Նոյեմբեր 14, 2020 04:04 Asia/Tehran

Ներշնչվելով Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ ,այաթոլլահ Խամենեիի կողմից Ֆրանսիացի երիտասարդներին հղած ուղերձից ,այս հաղորդման ընթացքում մտադիր ենք խոսել արևմուտքի կողմից խոսքի ազատության չարաշահման մասին և ցույց տալ ,որ Ֆրանսիայի կառավարությունն Իսլամի հանդեպ թշնամական դիրքորոշմամբ և անարգելով աստվածային այս կրոնի հետևորդներին ,ոտնահարում է մարդկային բարոյականության ամենատարրական իրավունքը և չի հարգում քաղաքացիական և մարդու իրավունքները:

ԻԻՀ իմաստուն   առաջնորդ այաթոլլահ Խամենեիի ուղերձը Ֆրանսիայի երիտասարդներին ,նպատակ ունի  արթնացնել գիտակից խղճերը և իմացականություն շնորհել  այդ երկրի և արևմտյան այլ երկրների երիտասարդներին:Ըստ այդմ ,նա երիտասարդներին խորհուրդ է տալիս.«Հարցրեք ձեր նախագահին. Ինչո՞ւ է հովանավորում Աստծո մարգարեին վիրավորելը և դա համարում խոսքի ազատություն:Արդյոք դա է խոսքի ազատության իմաստը:Անարգանք և վիրավորանք  սրբությունների նկատմամբ: Արդյո՞ք այդ հիմար արարքը չի ծանրանալո՞ւ ազգի խղճին, ով  նրան ընտրել է,որպես իր նախագահ»:

Հետաքրքիր է, որ իրեն ազատության և ժողովրդավարության բնօրրան համարող ֆրանսիան, այդ երկրի երիտասարդներին ուղղված հեղափոխության գերագույն առաջնորդի ուղերձը հրապարակելուց հետո, արգելափակեց Instagram- ում ,Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդությանը վերագրվող հաշիվը:Ինչպե՞ս է, որ այս կառավարությունը սահմանափակումներ է գործադրում իր համար վնասակար համարող հարցերի կապակցությամբ , բայց այլ կրոնների սրբություններին անարգելու հարցով որևէ սահմանափակություն նկատի չի առնում:

Խոսքի ազատությունը, իրավական ազատություններից  է, որը դիտարկվում է մարդու իրավունքների համատեքստում:Միջազգային փաստաթղթերում «խոսքի ազատություն» չի նշանակում ծաղրել կամ անարգել այլ գաղափարները :Խոսքի ազատությունը կիրառելի  է այնքանով, որքանով այն չի հակասում այլ իրավունքներին:Խոսքի ազատության անվան տակ  աշխարհում ավելի քան մեկ միլիարդ մուսուլմանների  զգացմունքներն ու համոզմունքները վիրավորելը ոչ միայն ընդունելի չէ որևէ տրամաբանությամբ և պատճառաբանությամբ, այլև հակասում է նույն փաստաթղթերին, կոնվենցիաներին և պայմանագրերին, որոնք  խոսքի ազատությունը, համարում են  ՝ մարդու իրավունք:Օրինակ, 1966 թ. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 19-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն ՝ խոսքի ազատությունը պահանջում է հատուկ իրավունքներ և պարտավորություններ,և այն  ենթակա է   որոշ սահմանափակումների,ինչպես օրինակ՝հարգել այլ անձանց իրավունքները  ,հարգել ազգային   անվտանգությունը , հասարակական կարգը,հասարակական  առողջությունը, և բարոյականությունը :Նույնպես 1969 թվականի Մարդու իրավունքների ամերիկյան կոնվենցիայի 14-րդ հոդվածի առաջին կետը, պաշտպանում է այն անձանց իրավունքները, ովքեր տուժել են օրինական մի լրատվամիջոցի կողմից հրապարակված սխալ կամ լկտի տեսակետների ու արտահայտությունների պատճառով : Տուժածն իրավունք ունի պատասխանատվության ենթարկել տվյալ լրատվամիջոցին։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ևս բազմաթիվ դատական գործերում ,կրոններին, ներառյալ՝ իսլամին  վիրավորելը չի ​​սահմանում խոսքի ազատության շրջագծում:

Միշտ էլ Ֆրանսիան բացահայտ կերպով և կոպտորեն խախտել է մարդու իրավունքները:Ֆրանսիայում ,«Հիջաբի արգելման մասին օրենքը» , որն ընդունվեց 2004 թվականին, նպատակ ուներ սահմանափակել Ֆրանսիայի մուսուլման համայնքի մի մասին: Օրենքի համաձայն, Ֆրանսիայում ավելի քան վեց միլիոն  մուսուլմաններին,որոնք Եվրոպայի ամենամեծ մուսուլման համայնքն են համարվում,  արգելում են դպրոցներում և հասարակական վայրերում հիջաբ կրել:Նկատի առնելով  Ֆրանսիայում քաղաքական կառուցվածքի սեկուլար բնույթը ,կրոնական փոքրամասնությունները, ինչպիսիք են մուսուլմանները , և էթնիկ ու ռասայական փոքրամասնությունները, այդ թվում ՝արաբներն ու սեւամորթները,պաշտոնապես  չեն ճանաչվում և ոչ միայն զրկվում են խորհրդարանում և որոշումներ կայացնող այլ մարմիններում տեղեր զբացեցնելուց ,այլև ենթարկվում են ռասիստական և ծայրահեղական բռնությունների և նույնիսկ ԶԼՄ-ների միջոցով նվաստացվում  են այդ երկրի պետական  բարձրաստիճան այրերի կողմից: Սոցիալական  այս մեծ խմբերը մարգինալացվել են այնքանով, որ Ֆրանսիայում նրանք չեն ներկայացվում որևէ քաղաքական կուսակցության, խմբավորման կամ քաղաքական թևի կողմից և  չեն հովանավորվում վայելում  որևէ քաղաքական  հզոր  ուժի  կողմից։

Բողոք Ֆրանսիայում հիջաբի արգելման դեմ

Ֆրանսիան ,որ  հովանավորեց«Շառլի  Էբդո» լկտի հանդեսը,որը բացահայտորեն անարգել էր Մոհամմադ մարգարեին , ապացուցեց ,որ Ֆրանսիայում իսլամաֆոբիան չի սահմանափակվում միայն հիջաբով և այդ երկրի պետական քաղաքականություններն ու ԶԼՄ-ները միշտ էլ փորձել են մուսուլմանների նկատմամբ  ատելության մթնոլորտ առաջացնել :Հատկանշական  է ,որ մզկիթների և մուսուլմանների  վրա հարձակումը շատ քիչ է արտացոլվում:Օրինակ ՝ 2020 թվականի հոկտեմբերի 18-ին, երբ Էյֆելյան աշտարակի մոտ մի ռասիստ դանակահարեց երկու մուսուլման  կանանց,այդ լուրը շատ էլ չտարածվեց Ֆրանսիայի լրատվամիջոցներում:Բորդո  և Բեզիերս մզկիթների վրա հարձակումն այնքան էլ արձագանք չգտավ։

Ֆրանսիան, որն իրեն համարում է ազատության բնօրրան և կրոնների սրբություններին անարգելը ,արդարացնում է խոսքի ազատության անվան տակ , մարգինալացնում է նրանց, ովքեր քննադատում են կառավարության ատելության քաղաքականությունը:Օրինակ, Ֆրանսիայում սեկուլարիզմը վերահսկող  հանձնաժողովի տնօրեն Նիկոլաս Կադենը, ով  քննադատել էր կառավարության մուսուլմաններին պիտակավորելու  համար ,խիստ քննադատվեց  պետական ​​պաշտոնյաների կողմից ,որոնցից ոմանք նրա հրաժարականն էին պահանջել: 

Դատապարտելի է աշխարհի որևե վայրում, որևէ երկրի կամ ժողովրդի դեմ իրականացվող ահաբեկչական որևէ արարք ,որը խթանում է անապահովությունն ու ճգնաժամը և ենթահող  է ստեղծում իսլամական աշխարհի դեմ առկա իրավիճակը չարաշահելու համար : Ֆրանսիայի իշխանությունները թող իմանան , որ իսլամական հասարակության սրբություններին հասցված վիրավորանքը ՝ անկախ մարդկային բարոյականությունից, համազոր է  ծայրահեղական այլ ահաբեկչական գործողություններին:Աստվածային կրոնների արժեքները վիրավորելը նույնքան դատապարտելի է, որքան ահաբեկիչների վերաբերմունքը:Հիմնականում  պախարակելի է ուրիշների նկատմամբ անհիմն բռնությունն ու ագրեսիան,որը մերժված է Աստվածային բոլոր կրոնների կողմից:

Անկասկած, ներկայիս իրավիճակի համար հիմնական  պատասխանատվությունը կրում են այն  իշխանությունները, որոնք փոխարենը փորձելով հանգստացնել  մուսուլմաններին  և կանխել Charlie Hebdo- ի նման  հանդեսների   ապարդյուն գործողությունները, պնդում են իրենց թշնամական դիրքորոշման վրա և հրահրում են մուսուլմանների զգացումները :Այս քայլերը  բացասաբար կանդրադառնան այս երկրի տնտեսության վրա, քանի որ, այս երկրի ապրանքների դեմ ժողովրդական ծավալուն շարժումներ են սկսվել:Ֆրանսիայի նախագահի խոսքերի հետևանքով  «Ֆրանսիայի արտադրանքների էմբարգոն» հեշթեգը արաբական երկրներում համարվում է առաջին թրենդը,որից հետո    արաբական շատ  երկրներ , այդ թվում ՝ Քուվեյթը, Կատարը, Հորդանանը և Իրաքը  բոյկոտել են ֆրանսիական ապրանքները։

Արաբական երկրներ բոյկոտել են ֆրանսական արտադրանքները

 

Այսպիսով, այն պայմաններում, երբ իսլամաֆոբիան մեկնաբանվում է խոսքի ազատության անվան տակ  և հրահրվում է մուսուլմանների զգացումները ,այդ երկրի  կառավարությունը գործում է ի վնաս իրեն:Նրանք թող լավ իմանան ,որ նման դեպքերում լինում են  ծայրահեղականներ, ովքեր առաջիկա  տարվա ընտրությունների սեմին  իրենց քաղաքական նպատակներն իրականացնելու համար պղտոր ջրից ձուկ են որսալու և սրելով տարաձայնությունները ,դրանք օգտագործելու են իշահ իրենց:Այսպիսով, օրեցօր կնվազեն երկրի սոցիալական համախմբվածությունն ու քաղաքացիական խաղաղությունը, և հասարակությունը կընթանա դեպի կրոնական լարվածություն, բռնություն և տարանջատում:

Արևմտյան երկրները ժողովրդավարական ժեստով ,միշտ խոսում են ժողովրդի կարծիքները հարգելու մասին ,սակայն երբ անարգվում է աշխարհում ավելի քան երկու միլիարդ մուսուլմանների գաղափարները ,այլևս չի խոսվում համոզմունքների խախտման ,կամ դրանք հարգելու մասին:Խոսքի ազատությունը անշուշտ չի նշանակում  անարգելու ազատություն  և բարոյական արժեքների ոչնչացման ազատություն,եթե այդպես է, ինչու Ֆրանսիայի պաշտոնատարները երկու անգամ հրահանգեցին փակել նույն շաբաթաթերթը ,որն անարգել էր Ֆրանսիայի ազգային արժեքները և ծաղրի ենթարկել Ֆրանսիայի նախագահին: 

Պիտակ