Մայիս 05, 2021 11:24 Asia/Tehran

Ավելի լավ է վերադառնանք այն ժամանակներին, երբ ծնվեց ինտերնետը, այսինքն՝ 1960 թվական: Ինտերնետը ծնունդ է առել Սառը պատերազմի բոցերի միջից, երբ նախկին ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ն փորձում էին իրար ցույց տալ սեփական ուժը:

Առաջին հաղորդավար 

WWW Ներկայացնում եմ, ինտերնետ:Այո, այսօր ցանկանում ենք ավելի շատ ծանոթանալ  երեք w-ին:

Երկրորդ հաղորդավար

Օ, Դո՞ւք էլ ․․․․ ։ Ձեզանից չէի սպասում, որ այս երեք տառերը շփոթեք ինտերնետի հետ: Նախ եկեք մեր ունկնդիրներին բարևենք, ապա հասկանանք, թե ինչով են  երեք W-ն և ինտերնետը տարբերվում իրարից:   

Առաջին ու երկորրդ հաղորդավարներ 

Բարև Ձեզ սիրելի ունկնդիրներ։

Առաջին հաղորդավար

Բարով եք եկել «Ճշմարտություն և վիրտուալ աշխարհ» հաղորդաշարի հերթական թողարկմանը:Այսօր 2021 թվականի մայիս ամսիիի....․-ն է։  Իհարկե նշանակություն չունի, թե այսօր ինչ թվական է, քանի որ դուք մեր հաղորդումը ցանկացած պահի կարող եք լսել  հայերեն ռադիոժամի կայքում,որի հասցեն է parstoday.com/hy։

   

 

Երկրորդ հաղորդավար

Ավելի լավ է հետադարձ հայացք նետենք 1960թ., երբ Սառը պատերազմի բոցերի միջից ծնվեց ինտերնետը: Ճիշտ այն ժամանակ, երբ նախկին ԽՍՀՄՆ-ն ու ԱՄՆ-ն փորձում էին ցույց տալ իրենց ուժը:

ԱՄՆ-ի համալսարանի դասախոս Ջոզեֆ Կառլ Ռոբենտ Լիկլայդերը ներկայացրեց համակարգիչները միմյանց միացնող մի ցանց, իսկ 9 տարի հետո ստեղծվեց փոքրիկ համացանց: Որպեսզի ապացուցեն որ իրենց տեխնոլոգիան ավելի  հզոր է ԽՍՀՄ տեխնոլոգիայից, ամերիկացիներն ընդլայնեցին այս ցանցը: Նրանք ստեղծեցին ARPA ընկերությունը և օգտվելով կապի հնարավորություններից, տարբեր քաղաքների միջև տեղեկատվական ցանց ձևավորեցին:

Իսկ 70-ական թվականներին, երբ ցանցն ավելի էր ընդլայնվել, այն տարածվեց նաև ԱՄՆ-ի սահմաններից դուրս: Տարբեր երկրներում ստեղծվեցին նմանատիպ ցանցեր, որոնք միացան իրար: Տարիներ հետո, այս ցանցերի միացումը ARPA.Net կազմակերպության կենտրոնացմամբ, կոչվեց ինտերնետ: Ինտերնետի ծնվելուց 30 տարի անց, ցանցն այնքան ընդլայնվեց, որ  ARPA.Net-ը կազմալուծվեց, և ինտերնետն անկախ կառույցի շրջանակներում շարունակեց իր կյանքը:

Առաջին հաղորդավար

Web-ը կամ www-ն ստեղծվեց ինտերնետից հետո: Այլ խոսքով, ինտերնետը տարան է իսկ Web-ը դրա միջի ջուրը: Web-ի պատմությունը սկսվեց այն ժամանակ, երբ թղթային ինֆորմացիայի փոխարեն տարածվեց թվային ինֆորմացիան: Սակայն մինչև Web-ը դեռևս երկար ճանապարհ կար: Այս բառն անգլերենով նշանակում է սարդոստայն: Թվում է, թե այն որևէ կապ չունի այն Web-ի հետ, որի մասին մենք գաղափար ունենք: Սակայն դա այդքան էլ այդպես չէ: Փորձենք մի քանի քայլ առաջ գնալ և պատկերացնել թե ինչու: Նախ պատկերացրեք սարդոստայն, որի մեջ միջատների փոխարեն էջեր են, որոնք պարունակում են թվային ինֆորմացիա: Երկրորդ քայլում պատկերացրեք, որ այս ցանցը ծածկում է մոլորակը: Այդ պատկերացման հիմքում կլինեն երեք անգլերեն բառեր՝ world- աշխարհ, wide- ծավալուն և web- սարդոստայն: Այսինքն, կարելի է  ասել, որ  www-ների իմաստը աշխարհն ընդգրկող ցանցն է:

Երկրորդ հաղորդավար   

Web-ն ունեցել է երեք սերունդ: Առաջինը բովանդակության արտադրությունն է յուրաքանչյուր էջի տիրոջ կողմից, իսկ օգտատերերը միայն ինֆորմացիան ստացողն են: Web-ի այս սերնդակցիների մեջ բովանդակություն արտադրողի ու օգտագտիրոջ միջև շփում չկար: Web-ի երկրորդ սերնդում օգտատերը նույնպես կարող էր արտադրել բովանդակություն: Դրան զուգահեռ, կապ էր հաստատվում նաև անձանց միջև: Սոցիալական ցանցերը, որ այսօր գոյություն ունեն, Web-ի երկրորդ  սերնդի օրինակներն են: Այս սերնդի որոնողական համակարգերը ինֆորմացիան ներկայացնում են փնտրված բանալի բառի հիման վրա, առանց նկատի առնելու բովանդակությունը: Այս որոնողական համակարգերը խելացի չեն և չեն կարողանում ընկալել փնտրվող բանալի բառի և գտնված նյութի բովանդակության միջև եղած կապը: Ձեզ համար նույնպես երևի պատահել է, որ փնտրում եք ինչ որ բան, սակայն ներկայացված բովանդակությունը չի համապատասխանում ձեր փնտրածին: Հենց այս պատճառով, ստեղծվեց Web-ի երրորդ սերունդը: Այս սերնդի որոնողական համակարգերը խելացի են և փնտրումն իրականացվում է ավելի լայն մասշտաբներով: Բացի դրանից, օգտատերը կարողանում է տրամաբանական կապ հաստատել փնտրված ինֆորմացիայի միջև: Որպես օրինակ՝ օրացույցի և կոմունալ ծառայությունների վճարման ժամկետների միջև:

Ամեն դեպքում, կարելի է  ասել, որ երրորդ սերնդի առանձնահատկությունը պատկերի հիման վրա որոնում իրականացնելու հնարավորությունն է:

 

 

Առաջին հաղորդավար

Իսկ ինչո՞ւ  ենք ինտերնետն անվանում նաև վիրտուալ  աշխարհ: Իրականությունն այն է, որ մեզ համար ճշմարտությունը կայանում է նրանում, որ գոյություն ունի ընկալելի իրականությանը համապատասխան: Իսկ վիրտուալն այն է, որ մենք որոշակի մտավոր պատկերացման հիման վրա ընտրում ենք որպես ճշմարտություն, որպեսզի մեր միտքը ուղղորդենք դեպի ճշմարտություն: Մի խոսքով վիրտուալը ճշմարտության ներկայացուցիչն է: Սակայն այս ներկայացուցչի կարևոր առանձնահատկությունը կայանում է  նրանում, որ մենք առընչվում ենք որևէ իրադարձության ազդեցության հետ: Հենց այդ պատճառով, ինտերնետը համարվում է վիրտուալ միջավայր: Այս միջավայրում մենք առնչվում ենք ոչ թե մեզ շրջապատող իրադարձությունների հետ, այլ դրանց ազդեցությունների հետ, որ ստեղծել են ուրիշները:

Երկրորդ հաղորդավար

Թույլ տվեք այս կապակցությամբ մի օրինակ  բերել: Պատկերացրեք  մի շուն, որը սոցիալական ցանցերում ունի տարբեր էջեր և ամեն էջում ներկայանում է մի անունով: Նա կարող է ներկայանալ որպես  արվեստագետ, մարզիկ, ինժեներ և այլն: Շատերը կարող են նրան հավատալ և նույնիսկ նախանձել: Հետաքրքիրն այն է, որ եթե մի օր այս շունը հոգնի իր վիճակից և հայտարարի որ ինքը շուն է, թերևս որևէ մեկը նրան չի հավատա:

Իհարկե այս օրինակն ունի թերի կողմ: Դա այն է, որ վիրտուալն անպայման չէ, որ կարող է հակասել իրականությանը, սակայն կարող է այդպիսին լինել:

Առաջին հաղորդավար

Տարբեր մարդիկ առընչվում են տարբեր խնդիրների հետ: Եվ պետք է այդ խնդիրները լուծեն,  որպեսզի հանգիստ ապրեն: Սակայն այնպես չէ, որ մեզ հաջողվում է լուծել այդ հարցերը: Որոշ մարդիկ որ հիասթափվել են այդ վիճակից, ապրելով վիրտուալ միջավայրում, հնարավորություն են գտնում փախչել իրական աշխարի իրենց խնդիրներից: Նրանք փորձում են վիրտուալ աշխարհում գտնել այն, ինչ չունեն իրական կյանքում և վիրտուալ աշխարհում գրանցած հաջողություններով փոխհատուցել իրական կյանքում գոյություն ունեցող անհաջողությունները:

Այս զգացողությունը որոշ մարդկանց մոտ թույլ է: Սակայն կան մարդիկ, որոնց մոտ այս խնդիրը լուրջ է և անգամ հիվանդագին կերպով է արտահայտվում: Նման հիվանդություններից է Ճապոնիայում ուշադրության արժանացած Hikikomori-ն, որի դեպքում մարդիկ կտրվում են իրական աշխարհից ու ապրում վիրտուալ աշխարհում:    

Երկրորդ հաղորդավար

Պետք է միշտ հիշենք, որ չնայած վիրտուալ կյանքը մեր իրական կյանքի անքակտելի մասն է, սակայն չպետք է մոռանանք նաև իրական ու վիրտուալ կյանքի միջև եղած սահմանը:

Հիշում եք, որ նախորդ հաղորդման ժամանակ Պինոկկիոյին համեմատեցինք ներկա դարի մարդու հետ: Այսինքն՝ իրական ու վիրտուալ կյանքի միջև սահմանը կորցնելը մեզ վերածում է Պինոկկիոյի: Իսկ որպեսզի չարժանանաք Պինոկկիոյի ճակատագրին, պետք  է ուշադիր լինեք,  հասկանաք, ու պատասխանեք մի կարևոր հարցի՝ որքանո՞վ եք ձեր իրական պահանջները փորձում գտնել վիրտուալ աշխարհում:

 

 

Պիտակ