Հունիս 05, 2021 00:30 Asia/Tehran

Այաթոլլահ Խամենիի ամենացայտուն առանձնահատկություններից է նրա հավատքն առ Աստված և աստվածային խոստումները:

Իմամ Խոմեյնու նման եզակի գործչի մահից հետո, ով  խարիզմատիկ և հեղափոխական անձնավորություն էր և վայելում էր մեծ համբավ, Իրանի թշնամիները մտածեցին, որ իսլամական հեղափոխությունը կոչանչանա:

Սակայն նրանք չգիտեին, որ Խամենեին անցել է իմամ Խոմեյնու քաղաքական  դպրոցը,  երկրի ամենաբարդ ու դժվարին ժամանակներում եղել է իմամ Խոմեյնու կողքին ու դժվար ժամանակների տղամարդ է:

 

32 տարի է անցել այն օրից, երբ Այաթոլլահ Խամենեին ստանձնեց Իրանի առաջնորդությունը: Եվ նույնիսկ թշնամիներն են խոստովանում,  որ նա լավագույն կերպով առաջ տարավ իմամ Խոմեյնու ուղին ու հեղափոխության նպատակներն ու խելացի ղեկավարությամբ կարողացավ Իրանը փրկել թշնամու սադրանքներից ու վերածել Արևմտյան Ասիայի ամենահզոր ու ամենաապահով երկրներից մեկի:  

ԱՄՆ նախկին պետքարտուղար և Ջորջ Բուշի գլխավոր խորհրդական Կոնդոլիզա Ռայսն  Այաթոլլահ  Խամենեիի մասին ասում է. «Իրանի առաջնորդը կարող է մեկ ժամ տևած ելույթով չեզոքացնել այն ծրագրերը, որ ամենախելացի մարդիկ մեծ ծախսերի գնով ու երկար ժամանակ նախագծել են, իսկ հմուտ մարդիկ ստանձնել  դրա իրականացումը»:

Իսլամական հեղափոխությունից անցնում է 42 տարի: Եվ Այաթոլլահ Խամենեիի 32-ամյա փայլուն ձեռքբերումների շնորհիվ, հեղափոխության շիվը վերածվել է հզոր ու փարթամ մի ծառի:

Իմամ Խոմեյնին տարբեր ժամանակներում ընդգծել է, որ իրենից հետո Այաթոլլահ Խամենեին ունի երկրի ղեկավարությունը ստանձնելու արժանիքները: Իր ելույթներից մեկում նա ասել է. «Գտեք պարոն Խամենեիի նման մեկ ուրիշին, ով կարողանա հավատարիմ լինել իսլամին և ծառայել ժողվրդին, ու նրա միտքը լինի ժողվրդին ծառայելը: Չեք գտնի: Ես նրան երկար տարիներ ճանաչում եմ»: 

Այաթոլլահ Խամենեիին ուղղված նամակում, իմամ Խոմեյնին գրել է. «Ես, որ նախքան հեղափոխությունը և մինչ օրս սերտ կապեր եմ ունեցել Ձեզ հետ, համարում եմ, որ Դուք իսլամական հեղափոխության հզոր թևերից եք: Ես գիտեմ որ իսլամի բարեկամների թվում այն եզակի անհատներցի եք, որ փայլում եք, ինչպես լուսավոր արևը»:

Այաթոլլահ Խամենեի

 

Այաթոլլահ Խամենեիի ամենապարզ առանձնահատկություններից է նրա հավատքն առ Աստված ու աստվածային խոստումները: Այաթոլլահ Խամենեին ունի աննկուն հավատք:  Նա մշտապես հաղորդակցվում է Աստծու հետ: Նա անգիր գիտի Ղուրանը և հաղորդակցվում է  աստվածային այաների հետ:

Լիբանանի Հեբոլլահի ղեկավար Սեյեդ Հասան Նասրոլլահը, խոսելով հեղափոխության առաջնորդի առանձնահատկությունների մասին, ասում է. «Բարձրյալն Աստծու նկատմամբ հավատքն իմամ Խամենեիի առանձնահատկություններից է: Այն որ մեկը ստանձնի իմամ Խոմեյնուն հավասար պատասխանատվություն՝ ղեկավարել իսլամական հանրապետությունն ու  առաջնորդել ժողովրդին, դիմակայել ԱՄՆ-ին և այլ համաշխարհային  բռնատերերին և միևնույն ժամանակ պաշտպանել բռնության ենթարկվածներին ու ճնշվածներին,  պայքարի ամենադժվար պահերին ներկա լինել ու ասել՝ Ես Աստծուն հավատում եմ  և իսկապես հավատալ: Եթե Այաթոլլահ Խամենեին այս աստիճան հավատք չունենար, անշուշտ չէր կարող այն ուրիշներին փոխանցել»:

Թշնամուն ճանաչելու իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի կարողությունը և խորաթափանց միտքն արտաքին ու ներքին քաղաքականության մեջ օրինակելի են: Արտաքին քաղաքականության ոլորտում Այաթոլլահ Խամենեիի  առանձնահատկություններից  են՝ հատկապես Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի բռնատիրական քաղաքականութունը ճանաչելը,  բարեկամ ու թշնամի պետությունների նկատմամբ քաղաքականության լիարժեք ճանաչողությունը, ԱՄՆ-ի ու Իսրայելի դեմ քաղաքականություն վարող երկրների  նկատմամբ բարությունը, հարևաններին ու Դիմադրությանը և  իսլամի ժողովրդին աջակցելը, սուննիների ու շիաների միջև խտրության դեմ պայքարելը, Պաղեստինին ու այլ ազատարգրական շարժումներին աջակցելը:

Պուտինի հանդիպումը՝ Այաթոլլահ Խամենեիի հետ

 

 

Այաթոլլահ Խամենեին, ինչպես իմամ Խոմեյնին, երբեք չի հավատացել բռնատեր պետությունների սուտ խոստումներին և մշտապես հակառակ է եղել ԱՄՆ-ի, Իսրայելի ու դրանց դաշնակիցների համաշխարհային ու տարածաշրջանային քաղաքականությանը: Նրա հայացքն ինչպես Իմամ Խոմեյնունը, հիմնված է իսլամի ուսմունքների վրա, ըստ որի կրոնն անքակտելի է քաղաքականությունից, իսկ կրոնի ազատատենչ ուսմունքների համաձայն, նա մշտապես կանգնել  է բռնության դեմ, պաշտպանելով ճնշվածներին ու  չարքաշներին:

Կորոնովիրուսի պանդեմիայի ժամանակ Այաթոլլահ Խամենեիի հանձնարարությամբ ՝ Իրանի ժողովուրդը հավատքի վրա հիմնված օգնություններ է  կատարել հարյուր հազարավոր կարիքավորներին

 

 

ՌԴ նախագահ Վլադիմնիր Պուտինն իսլամական հեղափոխության առաջնորդի հետ հանդիպումից հետո գրել է. «Իրանի առաջնորդի հետ հանդիպման ժամանակ, ես նկատեցի բոլոր այն առանձնահատկությունները, որոնցով օժտված էր Հիսուսը: Իրանում նստած է մի այնպիսի իմաստուն, որը չէի պատկերացնում, թե այդքան բազմակողմանի հայացք ունի խնդիրների նկատմամբ: Նա իմաստուն գիտնական  է, ով որոշում է կայացնում Իրանի քաղաքականության համար: Եվ իր խելքի ու բարձր ինտելեկտի առկայության շնորհիվ, Իրանին որևէ վտանգ չի սպառնում: Նրա  հետ հանդիպմանը ես հասկացա  իսլամական հանրապետության Սահմանադրության, Վիլայաթ Ֆաղիհի և կրոնագետների ֆաղիհի իմաստը»:

Այաթոլլահ Խամենեին Աստծուն վստահելով և Նրա հետ ազնիվ հաղորդկացվելով, ապավինում է ու հավատում է նաև իր ժողովրդին: Նա իրեն համարում է ժողովրդի ծառան ու երկրի պաշտոնյաներին զգուշացնում, որ լուծեն մարդկանց բոլոր կենցաղային խնդիրները, և իրենց համարեն ժողովրդի ծառան: Նա չափազանց պարզ կյանք է վարում: Նա իր երեխաներին արգելել է մտնել քաղաքականության ու տնտեսության ոլորտներ և օգտվել իր դիրքից: Նրա զավակները կրոնական ու գիտական կենտրոններում սովորում կամ ուսուցանում են  և շատ համեստ կյանք են վարում: Այաթոլլահ Խամենեին, սրտացավորեն կանգնած է մարդկանց կողքին բոլոր ոլորտներում և ժողովրդի տնտեսական զարգացման, երիտասարդների համար աշխատաշուկայի բարգավաճման, երկրում առողջապահական մակարդակի բարձրացման վերաբերյալ նրա հորդորներն ապահովում են իսլամական Իրանի զարգացումը:

Նրա բարությունը հատկապես նկատելի էր կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ: Այդ ժամանակ, մարդկանց հույս տալուն զուգահեռ, նա նշեց, որ դա աստվածային փորձություն է, և պետք է համբերատար լինել: Նա մարդկանց հորդորեց  պահպանել առողջությունը, հարգելով առողջապահական ցուցումները, խուսափել ոչ անհրաժեշտ ճամփորդություններից և կրել դիմակ:

Մշտապես աջակցելով առողջապահական ոլորտի աշխատակիցներին, նա բոլոր կառույցներին հորդորեց համագործակցել  Առոջապահության նախարարության հետ և տրամադրել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իրավիճակից դուրս գալու համար:

Կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ, Այաթոլլահ Խամենեին առաջարկեց «հավատքի վրա հիմնված աջակցություն» ծրագիրը, որին մասնակցում էին երիտսարդները: Ծրագրի նպատակն էր կորոնավիրուսի պայկմաններում օգնել խոցելի խավերին ստանալ օգնություն: Այս ծրագիրը երկրում տարածեց միմյանց նկատմամբ ուշադրության ու սիրո մթնոլորտ: Նախագծի շրջանակներում, Իրանի ժողովուրդը ստացավ հարյուր հազարավոր օգնություններ:

Երիտասարդների նկատմամբ հարգանքը նունպես Այաթոլլահ Խամենեիիի առանձնահատկություններից է: Նա ոչ միայն աջակցում է երիտասարդներին, այլ խորապես հավատում է այս ակտիվ  և նպատակասլաց խավին  ու նրանց վերաբերյալ ասում. «Որտեղ որ հավատանք երիտասարդներին, առաջ կգնանք»:

Այաթոլլահ Խամենեին համոզված է, որ մասնագետ, հավատացյալ ու  հեղափոխական երիտասարդներին օգնելով, կարելի է  զարգացնել արտադրությունը, նոր աշխատատեղեր բացել, նվազեցնել սղաճը, ապահովել մարդկանց կենցաղը և նպաստել արտահանմանը: Հեղափոխության առաջնորդի կարծիքով, ռազմական արդյունաբերությունը, հատկապես բալիստիկ և Քրուզ տեսակի 2000 կմ հեռահարությամբ հրթիռների արտադրությունը երիտասարդների նկատմամբ վստահության արդյունք է:

Մյուս օրինակներցից է միջուկային էներգիայի, ուրանի հարստացման, ռադիոդեղերի ոլորտում հաջողությունը, որ զարմացրել է աշխարհին: Սա նույնպես, երիտասարդների նկատմամբ վստահության արդյունք է: Ամեն տարի Այաթոլլահ Խամենեին հանդիպում է երիտասարդների, ուսանողների, գիտնականների, բանաստեղծների ու մշակութային գործիչների հետ և հաճույքով լսում նրանց:

Նա երիտասարդներին այսպիսի կոչ է ուղղել. «Իմ սիրելիներ, երիտասարդությունը կարողությունների ժամանակաշրջան է: Իսկ ինչպե՞ս պետք է օգտագործել այս կարողությունները: Իմ կարծիքով, պետք է գիտության ոլորտում աշխատել  բարեպաշտության հոգեբանությունը զարկ տալու, հոգու մաքրման և ֆիզիկական ուժը բարձրացնելու ուղղությամբ: Այս երեքը շատ կարևոր են: Եթե ինձ հարցնեն, թե ի՞նչ եք ցանկանում երիտասարդներին, ես կասեմ՝ կրթություն, ինքնամաքրում և սպորտ: Ես , կարծում եմ, որ երիտասարդները պետք է հետևեն այս երեք նպատակին»:

 

 

Պիտակ