Ո՞ր երկրներն ու ռեժիմներն են շահում Կովկասյան տարածաշրջանում ընթացող բախումներից
Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության վերսկսումը կհանգեցնի անապահովության՝ հարավային Կովկասում, ինչը ոչ միայն լուրջ հետևանքներ կունենա երկու կողմերի համար, այլ նաև տարածաշրջանի մյուս երկրները տարիներ պետք է աշխատեն վերահսկել և չեզոքացնել դրա կործանարար հետևանքները :
Ադրբեջանի Ազգային ժողովն իր նիստում հաստատեց այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագիրը՝ Հայաստան-Ադրբեջան առաջնագծում առկա հակամարտության պատճառով այդ երկրի որոշ քաղաքներում և շրջաններում պատերազմական դրություն հայտարարելու մասին:Հրամանագրում ասված է.«Քանի դեռ «ռազմական դրությունը» շարունակվում է այս երկրում ,Ադրբեջանի և օտարերկրյա քաղաքացիների հիմնական իրավունքները, ազատությունները և սեփականության իրավունքները համեմատաբար և ժամանակավորապես կսահմանափակվեն»:
Հայաստանում կառավարության որոշմամբ հայտարարվեց ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: :Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախազգուշացրեց լայնամասշտաբ պատերազմի վտանգի մասին: Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ը և երկու երկրների հարևան երկրները ինքնազսպվածության կոչ են արել Երևանի ու Բաքվի պաշտոնատարներին ,պահանջելով անհապաղ դադարեցնել մարտերը:
Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է.«Ադրբեջանը կիրակի օրը հարձակվել է Ստեփանակերտի բնակելի տարածքների վրա»:Հայաստանը նաև հայտնել է,որ .« Ոչնչացրել է Ադրբեջանի հանրապետության երկու ուղղաթիռ, երեք անօդաչու թռչող սարք և երեք տանկ»:«Մեր պատասխանը կլինի համաչափ, և իրավիճակի համար Բաքուն լիովին պատասխանատու է», - ասված է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ:
Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը սկսվել է 1988 թ.-ին և վերածվել է ռազմական բախման 1992 թ., որը տևել է մինչև 1994 թվականի մայիս ամիսը:Հակամարտության հետևանքով երկու կողմից էլ եղել են հարյուրավոր զոհեր և Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղը և հարակից յոթ այլ քաղաքներ գրավվել են հայկական ուժերի կողմից:
Չնայած հետաքրքիր չէ պատկերացնել երկարատև պատերազմ հարավային Կովկասի կարևոր և ռազմավարական տարածաշրջանում, սակայն եթե նույնիսկ Բաքվի և Երևանի հակամարտությունը կարճաժամկետ լինի , այս դեպքում ևս տարածաշրջանին անդառնալի վնաս կհասցվի:
Ադրբեջանը, որի որոշ քաղաքներ որ գրավվել են Հայաստանի կողմից առաջին հայացքից այդ պատճառով է հակամարտության մեջ մտել Հայաստանի հետ, բայց կան բազմաթիվ պատճառներ, թե՝ որոշ երկրներ ,ինչ-որ ընդհանրությունների և համաձայնագրերի պատրվակով թեժացրել են այս արյունալի մարտերը և այդ միջամտությամբ խոչընդոտում են բանակցության միջոցով ցանկացած դիվանագիտական տեղաշարժ :
Ապացույցներն ու լրատվամիջոցների բովանդակությունը ցույց են տալիս, որ շատ դերակատարներ փորձում են ինչ-որ կերպ թեժացնել պատերազմի կրակը ՝ չմտածելով այս պատերազմի վնասների մասին:
Հարցը հետևյալն է , թե ո՞ր դերակատարները և ինչո՞ւ են ցանկանում պատերազմ սանձազերծել հարավային Կովկասում:
Առաջին հերթին Սիոնիստական ռեժիմին պետք է ներկայացնել , տարածաշրջանի, որպես հիմնական սադրիչներից: Ներկա պայմաններում, եթե Իսրայելին հաջողվի ապակայունացնել տարածաշրջանը, ուստի նախ և առաջ կկարողանա հասարակության ուշադրությունը շեղել իր առջև ծառացած խնդիրներից: Հաջորդ քայլում,այդ ռեժիմը կկարողանա հակամարտող կողմերից մեկին հովանավորելով ,ամրապնդել տարածաշրջանում իր ներկայությունը, ուստի ինչպես ակնկալվում էր ,սիոնիստների երկարատև ջանքերը հարավային Կովկասում ներկայության համար ,կարդյունավորվի Բաքվի և Երևանի միջև հակամարտությամբ և այդ ռեժիմի համար դրա ձեռքբերումներից է լինելու՝ տարածաշրջանում նոր հակամարտությունների և պատերազմի միջոցով անվտանգության ընդլայնումը , զենք վաճառելու և նոր ռազմական շուկաներ մուտք գործելու հետ միաժամանակ:
Առավել ուշադրության արժանի մեկ այլ խնդիր ՝ որոշ երկրների ցանկությունն է նոր խաղադաշտ գտնել յուրահատուկ նպատակների իրականացման համար , ինչպիսիք են՝ ահաբեկիչների տեղափոխումը և Սիրիայից, Իրաքից և Աֆղանստանից հետո, նոր դիրքերում հայտնվելը:
Որոշ լրատվական ցանցեր կիբեր տարածքում նշում են նաև, որ այդ ահաբեկիչները իրենց աջակցող որոշ երկրների օգնությամբ Սիրիայից տեղափոխվել են Ադրբեջանի և Հայաստանի վիճելի տարածք և Բաքվի բանակը հենց այս զինյալների օգնությամբ կարողացել է գրավել Լեռնային Ղարաբաղի ավելի քան վեց գյուղ:Եթե իրականություն լինի նման հայտարարություն ,ապա պետք է տարածաշրջանում ավելի լարված օրերի սպասել ,հատկապես, որ Ղարաբաղյան հակամարտությունը այլ դրսևորումներ է ստանալու: