Երեխաները՝ պատերազմի հիմնական զոհերը արաբական երկրներում(1)
Պատերազմն ավերիչ հետքեր է թողնում հասարակության հատկապես մանուկների և կանանց վրա:
Արաբական երեք երկրներում այսինքն Սիրիայում, Իրաքում և Եմենում տեղի ունեցած պատերազմները ավերիչ հետևանքներ են թողել այդ երկրների կանանց և մանուկների հոգեկանի վրա:
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ ՅՈՒՆԻՍԵՖ-ը 2016 թ.-ի մարտին հրապարակած զեկույցում հայտարարել է, որ Սիրիայի պատերազմից տուժել են 8 միլիոն 400 հազար մանուկ: Շուրջ 7 միլիոն սիրիացի երեխաներ ապրում են աղքատության մեջ:
2015 թ.-ի սեպտեմբերին ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ Իրաքի պատերազմի հետևանքով տուժել է 3 միլիոն 700 հազար մանուկ:
Արաբական երկրներում՝ հատկապես Սիրիայում պատերազմը նյութական և բարոյական մեծ վնասներ է հասցրել Սիրիայի բնակչությանը: Պատերազմի հետևանքով զոհվել կամ վիրավորվել են մեծ թվով սիրիացի երեխաներ:
Օքսֆորդի հետազոտական կենտրոնը 2013 թ.-ին հրապարակած մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Սիրիայի պատերազմի հետևանքով զոհվել է 11 հազար սիրիացի մանուկ: ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների համաձայն՝ մինչ այժմ Սիրիայում զոհվել է 12 հազար մանուկ:
Սիրիայի երեխաների մեծ մասը զոհվել են դպրոցների ռմբակոծման հետևանքով:
Եմենի պատերազմի զոհերի և վիրավորների մեծ մասը ևս կազմում են մանուկները:
2016 թ.-ի մարտին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հրապարակված զեկույցի համաձայն՝ Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով սպանվել են 900 և վիրավորվել 1200 երեխաներ:
Սիոնիստական ռեժիմի ռազմատենչ քաղաքականությունների հիմնական զոհերն են պաղեստինցի մանուկները :
2008 թ.-ին Գազայի հատվածի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով զոհվել են 350 պաղեստինցի երեխաներ:
Գազայի հատվածի կրթական կենտրոնը հայտարարել է, որ 2014 թ.-ին Իսրայելի կողմից Գազայի դեմ իրականացրած հարձակման հետևանքով վիրավորվել են 2385 դպրոցական երեխաներ:
Մանուկների համաշխարհային օրվա (Նոյեմբերի 20-ի) առիթով հրապարակած հաղորդագրությունում Պաղեստինցի գերիների հովանավորման կենտրոնը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի բանտերում կալանավորված են 11-ից 17 տարեկան շուրջ 400 պաղեստինցի պատանիներ:
Պատերազմի շոշափելի հետևանքներից է պատերազմի մեջ գտնվող երկրների բնակչության հատկապես կանանց ու մանուկների տեղահանումը: Իրականում պատերազմի հետևանքով տեղահանվում են մեծ թվով մարդիկ: Տարագրությունը լինում է երկրի ներքին սահմաններում, կամ արտասահմանում:
2016 թ.-ի մարտին ներկայացրած զեկույցում ՅՈՒՆԻՍԵՖ-ն հայտարարել է, որ Սիրիայի փախստականների թիվը 2012 թ.-ի համեմատությամբ 10 անգամ աճել է, որոնց 50 տոկոսը երեխաներն են կազմում:
Սիրիայի պատերազմի հետևանքով ավելի քան 7 միլիոն 600 հազար երեխա տեղահանվել են երկրի ներքին սահմաններում: 4 միլիոն սիրիացի ևս փախստականի կարգավիճակում է հայտնվել արտասահմանում, որոնցից 50 տոկոսը կազմում են երեխաները:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը նույնպես հայտարարել է, որ 2015 թվականի ձմռանը ավելի քան 1 միլիոն իրաքցի երեխա հայտնվել է փախստականի կարգավիճակում:
Փախստականի կարգավիճակում հայտնված զանգվածները տառապում են տարբեր տեսակի աղետներով, ինչպիսիք են քաղցածությունը, հիվանդությունը, սեռային ոտնձգությունները, ընտանիքից հեռանալը, մշակութային ինքնության կորուստ և այլն: Այս բոլոր ցավերով տառապում են Սիրիայի, Եմենի, Պաղեստինի և Իրաքի երեխաները:
Պատերազմների ընթացքում զինված խմբերը չարաշահելով երեխաներին նրանց օգտագործում են որպես զինյալ ուժ կամ ներգրավվում պարտադիր աշխատանքի մեջ:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը հաղորդել է, որ ԻԼԻՊ-ը Մոսուլ քաղաքում հիմնել է չորս ճամբար, որտեղ երեխաները զինվորական վարժանքներ են անցկացնում: Իրաքի տարբեր վայրերից առևանգված երեխաները տեղափոխվում են ԻԼԻՊ-ի ռազմական ճամբարները:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդման համաձայն՝ Սիրիայի պատերազմի ընթացքում զինված խմբերը 15 տարեկանից ցածր տարիք ունեցող պատանիներին օգտագործել են, որպես զինյալ ուժ:
Ահաբեկչական խմբերի կողմից երեխաներին հարկադիր աշխատանքի մեջ ներգրավվելն այն պայմաններում է տեղի ունենում, երբ Մանկական իրավունքների կոնվենցիայի համաձայն արգելված է 15 տարին չբոլորած երեխաներին օգտագործել զինված խմբերում:
Պատերազմների հետևանքներից է նաև սովը: Պատերազմի հետևանքով Ժողովրդի մեծ մասը հատկապես մանուկները սովի են մատնվում:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների համաձայն՝ Եմենի պատերազմի հետևանքով 21 միլիոն 200 հազար քաղաքացիներ սննդային օգնության կարիք ունեն: 320 հազար եմենցի երեխաներ սովահար են: Երեխաների համար նույն վիճակն է տիրում նաև Իրաքում, Սիրիայում և Պաղեստինում:
Սիոնիստական ռեժիմը ձերբակալում է պաղեստինցի երեխաներին:
2000 թ.-ից մինչև 2016 թ.ը Պաղեստիում մեկնարկած Ինթիֆադայի ընթացքում ձերբակալվել են ավելի քան 90 հազար պաղեստինցի պատանիներ: Նրանցից 11 հազարը, 18 տարեկանից ցածր տարիք ունեն:
2016 թ.-ի առաջին եռամսյակում սիոնիստական ռեժիմը ձերբակալել է 1400 պաղեստինցի երեխաների: