Կյանքն Արևմուտքում․ Հայացք ներսից (19)
Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Ներկայացնում ենք «Կյանքն Արևմուտքում․ Հայացք ներսից» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում հակիրճ կանդրադառնանք Միացյալ Նահանգներում ռասիզմի խնդրին: Ընկերակցեք մեզ։
Չնայած ավելի քան 150 տարի առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգների ողջ տարածքում վերջ դրվեց ստրկությանը, սակայն ռասիստական գաղափարախոսությունը շարունակում է ապրել այդ երկրում։ Վերջին տարիներին Միացյալ Նահանգների տարբեր հատվածներում տեղի ունեցած մահացու հրաձգություններն արտահայտում են ծայրահեղ ազգայնականության և ռասայական բռնության աճող տենդենցը: Թեև մինչև Դոնալդ Թրամփի իշխանության գալը, ԱՄՆ-ը մշտապես բախվել է ռասիզմի դրսևորումների հետ, սակայն նրա Սպիտակ տուն մուտք գործելուց ի վեր, սպիտակամորթ ծայրահեղական ռասիստների երակներում նոր արյուն է ներարկվել: Ընդ որում, շատ իրավապաշտպան խմբեր նախազգուշացնում են ռասիզմի և ծայրահեղական ազգայնականության տարածման կապակցությամբ։
ԱՄՆ-ի ոստիկանությունը 2019 թվականի հունվարին ձերբակալել էր իրանական Press TV հեռուստաալիքի լրագրողուհի, հաղորդավարուհի և վավերագրական ֆիլմերի հեղինակ Մարզիե Հաշեմիին: Նա 11 օր բանտարկված մնաց։ Մարզիե Հաշեմին Associated Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է․ «Ես լրագրող եմ, ինձ ձերբակալել են իմ մասնագիտության և համոզմունքների համար: ԱՄՆ կառավարությունն այդպիսով ցանկանում էր զգուշացնել, որ ես զգույշ լինեմ իմ քայլերում»։
Ծագումով ամերիկացի Մարզիե Հաշեմիի վավերագրական ֆիլմերից մեկը կոչվում է «Դրեդ Սքոփի ազգը»։ Ֆիլմը պատմում է ԱՄՆ-ի հասարակության մեջ խտրականության ու անարդարության դրսևորումների մասին։ Ֆիլմում ներկայացվել են ԱՄՆ-ի ոստիկանության ու համակարգի կողմից աֆրոամերիկացիների նկատմամբ իրականցող անարդարությունները։ Ֆիլմն անդրադառնում է աֆրոամերիկացի ստրուկ Դրեդ Սքոթի դիմումին։ Նա 1857-ին ԱՄՆ գերագույն դատարանից խնդրեց ազատ արձակել իրեն։ Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը որոշեց, որ Սքոթը քաղաքացի չի, հետևաբար չի կարող հայտ ներկայացնել դաշնային դատարան: Բացի այդ, որպես ստրկացված անձ, որպես սեփականություն, նա և իր ընտանիքն իրավունք չունեին հայց ներկայացնել դատարան։ ԱՄՆ գերագույն դատարանը նրան ասաց․ «Դուք չունեք որևէ իրավունք, որպեսզի Ձեր սպիտակամորթ տերը հարգի այն»։
***
Անդրադառնակով ԱՄՆ-ի ոստիկանության կողմից աֆրոամերիկացի երիտասարդների ու պատանիների սպանության բազմաթիվ դեպքերին, այդ թվում 2014 թվականին Ֆերգյուսոն քաղաքում 14-ամյա Մայքլ Բրաունի սպանությանը, Մարզիե Հաշեմին նշում է, որ աֆրոամերիկացիների իրավունքների անտեսումը դառը ճշմարտություն է, որը շարունակվում է ԱՄՆ-ի ձևավորումից մինչ օրս։ «Դրեդ Սքոթի ազգը» ֆիլմում ասվում է, որ Միացյալ Նահանգների մեծ թվով քաղաքացիներ իրենց մաշկի գույնի պատճառով անտեսվում են և այդ երկրում աֆրոամերիկացիների զգալի մասը սպանվում է առանց որևէ պատճառի։ Ֆիլմում հասարակական ակտիվիստ Բրիթայ Գրեվիուսն ասում է. «Երբ փողոց եմ դուրս գալիս, մարդկանց երկու խումբ անհանգստացնում են ինձ։ Այդ խմբերը հանցագործներն ու ոստիկաններ են։ Ես հանցագործներից կարողանում եմ պաշտպանվել, ինչը չեմ կարող ասել ոստիկանների դեպքում, քանի որ նրանք ինձ կսպանեն։ Այստեղ խորը ատելություն կա սևամորթների նկատմամբ»։
Ակտիվիստը պատանի Մայքլ Բրաունի մահվան տեսարանը նկարագրելիս ասում է. «Ես ինձ տեսա գետնին ընկած, չորսուկես ժամ մեռած ու ընկած փողոցի մեջտեղում»։
***
Պատմության մեջ բազմաթիվ վկայություններ կան Միացյալ Նահանգներում ռասայական խտրականության վերաբերյալ։ Այդ երկրի լրատվամիջոցների կողմից աֆրոամերիկացի պատանիների ու երիտասարդների սպանության մասին լուրերի հրապարակումը դարձել է սովորական երևույթ։ Այնքան սովորական, որ եթե սպանվածների թիվը մեծ չլինի, կամ մարդիկ չարձագանքեն այդ սպանությանը, լուրը չի հայտնվի մարդկանց ուշադրության կենտրոնում։ Դոնալդ Թրամփի իշխանության գալու և նրա կողմից ռասիզմին ցուցաբերվող աջակցության և սպիտակամորթներին սևամորթներից վեր դասելու հետևանքով, ԱՄՆ-ում ռասիզմի հողի վր աիրականացվող բռնության դեպքերն աճել են։ Թրամփն այսօր դարձել է ռասիզմի խորհրդանիշ: Դոնալդ Թրամփի կողմից ծայրահեղական ազգայնականության տարածումը պատճառ է դարձել, որ ամերիկացիները նրան անվանեն ռասիստ։

Թեև Վաշինգտոնի պաշտոնատարները պնդում են, որ այդ երկրում ռասիզմը տեղ չունի և բոլոր ռասաների ու ազգերի ներկայացուցիչները հաշտ ու համերաշխ ապրում են իրար կողքի, սակայն փաստերն այլ բան են ասում։ ԱՄՆ-ում բռնությունների վերաբերյալ տվյալները ցույց են տալիս, որ մահվան ելքով բռնությունների մեծ մասը տեղի է ունենում ռասիզմի հողի վրա։ Հետազոտությունները պարզում են, որ 2011 թվականի ապրիլից մինչև 2019 թվականի ապրիլը, զինված հարձակումների հետևանքով մահացությունների մոտ 73 տոկոսն իրականացվել է ԱՄՆ-ի տարբեր հատվածներում սպիտակամորթների գերակայության կողմնակից ռասիստների կողմից։ Նրանք հարձակվում են էմիգրանտների, գունամորթների և կրոնական փոքրամասնությունների վրա։ Վերլուծաբաններն ու փորձագետները նշում են, որ ռասիզմը քաղցկեղի պես տարածվում է սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում և համացանցում։
Սոցիալական հարցերի ավագ փորձագետ Մերի Ռայանն ասել է․ «Արևմուտքում, հատկապես՝ Միացյալ Նահանգներում, ռասիստական հանցագործությունների հետաքննության համակարգի գործունեությունն արդյունավետ չէ և չի կարողանում կանխել այդ հանցագործությունները։ Քանի որ ռասիստական կամ էթնիկ ատելության հողի վրա կատարված բռնի գործողությունները հանցագործությունների առավել վտանգավոր ձևերն են հանդիսանում: Ռասիստական հանցագործությունները չպետք է անպատիժ մնան: Բացի զոհերի և նրանց հարազատների վրա ավերիչ ազդեցությունից, դրանք կարող են կործանարար լինել ամբողջ հասարակության համար: Պետությունները պարտավոր են կիրառել պատժամիջոցներ նրանց դեմ, ովքեր հանցանք են գործել այդ հողի վրա։ Սակայն ցավոք Արևմուտքի կրթական համակարգում ու լրատվամիջոցներում ոչ միայն անհրաժեշտ ուշադրություն չի դարձվում ռասիզմի դեմ պայքարին, այլև տարբեր եղանակներով աջակցություն է ցուցաբերվում ռասիստական քայլերին և այս բոլորը հասարակությանը տանում են վտանգավոր ուղղությամբ։
***
Կարելի է ասել, որ ԱՄՆ-ում ռասիզմի հողի վր աիրականացվող բռնությունները համակարգված բնույթ են կրում։ Թվում է, թե ամերիկյան քաղաքականությունը փորձել է ռասիզմը դարձնել ժողովրդի կենսակերպը և այն որպես համոզմունք հաստատել ամերիկյան հասարակության շրջանում
Այն ոստիկանները որոնք ինքնապաշտպանության պատրվակով կրակում են սևամորթների ուղղությամբ, ԱՄՆ-ի հասարակության մի մասնիկն են, որոնք իրենց մանկության ու պատանեկության տարիների ընթացքում մշտապես վախեցել են սևամորթներից։ Եվ այդ վախով մեծանալու հետո, սևամորթների վերաբերյալ անտրամաբանական որոշումներ են կայացրել։ Նման մոտեցում է դրսևորվում նաև այդ երկրի դատական համակարգում։ Այդ պատճառով, ոստիկանները, որոնք առանց պատճառի սպանում են աֆրոամերիկացիներին, դատական մարմիններում անմեղ են ճանաչվում։
Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) հրապարակած տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում բանտարկյալների մոտավորապես կեսը սևամորթներ են։ Այդ երկրում կան մոտ երկու միլիոն 300 հազար բանտարկյալներ, որոնցից մեկ միլիոնը սևամորթներ են։ Աֆրոամերիկացիները վեց անգամ ավելի շատ են բանտարկվում քան սպիտակամորթները։ Այդ երկրում սևամորթներին հանցագործի պիտակ են փակցնում։ Նրանց զրկում են քաղաքացիության ամենատարրական իրավունքներից։ Նրանց դիրքը գնալով ավելի ու ավելի է թուլանում։

Չնայած 1964 թվականին ընդունված քաղաքացիական իրավունքների մասին օրենքն արգելեց ռասայական խտրականությունը հասարակական վայրերում, սակայն այսօր ևս ԱՄՆ-ում աֆրոամերիկացիների եկամուտն այդ երկրում ամենացածրն է։ Խտրականության դրսևորումներ են գրանցվում նաև լատինամերիկացիների նկատմամբ։ ԱՄՆ-ում աֆրոամերիկացիների մեծ մասը համոզված է, որ երկրում դեռևս առկա է անհավասարություն։ Քաղաքացիական իրավապաշտպանների խոսքերով՝ թեև անցած հինգ տասնամյակների ընթացքում աֆրոամերիկացիները քաղաքացիական շարժման արդյունքում ձեռքբերումներ են ունեցել, սակայն, կրթության, առողջապահական ծառայությունների, բնակարանի և այլ ոլորտներում դեռևս չունեն սպիտակամուրթների հետ հավասար իրավունքներ։ ԱՄՆ-ում սևամորթ հասարակության հարստությունը համեմատելի չէ սպիտակամորթների հարստության հետ։ «Փյու» հետազոտական կենտրոնի (Pew Research Center) հրապարակած ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ում մեկ սպիտակամորթ ընտանիքի հարստությունը 13 անգամ գերազանցում է սևամորթ ընտանիքի հարստությանը։
***
Քահանա և հասարակական ակտիվիստ Ռոն Ջերեմիան, ով Չիկագոյում շատ կողմնակիցներ ունի, ԱՄՆ հասարակության մեջ խտրականության դրսևորումների մասին ասել է․ «Երբ կառավարությունը ստում է, Աստված չի ստում: Երբ կառավարությունը փոխվում է, Աստված չի փոխվում, և վերջ: Բայց մի բան էլ ասեմ: ԱՄՆ կառավարության կողմից կարմրամորթների նկատմամբ վերաբերմունքը մերժվում է։ Քանի որ նրանց պահում է հատուկ տարածքներում։ Ծագումով ճապոնացիների նկատմամբ վերաբերմունքը մերժվում է։ Քանի որ նրանք նույնպես պահվում են զանգվածային բանտերում։ Սևամորթների նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքը մերժվում է, քանի որ նրանք պահվում են շղթայակապ: Նրանք ուղարկվում են ցածր մակարդակ ունեցող դպրոցներ։ Նրանց վրա դեղեր են փորձարկվում։ Նվազագույն աշխատավարձն է վճարում նրանց աշխատանքի դիմաց։ Սահմանափակվում է նրանց բարձրագույն ուսման հնարավորությունը։ Կառավարությունը նրանց պահում է հուսահատության մեջ, բանտերում։ Երեք անգամ ձերաբակալության համար ցմահ ազատազրկման մասին օրենք է ընդունում, այնուհետև մեզանից պահանջում է, որ աղոթենք և Աստծո օրհնությունը հայցենք Ամերիկայի համար։ Ո՛չ Աստված չի օրհնի Ամերիկային։ Աստված կանիծի Ամերիային։ Ավետարանում ասված է, որ անմեղ մարդկանց սպանության համար Աստված կանիծի Ամերիկային։ Իր քաղաքացիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու համար, Աստված կանիծի Ամերիկային, քանի դեռ այդ երկիրը շարունակում է իրեն ավելի բարձր դասել մյուսներից»։