Իսլամական հեղափոխությունը և մուսուլման կնոջ մոդելի վերածնունդը (4․Նվիրված այգաբացի տասնօրյակին)
Իսլամական հեղափոխության փառահեղ հաղթանակից հետո անցած 43 տարիների ընթացքում արդյունավետ ջանքեր են գործադրվել կանանց արժանապատվությունը վերականգնելու համար։
Իրանի Իսլամական հեղափոխությունը հաղթանակեց ժողովրդի տարբեր խավերի ինչպես՝ տղամարդկանց ու կանանց ներկայությամբ, և այդ ընթացքում կարևոր և ազդեցիկ դերակատարություն ունեցան կանայք։ Մինչ հեղափոխությունը, արևմտյան մշակույթի ներխուժման պատճառով, կանանց նկատմամբ գործիքային մոտեցում կար և կանանց բոլոր մարդկային յուրահատկություններն ու արժեքները ոչնչացման եզրին էին։
Արևմուտքում, կանանց նկատմամբ գործիքային հայացքը, որը հետագայում տարածվեց Իրանում,պատճառ դարձավ ,որ թագավորության ժամանակաշրջանում ոտնահարվի իրանցի կնոջ անհատականությունն ու արժանապատվությունը: Այդ խնդիրը սկսվեց 19-րդ դարից և արևմուտքում գիտության ու տեխնոլոգիայի առաջընթացով ու զարգացմամբ ,գերակշռեցին մատերիալիստական գաղափարները և ծնունդ տվեցին սեկուլարիզմ կոչվող մտայնության :Սեկուլարիզմը ,որը կրոնը անջատ էր համարում կյանքից ու քաղաքականությունից ,կարևորություն չէր տալիս կրոնական մտքին ու գործին:
Սեկուլարիզմի մշակույթն ու գաղափարը 19-րդ դարի վերջից և 20-րդ դարի սկզբից արևմուտքի կապիտալիզմի օգնությամբ հասավ մուսուլմանալան երկրներ և այդ վայրերում ստեղծեց մոդեռնիզմի ու առաջընթացի երևույթը:Այնուհետ, մուսուլմանական երկրները առաջընթացի օրինակ ծառայեցրին Եվրոպային ու ԱՄՆ-ին , իսկ կրոնը համարվում էր արդիականության դեմ:Սա պատճառ դարձավ, որ իսլամական երկրների կառավարությունների ճնշող մեծամասնությունը, ինչպիսին էր՝ Իրանի Փահլավի ռեժիմը, արդիականացնեն իրենց երկրները ,որը հակակշռի տակ առավ կանանց անհատական և սոցիալական կյանքը և ընտանեկան համակարգը:
Իրանի ժամանակի թագավոր Ռեզա խանը , ով իրականում գաղութատիրության ծառան էր, հրամայեց արգելել կանանց հիջաբ կրել , իբր երկիրը ժամանակակից դարձնելու համար:
Իրանցի կանայք, ովքեր մինչ այդ հասարակության մեջ ներկա էին գտնվում հիջաբով,թագավորի զինվորական ուժերի ծեծի ու ստիպողական քայլերով,որոնք հիջաբը վերցնում էին նրանց գլխից ,արդեն առանց հիջաբ էին դառնում: Իրանի թագավորը չունենալով բավարար գրագիտություն և գիտելիքներ՝ անզոր էր ընբռնելու այն իրականությունը , որ Իրանի կրոնական, մշակութային, սոցիալական և պատմական ընթացքը հիմնված է իսլամի վեհագույն և զարգացնող ուսմունքների վրա և կանանց գլխից հիջաբը վերցնելով ,բազմաթիվ խնդիրներ ու լարվածություն է առաջանալու: Այս հարցերը պատճառ դարձան, որ Իրանում հիջաբ կրող շատ մուսուլման կանայք , իրենց հիջաբն ու համեստությունը պահպանելու նպատակով խուսափեն հասարակության մեջ ներկա գտնվելուց և նրանցից ոմանք նույնիսկ մի քանի տարի մնացին տանը:
Բրիտանական ուժերի կողմից Ռեզա շահի աքսորից հետո,Մոհամմադ Ռեզա թագավորը ևս իր հոր սխալ ուղիով ընթացավ: Կանանց հագուստը ,նաև տղամարդկանց նկատմամբ նրանց վերաբերմունքը փոխելու համար ջանքեր էր գործադրվում , ոչ միայն կառավարության ,կամ պետական այրերի միջոցով ,այլ դրա մի մասը ոչ պետական կանանց ու տղամարդկանց միջոցով: Կարծես թե՝ կոնկրետ մի քաղաքականություն, փորձում էր կանանց համար համեստությունը անցանկալի ներկայացնել և հակառակը,գնահատում էր՝սին գրավչություն ստեղծելը, ծայրահեղ շպարվելը և տղամարդկանց հետ անսանձ վերաբերմունքը :
Իրանի թագավորը , որպես իր երկրի առաջին դեմքը, նվաստացուցիչ ու գործիքային հայացքով էր նայում կանանց և հայտնի էր կնամոլության մեջ: Թագավորի մասին հուշագրողները ,նրա անբարո վերաբերմունքների մասին բազմաթիվ բացահայտումներ են կատարել : Դրա մեկ օրինակը թագավորական գվարդիայի ուժերից և շահի թիկնապահների ղեկավար Ալի Շահբազիի խոսքերն են ,ով իր հուշերում ,անդրադառնալով թագավորի լկտի վարքագծին գրում է.«Այն ժամանակվանից ,երբ Ալամը դարձավ նախարար ,պալատի նախարարության մեջ հատուկ կառույց էր ստեղծել թագավորի զվարճանալու համար...նրանց աշխատանքը հետևյալն էր ,որ թագավորի մոտ բերեն ամուսնացած կանանց,գեղեցկադեմ աղջիկներին ,կամ նրանց կանանց ու աղջիկներին ,որոնք ինչ որ պաշտոններ պետք է ստանային»:
Իսլամական հեղափոխության հիմնադիր առաջնորդ լուսահոգի Իմամ Խոմեյնին անդրադառնալով թագավորի ժամանակ կանանց իրավազրկվածությանը, այսպես էր ասում.«Կինը երկու փուլում իրավազրկված է եղել,մեկը տգիտության դարաշրջանում, և իսլամը կնոջը ազատեց այդ իրավազրկվածությունից: Իրանում, մյուս պարագան ,նախկին և անօրինական թագավորի ժամանակ էր երբ կինը իրավազրկված էր: Այն պատրվակով թե՝ ցանկանում են ազատել կնոջը ,կնոջ նկատմամբ դաժան քայլեր կատարեցին, կնոջը վար իջեցրին իր պատվազգացության ու բարձր դիրքից ,կնոջը հեռացրին իր հոգևոր արժեքից ,դարձնելով գործիք և ազատության անվամբ՝ազատ կանայք ու ազատ տղամարդիկ անվամբ, ազատությունը խլեցին կանանցից ու տղամարդկանցից և բարոյազրկեցին մեր կանանց ու երիտասարդներին ...» (Սահիֆե նուր 6-րդ հատոր):
Բայց իսլամական հասարակության մեջ, կնոջ դիրքը որոշող ցուցանիշներն ու սահմանումները հիմնված են միաստվածային աշխարհայացքի վրա:Այս հայեցակարգում , չնայած կանանց աշխատանքի, ամուսնու , կրթության և կանանց համար տարբեր այլ աշխատանքների ընտրության ազատությանը, այն ինչ կնոջը ինքնություն է շնորհում,նրա դերն է սերունդների և հասարակության ուսուցման գործում:Մոր աշխատանքը ,ինչպես մարգարեների աշխատանքը ներկայացվում է արժեքավոր,և մոր մեծ համբերությունն ու գթասրտությունը բարի ու արդար զավակ դաստիարակելու հարցում համահավասար է դառնում մարդկությանը առաջնորդելու՝ մարգարեների համբերությանն ու ջանքերին։
Իրանի Իսլամական հեղափոխության հիմնադիր առաջնորդ լուսահոգի Իմամ Խոմեյնին, ով եզակի գիտնական էր, կնոջ նկատմամբ կրոնական, բարեհամբույր, սնուցող և արժեքավոր հայացք ուներ:Նա համոզված էր, որ «կինն» ունի արժանապատվություն , պատիվ ու վեհություն: Կինը կարող է հասնել հոգևոր արժեքների բարձրագույն աստիճանի՝ միաժամանակ ունենալով գիտական, քաղաքական և հասարակական գործունեություն:Իմամ Խոմեյնին համոզված էր, որ Իսլամի արժեքավոր տեսակետի համաձայն,մարդու նպատակը, լինի տղամարդ թե ՝կին, Աստծուն մոտենալն է,ուստի Աստծուն երկրպագելը և կնոջ կողմից Աստծուն ծառայելը պատճառ է դառնում , որ նա զարգանա և մոտենա Աստծուն :

Իմամ Խոմեյնին, իր արժեքավոր հայտարարություններում ասում էր.«Կինը արարած է,այդ էլ մի վեհ արարած, կինը հասարակության դաստիարակն է: Կինն է ծնունդ տալիս մարդկանց...և երկրների երջանկությունն ու դժբախտությունը կախված է կանանցից: Կինը իր ճիշտ դաստիարակությամբ ,մարդ է կերտում և իր ճիշտ դաստիարակությամբ շենացնում է երկիրը»:
Իմամը ,ապա անդրադառնում է իսլամի հայեցակարգին և կանանց նկատմամբ Մոհամմադ Մարգարեի գեղեցիկ վարքագծին և ասում է.«Իսլամի պատմությունը վկայում է Աստծու մարգարեի անսահման հարգանքը հանդեպ իր ազնիվ դստեր Հազրաթ Զահրայի նկատմամբ,որպեսզի ապացուցի թե՝,կինը հասարակության մեջ առանձնահատուկ վեհություն է, ով եթե չգերազանցի տղամարդուն ,առնվազն ավելի պակաս չէ»:
Իմամը, կանանց՝հորդորում էր ՝ ձգտեն գիտության և չխնայեն ոչ մի ջանք բարոյական առաքինություններ ձեռք բերելու և իրենց հոգիները մաքրելու համար ,քանզի կանայք են , ովքեր հասարակության համար բարեգործության և երջանկության աղբյուր են:Իմամ Խոմեյնին կոչ էր անում կանանց ներգրավվել քաղաքականության մեջ, ինչպես տղամարդիկ, և ինչպես տղամարդիկ են զբաղվում գիտական և մշակութային ոլորտներում-իրենք էլ զբաղվեն ,և բոլոր այս ոլորտներում պահպանեն իրենց ազնվությունը ,պարկեշտությունն ու հիջաբը:
Իսլամական հեղափոխության փառահեղ հաղթանակից հետո անցած 43 տարիների ընթացքում ,արդյունավետ ջանքեր են գործադրվել կանանց արժանապատվությունը վերականգնելու համար։Իրանցի մուսուլման կանայք այժմ ուշագրավ հաջողությունների են հասել գիտության և հետազոտության, սպորտի, բժշկության, տեխնոլոգիայի, արվեստի, դեղամիջոցների և պատվաստանյութերի արտադրության և երկրի համար անհրաժեշտ այլ ոլորտներում:Նրանք ապացուցել են , որ կնոջ կրոնական ուղղվածությունն ու հիջաբը ոչ միայն չեն խանգարում նրան հասնելու վեհ նպատակների, այլև ավելի ապահով և արժեքավոր միջավայր են ստեղծում նրա համար՝ հասնելու հաջողության բարձունքներին:
Այաթոլլահ Խամենեին, համոզված է ,որ կանանց նկատմամբ Իսլամական հեղափոխության հայացքը փոխառնված է կանանց նկատմամբ իսլամի բարձր հայացքից և այս կապակցությամբ ասում է.«Կանայք ,իսլամի տրամաբանության մեջ ունեն կատարյալ մոդել և շրջագիծ,մուսուլման կինը այն էակն է,ով հավատք և առաքինություն ունի և մարդուն դաստիարակելու գործի կարևորագույն պատասխանատուն է, ազդեցիկ է հասարակության մեջ ,ունի գիտական ու հոգեւոր զարգացում, շատ կարևոր համարվող՝ընտանիքի հիմնական տնօրինողն է և խաղաղություն է պարգևում տղամարդուն:Այս ամենին ուղեկցվում են կանացի այնպիսի հատկություններ, ինչպիսիք են՝ քնքշությունը, բարեսրտությունը ,որպեսզի հնարավոր դառնա տոգորվել աստվածային լույսով:Եվ սա մուսուլման կնոջ մոդելն է։Ի հակադրություն, պատմության մեջ միշտ եղել է շեղված օրինաչափություն,այսօր այդ շեղված մոդելը արևմտյան կինն է ,որի յուրահատկությունները ,ի տարբերություն մուսուլման կնոջ բոլոր գերազանց յուրահատկությունների ,հետևեալն է ՝գրավել տղամարդկանց և հաճույք պատճառել նրանց: Ուստի արևմուտքի կնոջ յուրահատկությունը ,նրա մերկությունն է : Տեսնում եք ,որ իրենց հանդիսություններում տղամարդը պետք է կատարելապես ծածկված լինի,իսկ կինը հնարավորինս մերկ»: