Արևմտյան ԶԼՄ-ները ծառայում են ծայրահեղական ու թաքֆիրական խմբավորումներին
Այս թողարկման ընթացքում խոսելու ենք ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ստեղծման նպատակով արևմտյան մեդիա կայսրության ընձեռած հնարավորությունների և այն փաստի մասին որ արևմտյան լրատվամիջոցները ծայրահեղական ու թաքֆիրական խմբավորումներին օգտագործում են իսլամական աշխարհում պառակտում սերմանելու նպատակով:
Լուսնային հիջրեթի ռաբի ալ-ավվալ ամսվա 12- ը, սուննի մուսուլմանների համոզմամբ, համընկնում է Իսլամի մեծ մարգարեի ծննդյան օրվան և մուսուլմանների միասնականության շաբաթվա առաջին օրն է համարվում: Շիաների համոզմամբ, իսլամի մարգարեն ծնվել է ռաբի ալ-ավվալ ամսի 17- ին: Հոգելույս իմամ Խոմեյնին այդ երկու թվականների միջև ընկած ժամանակահատվածը մուսուլմանների միասնության շաբաթ է անվանել: Շաբաթվա առիթով պատրաստված հաղորդաշարի միջոցով փորձելու ենք ներկայացնել Իսլամ աշխարհի գլխավոր մարտահրավերները: Այս հաղորդման շրջանակում, քննարկելու ենք ԻԼԻՊ-ին ծառայող լրատվամիջոցների աշխատանքը,նաև խմբավորման ստեղծելու համար արևմտյան մեդիա կայսրության ընձեռած հնարավորությունները:
Մեր օրերին հաղորդակցական հեղափոխության և ինֆորմացիայի հագեցվածության պատճառով, աշխարհը դարձել է առավել բարդ : Փոքրացած աշխարհում հեռահաղորդակցական միջոցների, այդ թվում ինտերնետի, արբանյակի , նաև բջջային հեռախոսների հարաճող տարածման հետևանքով, խանգարվել է երկրների միջև հարաբերությունների հավասարակշռությունը, խանգարվել է նաև արտահայտչական միջոցների բնականոն ընթացքն ՝ իրենց տեղը զիջելով նոր հավասարությունների ու կապերի: Լրատվամիջոցները որոշիչ դեր ունեն հասարակության արժեհամակարգի ձևավորման, հավանական փոփոխությունների մեջ: Լրատվամիջոցներն այնպիսի մեծ ուժ ունեն, որ ոմանք համոզված են, որ նրանք մարդուց խլել են ինքնորոշման իրավունքը՝ տիրանալով մարդու մտքին, հուզականությանը, բանականությանն ու հույզերին:
1991 թվականին Պարսիցծոցյան առաջին պատերազմի թեժ օրերին, երբ Ջորջ Բուշ ավագը վարում էր Սադդամի բանակի հետ կոալիցիոն ուժերի լայնամասշտաբ ռազմական հարձակումների հրամանատարությունը, իր սկանդալային գրքում ֆրանսիացի սոցիոլոգ՝ Ժան Բոդրիյարն այլ դիտանկյունից էր անդրադարձել հարձակմանը և Իրաքի դեմ Արևմուտքի ռազմական քայլերին: «Պարսիցծոցյան պատերազմը երբեք էլ չի եղել» : Այս եզրակացման համար հիմք էր ծառայում գաղտնի մի հեռուստահաղորդում, որն ամերիկացիները չէին դիտել: ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում, նույնիսկ հենց Իրաքում շատերն իրաքյան պատերազմի մասին գիտեին այն, ինչ հաղորդվում էր արբանյակների, CNN կամ BBC հեռուստաընկերությունների կողմից: Նրանք իրականում տեղյակ էին իրողության այն հատվածի մասին, որն ընտրված կարգով և որոշ դեպքերում գլխիվայր ներկայացվում էր նրանց: Գրքի հեղինակն անդրադարձել է այդ հարցին , գրելով .-«Այն, ինչ տեսնում կամ լսում եք լրատվամիջոցների հաղորդումներում, տարբերվում է իրողությունից, որն անցնում է պատերազմի ժամանակ»: Գրքում բազմաթիվ օրինակներով լուսաբանվել է լրատվամիջոցների կիրառած խաբեական միջոցները : Վերջում Բոդրիյարը եզրակացնում է , որ մեդիա բանակը հաճախ ենթահող է պատրաստում նպատակակետ երկրներում ռազմական միջամտության համար: Արմուտքի մեդիա կայսրությունը չի պատրաստվում Միջին Արևելքում, Ասիայի հարավային ու արևելյան շրջաններում և Աֆրիկայում այլ խմբավորումների համար ներկայացնել ահաբեկիչների իրական դեմքը, այլ այդ խմբավորումների նկատմամբ , ռազմավարական նպատակ է հետապնդում ՝ ապակայունացնել իսլամական երկրները և Իսլամի խաղաղասեր կրոնը ներկայացնել կոպիտ ու խեղաթյուրված:
Deutsche Welle գերմանական գործակալությունն իր հաղորդումներում, ԻԼԻՊ-ականների մասին արտահայտվում է «ջիհադական ուժեր» կամ «Իրաքի և Լևանտի իսլամական պետության աշխարհազորայիններ» բառերով: Ամերիկայի ձայն ՝ VOA-ն անվանում է «ԻԼԻՊ-ի սունների խումբը» , «ԻԼԻՊ-ի իսլամիստական աշխարհազորայինները» , «ԻԼԻՊ-ի ծայրահեղական աշխարհազորայինները»: Իսկ բրիտանական BBC-ն , որ մշտապես հանդես է գալիս իսլամական երկրներում մարդու իրավունքների ոտնահարման հավակնությամբ, աչք է փակում ահաբեկչական խմբավորման վայրագությունների վրա ՝ նրանց «ջիհադական աշխարհազորայիններ» և «ԻԼԻՊ-ին կից սուննի զինյալներ» անվանելով: Այդպիսով, պարզ է դառնում, որ Արևմտյան լրատվամիջոցների կողմից նման տերմինների կիրառումը, համարվում է ահաբեկչության աջակից կառավարությունների կողմնապահ վերաբերմունք: ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ ՝ Բաշշար Ջաաֆարին ասել է .-«Արևմտյան լրատվամիջոցներին ՝ CNN-ի, New York Times-ի, Washington post-ի, Le Monde-ի, Spiegel -ի, Independent-ի և The Wall Street Journal-ի հաղորդումներին հետևելով, կնկատենք, որ նրանցից ոչ մեկն էլ ԻԼԻՊ-ին ահաբեկչական խմբավորում չի ճանաչում, այլև այդ ԶԼՄ-ները ԻԼԻՊ-ականներին աշխարհազորային, սուննի ջիհադականներ, կամ հեղափոխականներ են անվանում: Երբեք չեմ լսել, թե CNN-ում կամ այլ հեռուստաընկերություններում ամերիկացի լրագրողն ԻԼԻՊ-ին ներկայացնի որպես ահաբեկչական խմբավորում , թեև ԻԼԻՊ-ը հայտնվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ցանկում և համարվում է ահաբեկչությանն աջակցող խմբերից մեկը: Ուրեմն, այստեղ նենգ խաբեություն է տեղի ունենում»:
ԻԼԻՊ-ը համարվում է լրատվամիջոցներում ամենաշատ ուշադրության կենտրոնում հայտնված ահաբեկչական խմբավորումը պատմության ընթացքում: Իր հրապարակային ահաբեկչական գործողությունների կողքին, ԻԼԻՊ-ը ծավալուն գործունեություն է ունեցել վիրտուալ միջավայրում և ինտերնետային կայքերում ևս: Խմբավորումը փորձում է մի կողմից տարածել իր ահաբեկչական գաղափարները, իսկ մյուս կողմից այդ լրատվամիջոցներին օգտագործել իր նպատակների իրականացման համար: Հասարակական կայքերում ԻԼԻՊ-ն իր էջերով, տարածում է իր գաղափարախոսությունը : Ահաբեկիչներն էջեր ունեն ֆեյսբուքում, ինստոգրամում և թվիթերում, որտեղ ցուցադրում են իրենց ոճրագործությունները: Ահ ու սարսափ տարածելու հետ միասին, նրանք ունեն այլ նպատակներ : Տարածված տեսանյութերում, ԻԼԻՊ-ականները կենդանիներին կերակրում են , կամ արտաբերում են հուզականությամբ լեցուն խոսքեր ՝ ինչպես օրինակ «Մենք ևս ընտանիք, քույր ու եղբայր ունենք : Մենք վայրի կենդանիներ չենք»: Իրենցից դրական դեմք ներկայացնելու միջոցով, ԻԼԻՊ-ի ահաբեկիչները փորձում են ապակողմնորոշել միջազգային հանրությանը : Թվիթերը համարվում է ԻԼԻՊ-ի գլխավոր մեդիա գործիքը: Թվիթերի պատասխանատուները երբեք խոսքի ազատության պատճառաբանությամբ չեն արգելափակել ԻԼԻՊ խմբավորման էջերը:
Թվիթերի պատասխանատուները գիտակցաբար ԻԼԻՊ-ին թույլ են տվել այդ հասարակական ցանցից օգտվել իրենց քարոզչությունների համար և այդպիսով գրավել ֆինանսական միջոցներ ու նոր անդամներ: ԱՄՆ-ը և Եվրոպան հավակնում են, թե խոսքի ազատության և Սահմանադրությամբ նշված իրավունքների հավասարության հետ կապված օրենքները լուրջ խոչընդոտում են կիբերային միջավայրում այդ խմբավորման մասին ինֆորմացիայի վերահսկմանը: Արևմտյան ԶԼՄ-ների և սոցիալական կայքերի տերերի խոսքերն ու բացատրությունն անտրամաբանական ու հակասական են, քանի որ նույն կայքում Սիոնիստական ռեժիմի ոճրագործություններին արձագանքելու համար պաղեստինցի , նաև մարդու իրավունքների ոչ-պաղեստինցի ակտիվիստների էջերն արգելափակվում են ՝ առանց որևէ նախազգուշացման: ԻԼԻՊ-ի ահաբեկիչներն իրենց նենգ քայլերն ու գաղափարները տարածելու համար կարող են առանց որևէ սահմանափակման գործունեություն ծավալել, մինչդեռ պաղեստինցիները դատապարտվում են ՝ իրենց հայրենիքի ու երկրի դեմ իրականացվող ոճրագործությունները քննադատելու պատճառով: Spiegel –ի հաղորդման համաձայն, եվրոպական ընկերություններն ԻԼԻՊ-ին ինտերնետային ծառայություններ են մատուցում նաև արբանյակի միջոցով: Հասարակական կայքերում անսահմանափակ գործունության հնարավորությունից օգտվելով, ԻԼԻՊ-ը հարյուրավոր տեսանյութեր է տարածում գլխատումների կամ անմեղ մարդկանց անմարդկային խոշտանգումների մասին: Առ այսօր, ԻԼԻՊ-ը հարյուրավոր ֆիլմեր է տեղադրել YouTube-ում, որոնք ըստ հայտարարված թվերի , ունեցել են ավելի քան երեք միլիոն այցելու: Ցավոք Իսլամական աշխարհը ՝ մասնավորապես մտավորականները և իսլամական կենտրոնները նույն լրատվամիջոցներից չեն օգտվում Իսլամի թշնամիների սադրիչ ու պառակտիչ քաղաքականությունները լուսաբանելու ու բացահայտելու , նաև իսլամական տարբեր դավանանքերի միջև միասնություն հաստատելու համար: Միասնության շաբաթը նպատակահարմար առիթ է ընձեռում մուսուլման հոգևորականներին ու մտավորականներին ՝ լուծումներ գտնելու այդ խնդրի համար :