Կյանքն Արևմուտքում․ Հայացք ներսից (20)
Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ «Կյանքն Արևմուտքում․ Հայացք ներսից» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում, կանդրադառնանք արևմուտքում ընտանեկան ջերմ մթնոլորտի բացակայության պատճառով կենդանիներ պահելու երևույթին։ :Ընկերակցեք մեզ:
Արևմուտքում ընտանեկան հարցով լուրջ վնասներից մեկը ընտանեկան կառուցվածքի փոփոխությունն է և այս փոփոխության հետևանքով առաջացած ընտանեկան ջերմ մթնոլորտի բացակայությունը:Այսօր արևմտյան հասարակություններում տարածված երևույթներից են՝ միայնակ կյանք վարելը , միայնակ ծնողի կարգավիճակում գտնվող ընտանիքները, և երեխաներ ունենալու վախը: Հոգեբանները համոզված են , որ նման ապրելակերպի արդյունքում մարդիկ ընտանեկան հուզական կապերի բացակայության պատճառով, կենդանիներ են պահում: Ընտանիքում սիրելը և սիրվելը մարդու բնական կարիքներից մեկն է,ինչը բավարարելու համար արևմտյան մարդը կենդանիներ է պահում իր տանը:
Արարչագործության սկզբից կենդանիները միշտ եղել են մարդու կողքին և նրա կյանքի մի մասը կազմել: Այս ընկերակցությունը պատճառ է դարձել, որ յուրաքանչյուր դարաշրջանում ու ժամանակաշրջանում ,զանազան տեսակետներ արծարծվեն կենդանիների և մարդու նկատմամբ նրանց դիրքի վերաբերյալ: Կենդանիների բախտը չբերեց երբ , միջնադարում Արիստոտելը ընդունվեց ,որպես օրինակելի փիլիսոփա:Նա այն կարծիքին էր ,որ աշխարհում կա կատեգորիաներ, և այդ կատեգորիաներում «գոյության» ցածր կատեգորիաները ստեղծվել են «գոյության»բարձր կատեգորիաների օգտագործման նպատակով: Օրինակ բույսը ստեղծվել է կենդանու համար, և կենդանին՝մարդու համար: Ուրեմն ըստ Արիստոտելի ,կենդանին ստեղծվել է մարդու կողմից օգտագործվելու համար: Ուստի արևմտյան մշակույթի մեջ ,մինչև 18-րդ դարը, իշխող տեսակետը հետևյալն էր ,որ կենդանիների համար որևէ տեղ նկատի չէր առնվում և նրանց նկատմամբ անողոք վերաբերմունք էր դրսևորվում:
Կյանքի ինդուստրացումով և մարդկային հարաբերությունների նվազմամբ , մեծացել է ընտանի կենդանիներ պահելու ցանկությունը:Այնպես որ , ընտանի կենդանիների նկատմամբ սերը , դարձել է արևմտյան մարդու կյանքի հետաքրքրություններից մեկը:Ընտանի կենդանիների հանդեպ սերը մի երևույթ է, որը տարածվել է արևմուտքում, երկրորդ աշխարհամարտից հետո:Մինչև Երկրորդ աշխարհամարտը ,ընտանի կենդանիներ պահելը ներկայի չափ ընդհանրացած չէր:Բայց վերջին կես դարվա ընթացքում ,այդ հարցն այն աստիճանի տարածվեց , որ ընտանի կենդանիներ պահելը և նրանց անհրաժեշտ կարիքների,այդ թվում սննդի, պատվաստանյութի արտադրությունը զարգացած երկրների ամենաեկամտաբեր արդյունաբերություններից մեկն է համարվում: 2017 թվականին հայտարարված տվյալների համաձայն, ընտանի կենդանիների սննդի արդյունաբերությունն ունեցել է ավելի քան 20 միլիարդ եվրո շահ:Եվրոպայի ընտանի կենդանիների սննդի ֆեդերացիայի (Fediaf) տնօրենը ասում է.«Այս արդյունաբերության մեջ զբաղվածության ու աշխատանքի ընդունվելու տվյալները աճելով,ավելի ակնհայտ է դառնում ընտանի կենդանիների սեփականության կարևորությունը :Ընտանի կենդանիների սննդի ոլորտը, արդյունաբերության այս բնագավառում մոտ 100,000 աշխատատեղեր է ապահովել և մեր տվյալների համաձայն, շուրջ 900.000աշխատանք առնչվում է ընտանի կենդանիների այլ ոլորտներին : Այս առումով կարելի է անդրադառնալ ընտանի կենդանիների սննդի արտադրողներին , Եվրոպայում մոտ 200,000 անասնաբույժներին, ընտանի կենդանիների 60,000 մասնագիտացված խանութների, ընտանի կենդանիների համար կողմնակի գույքերի արդյունաբերությանը, ընտանի կենդանիների հետ կապված լրատվամիջոցներին ,և ընտանի կենդանիների տրանսպորտի և բարեկեցության ոլորտում ակտիվ կազմակերպություններին»:Հաշվի առնելով ընտանի կենդանիների խնամքի ոլորտի զգալի եկամտաբերությունը, կարելի է ասել, որ ընտանի կենդանիների թվային աճը լավ նորություն է Եվրոպայի տնտեսության կապիտալիստական համակարգի համար:

Տնային շներին կարելի է տեսնել Եվրոպայի և ԱՄՆ-ի գրեթե բոլոր փողոցներում և զբոսայգիներում:Դրանք այնքան բազմազան են, որ նախկինում անհնար էր պատկերացնել:Սկսած այն շներից ,որոնք տեղավորվում են երկու ձեռքի ափերում ,մինչև այն շները, որոնք մի մարդու չափ մեծ են : 2019-ից 2020 թվականներին ,ընտանի կենդանիների սեփականատերերի ազգային հետազոտության համաձայն, որը կատարվել է ԱՄՆ-ի ընտանի կենդանիների ապրանքների արտադրության ասոցիացիայի (APPA) կողմից,ամերիկացի ընտանիքների 67 տոկոսը ,(մոտավորապես 85 միլիոն ընտանիք) ունեն ընտանի կենդանիներ: Այդ երկրում երեխաների թիվը (2017)-ին ավելի քան 73 միլիոն էր,իսկ բնակարաններում պահվում են ավելի քան 94 միլիոն կատուներ և 89 միլիոն տնային շներ: Կենդանիներին պահելու համար բազմաթիվ պատճառներ կան ,որոնց հետևանքով այսօր ընտանի կենդանիները համարվում են ընտանիքի անդամ: Ոմանք միայնակ են, իսկ ոմանք միայնակությունից բացի հասել են ծերության:Կան նաև երեխատեր ընտանիքներ, որոնք կենդանիներին ընտրում են , որպես իրենց երեխայի խաղընկեր:Արևմտյան կենցաղում զուգընկերոջ, երեխայի, եղբոր և քրոջ դատարկ տեղը , լրացվում է ընտանի կենդանու միջոցով:Մշակութային այս փոփոխությունը, որը զարգացավ քսաներորդ դարում և 60-ական թվականներին, որպես արևմտյան մշակույթի բաղադրիչ, հատկապես ԱՄՆ-ում ,այնպես միաձուլվեց ամերիկյան մշակույթի հետ , որ նույնիսկ այդ երկրի նախագահը ունի իր հատուկ շունը:
Սակայն որո՞նք են սոցիալ-մշակութային այս մոտեցման պատճառները:Ինչպես ասացինք, այս երևույթի պատճառներից մեկը կարող է լինել այսօրվա արևմտյան մարդու մենակությունը:Տեխնոլոգիական աշխարհ և թվայինացված հաղորդակցության դարաշրջան մուտք գործելը , իր բազմաթիվ առավելությունների հետ մեկտեղ, ունեցել է նաև բացասական հետևանքներ , որոնցից մեկն հասարակության մեջ մարդկանց միմյանցից հեռանալը և ընտանիքի անդամների ու հարազատների միջև տարածություն ստեղծվելն է:Այսօր ընտանեկան հարաբերությունները և սոցիալական գործակցությունները անցյալի չափ ուժեղ չեն:Այդ խնդիրը երկարատևում մարդկանց մոտ զգացումային բաց է առաջացնում և զգացումային ու հուզական կարիքները հոգալու նպատակով ավելացել է հակումը՝ ընտանի կենդանիների նկատմամբ: Փաստորեն, արևմտյան հասարակություններում, ընտանի կենդանիներ պահելու կարևորագույն պատճառներից մեկը՝ սոցիալական կապերի նվազելը և զգացումային և հուզական կարիքների բավարարելն է:

Անգլիայի ժողովրդի մեծամասնությունը ընտանի կենդանիներին գերադասում են իր ընտանիքի անդամներից և ասում են,որ ցանկանում են իրենց արձակուրդը անցկացնել իրենց ընտանի կենդանիների հետ քան թե՝ ընտանիքի անդամների հետ: Յունայթեդ Պրես-ի հաղորդման համաձայն, Անգլիայում ընտանի կենդանի ունեցողների շրջանում կատարված սոցհարցման արդյունքում պարզվել է ,որ նրանց 47 տոկոսը բնակարանից հեռու լինելու ժամանակ ավելի շատ կարոտում է իր ընտանի կենդանիներին ,քան թե ընտանիքի անդամներին ,հարցվածների 13 տոկոսը ևս ասել է,որ ընտրության հնարավորության դեպքում ,կգերադասեր իր արձակուրդը ընտանիքի անդամների փոխարեն անցկացնել իր ընտանի կենդանիների հետ: Միայնության առումով արևմտյան մարդու հուսահատությունն այսօր այնքան մեծ է, որ նա նույնիսկ իր ժառանգությունը թողնում է իր ընտանի կենդանիներին: Հավանաբար դուք ևս լսել եք այն ընտանի կենդանիների մասին ,որոնք հարյուր միլիոնավոր դոլարների ժառանգություն են ստանում իրենց տերերից ,ինչը ժամանակ առ ժամանակ դառնում է արևմտյան լրատվամիջոցների թեմա:
Ընտանի կենդանիներ պահելու թվային աճի առումով չի կարելի անտեսել արևմտյան հասարակություններում քիչ թվով զավակների կամ զավակ չունենալու երևույթը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ընտանի կենդանիների տերերի շփումը և հակազդեցությունը այս կենդանիների հետ , շատ նման է զավակների նկատմամբ ծնողների արձագանքին:Այնպես,որ այդ կենդանիների հետ ապրող մարդկանց զգացումներն ու ֆիզիոլոգիական փոփոխությունները շատ նման են զավակի նկատմամբ ծնողների արձագանքին :Միգուցե կարելի է ասել, որ ընտանի կենդանին ավելի քիչ ծախս ու գլխացավանք ունեցող երեխա է, և մարդը , որքանով խույս է տալիս ամուսնական կյանքից ու վախենում երեխայից ,այդքան ավելի է սիրում կենդանիներին :
Վերջերս New York Post լրատվական կայքը հրապարակել է մի հոդված այն մասին ,որ մարդիկ ավելի նախընտրում են շուն գնել ,քան թե երեխա ունենալ։ Զեկույցում ասված է .«2018-ին կատարված հետազոտության համաձայն, Նյու Յորաքաբնակ ընտանիքների մեկ երրորդը երեխայի փոխարեն ցանկանում է շուն պահել: Նյու Յորքում բնակվող 2000 ընտանիքներից «One Poll »գիտահետազոտական կենտրոնի կողմից անցկացված սոցհարցման արդյունքում ,պարզվում է,որ ընտանիքների 34 տոկոսը նշել է, շանը գերադասում է երեխայից:Ընտանիքների ևս երկու երրորդը, որոնք կազմում էին 66 տոկոսը, շանը համարում են իրենց ընտանիքի հիմնական անդամներից մեկը և ասել են ,որ շների նկատմամբ իրենց զգացումը նույնն է ինչ իրենց երեխայի նկատմամբ: Մասնակիցների կեսից ավելին նշելով , որ իրենք հասկանում են իրենց ընտանի կենդանու զգացմունքները դրանց համարում են իրենց լավագույն ընկերը,որի հետ խոսում են և իրենց միայնակությունը փոխարինում են շուն պահելով: Որոշ ընտանիքներ համոզված են ,որ երեխաների փոխարեն ,կենդանիների հետ անցկացնելը ,ուրախացնում է իրենց ։

Այնուամենայնիվ, Եվրոպայում շատ բժիշկներ ընտանի կենդանիների սեփականատերերին թեև նախազգուշացնում են ,որ հարգեն առողջապահությունը և առանձնացնեն կենդանիների ու իրենց բնակության վայրը ,սակայն ամենօրյա շփումների հետևանքով անխուսափելի է մարդու և կենդանիների միջև համատեղ հիվանդությունների առկայությունը: Մինչ այժմ,կենդանու և մարդու միջև համատեղ 850 հիվանդություն է ճանաչվել: Ուստի անհրաժեշտ է հարգել առողջապահական նորմերը ,հատկապես երեխաների պարագային ,որոնք անվտանգության առումով ավելի խոցելի են :
Առողջապահական կետերի հարգման արդյունքում է ,որ Իսլամի կրոնն իր հետևորդներին կոչ է անում իրենց ապրելու միջավայրը առանձնացնեն որոշ կենդանիներից ,իշարս շներից: Իսլամում, ապրելու ոճը հիմնված է իմաստության վրա և դրա առաջադեմ ուսուցումները մարդուն առաջնորդում են ունենալ նպատակադրված մի կյանք ,հեռու ֆիզիկական ու հոգեկան շեղումներից:Դա այն իմաստով չէ,որ անտեսվում է նման կենդանիների իրավունքը: Իսլամի գաղափարախոսության մեջ Աստծու բոլոր արարածները,ըստ իրենց էության ունեն իրավունքներ և մուսուլմանը պարտավոր է հարգել դրանք: