ԱՄՆ-ում կյանքի ու հացի կռիվ է
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i119806-ԱՄՆ_ում_կյանքի_ու_հացի_կռիվ_է
Կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի հարցով,ԱՄՆ-ի քաղաքաներն այս օրերին վերածվել են երկու տարբեր գաղափարների առճակատման:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Ապրիլ 25, 2020 21:28 Asia/Tehran

Կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի հարցով,ԱՄՆ-ի քաղաքաներն այս օրերին վերածվել են երկու տարբեր գաղափարների առճակատման:

Մի կողմից կարանտինի սահմանափակությունների շարունակման դեմ բողոքողներն են փողոց դուրս եկել պահանջելով աշխատանքների վերսկսումը,իսկ մյուս խումբը հավաքներ է կազմակերպում, որպեսզի շարունակվեն սահմանափակումները COVID- 19 հիվանդությունը  հաղթահարելու նպատակով : ԱՄՆ-ում  կարանտինային ռեժիմի քաղաքականության հակառակորդները, կրելով այդ երկրի դրոշակները և  Դոնալդ Թրամփի նկարները,փողոցներում ուժի ցուցադրությամբ են զբաղված։ Մինչ նախագահի տեսանկյունը կիսող քաղաքացիները ցույցի էին դուրս եկել՝ նրա որոշումները քննադատող ակտիվիստների մի խումբ դիակների բժշկական տոպրակներ կրելով  քաղաքացիներին  կոչ են անում մնալ տանը։

ԱՄՆ-ում կորոնավիրուսի  հարցը, ինչպես , ցանկացած այլ կարևոր խնդիր, բևեռացվել է,և դարձել է քաղաքական վեճերի և ֆրակցիոն հաշվեհարդարների  առիթ:Մասնավորապես, մի քանի ամիս հետո ԱՄՆ-ում  կանցկացվեն ընտրություններ, և կուսակցություններն ու թեկնածուները հաղթանակելու նպատակով կշահարկեն ցանկացած խնդիր,ներառյալ՝ կորոնավիրուսը:Այս հարցում Թրամփը փորձում է իրեն ներկայացնել,որպես տնտեսական հետևանքներից տուժած քաղաքացիների հերոս,և աշխատատեղերը վերաբացելով  ավելացնել նոյեմբերի ընտրությունների ժամանակ իր հովանավորների թիվը: Մինչ դեմոկրատները, բուժանձնակազմի ու սոցիալական ոլորտի մասնագետներն ու փորձագետները  ընդգծում են քաղաքացիների առողջությունը պաշտպանելու և նրանց կյանքը փրկելու անհրաժեշտությունը:

Այնուամենայնիվ, ոչ բոլոր նրանք, ովքեր փողոց են դուրս գալիս կարանտինային սահմանափակումները նվազեցնելու համար, Թրամփի և Հանրապետական կուսակցության քաղաքական կողմնակիցներն են։Նրանցից  շատերը  խիստ մտահոգված  են իրենց աշխատանքը կորցնելու, երկարաժամկետ գործազրկության և իրենց  կյանքն ու ապագան ոչնչանալու հարցով: Հետազոտությունները ցույց են տալիս, որ միլիոնավոր ամերիկացիներ չունեն ֆինանսական միջոցներ ճգնաժամերը հաղթահարելու համար և եթե նրանք չկարողանան  մի քանի շաբաթ  վճարել իրենց ծախսերը ,իշարս իրենց  բնակարանների, ավտոմեքենաների վարկերը, ուսանողական վարկերը կամ վարկային քարտերի միջոցով նախապես կատարած գնումները, ապա նրանք  կհայտնվեն   անօթևանի կարգավիճակում։

Սենատոր Բերնի Սանդերսը ցավ հայտնելով  կորոնավիրուսի համաճարակի հետևանքով միլիոնավոր գործազուրկ ամերիկացիների ծանր պայմանների համար ասել է.« Մենք աշխարհի միակ հարուստ երկիրն ենք ,որի բնակչությունը ճիշտ այն ժամանակ, երբ ամենաշատ կարիքն ունի ,ահա կորցնում է աշխատանքը և առողջապահական  հնարավորություններին հասանելիությունը»:

Անկասկած, այս անբնական իրավիճակը հետևանքն է ԱՄՆ-ում  տարբեր կառավարությունների սխալ   կառավարման  և այդ երկրում  տնտեսական ու սոցիալական  կառուցվածքների թույլ գործունեության: Օրինակ,ԱՄՆ-ում ,  քաղաքացիների կողմից  սանձարձակ  սպառողականության , և  խնայողությունների թույլ մշակույթը, պատճառ է դարձել, որ շատ ամերիկացի  ընտանիքներ տարվա ընթացքում  բավարար եկամուտներ ունենալով հանդերձ , նույնիսկ մի քանի հարյուր դոլար խնայողություն չունենան, որպեսզի ճգնաժամային պայմաններում կարողանան մի քանի շաբաթ գործազրկությանը դիմանան:Մյուս կողմից աշխատավորների աշխատանքային անվտանգության բացակայության հետևանքով ,երբ մի աշխատավորի համար ինչ-որ  դժվարություն է առաջանում, գործատերերն անմիջապես  նոր  աշխատողներ են աշխատանքի ընդունում:

Մինչդեռ , տարբեր ճգնաժամերից տուժածներին պետական օգնությունը հիմնականում մեծ բիզնեսների տերերի գրպանն է մտնում , և քաղաքացիները, ինչպես նաև փոքր բիզնեսի տերերը, չեն ստանում կառավարության բավարար աջակցությունը:Ինչպես օրինակ ասվում է ,որ ՝ ԱՄՆ-ի կորոնավիրուսից տուժած  տնտեսությունը փրկելու համար Թրամփի կառավարության կողմից կոնգրեսի հաստատված 2,2 տրիլիոն դոլար արժողությամբ նպաստի փաթեթի ընդամենը 15 տոկոսը,  այսինքն մոտավորապես  330 միլիարդ դոլարն է հատկացվել   փոքր բիզնեսի տերերին:Նույնիսկ ԱՄՆ-ի շատ քաղաքներում  1200 դոլար արժողությամբ ֆինանսական ուղղակի նպաստը,այն ընտանիքների անդամներին ,  որոնք տարեկան ավելի քիչ քան 75 հազար դոլար եկամուտ ունեն, չի  կարող բավարարել «Covid-19»  հիվանդության հետևանքով աշխատանքի դադարեցման  ժամանակահատվածում նրանց ծախսերի անգամ մի բաժինը  հոգալու համար։

Մինչդեռ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվ Մենուչինը ասում է.«Քաղաքացիների համար 1200 դոլարանոց նպաստը նկատի է առնվել առնվազն 10 շաբաթվա համար »:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով ԱՄՆ-ի  շատ գործազուրկ քաղաքացիների ծանր ֆինանսական պայմանները , շատ էլ անսպասելի չէ, որ նրանք  «Covid-19» հիվանդությամբ վարակվելու ռիսկը ընդունեն և միանան սահմանափակումների վերացման կողմնակիցների շարքին,չնայած հանրության կողմից առողջապահական կանոնների անտեսումը կամ ոչ կատարյալ կիրառումը  մեծացնում է հիվանդության զարգացման  ռիսկը:

Առանց բավարարելու ամերիկացի  քաղաքացիների, հատկապես աղքատ և ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների նվազագույն կարիքները , ոչ միայն արմատախիլ չի լինելու  Covid-19- ի սարսափելի հիվանդությունը այդ երկրում,այլ նույնիսկ դա  կարող է ԱՄՆ-ն տանել դեպի սոցիալական լարվածություն և փողոցային բախումներ, որոնց հետևանքները  կորոնավիրուսի հետևանքներից ավելի նվազ չի լինելու: