Փախստականները՝ մարդու իրավունքներին եվրոպացիների նվիրվածության փորձաքար(4)
(last modified Sun, 20 Nov 2016 11:39:29 GMT )
Նոյեմբեր 20, 2016 15:09 Asia/Tehran

Ներկայացնում ենք «Փախստականները՝ մարդու իրավունքների ոլորտում եվրոպացիների նվիրվածության փորձաքար» հաղորդաշարի չորրորդ  թողարկումը։ Այս հաղորդման ընթացքում կխոսենք՝ Եվրոպայում փախստական երեխաների իրավունքների ոտնահարման վերաբերյալ:

 

Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք Եվրոպայում էմիգրանտ  մանուկների ողբերգական վիճակի մասին: 

Էմիգրանտ մանուկներ

Մանուկները հասարակության ամենախոցելի խումբն են համարվում և կյանքի դժվարություններն ու ճնշումները ավելի շատ են  ազդում նրանց վրա: Եվրոպա մուտք գործած  ծնողազուրկ էմիգրանտ մանուկների հիսուն տոկոսը անհետ կորչում են: Այդ մանուկներին հանցագործ խմբերը առևանգելով նրանց օգտագործում են, որպես սեռական ստրուկներ:Նույնիսկ ծնողներով Եվրոպա գաղթած մանուկները զերծ չեն մնում նման վտանգներից: 

Հաշվի առնելով, որ էմիգրանտները Եվրոպայում շատ վատ պայմաններում են գտնվում, հետևաբար իրենց գոյությունը պահպանելու համար մանուկների մեծ մասը և նրանց ծնողները ստիպված են ենթարկվել ամեն տեսակ ստորացման ու նվաստացման: Էմիգրանտ մանուկների իրավունքները Եվրոպայում ոտնահարվում են այն պայմաններում երբ եվրոպական պետությունները, որոնք  հանդես են գալիս,որպես   մարդու իրավունքների  պաշտպանության  ջատագովներ  ոչ մի քայլ չեն ձեռնարկում նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ:  

Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրում ամրագրված են մարդու իրավունքների սկզբունքները: Իսկ 1990 թ.-ին ՄԱԿ-ը վավերացրել է Մանուկների իրավունքների մասին կոնվենցիան: Ավելի վաղ 1948 թ.-ին ստեղծվել է  Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ)-ը: 

Եվրոպական երկրները մեծ դերակատարություն են ունեցել ՄԱԿ-ում Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի վավերացման և ՅՈՒՆԻՍԵՖ-ի  ստեղծման գործում:

Սակայն, այնտեղ որ եվրոպական պետությունները պետք է հավատարիմ մնան ՄԱԿ-ում վավերացված կոնվենցիաներին, օրինակ հենց էմիգրանտների հարցով, ականատես ենք որ այդ պետություններն անտարբեր են գտնվում էմիգրանտների հատկապես մանուկների իրավունքները պաշտպանելու գործում: Նրանց միայն հուզում է  իրենց երկրներում էմիգրանտների տեղավորման հետ կապված ծախսերի հայթայթման հարցը: Որոշ եվրոպական պետություններ մուսուլմաններին ահաբեկիչ համարելով  մուսուլման էմիգրանտներին չեն ընդունում իրենց երկրում:

 Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամ (ՅՈՒՆԻՍԵՖ)

 

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը  գործում է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո։ ՄԱԿ-ի Միջազգային  մանկական հիմնադրամը այդ կազմակերպության գլխավոր վեհաժողովի որոշումով՝  ճանաչված էր,որպես երկրորդ աշխարհամարտի պատերազմի ընթացքում տուժած երեխաներին օգնություն ցուցաբերող արտակարգ կազմակերպություն։ Ենթադրվում էր, որ հիմնադրամը կլինի ժամանակավոր, բայց 1953 թվականին ՄԱԿ-ն ընդլայնեց կազմակերպության գործունեության շրջանակները և նրա իրավասությունները երկարաձգեց անորոշ ժամկետով։ ՅՈՒՆԻՍԵՖ-ն այնուհետև մի քանի ծրագրեր իրականացրեց երեխաների կրթության , առողջության  ու սննդի ապահովման ոլորտներում։

Երեխայի իրավունքների կոնվենցիա

Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան բաղկացած է 54 հոդվածից, որում մանրամասնօրեն նշված է մանուկների իրավունքները: Կոնվենցիայի  առաջին հոդվածի համաձայն՝ երեխա է համարվում 18 տարեկան չդարձած յուրաքանչյուր անձ։ Երկրորդ հոդվածում ասված է.-«Մասնակից պետությունները հարգում և ապահովում են սույն կոնվենցիայով նախատեսված բոլոր իրավունքները իրենց իրավասության տակ գտնվող յուրաքանչյուր երեխայի համար` առանց որևէ խտրականության, անկախ ռասայից, մաշկի գույնից, սեռից, լեզվից, կրոնից, քաղաքական և այլ համոզմունքներից, ազգային, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գույքային դրությունից, առողջական վիճակից և երեխայի ծնունդից, նրա ծնողներից կամ օրինական խնամակալներից կամ որևէ այլ հանգամանքից»:

Իրականում Արևմտյան պետությունները, որոնք հավակնում են թե պաշտպանում են մարդու իրավունքները, ոչ մի պատճառ չունեն էմիգրանտներին հատկապես մանուկներին իրենց երկրներում չընդունելու համար: Ի դեպ,  ավելի է ծանրանում  նրանց պարտականությունն այս հարցում: Արդյոք, Արևմտյան պետությունների վերաբերմունքը փախստականների նկատմամբ մարդկային է:

Փախստական և թափառական մանուկները Եվրոպայում

Հայեացք նետելով Եվրոպայի սահմաններում կուտակված փախստականներին և էմիգրանտ մանուկներին կարելի է տեսնել թէ նրանք ինչ ողբերգական վիճակում են հայտնվել:

Փախստականների հոսքը կանխելու նպատակով Հունգարիայի կառավարությունը փակել է  Սերբիայի հետ  սահմանը:

Եվրոպական երկրների սահմանապահ ուժերը և ոստիկանությունը կոպտությամբ են վերաբերվում փախստականների և նրանց մանուկների հետ: Մի տեսանյութում հունգարացի լրագրողը հրում է փախստական  երեխային ու նրա հորը և գետին  է տապալում նրանց: Այս և միջերկրական ծովի ափերում անշնչացած քուրդ մանուկ Այլանի դիակի տեսանյութերը մեծ հուզում ու ցասում են առաջացրել աշխարհում: Այլանը զոհվեց Սիրիայի ճգնաժամի հանդեպ եվրոպական պետությունների անտարբերության հետևանքով: 

Հունգարացի լրագրողի կոպիտ վերաբերմունքը սիրիացի փախստական  երեխայի ու նրա հոր  հանդեպ վկայում է մարդասիրության հանդեպ եվրոպական պետությունների անտարբերության մասին:

Հունգարացի լրագրողը հրում է սիրիացի փախստականներին

Եվրոպական երկրներում  ձախակողմյան ծայրահեղական խմբերը  կոպիտ ու ռասիստական վերաբերմունք են դրսևորում փախստականների նկատմամբ:

Տարբեր երկրներում հատկապես Գերմանիայում և Ավստրիայում էմիգրանտների ճամբարները հրդեհվում են: Եվրոպական տարբեր երկրներում ավելացել են  էմիգրանտների դեմ գործողությունները: Եվրոպայում ամրացել են  ձախակողմյան ծայրահեղական խմբերի դիրքերը: Եվրոպայի ավանդական կուսակցություններն իրենց հասարակական դիրքերը պահպանելու համար էմիգրացիայի դեմ քաղաքականություն են որդեգրել: Նրանք փորձում են փախստականների մեծ մասին վտարել Եվրոպայից:

Հաջորդ հաղորդման ընթացքում կխոսենք  այդ ծայրահեղական խմբերի մասին: