ԱՄՆ-ի դոլարի հեգեմոնիան(9)
Թանկագին բարեկաներ, ներկայացնում ենք «ԱՄՆ-ի դոլարի հեգեմոնիան» հաղորդաշարի հերթական թողարկումը: Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք ԱՄՆ-ի դոլարի հեգեմոնիայի դեմ պայքարելու, որոշ երկրների քայլերի մասին,իսկ այսօր կքննարկենք դրամական համաձայնագրերի ստեղծումը և դոլարը այլ արտարժույթներով փոխարինելու հարցը։ Ընկերակցեք մեզ:
Համաշխարհային տնտեսության մեջ Միացյալ Նահանգների կողմից դոլարը, որպես գործիք օգտագործվելու հարցը սրվելով ,որոշ երկրներ լրջորեն փորձում են իրենց տնտեսական հավասարություններում որպես հիմնական արտարժույթ՝ հրաժարվել դոլարից: Աշխարհի երկրները իրենց ազգային արժույթների հիման վրա , ստորագրել են շուրջ 60 երկկողմ պայմանագրեր, որոնցից շատերը նույնիսկ ԱՄՆ-ի դաշնակիցներն են:Դոլարի հեգեմոնիային հակադրվելու ուղղությամբ այս տնտեսական ջանքերն ու ֆինանսական գործընթացները , երբեմն ձևավորում են երկկողմ կամ բազմակողմ ֆինանսական համաձայնագրեր:Այս պայմանագրերից է՝ դրամական համաձայնագիրը:Դրամական համաձայնագիրը նշանակում է «երկու ազգային արժույթների միաժամանակ օգտագործումը առևտրի և երկկողմանի ֆինանսավորման հետ կապված վճարումների մեջ, այնպես, որ երրորդ արտարժույթի (դոլարի) կարիք չզգացվի»:
Դրամական պայմանագիրը նոր հնարավորություններ է ընձեռում երկրներին և առևտրականներին,նվազեցնելու դոլարի վրա հիմնված առևտրի ռիսկերը:Այս երկկողմ պայմանագրերը կազմված են այնպես, որոնց վրա չի ազդում դոլարի վրա հիմնված միջազգային ֆինանսական մեխանիզմները:Վերջին տարիներին բազմաթիվ միջոցներ են մշակվել `դրամական համաձայնագրերի ռիսկը նվազեցնելու համար:Չինաստանն այն երկրներից է, որն իր ազգային արժութային մեխանիզմների միջոցով դոլարի գերիշխանությունից ազատվելու համար հաջող քայլեր է ձեռնարկել:Միջազգային գործարքների համար դոլարի վճարման համակարգից իր կախվածությունը նվազեցնելու համար, Պեկինը ստեղծել է յուանով անդրսահմանային վճարման համակարգ, որպեսզի միջազգային վճարումները կատարվեն յուանի միջոցով:
Յուանի անդրսահմանային վճարման համակարգը շահագործման հանձնելու առումով Չինաստանի հիմնական նպատակն է՝ , նվազեցնել կախվածությունը Swift- ի ֆինանսական համակարգից և ԱՄՆ-ում տեղակայված դոլարով վճարվող համակարգերից:ԱՄՆ-ի կողմից «Swift» -ի շահարկումը ,հատկապես հակառակորդ երկրների դեմ պատժամիջոց իրականացնելու համար , հանդիսանում է յուանի անդրսահմանային վճարման համակարգ ստեղծելու ՝ Պեկինի կիրառած քայլի հիմնական պատճառը : Չինաստանի վճարային այս համակարգը,իր ստեղծման պահից մեծապես ընդառաջվել է երկրների կողմից և նպաստել իրականացնելու Չինաստանի երկկողմ դրամական համաձայնագրերը այլ երկրների, այդ թվում ՝ Իրանի հետ:Նախապես Չինաստանին հաջողվել էր յուանը ավելացնել Արժույթի միջազգային հիմնադրամի «փոխառության հատուկ իրավունքների զամբյուղ»` SDR-ին և առավել քան երբևէ պայմաններ ստեղծել գլոբալ փոխանակումներում այս արժույթի ազդեցության ընդլայնման համար: 2017-ին ,Պեկինը հաջողեց Մոսկվայի հետ համատեղ ներդրումային հիմնադրամ ստեղծել: Հիմնադրամը երկու երկրների արտարժույթի հիմամբ ունի շուրջ 10 միլիարդ դոլար դրամագլուխ: Փաստորեն, Չինաստանը, Ռուսաստանը և որոշ երկրներ, ինչպիսիք են՝ Իրանը, Թուրքիան և Վենեսուելան, առաջիններից են ,որոնք ազգային արժույթները օգտագործել են առևտրում և երկկողմ դրամական համաձայնագրեր կնքելու ժամանակ:
Երբ Դոնալդ Թրամփը որոշում ընդունեց խիստ սահմանափակել չինական ապրանքների մուտքը ԱՄՆ, Պեկինը որոշեց իրագործել դոլարը յուանով փոխարինելու իր նախկին որոշումը ։ 2018-ի մարտի 26-ին Չինաստանը Շանհայի բորսայում սկսեց նավթի պայմանագրեր կնքել յուանով: Սա կարելի է համարել ,որպես Union Pay առցանց ֆինանսական վճարային համակարգի ձևավորման լրացուցիչ նախագիծ , որն իրականացվում է նաև եվրոպական հեղինակավոր բանկերի, այդ թվում ՝ Գերմանիայի Deutsche Bank- ի կողմից:2018-ի մարտին Չինաստանը ներմուծեց օրական 9,17 միլիոն բարել նավթ,որով մի կողմ թողեց իր նախկին ռեկորդը ,որը օրական ՝ 8,57 միլիոն բարել նավթ էր,այսպիսով Չինաստանը դարձավ աշխարհի խոշորագույն նավթ ներկրողը:
Ինչպես նշվեց, Չինաստանը առաջնահերթ է համարել յուանով, միջբանկային վճարային համակարգի CIPS-ի գործարկումը,և դրա առաջին փուլը մեկնարկել է 2015 թվականին ։ Պեկինը 2017թվականին ընդլայնեց յուանի անդրսահմանային միջբանկային վճարումների համակարգի երկրորդ փուլը ,որի նպատակն էր միջազգային գործարքներում յուանի առավել օգտագործումը: Ավելի վաղ ՝ 2014-ին, Ռուսաստանի և Չինաստանի կենտրոնական բանկերը ստորագրել էին եռամյա երկկողմ դրամական համաձայնագիր,միմյանց միջև ՝ յուանի և ռուբլու փոխանակման վերաբերյալ:Հիշյալ պայմանագիրը ստորագրելու Ռուսաստանի և Չինաստանի նպատակը հետևյալն էր՝ դոլարից և եվրոյից կախվածությունը պակսեցնել և առևտուրը իրականացնել ազգային արժույթներով : Չինաստանի և Ռուսաստանի միջև ֆինանսական այս համաձայնագրի արժեքը գնահատվում է 25 միլիարդ դոլար:Նման ֆինանսական գործընթաց ակտիվորեն շարունակվում է Չինաստանի և Ռուսաստանի միջև փոխադարձ առևտրում:
Առևտրային գործարքներում դոլարից հրաժարվելու համար Ռուսաստանի և Չինաստանի վերջին որոշման շրջագծում , 2019-ի հունիսի սկզբին Մոսկվայում կայացավ հանդիպում Չինաստանի նախագահ Շի Ջեյ Պինգի և Վլադիմիր Պուտինի միջև:Հանդիպման ընթացքում ,ստորագրվեց համաձայնագիր , երկկողմ առևտրային գործարքներում դոլարից հրաժարվելու մասին :Երկու երկրների .նախագահների հանդիպման ավարտին ,Վլադիմիր Պուտինը իր եզրափակիչ ելույթում հայտարարեց,որ երկու երկրների նախապես կայացրած համաձայնության հիմամբ ,որոշված է երկու երկրների առևտրային գործարքների մակարդակը հասցնել մոտավորապես 100 միլիարդ դոլարի , սակայն երբ երկու երկրի առևտրային գործարքներում ազգային արտարժույթի օգտագործման պայմանագիրը ստորագրվեց ,առևտրային գործարքների ծավալը կազմեց 108 միլիարդ դոլար: Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Հեռավոր Արևելքի ասոցիացիայի տնօրեն Սերգեյ Լուզիանինը,2019-ին «Գազիտո»կայքէջին տված հարցազրույցում ասել է.«Երկու երկրներ՝ Չինաստանն ու Ռուսաստանը վճռակամ են անկախանալ ԱՄՆ-ից : Ոչ Չինաստանն է Ռուսաստանի ավագ եղբայրը, ոչ էլ Ռուսաստանը իրեն Չինաստանի ավագ եղբայրն է համարում,սակայն երկուսն էլ փորձում են Եվրասիայում ստեղծել այնպիսի համակարգ ,որը հիմնված չլինի ամերիկյան հեգեմոնիայի վրա:
Ռուսաստանը ,այն երկրներից է ,որը ԱՄՆ-ի ու Եվրոպայի պատժամիջոցները սկսվելով առավել քան երբևէ մտածեց երկրի արժույթը դոլարի և եվրոյի տիրակալությունից փրկելու մասին: Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարն արձագանքելով այդ երկրի Կենտրոնական բանկի նկատմամբ կիրառված պատժամիջոցներին, հայտարարեց ,որ Մոսկվան անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում ՝ Ռուսաստանի առևտրային գործարքներում ԱՄՆ դոլարի օգտագործումը նվազեցնելու համար:Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս երկրի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանը կոչ է արել նվազեցնել կախվածությունը դոլարից: Ավելի վաղ Ռուսաստանն դրամական համաձայնագրեր է ստորագրել Չինաստանի ,Ուկրայինայի, Պակիստանի և Իրանի հետ :2015-ի օգոստոսի վերջին Ռուսաստանի նախագահը ստորագրեց օրինագիծ,որով ԱՊՀ-ի անդամ երկրներն առևտրային գործարքներում հրաժարվում են դոլարից ու եվրոյից:Դա նշանակում էր, ֆինանսական միասնական շուկայի ստեղծում Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և անդամ այլ երկրների միջև:Կրեմլի հաղորդագրության մեջ նշված է.«Օրինագիծը կնպաստի ընդլայնել ազգային արժույթների օգտագործումը արտաքին առևտրային վճարումներում:«Օրինագիծը կնպաստի նաև հեշտացնել տարածաշրջանում առևտուրը և հասնել մակրոտնտեսական կայունության»:
Աշխարհի երկրների միջև երկկողմանի և բազմակողմանի դրամավարկային համաձայնագրերի քանակը ավելանալով և միջազգային ֆինանսական փոխանակումներում երկրների ազգային արժույթների հեղինակությունը մեծանալով,պիտի ակնկալել , լուրջ իրադարձություններ դոլարի կիրառումը նվազեցնելու գործում:Դրամական երկկողմանի և բազմակողմանի ազդեցիկ պայմանագրերը պատճառ կդառնան ,որ համաշխարհային փոխանակումներում ԱՄՆ-ը չկարողանա դոլարը չարաշահել:Ներկայիս իրադարձությունները և գործընթացները վկայում են այն մասին, որ զեղչվում կամ նվազում են բոլոր այն գործոնները,որոնք վերջին տասնամյակների ընթացքում համաշխարհային տնտեսության մեջ դոլարի հեգեմոնիա են առաջացրել:Թեհրանի պետական համալսարանի տնտեսագիտության հայտնի դասախոս ,դոկտ.Էբրահիմ Ռազաղին ,ամփոփում է այն գործոնները, որոնք հանգեցրել են դոլարի գերիշխանությանը ՝վերջին մի քանի տասնամյակների ընթացքում։ Ըստ նրա՝«Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ,համաշխարհային տնտեսության ոլորտում ԱՄՆ-ի գերիշխանական գործընթացը,երկրներին ահաբեկելը և ամերիկացիների ռազմակայանների առկայությունը աշխարհի ավելի քան 100 երկրներում,աշխարհի որոշ երկրներում կոռումպացված ինքնագաղութացման հակումներով տնօրենների ներկայությունը,երկրներից թալանված հարստությունը զանազան միջոցներով ԱՄՆ-փոխադրելը,աշխարհի երկրների խիստ լավատեսությունը համաշխարհային կազմակերպությունների նկատմամբ,որոնք ամերիկյան գերիշխանության տակ լինելով աշխատում են դոլարի առանցքայնությամբ,արևմտյան համալսարաններու ,արևմտամետ էլիտաների վերապատրաստումը, հատկապես նոր գաղութատիրության շրջանում,տարբեր երկրներում ինքնագաղութացման երևույթի ձևավորումը ՝ էթնիկ մշակույթի վերացման և արևմտյան ու ամերիկյան մշակույթի տարածման նպատակով»:Իդեպ ,աշխարհի երկրների միջև երկկողմանի և բազմակողմանի ֆինանսական պայմանագրերի ստորագրման հարաճուն ընթացքը և ԱՄՆ-ի ֆինանսական գործընթացների նկատմամբ խիստ քննադատությունները ,ԱՄՆ-ի դաշնակիցներին ,իշարս եվրոպական երկրներին ապացուցում է ,որ դոլարի հեգեմոնիայի դեմ ձևավորվում է համաշխարհային կոնսենսուս: