Կենսաբանական զենքեր տարածելու ԱՄՆ-ի փորձը` համաշխարհային սպառնալիք (1)
Կենսաբանական զենքերը ներառում են ամեն տեսակի միկրոօրգանիզմներ, ինչպիսիք են մանրէները, վիրուսները , սնկերը կամ միկրոօրգանիզմների միջոցով արտադրված թունավոր նյութերը , որոնք կարող են օգտագործվել մարդկանց սպանելու կամ վնասելու համար:
Կենսաբանական ահաբեկչությունը կենդանի էակների, մանրէների, վիրուսների և տոքսինների միտումնավոր օգտագործումն է` որոշակի անհատներին, հրամանատարներին, նախագահներին հարվածելու ,կամ պետություններին վախեցնելու և նրանց շանտաժի ենթարկելու նպատակով: Կենսաբանական պատերազմի մեկ այլ մոդելի մեջ,կենսաբանական զինամթերքի կիրառման պատճառը՝ կենսաբանական միջոցներով մարդկային սննդի, վիրուսային գրոհների և մարդկանց ու անասունների ընդհանուր ոլորտներում երկրներին թիրախավորելն է,ինչը մեծ տարածում է գտել վերջին տասնամյակներում: Նմանատիպ պատերազմների նպատակն է հիմնական հարված հասցնել երկրների տնտեսություններին:Որոշ ստրատեգիստներ և կենսաբաններ համոզված են, որ 2002 և 2003 թվականներին Չինաստանում SARS վիրուսի տարածման նպատակը այդ երկրի դեմ կենսաբանական տնտեսական հարձակումն էր ՝ այդ երկրի տնտեսությանը հարվածելու նպատակով։
Կենսաբանական զենքերն ունեն հատուկ առանձնահատկություններ, ինչպիսիք են սպանելու ցածր մակարդակը, համաճարակային բարձր մակարդակը, թաքնվելու կարողականությունը, մարդկանց և կենդանիների միջև ընդհանուր հիվանդությունը ,դեղերի , պատվաստանյութերի և ախտորոշման թեստերի բացակայությունը, նմանատիպ հիվանդության բռնկման դեպքում երկրների անակնկալի մատնվելը և անորոշությունը այն ախտորոշելու և հետեւելու առումով ,որը սովորաբար ունի զոհերի ցածր մակարդակ և տարածման բարձր կարողականություն: Եթե շրջակա միջավայրը աղտոտված է կենսաբանական տարրերով, այն կարող է երկարաժամկետ և ծավալուն սպառնալիք ստեղծել մարդկային հասարակությունների համար ,որի բացայայտ եւ աննախընթաց օրինակը վերջին մի քանի տասնամյակի ընթացքում, կորոնավիրուսի վարակի՝ COVID-19-ը հիվանդության պանդեմիան է ,որը համայն աշխարհում իր աննախադեպ հետևանքների պատճառով կարելի է անվանել մարդկային պատմության մեծ ազդեցություն թողած իրադարձություններից մեկը:
ԱՄՆ-ի բանակը երկրորդ աշխարհամարտից առաջ սկսեց ուսումնասիրել եւ հետազոտական աշխատանքներ ծավալել կենսաբանական զենքերի բնագավառում:1943-ին ԱՄՆ-ի բանակը զարգացնելով Մերիլենդ նահանգում գտնվող Ֆորտ Դեթրիկ ռազմաբազան ,որն այժմ ունի 490 հեկտար տարածք,ավելի քան մեկ միլիոն դոլար բյուջեով բացեց կենսաբանական զենքերի լաբորատորիաներ: Ծրագրի նպատակն էր կենսաբանական հարձակումներից պաշտպանվելու մեխանիզմաներին հասնելիություն ունենալ և նմանատիպ փոխադարձ հարձակումներ նախաձեռնել: Մինչև 1945 թվականը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը,այս բազայի լաբորատորիաները սկսեցին հետազոտություններ կատարել բազմաթիվ պաթոգենների վրա:
Երկրորդ աշխարհամարտից հետո այս հետազոտությունները դարձան ավելի ծավալուն,վտանգավոր և սկսվեց մարդկանց վրա փորձարկումներով այդ էլ ԱՄՆ-ի կառավարության կողմից ներարկված բյուջեներով:Զինվորական հետազոտությունների այս կենտրոնում փորձարկվել են տարբեր վիրուսներ և մանրէներ այն մարդկանց վրա, ովքեր երբեմն նույնիսկ չգիտեին այդ մասին:Աշխարհի տարբեր մասերում, ներառյալ Աֆրիկայում, Վիետնամում, Կուբայում, Հյուսիսային Կորեայում և Եվրոպայում, հետազոտությունների արդյունքների օգտագործումից բացի, նման փորձարկումների թիրախ են դարձել նաեւ ԱՄՆ-ի բանակի հազարավոր զինվորներ և քաղաքացիներ: Այս ծրագիրը մինչև 1969 թվականը իրականանում էր Ֆորտ Դեթրիկ բազայի լաբորատորիաներում ,մինչև ,որ այդ թվականին, երբ ԱՄՆ-ը այսպես ասած պաշտոնապես հրաժարվեց կենսաբանական զենքից և այդ ոլորտում հետազոտությունից, կենսաբանական զենքի հետազոտությունների այս կենտրոնի նպատակները իբր վերափոխեց պատվաստանյութերի արտադրության , վարակիչ հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև տարբեր հիվանդությունների վերաբերյալ հետազոտությունների :Բայց իրականում երբեք նման հարց տեղի չունեցավ , և գաղտնի ձևով միայն կենսաբանական զենքի ծրագիրն էր ուշադրության կենտրոնում։
Սեպտեմբերի 11-ի դեպքից հետո, Ջորջ Բուշ կրտսերի նեոկոնսերվատիվ կառավարությունը, անսպասելիորեն հսկայական բյուջե հատկացրեց կենսաբանական զինամթերքի վերաբերյալ նոր հետազոտությունների համար, և այդ ֆինանսավորման մեծ մասը հատկացվել էր Ֆորտ Դեթրիկ ռազմաբազայի լաբորատորիաներին: Մի քանի կոնգրեսականների ու մամուլի ծառայությունների հասցներով ուղարկված սիբիրախտի վարակով լցված ծրարները ,դարձան պատրվակ , ԱՄՆ-ի ժողովրդին և կոնգրեսականներին համոզելու, թե՝թշնամին մեր դեմ օգտագործում է կենսաբանական զինամթերք ,ուստի այն գումարները, որոնք պիտի հատկացվեին հիվանդների բուժման համար դեղեր արտադրելուն , հատկացվեն կենսաբանական զինամթերքի ոլորտում հետազոտություններին:
Այնուհետև,երբ Բուշի կառավարությունը հրահանգեց գործողությունները վերսկսել և կենսաբանական զենքի ոլորտում հետազոտությունները ընդլայնել, ԱՄՆ-ի բանակը Ֆորտ Դեթրիկում , ինֆեկցիոն հիվանդությունների ինստիտուտը վերածեց նոր լաբորատորիայի, որը իբր մաս էր կազմում կենսաբանական պաշտպանության գործողությունների մի մեծ համալիրի:ԱՄՆ-ի բանակը մի հաղորդագրությամբ հայտարարեց , որ կենսաբանական զենքերի ուսումնասիրության զարգացումը «զուտ պաշտպանական է» բնույթ է կրում։
ցի ռազմաբազայում մոտավորապես 1800 գիտնականներ և մասնագետներ աշխատում են կենսաբանական վտանգավոր տարրերի վրա ,իշարս բակտերիաների և վիրուսների:Իհարկե, ԱՄՆ-ի բանակը պնդում է ,որ հսկայական հաստատությունը աշխատում է պատվաստանյութերի արտադրությամբ և կենսաբանական գործոնների դիմաց պաշտպանական քայլերի ուղղությամբ։
Չնայած ԱՄՆ-ի բանակի գաղտնապահությանը և հավակնությանը թե՝ կենսաբանական զինամթերքի հարցով հարձակողական ծրագրեր չկան,սակայն պարզ է,որ սուտ են նման քարոզչությունները և միշտ եղել են անհատներ ,որոնք հակառակ ԱՄՆ-ի բանակում և կառավարության մեջ իրենց անցյալին ,ուշադրության են արժանացրել այս ոլորտում առկա իրականությունները: Իլինոյզ համալսարանի իրավագիտության դասախոս, պրոֆեսոր Ֆրանսիս Բոյլը , Ֆորտ Դեթրիկի ռազմաբազային մեղադրել է ՝ «Գենետիկական ճարտարագիտությամբ վերափոխված նորմալ պաթոգենները հավաքելու, մշակելու, փոփոխելու, պահելու, փաթեթավորելու և տարածելու մեջ»: Ըստ Բոյլի, այդ գործողությունները, ինչպես նաև սպառազինական օգտագործման պաթոգենները հետազոտելու համար ուսումնասիրությունների ձևավորումը, ագրեսիվ կենսաբանական զենքերի ծրագրի անհերքելի ապացույցներն են:Դա հաստատվել է ամերիկացի այլ գիտնականների կողմից ևս:Կալիֆորնիայի համալսարանի միկրոբիոլոգիայի բաժնի դասախոս Մարկ Վիլսը, Ֆորտ Դեթրիկում կատարված աշխատանքների մասին ասել է.«Անիմաստ կլինի հարցնել թե՝ նրանք ինչ կարող են անել ագրեսիվ կենսաբանական զենքեր արտադրելու համար»:Այդ մասին Վիլսը ասել է.«Մենք (ԱՄՆ)-ը ,տարբեր նպատակներով զարգացնում և մշակում ենք նոր պաթոգեններ:Մենք ցանկանում ենք դրանք փաթեթավորելու և տարածելու նոր եղանակներ հայտնաբերել : Մենք փորձում ենք այդ պաթոգենները շատ ավելի դիմակայուն դարձնել, քան բնությունը կկարողանա ոչնչացնել դրանք»:
1932 թվականից առ այսօր կենսաբանական զենքի օգտագործման վերաբերյալ ԱՄՆ-ի վկայականը ,ցույց է տալիս,որ մարդու իրավանց և արևմուտքի քաղաքակրթության դրոշակակրի դերում հանդես եկող այս երկիրը , վտանգավոր և վարակիչ բակտերիալ, մանրէաբանական և վիրուսային տարրեր է օգտագործել , ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ աշխարհի որոշ տարածքներում:Առաջին հերթին, ԱՄՆ-ի կառավարությունն այդ կենսաբանական մանրէները օգտագործել է սեփական ժողովրդի, հատկապես փոքրամասնությունների և բանտարկյալների դեմ:1951-ին ,ԱՄՆ-ի պաշտպանության նախարարություն՝Պենտագոնը սկսեց փորձեր ՝ հիվանդածին բակտերիաների և վիրուսների վրա ոչ լաբորատոր, բացօթյա տարածքում և այս փորձերը շարունակվել են մինչև 1969 թվականը, որից տուժել են փորձարկման տարածքների շրջակայքում գտնվող մարդիկ:1977 թվականին Սենատի գիտական և առողջապահական հետազոտությունների վարչությունը հաստատեց, որ ԱՄՆ-ում 239 բնակելի տարածքներ,1949-ից մինչև 1969 թվականները վարակվել են վտանգավոր կենսաբանական տարրերով: ԱՄՆ-ի բանակի նախկին գիտնական դոկտ. Հանլի Ուաթսոնը ,«Վոլտր նեթ» կայքին հղած նամակում գրել է, որ ԱՄՆ-ի բանակը 1950 թվականից մինչև առնվազն 1976-ի կեսերը ,բազմաթիվ փորձեր է իրականացրել մարդկանց վրա և ԱՄՆ-ի 12 շրջաններում մոդելավորել է մանրէաբանական և կենսաբանական գրոհներ:
1987-ին ,ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը խոստովանեց, որ չնայած ԱՄՆ-ը միացել է Կենսաբանական զենքերի կոնվենցիային և ստորագրել այն, սակայն այդ ուղղությամբ հետազոտություններ են անցկացվել 127 կենտրոններում և համալսարաններում:1986-ին ,կոնգրեսի հրապարակած զեկույցի համաձայն ՝ ԱՄՆ-ի կենսաբանական զենքերը եղել են ըստ հետևյալի.«Մանիպուլյացված վիրուսները, բնական տոքսինները և գենետիկական ճարտարագիտության միջոցով փոփոփոխության ենթարկված կենսաբանական տարրերը , որպեսզի ունենան իմունոլոգիական տարբեր հատկություններ և հնարավոր չլինի դրանք կանխել առկա պատվաստանյութերի միջոցով»:2019 թվականի հոկտեմբերին ,«Ինդիփենդենթ» օրաթերթի ինտերնետային կայքէջում հրապարակված զեկույցի մեջ մի խումբ գիտնականներ և իրավաբաններ նախազգուշացրել են, որ ԱՄՆ-ի բանակի ծրագիրը վիրուսները միջատների միջոցով տարածելու համար կարող է հանգեցնել նոր տեսակի կենսաբանական զենքի արտադրությանը:
Ըստ նրանց, ԱՄՆ-ի բանակը մտադիր է օգտագործել միջատներին տարածելու համար գենետիկորեն մանիպուլյացված վիրուսները, որպեսզի այս վիրուսներով աշխարհի ցանկացած վայրում վարակվեն գյուղատնտեսական արդյունաբերությունները:ԱՄՆ-ի բանակի նման քայլը աղետալի հետևանքներ կբերի և հավանաբար լուրջ և աղետալի վտանգի կենթարկի աշխարհի էկոլոգիական անվտանգությունը:
ԱՄՆ-ը բազմիցս կենսաբանական նյութեր է օգտագործել իր արտաքին թշնամիների դեմ:ԱՄՆ-ի բանակը վարակված միջատներին իր կենսաբանական զենքերում օգտագործելու անցյալ ունի:1954-ին ԱՄՆ-ի բանակբ իր ռումբերում օգտագործել է այս միջատները: Այդ փորձարկումից տարիներ անց ,Խորհրդային միությունը ,ԱՄՆ-ին մեղադրեց այդ ռումբերը օգտագործելու և դրանք դեպի Չինաստան և Հյուսիսային Կորեա արձակելու հարցով: 1981 թվականին Կուբայի կառավարությունը հայտարարեց ,որ ԱՄՆ-ի բանակի կենսաբանական հարձակման հետևանքով այդ երկրի քաղաքացիներից 300 հազարը վարակվել են «դենգո»տենդով,որը վիրուսային հիվանդություն է և վարակվածները մահանում են ուժեղ արյունահոսության հետևանքով: Խորհրդային միությունը 1980-ական թվականներին հրապարակեց փաաստաթղթեր այն մասին ,որ ԱՄՆ-ը մարդիկ է գոծուղել Պակիստան ու Աֆղանստան ,որպեսզի այդ երկու երկրներում տարածեն ու համաճարակի վերածեն «դենգո»տենդը: 1983 թվականին ,ԱՄՆ-ն Իրաքին ,Իրանի դեմ զինելու նպատակով ,Սադդամին տրամադրեց կենսաբանական տարրեր:
Վաշինգտոնը վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ,գլոբալ ջանքեր է գործադրել՝ ամբողջ աշխարհում կենսաբանական տարրերին առնչվող կենտրոններ կառուցելու համար,որը կարող է աշխարհի ժողովրդի համար աղետալի հետևանքներ ունենալ: