Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ(151)
Հարգելի ունկնդիրներ, ներկայացնում ենք «Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք Իրանում և աշխարհում վերջին շաբաթվա ընթացքում արձանագրված գիտական, տեխնիկական ու բժշկական ձեռքբերումներին:
Ռոյան հետազոտական կենտրոնը և Քազեմի բժշկական համալսարանը իրականացրել են մի հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ կնճիռը և ակնեն հնարավոր է բուժել անձի ցողունային բջիջների միջոցով: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ֆիբրոբլաստային բջիջների պատվաստման միջոցով, հնարավոր է մաշկը երիտասարդացնել:
Ֆիբրոբլաստները հյուսվածքի բջիջներ են: Դրանք մաշկի միջին շերտի (դերմիս) ամենաարժեքավոր բջիջներն են: Ֆիբրոբլաստները ցողունային բջիջներ չեն, այլ նրանց ավելի հասուն և խիստ կազմակերպված տեսակը: Ի տարբերություն ցողունային բջիջների, որոնք կարող են վերածվել մարմնի ցանկացած հյուսվածքի բջիջների, ֆիբրոբլաստները կարող են վերածվել միայն ոչ ակտիվ ֆիբրոցիտների:Առանց ֆիբրոբլաստների, կապող հյուսվածքի կառուցվածքային ամբողջականության պահպանումը հնարավոր չէր լինի. Ֆիբրոբլաստները արտադրում և անընդհատ թարմացնում են մաշկի և միջբջջային նյութի կառուցվածքային բաղադրիչները, ինչպես նաև բազմաթիվ կենսաբանական ակտիվ նյութեր, որոնք ազդում են մաշկի վերականգնման գործընթացների վրա.
Այս մեթոդի վերաբերյալ ուսումնասիրությանը մասնակցել է 57 անձ, ովքեր ունեցել են կնճիռներ կամ ակնե: Երեք փուլում, անձանցից վերցվել են ֆիբրոբալստային բջիջներ և դրանք ներկարվել են մաշկի վնասված մասերում, 4-6 շաբաթ ընդմիջումներով: Արդյունքները ցույց են տվել, որ բուժման այս եղանակի կիրառման արդյունքում, մաշկի կնճիռների և ակնեի հետքերը երկու նիշով բարելավվել են: Բուժման վեցերորդ ամսում, այդ ցուցանիշը հասել է մեկի: Ընդհանուր առմամբ, այդ ընթացքում, կնճիռների ավելի քան 54 իսկ ակների 64 տոկոսը բարելավվել է 2 աստիճանով:
24 ամիս անց, հետազոտության մասնակիցներն անցել են կրկնակի զննում, ինչի արդյունքում պարզվել է, որ բուժումը որևէ բացասական հետևանք չի ունեցել:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Journal-ում:
Թեև Երկիր մոլորակի գլոբալ տաքացման գործընթացը վտանգում է բազմաթիվ կենդանիների կյանքը, սակայն այս ոլորտի մասնագետներին ուրախացրել է այն փաստը, որ վերջերս հայտնաբերվել է կենդանու տեսակ, որը նախկինում համարվում էր վերացած: Դա վիետնամական արծաթյա եղնիկանման մուկն է: Փոքրիկ էակ, որն արտաքնապես նման է եղնիկի, սակայն ֆիզիկական առանձնահատկություններով՝ մկան:
Վերջին անգամ այս եզակի կենդանին նկատվել էր 30 տարի առաջ և ենթադրվում էր, որ վերացել է: Սակայն վերջերս, Վիետնամի անտառներում տեղադրված տեսախցիկները ֆիքսել էին այս կենդանուն:
Վիետնամական եղնիկանման մուկը չափսերով հավասար է նապաստակի: Այն առաջին անգամ հայտնաբերվել է մեկ դար առաջ՝ Վիետնամում: Վերջին անգամ կենդանուն որսացել էր մի որսորդ, ինչից հետո մասնագետներն այլևս չէին տեսել կենդանուն: Ավելի ուշ, որոշ վիետնամցիներ հայտարարել էին, որ կենդանուն նկատել են հեռավոր կանաչապատ տարածքներում: Սակայն փաստերի ոչ բավարար լինելու պատճառով, գիտնականներն ու կենդանաբանները եզրակացրել էին, որ կենդանատեսակը վերացել է:
Սակայն մասնագետներից բաղկացած միջազգային երեք խմբեր, Վիետնամի երեք նահանգների անտառներում տեղադրեցին 30 տեսախցիկներ: Վեց ամիս անց, տեսախցիկներից մեկն ի վերջո ֆիքսեց կենդանուն: Մասնագետները ներկայումս փորձում են ավելի շատ ուսումանսիրություններ անցկացնել, որպեսզի պարզեն այս կենդանու թվաքանակը: