Իսլամի մարգարեն՝ արևելագետների տեսանկյունից (18)
Ֆրիտյոֆ Շուանը Շվեյցարիայում բնակվող գերմանացի ժամանակակից մտածող, փիլիսոփա և իսլամագետ ու աստվածաբան է:
Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ «Իսլամի մարգարեն՝ արևելագետների տեսանկյունից» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում կանդրադառնանք Մոհամմադ մարգարեի մասին արևելագետ Ֆրիտյոֆ Շուանի տեսակետներին: Ընկերակցեք մեզ։
Ֆրիտյոֆ Շուոնը Շվեյցարիայում բնակվող գերմանացի մտածող, փիլիսոփա և իսլամագետ ու աստվածաբան է: Նա ծնվել է 1907-ին Շվեյցարիայի Բազել քաղաքում գերմանացի ընտանիքում: Նրա հայրը երաժիշտ էր և նա մեծացել է գեղարվեստական մթնոլորտում:
Տնային միջավայրում, բացի երաժշտությունից, ապագայի փիլիսոփա և կրոնների համեմատական ուսումնասիրության պրոֆեսորը, ոչ միայն ծանոթացավ եվրոպական այլև արևելյան գրականության:
Շուանը արաբերեն ուսումնասիրությունները սկսելուց հետո տարվեց իսլամով և 1932 թվականին նա Փարիզում ընդունեց իսլամ կրոնը, որտեղ աշխատում էր: Նա իր համար ընտրեց Շեյխ Իսա Նորուդդին Ահմադ անունը: Նա ասում է.«Մի օր, մինչ մտածում էի, թե որ կրոնն է ավելի կատարյալ, աղոթում էի Աստծուն և խոստանում, որ եթե որոշակի օր և ժամ Աստծուց մի նշան ստանամ, կդառնամ նույն կրոնի հետևորդը»: Այդ օրը նա լքեց իր բնակարանը, և դուսր եկավ փողոց: Ժամը 11:55-ին հանդիպեց հյուսիսաֆրիկացի զինվորների հեծելազորի մի խմբի, որոնք իսլամական համազգեստով էին: Այս անհավատալի նշանի նշանակությունը պարզ էր և Շուանը որոշեց կատարել Աստծո հետ կնքած ուխտը և անմիջապես դարձավ մուսուլման»:
Շուանի անձնական կյանքն անցավ այնպիսի մթնոլորտում, երբ Արևմուտքում տարածվում էր իսլամը: Նրա տունը նման էր Մարոկկոյի ամենագեղեցիկ ավանդական տներին և այդ միջավայրում մարդ իրեն հարազատ էր զգում իսլամական աշխարհի մթնոլոտրում: Նրա կյանքը նշանավորվում էր ամենօրյա երկրպագությամբ և երբ նա ավելի երիտասարդ էր, հետևելով մարգարեի ավանդույթին, ոչ միայն Ռամադան ամսվա ընթացքում, այլև տարվա շատ այլ օրերին ծոմ էր պահում: Նա գրեթե ամեն օր Ղուրան էր կարդում և մինչև կյանքի ավարտը հիշում և ապավինում էր Աստծուն:
Երբ Շուանը խոսում է Աստծո մարգարեի մասին, նրան համարում է հենց, որպես իսլամ կրոնը և ասում.«Եթե իսլամը ճշմարտության, գեղեցկության և զորության դրսևորում է, ապա նրա մարգարեն նաև մաքրության և խաղաղության, համբերության և ուժի մարնավորումն է»:
Նա երբեք մարգարեի մասին գիրք չի գրել, որում կներկայացներ մարգարեի կյանքի տարբեր փուլերը, բայց Մուհամմեդի հոգևոր ճշմարտության և նրա առաքինությանն մասին շատ լավ գործեր է ստեղծել: Արևմուտքում նա, ավելի քան ցանկացած այլ մարդ, ոչ մուսուլմաններին բացատրել է, թե մարգարեն ինչ նշանակություն ունի մուսուլմանների համար և ինչու են մահմեդականներն այդքան սիրում մարգարեին:
Մարգարեի մասին գեղեցիկ նկարագրությունները գրելիս՝ Ֆրիտյոֆ Շուանը հանդես չի գալիս որպես պատմող կամ արևելագետ, այլ, որպես հավատացյալ, պատմությունը ներկայացնում է իր հոգու խորքից:
Նա գրում է. «Մարգարեի սերն ու ջերմությունը իսլամի հոգևոր իրական արժեքն են: Մարգարեի էության մեջ մուսուլմանները տեսնում են առաքինությունների օրինակները, որոնք ստեղծում են Աստծո և գեղեցկության հատկանիշները: Ահա թե ինչու մուսուլմանները սիրում են նրան և հետևում նրա օրինակին նույնիսկ առօրյա կյանքում:
Մարգարեի մասին Շուանի ուսումնասիրությունն իր գագաթնակետին է հասնում «Մարգարեության էության գաղտնիքը» գործում: Այս գիրքը մարգարեի ներքին ճշմարտության մասին գրված ամենակարևոր գործերից մեկն է, Իհարկե, Շուանը լավ ծանոթ էր մարգարեի ավանդույթին և մեջբերում էր անում ավանդույթներից և գրում էր իսլամի ավանդույթների իմաստի մասին: Շուանը կարծում է, որ մարգարեի հոգևոր ճշմարտությունը ծածկված է մարդկային և աշխարհային վարագույրներով և որ պատճառը աշխարհի համար նրա օրենսդրական դիրքն է: Նա գրում է. «Նրա սրբությունը և փրկիչ ուժը հնարավորություն են տալիս հասկանալ որ ոչ միայն առաքյալները, որոնք ներկայացնում են մյուս աշխարհը, այլ կան նաև նրանք ովքեր վարում են աստվածահաճո կյանք»:
Իսլամի մարգարեին նկարագրելիս Շուանն անդրադառնում է նրա առաքինություններին: Շուանի տեսակետից, Աստծո մարգարեի առաքինությունները կազմում են եռանկյունի, որի գագաթին են խաղաղությունը, հանգստությունը և ճշմարտությունը:Իսկ արժանապատվությունը պատիվ և ուժն ու գոհունակությունը կազմում է եռանկյունու հիմքը: Նա գրել է. «Այս հիմքի երկու անկյունները հավասարակշռված են և միավորվում են եռանկյունի վերին մասում: Մարգարեի հոգին բնազդով հավասարակշռված և մահկանացու է: Հավասարակշռություն մարդկության կողմից և ոչնչացում Աստծո համար»:
Շուանն ասել է.«Մոհամմեդի բարեպաշտությունը եզակի է և միայն նարնք, ովքեր նրա նման բարեպաշտ կլինեն, կկարողանան մարգարեին ներկայացնել մյուսներին»:
Ղուրանն իր այաներում տարբեր ձևերով խոսել է Աստծո վերջին մարգարեի մասին և նկարագրել նրա սուրբ ու երկնային պատկերը: Երբեմն հիշում է նրա անունը խոնարհվելով, երբեմն նրա սուրբ գոյությանը հնազանդվելը համարում է Աստծուն հնազանդվել: Ղուրանը մարգարեին ներկայացնում է որպես բարեպաշտության օրինակ: Մարգարեի հանդեպ հարգանքի, ակնածանքի և խոնարհման ակնհայտ օրինակ է, մարգարեի համար Աստվածային օրհնություն խնդրելն է: Մուսուլմանները պարտավոր են մշտապես հիշել վերջին մարգարեին և նույնիսկ աղոթքի ժամանակ, ողջույններ ուղարկել նրան և Աստծո ողորմությունը խնդրել նրա սուրբ գոյության համար:
Ահզաբ սուրայի 56-րդ այայում նա ասում է.«Իսկապես, Աստված և հրեշտակները ողջույններ են ուղարկում մարգարեին: Ո՛վ դուք, ովքեր հավատում էք ողջունեք նրան և բարևեք նրան և հանձնվեք նրա հրամանին»:
Շուանը գրել է. «Նա, ով ողջույններ է ուղարկում մարգարեին, ակամայից ողջույններ է ուղարկում աշխարհին և հոգուն, աշխարհին և իմաստնության, տիեզերքին ու կենտրոնին»: Այնպես, որ այս խորհրդանիշներից յուրաքանչյուրին ուղղված ողջույնները տասն անգամ ավելնանում են և վերադառնում այն մարդկանց, ովքեր իրենց սիրտը բացել են այս ողջույնների առջև:
Սիրելի բարեկամներ մինչ նոր հանդիպում, Տերն ընդ ձեզ: