Նոյեմբերի 29-ը Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության միջազգային օրն է
Այս հաղորդման ընթացքում Ձեզ կպատմենք թե ինչու Նոյեմբերի 29-ը հռչակվել է ,որպես Պաղեստինի ազատագրման գաղափարը վառ պահելու և Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության միջազգային օր ,նրանով հանդերձ որ գերուժերը ամեն գնով հովանավորում են սիոնիստներին:
Նոյեմբերի 29-ը , ՄԱԿ-ի օրացույցում նշվում է որպես Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության միջազգային օր:Ամեն տարի, տարբեր պատճառներով, օրեր են նշվում Պաղեստինի, այդ երկրի ժողովրդի և Երուսաղեմի անուններով, որպեսզի Պաղեստինի ժողովրդի իրավազրկվածությունը և սիոնիստների կողմից այս երկրի օկուպացիան չմոռացվի:Նոյեմբերի 29-ը մեկն է այդ օրերից: Այն տարբերությամբ ,որ նոյեմբերի 29-ը հիշեցնում է ՄԱԿ-ի միջոցով Պաղեստինի օկուպացումը օրինականացնելու դառը օրը :1977 թվականի նոյեմբերի 29-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան պաղեստինցիների հետ միջազգային միասնականության և անկախության ու ազատության ձեռք բերման ուղղությամբ նրանց պայքարը հովանավորելու նպատակով, այդ օրը անվանակոչեց «Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության միջազգային օր»:Փաստորեն, ՄԱԿ-ը նոյեմբերի 29-ը նշանակել է Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության միջազգային օր `սիոնիստական օկուպացիան մոռացության տալու և Իսրայելի կեղծ ռեժիմին օրինականություն տալու նպատակով: 1947-ի նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց թիվ 181 բանաձեւը, որը հայտնի է ,որպես Պաղեստինի մասնատման մասին բանաձեւ, և Պաղեստինը օկուպացնելու համար սիոնիստներին տրված առաջին արտոնությունն է համարվում: Մի բանաձև, որը դաժանորեն Պաղեստինը և հասարակությանը մասնատեց երեք մասերի և Պաղեստինի պատմական հասարակության մի հատվածը հենց Պաղեստինում և նրանց պապենական տարածքում անտեսեց , նվիրելով սիոնիստներին:Թիվ 181 բանաձևի համաձայն ,Պաղեստինը բաժանվեց երկու մասի և Գլխավոր ասամբլիան մի մասը նկատի առավ հրեա կառավարության ու երկրի կազմավորման համար,իսկ մյուս մասը Պաղեստինի կառավարության ու երկրի համար: Թեև Պաղեստինի մասնատման անարդար բանաձևը ,անտեսելով Պաղեստինի պատմական անցյալը ,Պաղեստինի կեսը նկատի առավ Պաղեստինի ժողովրդի ,իսկ մյուս կեսը սիոնիստների համար ,սակայն 1948 թվականի մայիսին,սիոնիստները չհանդուրժեցին որ Պաղեստինի նույնիսկ կեսը հատկացվի իր իրական բնակիչներին և մինչ օրս խոչընդոտել են անկախ Պաղեստինի կազմավորումը : ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության միջազգային օրը հռչակելով, ոչ միայն մտադիր չի եղել աջակցել Պաղեստին ժողովրդին,այլև փաստորեն, այս հռչակագրով, հաստատել է այն բռնությունը որը իրականացրել է Պաղեստինի ժողովրդի դեմ:Այլ կերպ ասած, 1977 թվականի նոյեմբերի 29-ի հռչակագիրը,հաստատում է 1947 թվականի նոյեմբերի 29-ի այս կազմակերպության թիվ 181 բանաձեւը:Մի խոսքով, ՄԱԿ-ը, իր 1977 թվականի հռչակագրով պահանջել է վերահաստատել Իսրայելի կողմից Պաղեստինի անօրինական օկուպացիան:

ՄԱԿ-ը հակառակ իր կանոնագրի , Իսրայելին ճանաչեց ,որպես երկիր :ՄԱԿ-ը շատ արագ և անսովոր ձևով ընդունեց Իսրայելի անդամակցությունը:Այնուամենայնիվ, նա պայմանավորեց այս անդամակցությունը, որն իր տեսակի մեջ աննախադեպ է և մինչ օրս չի կրկնվել:Իսրայելը այն պայմաններում դարձավ ՄԱԿ-ի անդամ ,երբ ըստ ՄԱԿ-ի հռչակագրի 4-րդ հոդվածի թիվ 1 կետի համաձայն, չէր լրացնում անդամակցության պայմաններից և ոչ մեկը,այդ թվում (կառավարություն լինելը, խաղաղասեր լինելը, հռչակագրի պարտավորությունների հարգելը, և հռչակագրի պարտավորությունների իրականացման համար ցանկությունը և դրանց իրականացման համար ի վիճակի լինելը): Հոդվածի համաձայն ,յուրաքանչյուր կառավարության յուրահատկությունն է ունենալ հստակ երկիր ,հստակ սահմաններով ,իսկ այդ ժամանակ Իսրայելը չուներ հստակ սահմաններ:Բացի այդ, կառավարությունը պետք է ունենա մշտական բնակչություն, որը բացառված է եղել Իսրայելի պարագային:Յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա անկախ պետություն, մինչդեռ Իսրայելն այդ ժամանակ այդ կատեգորիան չուներ: ՄԱԿ-ի հռչակագրի 4-րդ հոդվածի համաձայն, մի կառավարության կարևորագույն հատկություններից է՝ մի երկրի նկատմամբ ինքնիշխանությունը , այսինքն մի երկրի տարածքը վերահսկելու ունակությունը, որը կարող է երաշխավորել այդ տարածքում միջազգային օրենքների իրականացումը:Սա այն դեպքում, երբ Իսրայելը դեռ չի կարողացել ունենալ այդ հատկանիշները պետություն կոչվելու համար:Իսրայելն այս տարիներին միշտ եղել է ռազմատենչ ու ռազմամոլ ռեժիմ, և երբեք չի համարվել խաղաղասեր: Այս տարիների ընթացքում Իսրայելը միշտ խախտել է ՄԱԿ-ի հռչակագրի բազմաթիվ պարտավորություններ և ցանկություն անգամ չի ունեցել դրանք իրականացնել: ՄԱԿ-ը հովանավորելով և առաջնորդելով Իսրայելի կեղծ ռեժիմի հովանավոր և տիրակալության ձգտող պետություններին ու արաբական վարձկան կառավարություններին,օրենքներ մշակելով և անօրինական ու անմարդկային բանաձևեր վավերացնելով և Պաղեստինի ժողովրդի սրբազան տարածքը օտարներին ու օկուպանտներին նվիրելով նպաստել է բռնապետության գերիշխանությանը: Պաղեստինի տարածքների օկուպացումից ավելի քան յոթ տասնամյակ անցնելով միլիոնավոր պաղեստինցի փախստականներ ,Սիրիայի, Լիբանանի և Հորդանանի գաղթակայաններում ապրում են անմարդկային պայմաններում: Արագ տեմպով շարունակվում է սիոնիստաբնակ ավանների կառուցումը Երուսաղեմում և Հորդանան գետի արևմտյան ափում: Սիոնիստները բռնազավթում են Պաղեստինի ժողովրդի բնակարանները ,որպեսզի տեղահան անելով Հորդանան գետի արևմտյան ափի և արևելյան Երուսաղեմի բնակչությանը ,նրանց պարտադրեն արտագաղթել։

Իսրայելի օկուպանտ ռեժիմին օրինականություն տալու համար սիոնիստների և նրանց ամերիկացի ու եվրոպացի հովանավորների ջանքերով հանդերձ ,դեռ կենդանի է Պաղստինի ազատագրման գաղափարը: Վերջին չորս տարիների ընթացքում, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը բազմաթիվ քայլեր է ձեռնարկել սիոնիստական օկուպացիային և ագրեսիային աջակցելու համար:Երուսաղեմը, որպես Իսրայելի կեղծ ռեժիմի մայրաքաղաք ճանաչելը և ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելը այդ քայլերից էին:Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի և Սուդանի արաբական պետությունների կողմից Իսրայելի օկուպանտ ռեժիմի հետ պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ հաստատելու քայլերը,ամենավերջին դավաճանությունն է սիոնիստների բռնագրավումից Պաղեստինի ազատագրման սրբազան գաղափարի դեմ: ԱՄՆ-ի ազդեցության ու գերիշխանության տակ գտնվող արաբական հետադեմ պետությունները ,համոզված են, որ սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները կարգավորելու ԱՄՆ-ի պահանջները իրականացնելով ,կարող են ապահովել իրենց անվտանգությունն ու ապագան:Ոչ՛ ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների աներկբա հովանավորությունները սիոնիստական ռեժիմի ագրեսիայի ու օգուպանտ գործողությունների նկատմամբ և ոչ՛ էլ գործակատար արաբական որոշ պետությունների դավաճանությունները ,չեն կարող մոռացության մատնել Պաղեստինի գաղափարները: Հակառակը, աշխարհի ժողովրդի և իմասնավորի՝ ԱՄՆ-ի ու Եվրոպայի ժողովուրդների համար պարզվել է Իսրայելի օկուպանտ ռեժիմի էությունը: Պաղեստինի ժողովրդին հովանավորելու առումով զանազան դրդապատճառներով առաջացած շարժումները և այդ ժողովրդական շարժումների հետ համագործակցությունները ,բացահայտում են այդ իրականությունը: Այս տարի ևս նկատի առնելով կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած կարանտինային պայմանները ,Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության միջազգային օրվա առիթով ,արաբ ակտիվիստները նոյեմբերի 27-ից սոցցանցերում տարածել են «Պաղեստինը ,իմ հիմնախնդիրը»հեշթեգը, Պաղեստինին հովանավորելու, արաբա-իսլամական հովանավորությունը շահելու և Իսրայելի ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորումը մերժելու նպատակով: Վիրտուալ շարժումը տևելու է հինգ օր մինչև դեկտեմբերի 1-ը: Մեդիա ակտը կատարվելու է հետևյալ լեզուներով՝անգլերեն,արաբերեն, թուրքերեն, պորտուգալերեն, իսպաներեն,և մալայերեն:Այդ օրը աշխարհը զորակցելու է պաղեստինցիներին և նրանց օրինական իրավունքներին, հատկապես հայրենիք վերադառնալու իրավունքին: