Տերևաթափ՝ Թուրքիայի մեդիա աշխարհում
Հեղաշրջման փորձում ձախողելուց հետո, Ռեջեբ Թայիբ Էրդողանի կառավարությունը լայնամասշատ քայլեր է կատարել քաղաքացիների դեմ, որոնք մեղադրվում են այդ փորձին մասնակցելու մեջ: Քայլեր, որոնց մեջ են ընդգրկվում նաև մտավորականները, լրագրողները և մեդիա գործիչները:
Թուրքիայի պատմության հինգերորդ հեղաշրջման փորձն անհաջող ավարտ ունեցավ: Միջազգային հանրությունը այդ գիշերը լուսացրեց լրատվամիջոցների ու հասարակական կայքերի լուրերով: Իր թվեիթերյան էջում թուրք գրող՝ Էլիֆ Շաֆաքն այսպես է նկարագրել երկրի ժողովրդի այդ գիշերվա ապրումները .-«Ասես միլիոնավոր մարդիկ միևնույն քաոսային իրավիճակում են ապրում»:
Անհաջող հեղաշրջման փորձի մասին լուրերն այդ օրերին թեժ քննարկվող թեմա էր համարվում: Ժողովուրդը փողոց դուրս եկավ , ներքին ընդդիմադիր կուսակցությունները սատարեցին «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությանը և այդպիսով հեղաշրջման փորձն անհաջող ավարտ ունեցավ: Թուրքիայի մտավորական խավը համարվում է ներքին ու արտաքին մասշտաբներով հիշյալ կուսակցության լուրջ քննադատներից մեկը և բազմիցս հայտնել է իր բողոքը երկրում իշխող իրավիճակի դեմ՝ պահանջելով վերականգնել երկրում խոսքի ազատությունը և ժողովրդավարությունը: Սակայն հեղաշրջում հասկացությունն այնպիսի մութ հետք է թողել Թուրքիայի պատմության մեջ, որ նույնիսկ գրողներն ու մտավորականները ժողովրդի կողքին դատապարտեցին բանակի այդ քայլը և ողջ գիշեր հասարակական կայքերում գրություններ թողնելով, «ոչ» ասացին հեղաշրջմանը:
Իր թվիթերյան պաշտոնական էջում թուրք լրագրողուհի՝ Էլիֆ Շաֆաքն իր մտահոգությունը գրանցել է թուրքերեն և անգլերեն երկու լեզուներով: Իր վերջին գրությունում, նա նշել է .-«Այս գեղեցիկ ու թախծոտ երկիրը կարիք ունի ոչ ավտորիտար իշխանության, ոչ էլ՝ ռազմական հեղաշրջման: Մեզ անհրաժեշտ է միմիայն մեծամասնությունն ընդգրկող լիբերալ ու ազատամիտ ժողովրդավարություն»: Իսկ թուրք մյուս գրող՝ Ահմեդ Օմիդը նշել է.-«Ափսոսում եմ՝ այս երկրի ու նրա ժողովրդի համար: Մեզ կարող է փրկել միայն ժողովրդավարությունն ու ազատությունը»: Ամենախստաոճ գրությունը թողել է «Ջոմհուրիյեթ» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր, գրող՝ Ջոն Դոնեդարը ՝ «Հեղաշրջումն ո՞ւմ օգտին է» վերտառությամբ հոդվածում: Նրա համոզմամբ, հեղաշրջման փորձից օգուտ կարող են քաղել միմիայն չարաշահող իշխանավորներն ՝ իրենց ավտորիտար նպատակներն իրականացնելու համար»:
Թուրքիայի պատմության մեջ բազմակի հեղաշրջումներ են տեղի ունեցել, որոնք երկրի քաղաքական իրավիճակում թողած ազդեցության կողքին, երկու ուղղություններով ազդել են մտավորականների, լրատվամիջոցների, գրողների ու արվեստագետների վրա: Առաջին հերթին, հեղաշրջումն ազդել է թուրք գրողների ու լրատվամիջոցների վրա: Վերջիններիս թողած գրություններն ու կարծիքները ներկայացվել են որպես հասարակական փաստ: Թուրքիայի ժամանակակից ամենաերևելի գրողներից ՝ Ուրհան Փամուքն իր գրքերում, տարբեր ձևերով է անդրադարձել հեղաշրջմանը: Օրեր առաջ, նա իր կարծիքն էր հայտնել հեղաշրջման մասին՝ դատապարտելով այդ քայլը: Իրադեպ, որի մասին նա անդրադարձել է իր հեղինակած վեպերում: Վերջերս Փամուքը երբեք ուղղակի մասնակցություն չի ունեցել քաղաքական հարցերին: «Սև գիրքը« կոչվող իր վեպում, նա խոսում է 70-ականների հեղաշրջման հետևանքով ստեղծված անապահով միջավայրի մասին: Գրքի գլխավոր հերոսը պարբերաբար կորում է: Հանրահայտ լրագրող, որին գտնելու համար, գրքի հերոսը հայտնաբերում է Ստամբուլ քաղաքը: Փամուքը նրա կերպարը կերտել է ահաբեկված թուրք հայտնի լրագրող՝ Ջալալ Սալեքի կյանքի հիմունքով:
Թուրք լրագրողներին ու մտավորականներին հեղաշրջման թողած մյուս ազդեցությունը եղել է այն, որ դա տեղի ունեցավ կարճ ժամանակահատվածում: Մեծ թվով մտավորականներ ու մեդիայի գործիչներ ճանաչվեցին անցանկալի ու ապազգային տարրեր և աքսորվեցին , կալանավորվեցին կամ անհետ կորան: Վերջին հեղաշրջման հետևանքով, մեդիա գործիչները ծանր ճնշումների ենթարկվեցին: Ձերբակալվեցին հազարավորներ, ճնշման ենթարկվեցին բանտարկյալները, որոնք արդեն պետք է ազատ արձակվեին: Լրագրողների դեմ սահմանափակումներ են կիրառվում: Նրանց դեմ քայլեր են իրականացվում, որոնք մտահոգում են միջազգային հանրությանը: Գյուլենի շարժման հետ կապ ունենալու մեղադրանքով, Ստամբուլի մի դատարան ձերբակալել ու ազատազրկել է 17 լրագրողների: Նրանց շարքում են Նազլի Իլիջաքը և «Զաման» օրաթերթի նախկին թղթակից՝ Հանիմ Բուսրա Արդալը:
Թուրքիայի ԱԳ նախարար՝ Մևլութ Չավուշօղլուն ձերբակալված լրագրողներին «հեղաշրջման կազմակերպիչներ» է անվանել, նշելով, որ անհրաժեշտ էր առանձնացնել նրանց և այն անձանց, ովքեր իրականում լրատվական աշխատանք են կատարում: Հարկ է նշել, որ Էրդողանի խիստ քաղաքականությունը քննադատվել է արևմուտքի և նույնիսկ ՄԱԿ-ի կողմից: Թուրքիայի իշխանամետ օրաթերթը հաղորդել է, որ փակվել են ևս երեք լրատու գործակալություն, 45 օրաթերթ, 16 հեռուստաընկերություն և 15 պարբերական, իսկ 47 լրագրողներ դատական հետապնդման մեջ են գտնվում: Դա այն դեպքում, երբ թուրքական CNN գործակալության հաղորդման համաձայն, 130 լրատվամիջոցների աշխատանքը դադարեցնելու մասին հրաման է արձակվել: «Ջահան» գործակալության, STV և «Քանալ թուրք» հեռուստաընկերության և «Զաման» ու «Թարաֆ» օրաթերթերի գործունեությունը դադարելու է: Լրատվամիջոցների նման մասշտաբային արգելափակում Թուրքիայում տեղի է ունենում առաջին անգամ: Թուրքիայում մեդիայի աշխատանքն այնպիսի հանգամանքներում է արգելվում, երբ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից առաջ էլ քննադատ լրատվամիջոցներից շատերն այդ երկրի կառավորությանը մեղադրում էին խոսքի ազատության իրավունքի ոտնահարման մեջ: «Զաման» օրաթերթի ղեկավար կազմը փոխելու և այսօր արդեն հետապնդման մեջ գտնվող լրագրողների մասին դատարանի արձակած վճիռը կայացել է մարտին ՝ հեղաշրջումից ամիսներ առաջ: Անցյալ տարի աշնանը, անվտանգության աշխատակիցները ներխուժելով երկու հեռուստաընկերությունների շենքը, խոչընդոտել էին նրանց գործունեությունը: Կառավարության այդ քայլի պատճառը՝ Ֆաթհուլլահ Գյուլենի և այդ երկու հեռուստաընկերությունների միջև սերտ կապի առկայությունն էր հայտարարվել: Թուրքիայի «Անատոլու» գործակալությունը վերջերս հաղորդել էր, որ ձերբակալումների մասին դատավճիռներ արձակվելուց հետո, այդ երկրի ահաբեկչության դեմ պայքարի բաժնի ոստիկանությունը սկսել է հետախուզել Գյուլենի շարժման հետ առնչության մեջ մեղադրվող լրագրողների տները՝ վերջին հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով: Այսօր Թուրքիան համարվում է աշխարհում ամենամեծ թվով կալանավորված լրագրողներն ունեցող երկիրը: Հեղաշրջումից առաջ ևս, կառավարությունը լայնամասշտաբ ձերբակալումներ էր կատարել պետական կառույցներում ու բանակային միավորներում: Այդ շրջագծում, 1500 քաղաքացիների անձնագիրը անվավեր էր ճանաչվել, Գյուլենի հետ կապ ունենալու մեղադրանքով փակվել էին 1500 դպրոցներ ու մասնավոր բաժնի ուսումնարաններ: Մեդիայի ազատության մասին «Լրագրողներ՝ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած զեկույցի համաձայն, վերջերս տեղի ունեցած հեղաշրջումից առաջ աշխարհի 180 երկրների շարքում Թուրքիան զբաղեցնում էր 149-րդ տեղը:
Թուրքիայի ընդդիմադիր լրագրողների անմխիթար իրավիճակի և կիրառված սահմանափակումների պատճառով , Անկարայի կառավարության դեմ քննադատություններ են տեղի ունեցել: Աշխարհի լրագրողների միության նախագահ՝ Թումաս Բրունգարդը Թուրքիան անվանել է լրագրողների մեծ բանտը: Նա այդ հայտարարությունն արել էր վերջերս «Աշխարհի լրագրողների միության» համաժողովին ունեցած ելույթում: Մի հաղորդագրություն տարածելով, միությունը խստորեն քննադատել էր Թուրքիայում անկողմնակալ մեդիայի դեմ կիրառվող ճնշումը և պետայրերից պահանջել էր հարգել լրագրողների իրավունքները: Սակայն Թուրքիայի նախագահ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանը քննադատներին խոսքն ուղղելով, նրանց խորհուրդ է տալիս չմիջամտել իր երկրի ներքին գործերին: Իսկ Օրհամ Փամուքն Էրդողանին «վախկոտ» է անվանում, ասելով.-«Փաստորեն Էրդողանին անարգելու պատճառաբանությամբ, կառավարությունը ճնշում է քննադատներին և իր նպատակներն իրականացնելու համար, բացահայտորեն սպառնում է ընդդիմադիրներին»: Անցյալ տարի Բեյրութում լույս տեսնող «Ալ-Հայաթ» օրաթերթը մի լուր էր հաղորդել , համաձայն որի Էրդողանը մշակել է մի նախագիծ, որի օգնությամբ կկարողանա փակել իրեն ընդդիմացող ու քննադատող լրագրողների բերանները» : Մի լուր, որ ինչպես պարզվում է, իրողությունից այնքան էլ հեռու չէ: