Մեծահարգ առաջնորդի հայեցակետը(Հանդիպում ժողովրդի տարբեր խավերի հետ)
(last modified Tue, 09 Aug 2016 15:53:14 GMT )
Օգոստոս 09, 2016 20:23 Asia/Tehran

Իրանի տարբեր նահանգների հազարավոր բնակիչների հետ հանդիպման ժամանակ, որպես առկա խնդիրների լուծման միակ ելք կարևորելով ներքին պոտենցիալների օգտագործման անհրաժեշտությունը Իրանի իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդ Այաթոլլահ Խամենեյին ասել է.«Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը, որպես մի փորձառություն մի անգամ ևս ապացուցեց,որ  ԱՄՆ-ի հետ բանակցությունները ապարդյուն են»:

Գերապատիվ Առաջնորդի խոսքերով առհասարակ ԱՄՆ-ն անհավատարիմ է և չպիտի վստահել նրա տված խոստումներին:«Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը միևնույն ժամանակ պարզեց, որ երկրի առաջադիմության ուղին, ժողովրդի կենցաղային պայմանների բարելավման բանալին գտնվում է երկրում և ոչ թե թշնամի երկրների մոտ, որոնք շարունակ խոչընդոտում են Իրանի ուղին»,հավելել է մեծարգո Առաջնորդը:

Երկուշաբթի թվականիս օգոստոսի 1-ին, Իրանի տարբեր նահանգներից եկած ու   տարբեր խավերի պատկանող ժողովրդի հետ հանդիպմանը, մեծահարգ առաջնորդը կարևոր մատնանշումներ է կատարել՝ «Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի» և երկրի տնտեսական իրավիճակի մասին: Բարի գալուստ մաղթելով հեռու և մոտիկ տարածքներից Լուսահոգի Իմամ Խոմեյնիի անվան Հոսեյնիե եկած ժողովրդին և անդրադառնալով հանդիպման մեկնարկին Ղուրանից ընթերցված այաներին Մեծահարգ առաջնորդը նշել է.«Ղուրանի այաները որտեղ և որ ժամում էլ որ ընթերցվեն  հոգևորության ու աստվածային օրհնության աղբյուր են»: Այաթոլլահ Խամենեին Ղուրանի Ահզաբ սուրայից ընթերցված այաները բնութագրեց որպես իսլամ ժողովրդի լուսավոր և ճշմարիտ ուղի՝ դժվարության պահին և իսլամ ժողովրդի բարդ ու խճճված ուղին լուսավորող լույս: Ահզաբ Սուրայի 23 այայում Աստված ասում է.«Հավատացյալների մեջ մարդիկ են, ովքեր հավատարիմ են եղել այն ամենին ինչ անկեղծությամբ ուխտել էին Արարչին: Նրանցից ոմանք նահատակվեցին և մի այլ խումբը սպասում են և չեն փոխել իրենց կարծիքը»:

Մեծահարգ առաջնորդի հանդիպումը ժողովրդի տարբեր խավերի հետ

Շարունակելով իր արտահայտությունները շեշտելով որ երբեք չպիտի վստահել թշնամիներին, Իրանի և «5+1» խմբի միջև բանակցությունները ներկայացնելով որպես անհավատարմության բացահայտ նմուշ և այն համարելով ԱՄՆ-ի ու իր դաշնակիցների անվստահելիության վառ ապացույցը մեծահարգ առաջնորդը ասել է.«Արդեմ 6 ամիս է անցնում «Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի» ստորագրման թվականից: Ժողովրդի կենցաղային պայմաններում  ոչ մի զգալի փոփոխություն չի կատարվել, մինչդեռ «Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը» շրջափակումների չեղարկման համար էր նախատեսված, դաժան շրջափակումների չեղարկման»:

 

Ն.Վ. Այաթոլլահ Խամենեին շեշտել է.«Այս փորձառությունը մեզ համար հայտնի դարձրեց, որ հնարավոր չէ ԱՄՆ-ի հետ որպես վստահելի կողմ որևէ խնդրի մասին բանակցության սեղանի շուրջ նստել: Մարդ երբեմն իր թշնամու հետ էլ բանակցում է, բայց այն թշնամու հետ, որ ինքն իր խոսքի տերը լինի և մարդ կարողանա վստահել թե նա երբևե անհավատարիմ չի գտնվի իր պարտավորությունների նկատմամբ: Այդպիսի մի թշնամու հետ կարելի է խոսել, սակայն երբ ապացուցվեց, որ նա խաբեբա է և իր պարտավորությունները խախտելու հարցում վախ ու ամոթի զգացում չունի և անհավատարիմ է իր  տված խոստումներին, նրա հետ հնարավոր չէ բանակցել»: Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդը ԱՄՆ-ի մասին լուսահոգի Իմամ Խոմեյնիի կողմից արծարծված «Մեծ Սատանա» բացատրությունը գերազանց մեկնաբանություն է համարել, քանի որ Ղուրանի այաների համաձայն անօրինությունը և խոստմնադրժությունը Սատանայի հատկություններից է համարվում: Ղուրանի մեջ ասված է.«Եվ երբ դատաստանն ավարտվեց և դրախտի ու դժոխքի արժանացածներն առանձնացվեցին այդ ժամանակ Սատանան անհավատներին ծաղրելու համար ասում է,-Աստված ուղիղ ու ճշմարիտ խոստումներ տվեց և ես սուտ խոստումներ տվեցի ու խոստումս չկատարեցի և որևէ հստակ խոսք չասացի: Ես միայն կանչեցի և դուք անսացիք իմ կանչին, ուրեմն ով անմիտներ ոչ թե ինձ, այլ ձեզ մեղադրեք, որովհետև այսօր, ոչ ես կարող եմ ձեզ օգնել, ոչ էլ դուք ինձ...»

Շարունակելով իր արտահայտությունները, երկրի տնտեսական խնդիրները կարգավորելու հարցում կարևորելով ներքին պոտենցիալները շահագործելու անհրաժեշտությունը մեծահարգ առաջնորդը հավաստիացրել է.«Տնտեսության զարգացման ու աշխատատեղեր ստեղծելու մեջ չափազանց կարևոր ու կենսական նշանակություն ունեն՝ միջին և մանր բիզնեսմիավորների վերականգնումը, գիտության հենքի վրա կառուցված տնտեսությունը և մաքսանենգության դեմ պայքարը»: Ն.Վ. առաջնորդը անօգուտ է բնութագրել անցնող մեկ տարվա ընթացքում Իրան կատարած արևմտյան ընկերությունների ու տնտեսական պատվիրակությունների իրարահաջորդ այցերը, քանի որ այդ առևտրականների նպատակը Իրանի միլիոնանոց շուկային տիրանալն է եղել ոչ թե ներդրումներ կատարելը և տեխնոլոգիաներ փոխանակելը: Տնտեսական իրավիճակը բարելավելու հարցում մեծահարգ առաջնորդը նույնպես անհրաժեշտ է համարել ազնվականության ու փառամոլության դեմ պայքարը: Անդրադառնալով տարբեր ոլորտներում Իրանում հեղափոխության հաղթանակից հետո տեղի ունեցած առաջադիմություններին Այաթոլլահ Խամենին շեշտել է.«Դեռ տարածություն ունենք իսլամ կրոնի ճշտած համապատասխան իրավիճակից ու իսլամի սահմանած արդարությունից և պիտի նվազեցնենք այդ տարածությունը»: Մեծահարգ առաջնորդի բնութագրմամբ բարձրակետին հասնելու ելքը ներքին հնարավորություններին ու պոտենցիալներին հիմնվելն է: Նշելով որ երկրի բնակչության ավելի քան 30 տոկոսը 25-30 տարեկան երիտասարդներ են Ն.Վ. առաջնորդը շեշտել է, որ առաջ շարժվելու և առաջադիմելու համար արդեն ամեն ինչ պատրաստ է:

Եմենի տարածքում Սաուդյան Արաբիայի ավիահարձակումները

Իր ելույթի մի այլ բաժնում՝ Սաուդյան Արաբիայի ու Սիոնիստական ռեժիմի բացահայտ հարաբերությունները, համարելով մուսուլմաններին թիկունքից խփած դաշույնի հարված և մեծ դավաճանություն մեծահարգ առաջնորդը շեշտել է.«Այս պարագայում էլ տեսնում ենք ԱՄՆ-ի հետքերը: Սաուդական ռեժիմը քանի որ հլու հնազանդ է ԱՄՆ-ին կատարել է այդ մեծ սխալը: Այնպես որ Եմենի անպաշտպան ժողովրդի, կանանց ու երեխաների դեմ սաուդացիների ոճրագործությունները և Բահրեյնի ժողովրդին ճնշելու հարցում նրանց միջամտությունը կատարվում է ԱՄՆ-ի հովանավորությամբ ու ԱՄՆ-ի զենքերով ու հնարավորություններով: Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից կատարվող հանցագործությունների նկատմամբ ՄԱԿ-ի պահպանած լռությունը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից պարտադրված լռության մասին կատարած խոստովանությունը նույնպես Ն.Վ. առաջնորդը համարել է ԱՄՆ-ի հովանավորությամբ մարդկությանն ուղղված դավադրություն:

Անդրադառնալով տարածաշրջանի ահաբեկչական խմբերի ձևավորման մեջ ԱՄՆ-ի դերակատարությանը մեծահարգ առաջնորդը ԱՄՆ-ի գլխավորած հակահաբեկչական կոալիցիան կեղծ է համարել և ասել է.«Մի խումբ ամերիկացի պատասխանատուներ խոստովանել են ու ասել, որ աջակցել ենք ԻԼԻՊ-ին, որպեսզի  նա մուսուլմանների մեջ պառակտում առաջացնի ու նաև տարածի «Օմավիական» ու «Մարվանիական» իսլամը: Այս վահաբիական ու թաքֆիրական իսլամը հենց նույն մարվանիական ու օմավիական իսլամն է, այն իսլամը որ ճշմարիտ իսլամից շատ հեռու է: Նրանք այդ միջոցներով իսլամ կրոնը վատահամբավ են դարձրել»: Շարունակելով իր խոսքերը մեծահարգ առաջնորդն ասել է.«Ամերիկացիները հայտարարում են թե ուզում են տարածաշրջանի խնդիրները կարգավորել, սակայն ճշմարտությունը ճիշտ դրա հակառակն է: Իրենք են այս խնդիրներն  առաջացնում ու սրում իրավիճակը: Նրանք կանխարգելում են խնդիրների կարգավորման ընթացքը: Եթե արևմտյան երկրները չմիջամտեն տարածաշրջանի երկրները իրենք կարող են կարգավորել առաջացած խնդիրները: Հերթական անգամ միաբանության կոչ ուղղելով իսլամական պետություններին, և նախազգուշացնելով թշնամիներին վստահելու վտանգից մեծահարգ առաջնորդը շեշտել է.«ԱՄՆ-ն վստահելի չէ: Նա իր դաշնակիցներին շահագործում է որպես միջոց Սիոնիստական Ռեժիմին պաշտպանելու և տարածաշրջանում իր կայսերապաշտական շահերն ապահովելու համար»:

Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդը շեշտել է.«Տարածաշրջանում ԱՄՆ-ի կողմից գործադրվող բոլոր ջանքերով հանդերձ օրըստօրե թուլանում ու բացահայտվում են նրա գաղտնի ծրագրերը»: Թուրքիայի հեղաշրջման մեջ հավանական համարելով ԱՄՆ-ի դերակատարությունը Ն.Վ. առաջնորդը հավաստիացրել է.«Չնայած որ Թուրքիան ու ԱՄՆ-ն լավ հարաբերություններ ունեն, սակայն ԱՄՆ-ն չի հանդուրժում այդ երկրի իսլամական ինքնությունը»: Թուրքիայի հեղաշրջման մեջ ԱՄՆ-ի դերակատարությունը ապացուցվելու դեպքում այն մեծ խայտառակություն համարելով ԱՄՆ-ի համար Այաթոլլահ Խամենեին շեշտել է.«Սիրիայում, Իրաքում ու տարածաշրջանի այլ երկրներում ևս թուլանում են ԱՄՆ-ի դիրքերը»:

 Իր արտահայտությունների ավարտին Այաթոլլահ Խամենեին Իսլամական Իրանի ժողովրդին կոչ է արել վստահել Աստծու խոստուներին և անդրադառնալով Ղուրանի այս այային որ ասում է.«Ով դուք ,որ հավատքի եք եկել, իմացե՛ք եթե Աստծո աջակիցներ լինեք նա էլ ձեզ կաջակցի ու հաստատուն կդարձնի ձեր քայլերը», Ն.Վ. առաջնորդն ասել է.«Եթե դուք Աստծու կրոնի աջակիցները լինեք ու աստվածային դրդապատճառները տարածեք Աստված էլ ձեզ օգնական կլինի: Այն մարդը որ Աստվածային կամքի աջակիցն է, ոչ ոք չի կարող նրան թուլացնել, նա օրըստօրե հզորանալու և հաղթելու է: Հուսամ որ Բարձրյալն Աստված Իրանի ժողովրդին հաղթական կդարձնի՝ անվտանգության, տնտեսական, ռազմական, քաղաքական, մշակութային և գիտական ասպարեզներում և դուք, սիրելի ժողովուրդ օրըստօրե կլինեք ավելի երջանիկ ու հաղթական»:

Ժողովրդի տարբեր խավերի հանդիպումը մեծահարգ առաջնորդի հետ