Բռնագրավված Պաղեստինում քաղաքական հավասարումները փոփոխվել են
Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք Սիոնիստական ռեժիմի վերջին ոտնձգությունները և կխոսենք այն մասին, թե ինչպես են Դիմադրության ուժերը պատասխանում այդ ոտնձգություններին:
Շարունակելով ագրեսիվ քաղաքականությունն Իսրայելն իր կործանիչներով ու ամերիկյան ռումբերով ավերիչ հարձակումների է ենթարկել Գազան: Ռմբակոծությունների ժամանակ, Սիոնիստական մանկասպան ռեժիմը սպանել է բազմաթիվ կանանց ու երեխաների: Գազայում նահատակների ու վիրավորների թիվը գնալով աճում է: Սիոնիստական ռժիմը ռմբակոծում է միջազգային ԶԼՄ-ների շենքերը, փողոցները, պետական կառույցներն ու մարդկանց տները:

Բռնագրավված տարածքներում «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչ Հելեն Օթենս Պետերսոնը հայտարարել է. «Իսրայելի ռմբակոծություններն անհավատալի կերպով ծանր ու հզոր են նախկին հարձակումներից: Տներն ու շենքերն անդադար ռմբակոծվում են»:
Նա հավելել է, որ ռմբակոծությունների հետևանքով ավերվում են մեծ թվով շենքեր, այս տարածքը կանգնեցնելով մեծ աղետի առջև: Պետերսոնը նշել է. «Վերջին օրերին բռնությունն աննախադեպ ծավալով աճել է և մենք մտահոգված ենք քաղաքացիների անվտանգության համար»:
Սիսնիստական ռեժիմի վերջին հարձակումներըը զուգակցվել են այդ կեղծ ռեժմի ստեղծման օրվա և հետ և պաղեստինցիները բռնագրավված տարածքներում և Հորդանան գետի արևմտյան ափին, Գազայի բնակիչների հետ միասին փողոց են դուրս եկել ու պայքարում են Իսրայելի կեղծ ռեժիմի դեմ: Արդյունքում, նահատակվել ու ձերբակալվել են տասնյակ պաղեստինցիներ: Սակայն բողոքները միայն Պաղեստինով չեն սահմանափակվում: Հորդանանում, Մարոկկոյում, Եգիպտոսում, Լիբանանում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Ֆրանսիայում ու այլ երկրներում, քաղաքացիները շարունակում են հանրահավաքներ կազմակերպելով, իրենց աջակցությունը հայտնել պաղեստինցիներին:
Չնայած որոշ երկրների, ինչպես՝ Ավստրիայի կառավարությունն աչք փակելով Գազայում հոսող արյան գետերի վրա, իրենց պետական շենքերի վրա բարձրացրել են Իսրայելի դրոշը, սակայն սովորական մարդիկ շարունակում են ցույցեր կազմակերպել աշխարհի տարբեր երկրներում՝ դատապարտելով Իսրայելի գործողությունները:
ԵՄ-ն, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Եվրախորհրդարանը, Սիոնիստական ռեժիմի ագրեսիան դատապարտելու փոխարեն, կողմերին զսպվածության կոչ են արել, լռելով Գազայի հատվածում ու Արևմտյան ափին Իսրայելի իրականացրած ոճրագործությունների նկատմամբ: Վերջիններս նույնիսկ դատապարտել են պաղեստինյան դիմադրության խմբերին, որոնք դիմել են ինքնապաշտպանության:
Սակայն Դիմադրության առանցքը շարունակում է պայքարել Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի դեմ, ինչը մտահոգել է սիոնիստներին ու նրանց արևմտյան դաշնակիցներին: Նրանց, ովքեր Իսրայելի հարձակումներն ինքնապաշտպանություն են որակում և պահանջում դադարեցնել բռնագրավված Պաղեստինի քաղաքների հրթիռակոծությունը : Իսկ Դիմադրության խմբերը Իսրայելի զավթիչ զինվորականների կողմից Ալ-Աղսա մզկիթի դեմ հարձակմանն ի պատասխան, բազմաթիվ հրթիռներ արձակելով, խախտել են «Երկաթե գմբեթ» համակարգը, ներկայացնելով ավելի մեծ հեռարության հրթիռներ:
«Այաշ 250» հրիթռը, որն ունի 250 կմ հեռահարություն, Դիմադրության վերջին ձեռքբերումներից է: Այն առաջին անգամ արձակվել է Ռամուն օդակայարանի դեմ, որը գտնվում է Գազայից 220 կմ հեռավորության վրա: Այս հրթիռն անվանակոչվել է Էզեդդին ալ-Ղեսամ գումարտակի հիմնադիրներից Յահիա Այաշի անունով: Հրթիռի շնորհանդեսն իրականացրել է Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) ռազմական թև ը համարվող Էզեդդին Ղեսամ գումարտակը։
«Թայմզ Իսրայել» օրաթերթն այս կապակցությամբ գրել է. «ՀԱՄԱՍ-ը փորձարկել է 250 կմ հեռահարությամբ հրթիռ, որն անցնելով սահմանված տարածությունն ընկել է Իսրայելում՝ Հիրիլ Իլուփ շրջանում: Դա աննախադեպ է, քանի որ մինչ այդ պահը Գազայի կողմից նման հրթիռ չէր արձակվել»:
Դիմադրության խմբերն իրենց վերջին հարձակումների ընթացքում մի քանի անգամ թիրախավորել են Թել Ավիվը և Ղոդսի բռնագրավված տարածքները: Դիմադրության խմբերն ընդլայնելով իրենց հրթիռային կարողությունները, հրթիռակոծել են նաև բռնագրավված տարածքների հյուսիսային շրջանները: Դիմադրությունն օգտվել է նաև ռազմական ԱԹՍ-ներից և դրանց միջոցով հարձակում իրականացրել զավթիչ ռեժիմի ենթակառուցվածքների վրա:
Ալ-Ղեսամ գումարտակների կողմից հրապարակված տեսանյութերում երևում է, որ ԱԹՍ-ները հարձակում են իրականացրել նաև բռնագրավված Նիրուզ քաղաքի քիմիական գործարանի դեմ:
ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի ղեկավար Իսմայիլ Հանիեն, ողջույն հղելով բոլոր մուսուլմաններին, նրանց խնդրել է աջակցել Գազայի, Ալ Աղսա մզկիթի և 1948թ. բռնագրավված Պաղեստինի տարածքների բնակիչ պաղեստիցնիներին և հաստատել պաղեստինցիների իշխանության իրավունքն իրենց տարածքների վրա: Նա բարձր է գնահատել բոլոր պաղեստինցիներին, մուսուլմաններին, արաբներին և աշխարհի ազատախոհ մարդկանց, ովքեր խիզախորեն կանգնել են սիոնիստ զավթիչների դեմ:
Սինոիստ ագրեսորները փորձում են Երուսաղեմի արևելյան հատվածում ռասայական գործողություններ իրականացնել: Իսկ սիոնիստների ոտնձգությունների նոր փուլը տեղի է ունենում այն ժամանակ, երբ հրեա ծայրահեղականները, կառավարական մարմինների աջակցությամբ, հարձակվեցին Երուսաղեմի արևելյան հատվածում գտնվող շեյխ Ջարրահ թաղամասի վրա: Պաղեստինցիների տները գրավելով, նրանք իրականացրեցին նոր ապարտեիդ: Իսկ Իսրայելի դատարանները, շարունակելով ռասիստական քաղաքականությունը, վճիռ կայացրեցին, պաղեստինցիների 8 բնակարանները զավթելու և դրանք իսրայելցիներին փոխանցելու օգտին:
Անցած շաբաթների ընթացքում պաղեստինցիների բողոքները լայնածավալ բնույթ են կրել այս կապակցությամբ, քանի որ դատական նիստը, գլխավոր դատախազի պահանջով, 30 օր հետաձգվել էր: Երուսաղեմի քաղաքապետարանի տեղակալներից Արիե Քինգը խոտովանել է, որ այն, ինչ տեղի է ունենում, լայնածավալ ռազմավարություն է, որպեսզի հրեաները քաղաքի արևելյան հատվածում հաստատվեն և որի նպատակն է. «հրեական մայրաքաղաքը ապահովել հրեաների համար»: Սիոնիստները փորձում են փոխելով Ղոդսի արևելյան շրջանների ժողովրդավարական տեսքը, ապագայում զրոյացնել պաղեստինյան իշխանության հաստատման հավանականությունը:
Իսկ գլխավոր դատախազի միջամտությունն այս հարցին ցույց տվեց, որ Իսրայելի ռեժիմը մտահոգված է վճռի քաղաքական ու դիավանագիտական հետևանքների համար, քանի որ բողոքներ հնչեցին ԱՄՆ-ից, Եվրոպական երկրներից ու ՄԱԿ-ից:
Երուսաղեմի արևելքում պաղեստինցիներին պատկանող 20 հազար բնակարանները վտանգի տակ են: Պաղեստինցիներին հիմա դժվարությամբ են կառուցապատման թույլտվություն տալիս, ինչի պատճառով նրանք լքում են տարածքները, կամ անօրինական կառուցապատում իրականացնում, իսկ կայռույցները կարող են հետագայում քանդվել:
Մայիսի 7-ին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի խոսնակը հայտարարեց, որ արևելյան Երուսաղեմը բռնագրավված տարածքների անքակտելի մասն է և այնտեղ պետք է ապահովվի միջազգային իրավունքը: Նա հավելեց, որ բռնագրաված ուժը չի կարող իր օրենքները կիրառել օկուպացված տարածքներում և զավթել մարդկանց գույքը: Նա նշել է, որ դա նշանակում է, որ բռնազավթող ուժը նպատակ ունի իր բնակչությունը բռնագրավված տարածքներ տեղափոխել, ինչը կարելի է բնութագրել որպես ռազմական հանցագործություն: Խոսնակը հավելել է, որ դա նաև Ժնևյան չորրորդ կոնվենցիայի խախտում է:
Մարդու իրավունքների դիտորդն իր 213 էջանոց զեկույցում ներկայացրել է Իսրայելի ռասիստական քաղաքականությունը: Զեկույցում ներկայացվել են Իսրայելի օրենքները, որոնք հստակորեն խտրություն են դնում հրեաների ու պաղեստինցիների միջև: Զեկույցում ասվում է, որ այդ օրենքները ապարտեիդական են ու ռասիստական:
Դիտորդի զեկույցում նաև նշվում է, որ ապարտեիդը հանցագործություն է ՝ ուղղված մարդկության դեմ և նշանակում է, որ մի ռասայական խումբ բռնությամբ, համակարգված ու անմարդկային միջոցներով, իր իշխանությունն է տարածում մեկ այլ ռասայի նկատմամբ: Նույնիսկ միջազգային կազմակերպությունները, որ մինչ օրս պասիվ դիրքորոշոմ են որդեգրել Իսրայելի ռեժիմի հանցագործությունների նկատմամբ, չեն կարողացել լուռ մնալ, քանի որ ռեժիմի հանցագործություններն այս անգամ բացահայտ են եղել: Սակայն Դիմադրության խմբերի հակազդեցությունը ցույց տվեց, որ ավարտվել է այն ժամանակաշրջանը, երբ սիոնիստները, խախտում էին պաղեստինցիների իրավունքները: Պաղեստինցիներն այսուհետ յուրաքանչյուր ոտնձգության պատասխանելու են Թել Ավիվի ուղղությամբ ուղարկված հրթիռներով, որոնք ավերելու են ռազմական ու արդյունաբերական կենտրոնները: Սիոնիստական ռեժիմի վերջին ագրեսիան նաև վկայում է, որ բռնագրավված Պաղեստինում Դիմադրության առանցքն ուժեղացել է, իսկ Սիոնիստական ռեժիմն այնպիսի անելանելի վիճակում է հայտնվել, որ սպանում է պաղեստինցի երեխաներին ու կանանց:
Այսօր Դիմադրության հրթիռները մտահոգություն են առաջացրել բռնագրավված Պաղեստինի բնակիչների շրջանում և Թել Ավիվում, որոնք «Երկաթե գմբեթ» համակարգի միջոցով իրականացնում են պաշտպանական գրծողություններ: