Իսլամաֆոբիան արևմուտքում (107)
(last modified Sat, 06 Jun 2020 13:35:58 GMT )
Հունիս 06, 2020 18:05 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին ուղեկիցներ: Այս հաղորդման ընթացքում խոսեու ենք Կանադայում «Իսլամաֆոբիայի դեմ գործողության օր» հռչակելու և 2017թ. Քվեբեկի մզկիթներից մեկում մուսուլմանների դեմ իրականացված ահաբեկչական քայլի մասին:

«Իսլամական իրազեկվածություն» շաբաթվա ընթացքում Կանադայի Քալգարի քաղաքի Մոնթ Ռոյա համալսարանի իսլամական միության ուսանողները իսլամաֆոբիայի դեմ պայքարի են դուրս եկել ու իրենց դասընկերներին ուսուցանում են մուսուլմանների ու իսլամ մասին: Կանադայի այլ վայրերում հատկապես Քվեբեկում մուսուլմանները հունվար ամսի վերջին շաբաթը արարողություններ են անցկացրել իսլամի ուսուցումները ներկայացնելու և 2017թ. հունվարի 29-ին մուսուլմանների դեմ իրականացված ահաբեկչական հարձակումների զոհերի հիշատակը ոգեկոչելու համար: Այս անվանակոչության նպատակը իսլամաֆոբիային դիմակայելն ու հակաիսլամական կաղապարները արմատախիլ անելն է: 2017թ. հունվարի 29-ին Քվեբեկի մզկիթի դեմ զինյալ հարձակման ընթացքում մի ռասիստ կրակ բացեց մուսուլմանների ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվեց 6 մուսուլման և վիրավորվեց 19-ը: Այս դեպքը շոկի մատնեց երկրի ողջ ժողովրդին ու վախի մեջ ընկղմեց մուսուլմաններին: Այդ օրվանից իվեր ամեն տարի անկցկացվում է Քվեբեկի մզկիթի վրա հարձակման հիշատակի օրը, սակայն կանադացի մուսուլմանները համոզված են, որ միայն այս արարողությունների անցկացնումը բավարար չէ:

Դիմում Քվեբեկի մզկիթի դեմ հարձակման օրը «Իսլամաֆոբիայի դեմ գործողության օր» կոչելու համար

Իսլամական իրազեկվածություն շաբաթվա համակարգման կոմիտեի համադրող Այհաբ Լաթայեֆն ասում է.«Հիշատակի ոգեկոչումը լավ քայլ է, սակայն մենք այս տարեկան իրադարձությունները անցկացնում ենք, որպեսզի կամուրջ ստեղծենք իսլամի ու այլ կրոնների միջև»: Նա լրագրողներին ասել է.«Միայն անհրաժեշտ է խիստ ջանքեր գործադրել: Մենք պետք է մեզ ծանոթացնենք ժողովրդին, որպեսզի կարողանանք կասեցնել ատելությունը»: Հատկանշական է, որ Մոնրեալում իսլամական իրազեկվածության շաբաթն անցկացվել է հունվարի 25-ից 31-ը և իր մեջ ներառել է տարբեր միջոցառումներ այդ թվում համաժողովներ, բանավեճեր, կլոր սեղան և ֆիլմի դիտում: Մեծ թվով մզկիթներ նույնպես հյուրընլալում են բաց դռների իրադարձություններ: Բելալ մզկիթի տնօրենն ասել է.«Որպեսզի այս ուղերձը փոխանցենք,որ մուսլմանները կանադացիներ են ու ցանկանում են համագործակել ու կառուցողական աշխատանք տանել, սա լավագույն միջոցն է»: Այս կապակցությամբ Վանկովերի քաղաքային խորհուրդը վավերացրեց հունվարի 29-ը որպես իսլամաֆոբիայի դեմ գործողության օր կոչելու օրինագիծը: Այս անվանակոչության առաջարկը տրվել էր Վանկովերի քաղաքային խորհրդի մուսուլման խորհրդատու Ժան Սուանսոնի կողմից: Նախապաշարումների դեմ կոալիցիայի անդամ Էմթիազ Փուփաթն ասել է.«Մենք հուսով ենք, որ այս օրը որպես իսլամաֆոբիայի դեմ գործողության օր կոչելու քայլով Վանկուվեր քաղաքը կկատարի իսլամաֆոբիայի ու այլ հակաիսլամական քայլերի դեմ իր հանձնառությունը»:

Վանկուվեր քաղաքի քաղաքային խորհրդի օրենքում ասված է.«Կանադայի ողջ տարածքում մուսուլմանները ազդված են այս դեպքից և ռասիստների ու սպիտակամորթների գերազանցության աջակիցների ատելության վրա հիմնված քայլերից ու իսլամաֆոբիայից: 2017թ. օգոստոսի 19-ին Վանկուվերի քաղաքապետարանից դուրս անցկացված հակաիսլամական համաժողովը համարվում է այս դեպքերից մեկը»: Օրինագծի շարունակության մեջ ասված է.«Հունվարի 29-ի ցավալի դեպքի առիթով Վանկուվերի մուսուլմանները նիստեր, բանավեճեր ու քննարկումներ են անցկացրել: Այս արարողություններից մեկը Վանկուվերի Ջամե մզկիթում տարեկան նամազի արարողության անցկացումն է»:

Դիմում, Քվեբեկի մզկիթի դեմ հարձակման օրը «Իսլամաֆոբիայի դեմ գործողության օր» կոչելու համար

Սուանսոնի օրինագծի մեջ նույնպես նշված է, որ մի քանի այլ քաղաքներ ինչպես Տորոնտոն, Միսիսոգան, Բրեմպտոնը, Մարկհեմը, Հեմիլթոնը և Ուինսորը բոլորը հունվարի 29-ը ներկայացրել են որպես իսլամաֆոբիայի դեմ գործողության օր: Կանադայում, հատկապես Քվեբեկում իսլամաֆոբիայի դեմ պայքարի շարժման առկայությամբ հանդերձ, իսլամատյացները մեծ ազդեցություն ունեն Քվեբեկի նահանգային կառավարության իշխանական կառույցներում և վավերացնելով տարբեր օրենքներ ձգտում են սահմանափակել մուսուլմաններին հատկապես հիջաբ կրող կանանց: Անցյալ տարի Քվեբեկի պառլամենտը վավերացրեց մի օրենք, ինչի համաձայն հանրային վայրերում ներկայանլու հարցում սահմանափակումներ առաջացան հիջաբ կրող մուսուլման կանանց համար: Կանադայի Քվեբեկում հիջաբի արգելման դեմ բողոքեցին մեծ թվով մարդկային իրավունքների խմբեր: Նույնիսկ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն դեմ է հանդես եկել նահանգային պառլմանետի այս օրենքին: Կանադայի վարչապետն ասել է.«Չենք կարող մուսուլման կանանց հրահանգել ինչ զգեստ հագնել»: Թրյուդոն Կանադայում իսլամական հիջաբի արգելումը ժողովրդավարության, խոսքի ու կրոնների ազատության դեմ է համարել և պատգամավորներին կոչ է արել այս կարգի օրենքները հանեն երկրի օրենքներից: Այս բոլոր հակառակություններով հանդերձ Քվեբեկի իսլամատյացները Ֆրանսիայում նույն լեզվով խոսող իսլամատյացների հետ միասին շարունակ պահանջում են հանրային վայրերում սահմանափակել հիջաբ կրող մուսուլման կանանց ներկայությունը: Քվեբեկի մուսուլման կանայք ու այդ երկրի մարդկային իրավունքների պաշտպան կառուցները ցանկացած կերպ փորձում են օրինական ճանապարհներով պայքարել այս օրենքի դեմ:  Այս ուղղությամբ իրականացված ամենավերջին քայլի ընթացքում Կանադայի մուսուլմանների ազգային խորհուրդը Կանադայի գերագույն ատյանում բողոքել է կրոնական խորհրդանշանների մասին վիճահարույց օրենքի դեմ: Այս օրենքի դեմ մյուս բողոքողներն են՝ Կանադայի քաղաքացիական ազատությունների միւթյունը և Իչրաք Նորել Հեկ անունով մի անձ: Նորել Հեկը Մոնրեալի համալսարանի մանկավարժական ֆակուլտետի ուսանող՝ ապագա ուսուցիչ է, սակայն հիջաբ ունենալու պատճառով չի կարող դասավանդել Քվեբեկի պետական դպրոցում: Քվեբեկի կրոնական խորհրդանշանների մասին օրենքը պետական պաշտոնյաներին այդ թվում բուժքույրերին, ուսուցիչներին և ոստիկանության սպաներին արգելում է աշխատանքի վայրում կրել կրոնական խորհրդանշաններ ինչպես թյուրբան, հիջաբ, խաչ և հրեաներին հատուկ գլխարկներ: Քննադատները համոզված են, որ այս օրենքը ամենից շատ ճնշման տակ է դնում մուսուլման կանանց և ժողովրդին ստիպում է ընտրություն կատարել իրենց կրոնի ու աշխատանքի միջև:

Մուսուլման հիջաբ կրող կանանցից բացասական պատկեր ներկայացնելը մշակութային համակարգված ծավալուն քայլ է արևմտյան ԶԼՄ-ներում: Ի տարբերություն արևմտյան ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների, արևմտյան երկրներում մուսուլման կանայք հանրային վայրերում ներկայանալու համար առանց որևէ պարտադրանքի ընտրել են իսլամական հագուստը: Վերջին տարիների ընթացքում մեծ թվով մուսուլման կայանք փորձել են ԶԼՄ-ներին հարցազրույցներ տալով ներկայացնել իրենց կյանքի ճիշտ պատկերը: Վիեննայի համալսարանի լրագրողական ու հաղորդակցության բաժնի ուսանողուհի Լեյլա Հասաքովիչը այս կանանցից մեկն է: Նա իր դիսերտացիայի մեջ մուսուլման կանանց կյանքի մասին լրատվամիջոցների հաղորդումները համեմատել է իրականության հետ: Այս հետազոտության անցկացման նրա նպատակը՝ մուսուլման կանանց նկատմամբ եվրոպական տեսողական և գրավոր լրատվամիջոցների կողմից խտրականության գործադրման ցուցադրումն է: Եվրոպական մեծ թվով ԶԼՄ-ներում մուսուլման ընտանիքներում տղամարդիկ աշխատոում են դրսում և կանայք պատասխանատու են իրենց զավակների դաստիարակման հարցով: Այս լրատվամիջոցների վկայությամբ մուսուլման տղամարդիկ իրենց զավակներին պահելու հարցում մեծ բաժին չունեն և կանայք ավելի քիչ են մտածում տանից դուրս աշխատելու մասին: ԶԼՄ-ների մեծ մասը այսպես են ներկայացնում մուսուլման կանանց ու տղամարդկանց և մեծ ներդրում ունեն մուսուլմանների դեմ կաղապարների ստեղծման ու տարածման հարցում: ԶԼՄ-ները նույնպես անիրական ու աղավաղված պատկեր են ներկայացնում իսլամական մշակույթի մասին: Լեյլա Հասաքովիչը այս կապակցությամբ ասում է.«Իմ դիսերտացիայի հիմնական հարցերից մեկն այն էր, որ տեսողական և գրավոր լրատվամիջոցները ի՞նչ մոտեցում ունեն մուսուլման կանանց նկատմամբ: Իմ հետազոտությունները ցույց են տալիս, որ գրավոր լրատվամիջոցներում կանանց պատկերը հրապարակվում է ըստ կատարված դեպքերի ու իրադարձությունների և մուսուլման կանայք կայուն դիրք չունեն գրավոր լրատվամիջոցներում»: Մարիա Ռոդերը, ով 2007թ. «Շպիգել» պարբերականում քննարկման էր ենթարկել մուսուլման կանանց պատկերը, այս կապակցությամբ գրել է.«Մյուս հարթակների համեմատությամբ քաղաքական էջերում ավելի շատ է գրվում մուսուլման կանանց մասին: Այս բաժնում մուսուլման կանանց կյանքի ու վարքագծի մասին գնահատումները մեծ մասամբ բացասական են: Այս էջերում մի կողմից մուսուլման կանայք ներկայացվում են որպես արտերկրացի ու օտար և մյուս կողմից շեշտվում է, որ նրանք իսլամական օրենքների պատճառով  զրկվել են առօրյա կյանքից: Այս պատկերները հաճախ հանգում են իսլամի նկատմամբ բացասական և սխալ ըմբռնումների»: Այս մոտեցումը միայն հատուկ չէ Շպիգել օրաթերթին: Մուսուլման կանանց նկատմամբ արևմտյան ԶԼՄ-ների մեծ մասի հայացքը ուղեկցվում է նախապաշարումներով: Արևմտյան ԶԼՄ-ները մի կողմից ցույց են տալիս, որ արևմտյան արժեքները ազատության աջակիցներ են և մյուս կողմից իսլամական մշակույթը ներկայացնում են որպես հասարակության մեջ ծայրահեղականության առաջացման գործոն: ԶԼՄ-ների բովանդակության քննարկումներից պարզվում է, որ դրանք առկա իրականությունները ցույց չեն տալիս: Լրատվամիջոցներում մուսուլման կանայք երբեք իրենց կարողությունների ու յուրահատկությունների համաձայն չեն ներկայացվում: Նրանք դատվում են ըստ իրենց սեռի ու կրոնի: Նրանք նույնիսկ բավարար ժամանակ չունեն ճշգրիտ կերպով իրենց ներկայացնել հասարակության մեջ: Արևմտյան ԶԼՄ-ներում մուսուլմանների դեմ հենց այս հակաիսլամական կաղապարները այդ հասարակություններում տարածում են իսլամաֆոբիան ու իսլամատյացությունը: