մեծ էր Շեյխ Էբրահրիմ Զաքզաքիի  վրա, որ երբ նա վերադառնում է հայրենիք, Ղուրանը ձեռքում բռնած, ասում է. «Ես այս մարդու հայացքում տեսա Մովսեսին, Հիսուսին, Աբրահամին ու Մոհամմադին: Այսուհետ իմ կրոնը Խոմեյնու կրոնն է»:

Այնուհետև նա որոշում է իմամ Խոմեյնու գաղափարները տարածել Նիգերիայում: Նրա ջանքերի արդյունքում, Նիգերիայում 15 միլիոն մարդ ընդունում է իսլամի շիա ուղղութունը: Զաքզաքին մի քանի անգամ բանտ է ընկնում: Նրա երեք որդիները նահատակվում են և ներկայումս նա և իր կինը գտնվում են կալանքի տակ:

Ֆրանսիացի փիլիսոփա ու գիտնական Ռոժե Գարաուդին նույնպես մեծապես ազդվել է  հեղափոխության առաջնորդի գաղափարներից: Նա, ով մի ժամանակ իր երկրի Կոմունիստական կուսակցության տեսաբաններից էր, իսլամ է ընդունում: Նա ասում էր. «Իմամ Խոմեյնու ղեկավարած իսլամական հեղափոխությունը մարդկանց ներկայացրեց իսկական իսլամի մշակույթն ու քաղաքակրթությունը և հույս ներշնչեց միլիոնավոր մարդկանց սրտերին: Այդ հեղափոխությունը պատճառ դարձավ, որ իսլամը վերակենդանանա»:

 

 

Պիտակ