Հոկտեմբեր 31, 2020 15:09 Asia/Tehran
  • Խոսքի ազատության հարցում արևմուտքի երկակի մոտեցումները

Արևմուտքցիները պնդում են, որ իրենք պահպանում են մարդու իրավունքների կանոնները հատկապես խոսքի ազատությունը: Այդուհանդերձ նայելով եվրոպական մեծ թվով երկրներում ու ԱՄՆ-ում գործընթացներին տեսնում ենք, որ շատ դեպքերում ինչպես ահաբեկչության պարագայում առկա են երկակի մոտեցումներ և խոսքի ազատությունն այն ժամանակ է հարգվում, երբ ինչ-որ կերպ այն ծառայում է այդ երկեների շահերին:

Մյուս դեպքերում այսինքն այն ժամանակ, երբ հարցը վերաբերում է այլ մտային ու արժեհամակարգերի ու հատկապես կրոնների ,այդ թվում իսլամի ու Մուհամմադ Մարգարեի  ,ինչու չէ նաև ընդդիմադիր կամ մրցակից երկրների այդ թվում Չինաստանի ու ՌԴ-ի դեմ  քարոզչական հարձակմանը, այս դեպքում ամեն տեսակ սուտն ու մեղադրանքը ընդունելի են համարվում: Այնուամենայնիվ խոսքի ազատության ոլորտում արևմուտքի մասնավորապես Ֆրանսիայի այս երկակի մոտեցումը այժմ դեպքերի ու իրադարձությունների պատճառ է դարձել, որ հարցականի տակ է առել այս երկստանդարտ մոտեցումը: Չնայած որ եվրոպական երկրները հատկապես Ֆրանսիան ուղղակի կամ անուղղակի այդ մայրցամաքում մուսուլմանների թվի ավելացմանը դիմակայելու հարցում դերակատարություն են ունենում իսլամատյացության տարածման հարցում՝ լռելով հակաիսլամական քայլերի նկատմամբ կամ էլ ուղղակիորեն պաշտպանելով այդ քայլերը:

Հաշվի առնելով այն փաստը, որ Ֆրանսիան արևմուտքում ամենամեծ թվով մուսուլմաններ ունեցող երկիրն է, բնականաբար այդ երկրում իսլամաֆոբիայի ու իսլամի մարգարերի պայծառ անհատականությունը աղավաղելու շրջանակներում ամենաշատ թվով հակաիսլամական քարոզչական հարձակումներն են իրականացվում, ինչին անշուշտ արձագանքում են մուսուլմանները: Վեջին օրինակը «Սամուել Փաթի» անունով ուսուցչի սպանությունն էր, որ Շարլի Էբդո պարբերականում հրապարակել էր իսլամի մարգարեի ծաղրանկարները և դասարանում այն ցույց էր տվել իր աշակերտներին: Հոկտեմբերի 16-ի երեկոյան նա սպաննվեց Փարիզից դեպի հյուսիս-արևմուտք 30 կմ. հեռավորության վրա գտնվող Կոնֆլան-Սան-Օնուրին քաղաքում: Ֆրանսիայի ոստիկանությունը հայտնել էր սպանության հեղինակի սպանության մասին, որ ըստ երևույթին չեչենական ծագումով 18-ամյա քաղաքացի էր: Հիշյալ ուսուցիչը, որ դպրոցում պատմություն ու աշխարհագրություն էր դասավանդում ընթացիկ տարվա սկզբում խոսքի ազատության մասին զրուցեիլս անդրադարձել էր Շարլի Էբդո պարբերականին ու աշակերտներին ցույց էր տվել պարբերականի տպագրած ծաղրանկարներից մի քանիսը: Նա դասարանում ներկա աշակերտներից պահանջել էր, որ եթե անհանգստանում են դուրս գան դասարանից: Մուսուլման աշակերտներից շատերի ծնողները բողոքել էին ուսուցչի այդ արարքի դեմ և  ուսուցիչը քանի հատ սպառնալի հաղորդագրություն էր ստացել: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այս քայլը համարել էր «իսլամիստների կողմից իրականացված ահաբեկչական հարձակում» և հայտարարել էր, այս 47-ամյա ուսուցիչը իր աշակերտներին «խոսքի ազատություն» ուսուցանելու պատճառով է սպանվել: Մակրոնն ասել է.«Այս դեպքը հարձակում է մի հանրապետության ու նրա արժեքներին և իսլամիստական ահաբեկչության դեմ Ֆրանսիայի պայքարը գոյութենական պայքար  է»: Ֆրանսիայի նախագահը իր ելույթի ընթացքում բնավ չի անդրադարձել մարդասպանի շարժառիթների ու սպանվածի կողմից իսլամի մարգարեի հասցեին հնչեցված անարգանքին: Այս դեպքից շատ չանցած Բորդոյի մուսուլմանների մզկիթի աղոթապետն ու Ֆրանսիայի մուսուլման առաջնորդներից շատերը դատապարտել են այդ քայլը: Մակրոնի կառավարության կրթության ու գիտության նախարարն էլ թվիթերյան գրառում տարածելով հայտարարել էր, որ այդ դեպքը Ֆրանսիային ուղղված հարձակում է եղել: Հինգ տարի առաջ Շարլի Էբդո պարբերականի գրասենյակի վրա հարձակման հետ կապված դատական լսումների հետ միաժամանակ իրականացված այս հարձակումը պատճառ դարձավ շատերի ուշադրությունը կենտրոնա այս դեպքի վրա: Այս ոլորտում անտեսված կետն այն է, որ Մակրոնն ու Ֆրանսիայի կառավարությունը հակաիսլամական հատկապես իսլամի մարգարեին՝ այս լուսավոր անհատականությանը ծաղրելուն և անարգելուն ուղղված հարձակումները նվազեցնելու համար քայլեր ձեռնարկելու փոխարեն, փաստորեն իրենց ներկայիս մոտեցմամբ ավելի են հրահրում ու քաջալերում իսլամատյացներին ու այս երևույթի տարածման պատճառ են դառնում, ինչն իր հերթին հանգեցնում է արձագանքների, ինչպիսին վերջերս տեղի ունեցավ Փարիզի արվարձանում։

Ֆրանսիայի նախագահը այն դեքպում է կրոններին ու սրբությունների ուղղված անարգանքը համարում խոսքի ազատություն, երբ այս երկիրը արևմտյան այն բազում երկրներից է, որ «Հոլոքոստի» հերքումը համարում են հանցագործություն: Մակրոնը այն դեպքում է Շարլի Էբդոյի քայլը համարում «Խոսքի ազատություն», երբ այս քայլը ոչ մի կերպ չի համապատասխանում այլ կրոնների ու էթնիկ խմբերի համոզումների ու սրբությունների  վերաբերյալ միջազգային օրենքներին: Շարլի Էբդո պարբերակայնի քայլը պաշտպանելու և խոսքի ազատության հետ կապելու Մակրոնի մոտեցման հարցում փորձագետները նույնպես հակասություններ են տեսնում ու հիշեցրել են, որ ատելության տարածմանն ուղղված պաշտպանությունը դեմ է Ֆրանսիայի օրենքներին: Մակրոնը հայտարարել է, որ այս «խոսքի ազատության հետ միասին նաև պարտականություն ունենք կանխարգելել ատելություն տարածող խոսակցությունները»: Այդուհանդերձ հարց է առաջանում, որ արդյոք իսլամի մարգարեի ծաղրանկարներ տարածելու համար Ֆրանսիայի կառավարության կողմից Շարլի Էբդոյին տրված արտոնությունը և այդ քայլի նկատմամբ Մակրոնի պաշտպանությունը, եվրոպացիների մեջ ատելության տարածումից ու իսլամի ու մուսուլմանների միջև վատատեսության ավելացումից և իսլամի մարգարեից սխալ պատկեր ձևավորվելուց բացի այլ արդյունք ունեցել է: Պարզ է, որ այս հայեցակետի շարունակմամբ, ոչ միայն Շարլի Էբդո պարբերականն է շարունակելու իր այս դատարկ քայլը, այլև իսլամատյացները առավել լրջությամբ են աշխատելու և առավել քան երբևէ ընդլայնելու են իրենց հակաիսլամական քարազչությունները:  Աֆղանստանցի դիվանագետ ու միջազգային հարցերի փորձագետ «Աբդոլլաթիֆ Նազարի» ասելով.«Այս ատելի քայլը, ոչ միայն վիրավորել է մուսուլմաններին, այլև նպաստում է ահաբեկչության ու ծայրահեղականության տարածմանը: Մուսուլմանները Ֆրանսիայի կառավարությունից ակնկալում  են, որ խոսքի ազատությունը չպետք է պատճառ դառնա անարգանքի առարկա դառնան միլիոնավոր մուսուլմանների սրբությունները»:

Մյուս կարևոր խնդիրն այն է, որ արևմտյան երկրներում հատկապես եվրոպական երկրներում խոսքի ազատության սահմանները տարածվում են մինչև այնտեղ, որ հարգվեն եվրոպական երկրների նկատի առած կարմիր գծերը այդ թվում կապիտալիստական համակարգերին հարցականի տակ չդնելը: Քանի որ հակառակ դեպքում դուրս կգան դրա դեմ:  Վերջին դեպքի նմանը տեղի է ունեցել Բրիտանիայում: Այս երկրի պահպանողական կառավարությունը դպրոցների տնօրեններին ու ուսուցիչներին հրահանգել է դասագրքերից հանել կապիտալիստական համակարգին ցանկացած ուսուցում: Սեպտեմբերի 27-ին Գարդիան օրաթերթը մի հաղորդմամբ բացահայտել էր Բրիտանիայի կրթության ու գիտության նախարարության տված հրահանգը, որի մեջ ասված էր.«Հակակապիտալիստական համոզումները հաճախ հանգեցնում են քաղաքական ծայրահեղական դիրքորոշումների և պատճառ են դառնում, որ սահմանափավի խոսքի ազատությունը և հասարակության մեջ աճեն հանցագործ ու անօրինական քայլերը:Հաստատելով այս լուրը Բրիտանիայում հանրակրթության պատասխանատուներից մեկն ասել է.«Դպրոցները չպետք է ոչ մի դեպքում օգտագործեն այնպիսի աղբյուրներ, որոնք պատրաստվել են ծայրահեղական կառույցների կողմից աշակերտներին հրահրելու և ոգևորելու համար»: Նշելով որ այս որոշումն ու մտածելակերպը վկայում է Բրիտանիայում իշխող համակարգի քաղաքական ու բարոյական անկման ու քայքայման մասին գրող ու հասարակական ակտիվիստ Թարեղ Ալին ասել է.«Իրականությունն այն է, որ ինտերնետի ու սոցիալաական ցանցերի դարաշրջանում կառավարական ու համապարփակ գրաքննության այս չափը ավելի շատ նման է տգիտության ու հիմարության: Իրականությունն այն է, որ այս կարգի օրենքները այլևս գործնական չեն: Պատճառն էլ շատ պարզ է. եթե դուք մի բանն արգելում եք գործնականում հետաքրքրասեր երիտասարդների դրդում եք սովորել այն»: Քննադատելով այս հրահանգը Գարդիանը գրել է.«Պատկերացնել անգամ դժվար է, որ աշխարհում, այն էլ, արդյունաբերական ու լուսավորության հեղափոխությունների փորձն ունեցող Եվրոպայի կենտրոնում հրահանգվել է կրճատել հատուկ բովանդակություն»: Վարվիք համալսարանի նախկին ղեկավար Ջան Մաք Դանալդի ասելով.«Այս կարգի օրենքները և դրա գործադրման համար կիրառվող առավելագույն ջանքերը ուրիշ բան չեն քան պահպանողական կուսակցության էությունը: Բնավ զարմանալի չէ, որ նման կուսակցությունն ու նման կառվարությունը հրահանգեն այս կամ այն բովանդակությունը ուսուցանվի թե ոչ»:

Իրականում  Ֆրանսիայի նախագահի ու կառավարության կողմից հակաիսլամական քարոզչությանն ու քայլերին ցուցաբերվող աջակցությունը և մարգարեի հասցեին հնչեցված անարգանքը ու նաև Բրիտանիայի պահպանողական կառավարության կողմից հակակապիտալիստական նյութերի դասավանդումը դպրոցներում արգելելու քայլը ցույց են տալիս, որ չնայած արևմուտքցիների կրկնվող հայտարարություններին եվրոպական մեծ պետություններն ու ԱՄՆ-ն այն պահին են հարգում խոսքի ազատության իրավունքը, երբ այն նպաստում է իրենց շահերի պահպանմանը ու նաև այն ժամանակ, երբ բացասական քարոզչություն է ուղղված արևմուտքի ընդդիմադիրներին ու իսլամի նման ուսմունքներին, որոնք արևմուտքցիների տեսանկյունից համարվում են վտանգ կամ սպառնալիք և այն ժամանակ, երբ խոսքի ազատության շրջանակներում քննադատվում են արևմմտյան հասարակությունների համոզումները կամ էլ Հոլոքոստի նման արևմտյան պետությունների կարմիրր գիծ համարվող այլ խնդիրներ այդ ժամանակ արևմտյան հատկապես եվրոպական պետությունները ցույց են տալիս իրենց իրական և խոսքի ազատությանն ընդդիմացող դեմքը:

Պիտակ