ԱՄԷ-ի և Սիոնիստական ​​ռեժիմի միջև կնքված համաձայնագրի հետևանքները
(last modified Tue, 18 Aug 2020 11:41:33 GMT )
Օգոստոս 18, 2020 16:11 Asia/Tehran

Բարև Ձեզ սիրելի բարեկամներ:Օգոստոսի 13-ին Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում ,ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Սիոնիստական ​​ռեժիմը և ԱՄԷ պայմանավորվել են կատարելապես կարգավորել հարաբերությունները:ԱՄԷ-ն, ԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ հայտարարությամբ հաստատելով լուրը ընդգծել են ,որ Աբու Դաբիի և Թել Ավիվի միջև երկկողմ հարաբերությունները հաստատվելու են ուղղակիորեն և բացահայտ:Այս թողարկման ընթացքում կանդրադառնանք ԱՄՆ-Սիոնիստական ռեժիմ համաձայնության հետևանքներին:

Սիոնիստական ​​ռեժիմի հետ ԱՄԷ-ի պայմանագրի հետևանքները պետք է քննարկել երեք մակարդակի վրա ՝ անհատական, ազգային և տարածաշրջանային:

Անհատական ​​մակարդակում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նման համաձայնության կարիք ունեին:Օկուպացված  տարածքներում Նեթանյահուն սիոնիստ ցուցարարների և քաղաքական քննադատների կողմից խիստ ճնշման տակ է:Տասնյակ հազարավոր մարդիկ օկուպացված   տարածքներում Նեթանյահուի դեմ ամենամեծ ցույցերն  են իրականացրել , պահանջելով հեռանալ Վարչապետի պաշտոնից: Նեթանյահուն ԱՄԷ-ի հետ համաձայնությունը համարում է հաղթանակ, քանի որ նա ԱՄԷ-ի հետ կնքեց խաղաղության պայմանագիր ՝ առանց որևէ արտոնություն տալու:ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, այդ երկրում  կորոնավիրուսի համաճարակի  և այդ երկրի տնտեսության վրա դրա  ունեցած  ազդեցության դեմ պայքարում ձախողելուց հետո  , ոչ միայն վստահ չէ  2020 թվականի նոյեմբերի ընտրություններում հաղթանակելու հարցում , այլ նույնիսկ սոցհարցումների մեծամասնության արդյունքները վկայում  են ,որ Թրամփը պարտվելու է Ջո Բայդենին: Հետևաբար, Սիոնիստական ​​ռեժիմի հետ Էմիրությունների պայմանագրի բացահայտումը  Թրամփի համար կարևոր խաղաքարտ է առաջիկա ընտրություններում:Այդ իսկ պատճառով Թրամփը Սիոնիստական ​​ռեժիմի հետ ԱՄԷ-ի համաձայնագիրը անվանել է «պատմական խաղաղության համաձայնագիր»:

 ԱՄԷ-ի  գահաժառանգ Մոհամմադ բին Զայիդը, ով առանցքային դեր է խաղացել այդ  գործարքում, կլինի մեծ պարտվողը:Մինչ այժմ արաբական երկու ղեկավարներ ՝ Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը ՝ Քեմփ Դեյվիդի համաձայնագրի ,իսկ  Պաղեստինի ազատագրման կազմակերպության ղեկավար Յասեր Արաֆաթը՝ Օսլոյի խաղաղության համաձանյագրի  ժամանակ, դառը ճակատագրի են արժանացել Իսրայելի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու պատճառով և Մուհամմադ բին Զայիդը ևս  կարող է նույն ճակատագրի արժանանալ : Պաղեստինի հարցերի փորձագետ Հադի Բորհանին այդ մասին ասում է.««Եթե Իսրայելը արմատներ ձգի Արաբական Միացյալ Էմիրություններում,  ապա հնարավոր չէ արմատախիլ անել նրան:Եթե ​​Արաբական Միացյալ Էմիրությունների գահաժառանգ  Մուհամմադ բին  Զայիդը ,լուսանկարի շրջանակում հայտնվի Նեթանյահուի  կողքին , նրա ճակատագիրը ընդմիշտ կփոխվի:Իսրայելի հետ խաղաղություն հաստատածների ճակատագիրը պարզ է: Կա՛մ Սադաթի ճակատագիրն է, կա՛մ Արաֆաթի ճակատագիրը:

Ազգային հետևանքներ

Սիոնիստական ​​ռեժիմի հետ ԱՄԷ-ի համաձայնագիրը կունենա ազգային հետևանքներ:Ազգային մակարդակում ,այս համաձայնագրի հետևանքներից մեկը՝ կողմերի «ստացած արդյունքն» է: Այս համաձայնագրով սիոնիստական ​​ռեժիմը ավելացրեց արաբական այն երկրների թիվը , որոնք  խաղաղության պայմանագիր են ստորագրել  այս ռեժիմի հետ, և միգուցե  հնարավոր է, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են՝ Բահրեյնը և Օմանը, նույնպես քայլեր ձեռնարկեն սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունները պաշտոնապես կարգավորելու ուղղությամբ:Հատկանշական է  ,որ ԱՄԷ-ին պետք չէ սիոնիստական ​​ռեժիմը, ոչ տնտեսական, ոչ էլ քաղաքական առումներով: Միևնույն ժամանակ, «Քեմփ Դեյվիդ»ի և  «Վադի Արաբե» խաղաղության պայմանագրերի դրույթներից մեկը Սիոնիստական ​​ռեժիմի կողմից օկուպացված  տարածքների  ազատագրումն էր:Հաշտության դիմաց ,Քեմփ Դեյվիդում  Եգիպտոսը Սինայի անապատը հետ ստացավ Սիոնիստական ​​ռեժիմից:Հորդանանը ևս «Վադի Արաբե»ում վերականգնել է Հորդանանից օկուպացված   տարածքների մի մասը:Այժմ Սիոնիստական ​​ռեժիմի հետ Արաբական Միացյալ Էմիրությունների համաձայնության դիմաց  օկուպացված  տարածքների ոչ մի թիզը չի ազատագրվելու  և Արևմտյան ափը օկուպացված   տարածքներին կցելու պլանը ոչ միայն չեղյալ չի հայտարարվել այլև ժամանակավորապես դադարեցվել է:Բռնագրավված Պաղեստինում ԱՄՆ-ի դեսպան Դեյվիդ Ֆրիդմանը շեշտել է ,որ չի չեղարկվել Արևմտյան ափի բռնակցման նախագիծը ,այլ ժամանակավորապես դադարեցվել է: Այս իրավիճակը  նկատի առնելով ,պիտի ասել ,որ Արաբական Միացյալ էմիրությունների համաձայնությունը սիոնիստական վարչակարգի հետ «Հաշտություն է ոչնչի դիմաց»:

Կա նաև այլ հարց, որ Եգիպտոսը և Հորդանանը այն պայմաններում են  սիոնիստական ​​ռեժիմի հետ հաշտության պայմանագիր  կնքել, երբ երկու երկրներն էլ  սահմանակից են օկուպացված   տարածքների հետ , բայց ԱՄԷ-ն ոչ միայն չունի ընդհանուր սահման Իսրայելի հետ, այլև աշխարհագրական առումով շատ հեռու է օկուպացված տարածքներից:Ուստի ,Էմիրությունները արաբական առաջին երկիրն է ,որը սիոնիստական ռեժիմի հետ աշխարհագրական սահման չունի, սակայն այդ ռեժիմի հետ հաշտության պայմանագիր է ստորագրել ,որը կարևոր ձեռքբերում է այդ ռեժիմի համար: «Ալախբար»  օրաթերթը  գրել է.«Էմիրությունները համոզված է որ Պաղեստինի հարցը վերածվել է այնպիսի բեռի,որից պետք է ազատվել ամեն գնով»:

Էմիրությունների այդ քայլը պատճառ կդառնա ,որ Աբու Դաբիի դեմ  տարածաշրջանային ճնշումները ավելանան: Պաղեստինի ինքնավար կազմակերպությունը, Պաղեստինի իսլամական ջիհադը և Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում «ՀԱՄԱՍ»-ը ,ԱՄՆ-ի քայլը բնութագրում են «Մեծ դավաճանություն Ղոդսին»: Պաղեստինի ազատագրական կազմակերպության գործադիր կոմիտեի անդամ Հանան Աշրավին ևս արձագանքելով համաձայնությանը ,Էմիրությունների գահաժառանգ Մուհամմեդ Բին Զայիդ Ալե Նահիանին ուղղած  թվիթերի գրառմամբ նշել է.«Խնդրում ենք մեզ լավություն չանեք :Մենք ոչ մեկի թզենու տերևը չենք»: Աշրավիի  դիտողությունները պատասխան են  Արաբական Միացյալ Էմիրությունների այն պնդմանը թե՝ Սիոնիստական ​​ռեժիմի և ԱՄԷ-ի միջև հաշտության համաձայնագիրը կասեցրել է բռնակցման նախագիծը: Թուրքիայի արտգործնախարարությունը ԱՄԷ-ի գործողությունները անվանում է «կեղծավորություն » և մեղադրում է Աբու Դաբիին «անջատողականության» մեջ:Իրանի Իսլամական Հանրապետությունը և Եմենի ազգային փրկության կառավարությունը նաև ԱՄԷ-ի քայլը անվանել են «պատմական խայտառակություն»:Մարոկկացի վիպասան և գրող Աբու Յուսեֆ Թահան հրաժարվեց Շեյխ Զայիդի գրքի մրցանակի համար առաջադրած իր թեկնածությունից, այն բանից հետո, երբ հայտարարվեց ԱՄԷ-ի և Սիոնիստական ​​ռեժիմի միջև հարաբերությունների նորմալացման համաձայնագրի մասին , որը ըստ նրա՝«արատավորվել է Իսրայելի հետ հարաբերությունների նորմալացման խայտառակությամբ»:Նա մի հաղորդագրությամբ ,որը նաև ընդառաջվել է մարոկկացի գրողների կողմից հայտարարել է.«Իմ կյանքի ընթացքում ես հավատացել եմ Պաղեստինի դատին  և հավատում եմ, որ պաղեստինյան ժողովուրդը պատմականորեն ճնշվել է գաղութարար ուժերի և նրանց դաշնակիցների կոալիցիայի կողմից , հատկապես սիոնիստական օկուպանտ  ռեժիմի կողմից:Այդ հիմամբ հրաժարվում եմ այդ մրցանակից ,խիղճս հանգիստ լինելու և Պաղեստինի իրավազրկված ժողովրդի հետ համերաշխություն հայտնելու համար»: Մարոկկացի գրող և թարգմանիչ  Ահմադ Վազիրին ևս հրաժարվելով  Էմիրությունների Շեյխ Զաեդի մրցանակից , հայտարարել է.«Այսօր տեղի ունեցածն հետևյալն է, որ ԱՄԷ-ն,որպես արաբ ժողովուրդ, Իսրայելի օկուպանտ ռեժիմի հետ հարաբերությունները կարգավորելով ոտնահարել է  Պաղեստինի  ժողովրդի նկատմամբ  մարդասիրության և արդարության հարցը »:

Նկատի առնելով նման հակազդեցություններ ,կարելի է ասել ,որ մի կողմից ավելանում է Էմիրությունների խոցելիությունը և մյուս կողմից նվազում է տարածաշրջանում Էմիրությունների ազդեցությունը ,որը ուղեկցվում  էր փափուկ ուժի տեսքով :

Տարածաշրջանային հետևանքներ

Սիոնիստական ​​ռեժիմի հետ ԱՄԷ-ի խաղաղության համաձայնագրի տարածաշրջանային հետևանքներն առավել շոշափելի կլինեն քան անհատական և անձնական առումներով , քանի որ ԱՄԷ-ի և Սիոնիստական ​​ռեժիմի միջև կնքված համաձայնագիրը, ըստ էության, դավաճանություն է  Պաղեստինի հիմնահարցին:Այս համաձայնագրի տարածաշրջանային կարևոր հետևանքներից մեկն այն է, որ այն փոխում է Իսրայելի հետ գործակցության հիմքը:Այս մասին  լիբանանյան «Ալ-Ախբար»օրաթերթը գրել է.«Մինչ այժմ արաբական այն երկրները, որոնք  հաշտվել են Իսրայելի հետ, դա եղել է  «խաղաղություն հանուն տարածքի» հիման վրա,բայց ԱՄԷ-ն պատմական ծառայություն է մատուցել Սիոնիստական ​​ռեժիմին, հատկապես նրա ծայրահեղ աջակողմյան  թևին , քանի որ«խաղաղություն հանուն տարածքի» հավասարությունը  փոխարինել է« խաղաղություն հանուն  խաղաղության»:

Տարածաշրջանային մակարդակում այս համաձայնության այլ հետևանքը ,հետևյալն է ,որ կավելանա Պաղեստինի դեմ սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները  և օկուպացման գործընթացը: Այդ մասին Հադի Բորհանին ասում է.«Հիշյալ համաձայնագրով ոչ միայն արաբական օկուպացված տարածքներից մի թիզը անգամ չի ազատագրվելու, և Իսրայելի կողմից չի էլ արծարծվում արաբական օկուպացված տարածքների մի թիզի ազատագրման նույնիսկ խոստումը ,այլ անցյալի պես արագ թափով շարունակվելու է  արևմտյան ափի փոփոխման և հրեականացման գործընթացը: Պաղեստինյան օկուպացված տարածքներում կշարունակվի պաղեստինցիների տարածքների օկուպացումը,պաղեստինցիների բնակարանների ավերումը և հրեաբնակ քաղաքավանների կառուցումը»: