Իսլամի մարգարեն՝ արևելագետների տեսանկյունից(17)
Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ «Իսլամի մարգարեն՝ արևելագետների տեսանկյունից» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում կանդրադառնանք Մոհամմեդ մարգարեի մասին արևելագետ Հեմիլթոն Ալեքսանդր Ռոսկին Գիբի տեսակետներին: Ընկերակցեք մեզ։
Հեմիլթոն Ալեքսանդր Ռոսկին Գիբը (1895-1971),այն արևելագետ մտավորականներից ու հետազոտողներից է ,ով արաբական լեզվի և գրականության, իսլամական պատմության, իսլամական մշակույթի և քաղաքակրթության առումով եղել է առաջատար:Հեմիլթոն Ալեքսանդր Ռոսկին Գիբն Իսլամի պատմության ոլորտում հետազոտութիւններ է կատարել եւ նրանից մնացել են բազմաթիվ գործեր:

Հեմիլթոն Գիբը ծնվել է 1895 թվականին Ալեքսանդրիայում:Նրա ծնողները շոտլանդացի էին:Գիբը սովորել է Շոտլանդիայում և 1922 թվականին ավարտել է Լոնդոնի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի ՝ արաբերեն լեզուն:1926-ին նա մեկնել է Մերձավոր Արևելք ՝ ընդլայնելու իսլամի և արաբերենի վերաբերյալ իր ուսումնասիրություններն ու հետազոտությունները և սերտորեն ծանոթացել մուսուլմանների հետ: Հեմիլթոն Գիբը ունի շատ գործեր , այդ թվում ՝ «Իսլամ, պատմական ակնարկ»-ը:Գիրքը, որը լույս է տեսել 1949-ին Լոնդոնում, ներկայացնում է իսլամի տարբեր ասպեկտները՝հատուկ լեզվով և պատմական իրադարձությունների յուրահատուկ արտահայտությամբ:Նա գրքի մի հատվածում Մուհամմադ մարգարեի մասին գրելով ասում է.«Պիտի խոստովանել ,որ Մուհամմադ մարգարեի անհատականությունը ժամանակին տուժել է իր հետևորդների հետագա սերունդների կողմից իրեն վերագրված գռեհիկ և պրիմիտիվ արտահայտություններից:Այնուամենայնիվ, մարդկանց սովորական ու մեծ զանգվածի մոտ, անկասկած, փայլում է հզոր մարդկությունը:Կարեկցանքը իրավազրկվածների նկատմամբ, մեղմ բնավորությունն ու պարկեշտությունը , որոնք հազվադեպ էին վերածվում զայրույթի (բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք անարգանք էին հասցեագրում Աստծուն),նույնիսկ անձնական հարաբերությունների մեջ եղած համեստությունն և նրա հաճելի կատակներն ու ակնարկները, այս ամենը զարմանալիորեն խորթ էին նրա ժամանակի վարք ու բարքին , ոգուն, և նրա ժամանակի հետևորդներին, որոնք կարելի է ասել արտացոլում են մարգարեի անհատականության ճշմարտությունը:Հաջի ուխտագնացության ժամանակ, Աբու Բաքրը ծեծի ենթարկեց մի մարդու ,ով ազատել և փախցրել էր մի ուղտի :Մուհամմադը ժպտալով ասաց.«Տեսեք, թե ինչ է անում Հաջին (հաջի նրան են ասում , ով կատարել է Հաջի ծեսը) »:Սա բնական երևույթ է , սակայն դա կարող է ցույց տալ Մուհամմադի և այն մարդկանց խմբի միջև եղած տարածությունը, որոնց հետ նա ստիպված է գործ ունենալ:շՍա նշանակում է չըմբռնել ճշմարտությունը»:
Գիբը, Մուհամմադին և նրա առաքինությունները այսպես է գովերգոմ .«Նրա մտավոր հետաքրքրությունների հիմքը ուսումնադաստիարակչությունն էր և իր հասարակության անդամների մոտ կարգուկանոնի հաստատումը :Մեր կարծիքով աներկբայորեն կարելի է ասել ,որ , որ Մուհամմադն իր ազդեցիկ անհատականության շնորհիվ մեծ հեղինակություն էր վայելում իր հետևորդների մոտ և ազդում էր նրանց կամքի ու զգացումների վրա։ Եթե նա չունենար նման ազդեցիկ անհատականություն, նրանք ուշադրություն չէին դարձնելու նրա մարգարեությանը : Հետևաբար ,երբ նրա ազդեցիկ անհատականությունը ,որպես մարդ արարած մի կողմ դրվեց ,դրան փոխարինեց մարգարեին հարգելը և երգրպագելը»:
Գիբը կասկածով է վերաբերվում Իսլամի պատմության որոշ հարցերին,որը համարվում է արևելագետների ընդհանուր յուրահատկություններից ,սակայն զարմանալի չէ ,երբ իմանանք ,որ մուսուլմանների հետ ծանոթացումը և նրանց հետ ապրելը ,խիստ ազդել է Իսլամի պատմության և մարգարեի մասին նրա ընկալման վրա : Գիբի բոլոր գործերում ակնհայտ է մարգարեի հոգևոր և քաղաքական անհատականության պաշտպանելը ,որը նա ներկայացնում է ,որպես հանճար և իմաստություն և այսպիսով նրա հայացքը փոքր-ինչ տարբերվում է արևմուտքի այլ կենսագիրերից: Աստծու մարգարեի քաղաքացիական կենցաղը ,պատմական բազմաթիվ վերիվայրումների բերումով ,միշտ էլ հետաքրքրություն է առաջացրել հետազոտողների և հատկապես նրա նման արևելագետների մոտ:
Սուրբ Ղուրանը, որպես երկնային վերջին գիրք, պարունակում է հասկացություններ, ուսմունքներ և ոճեր, որոնք ոչ ոքու համար թաքնված չեն:Երկնային այս գրքի հրաշքը կնկալենք այն ժամանակ , երբ ոչ ոք ի վիճակի չէ նույնիսկ դրա նման մի փոքր սուրա ներկայացնել :Բայց այս հրաշքը իր գագթնակետին է հասնում այն ժամանկ ,երբ գիտենք , որ այս բովանդակալից երկնային գիրքը ներկայացվել է մի մարդու կողմից, ,ով չէր կարդում ու գրում, չէր սովորել որևէ ուսուցչի մոտ:Փաստորեն, Սուրբ Մարգարեի ամենից զարմանալի առանձնահատկությունը նրա անուս լինելն է,որի մասին զանազան կարծիքներ են հնչել:Այն, ինչի մասին ,որի հարցով համակարծիք են իսլամական գիտնականների մեծամասնությունը հետևյալն է ,որ իսլամի մարգարեն մինչև մարգարեության հայտնություն ,ոչ գրեց և ոչ էլ կարդաց ,որը համարվում է Ղուրանի և այն ստեղծողի հրաշքի ասպեկտներից մեկը:Այն ինչ թշնամիներին և հերետիկոսներին կասկածներ արտահայտելու առիթ չի տալիս դա «Անքաբութ»սուրահի 48-րդ .այան է ,որն անդրադառնում է մարգարեի անուս լինելուն և ասում է.«Դու նախապես չէիր ընթերցում և քո ձեռքով ոչին չէիր գրում ,թող նրանք ,ովքեր փորձում են խեղաթյուրել քո խոսքերը ,թող այս մասին չկասկածեն»: Այս բոլորով հանդերձ ,այս մասին որոշ արևելագետների կողմից անորոշություններ է արծարծվել ։Ոմանք դիտավորյալ են այդ քայլին գնացել ,որպեսզի կասկածներ հարուցեն Մուհամմադ մարգարեի անհատականության և Ղուրանի մասին :
Լոնդոնի համալսարանի դասախոսը հիշեցնում է, որ անուս մարգարեի կողմից ընդունվել են այնպիսի օրենքներ, որոնք Մեդինայում փոփոխության են ենթարկել ամեն ինչ: Գիբը կարևորում է մուսուլմանների հոգևոր արժեքները , որոնք արդյունքն են վերջին մարգարեի ուսուցումների և շեշտում է ու գրում.«Երկրների գրավման արագությունից ավելի զարմանալին ,նրանց կարգուկանոնն էր ,տարիների պատերազմի արդյունքում պիտի ավերածություններ լինեին, սակայն ընդհանուր հաշվով մուսուլմանները, որոնք ավերածության հետքեր չէին թողել, ճանապարհ էին հարթել ցեղերի և մշակույթների միավորման համար:Օրենքի և կառավարության ստեղծումը, որը Մուհամմադը ժառանգություն էր թողել իր սերունդներին, ապացուցեց իր արժեքն այդ զորքի աշխատանքերը վերահսկելու գործում: Իսլամը արտաքին քաղաքակիրթ աշխարհ մուտք գործեց ոչ թե որպես թալանիչ ցեղախմբերի լոկ սնահավատություն,այլ ներկայացվեց ,որպես բարոյական ուժ ,որը բոլորի հարգանքն էր վայելում»:
Արևմուտքի այս ժամանակակից իսլամագետը ,իր «Երբ լինի իսլամը» գրքում գրում է.«Սակայն իսլամը այն ուժի տերն է ,որը մարդկությանը մեծ և արժեքավոր ծառայություն մատուցի ,իսլամից բացի որևէ կրոն իզորու չէ մարդկային բոլոր ցեղերին համախմբել մի ճակատում ՝հավասարության գաղափարի շուրջ :Աֆրիկայում ,Հնդկաստանում ,Ինդոնեզիայում իսլամական մեծ համալսարանները ,Չինաստանում և Ճապոնիայում փոքր համալսարանները ,բոլորը վկայում են այն մասին ,որ իսլամի խոսքերը կարող են ազդեցիկ լինել մարդկության բոլոր խավերի ու սեռերի վրա:Երբ խոսքը առնչվում է արևելքի ու արևմուտքի մեծ կառավարությունների բախումներին ,բախման կարգավորման համար պիտի դիմել իսլամին : Իսլամը առաջին կրոնն էր ,որը արծարծեց ժողովրդի միջև հավասարությունը...»:
Նա մի այլ տեղում շեշտում է.«Կրոնական համայանքներից և ոչ մեկը երբեք նման համապարփակ և միասնական ոգի չեն ունեցել և կամ այս աստիճանի պատրաստված չեն եղել ,որ իրենց անդամներին ու հավատացյալներին ազատության ամենաբարձր աստիճանը շնորհեն ,այն պայմանով ,որ նրանք առնվազն առերևույթ ընդունեն կրոնական պարտավորությունները»:
Գիբը նաև համոզված է.«Մուհամմադ մարգարեի և նրա ընդիմադիրների մտքում նոր կրոնական հասարակության պատկերը ,այն հասարակությունն է,որը քաղաքական ենթատեքստում էր ձևավորվել և մարգարեների առաքելությունը ոչ այլ ինչ էր եթե ոչ կրոնական կառավարության ձևավորումը: Ոչ միայն Մահմեդական կրոնի մեջ այդ երկուսը միաձուլվել էին ,այլև այդ ժամանակվա բոլոր իշխանություններում ,կառավարությունը ձևավորված էր կրոնի հիմամբ ,իսկ միակ նորությունը՝ Մադինայում տեսական կրոնական հասարակության իրականացման համար գործնական նախադրյալներ ստեղծելն է եղել»:
Սիրելի բարեկամներ մինչ նոր հանդիպում, որ կանդրադառնանք մի այլ արևելագետի տեսակետներին, Տերն ընդ ձեզ: