Ուրմիա լճի վերածնունդը
(last modified Sun, 16 Apr 2017 12:07:23 GMT )
Ապրիլ 16, 2017 16:37 Asia/Tehran

Անցած շաբաթ Իրանը, Ճապոնիան և ՄԱԿ-ի բարեկարգման կենտրոնը ստորագրեցին Ուրմիա լճի վերակենդանացման փաստաթուղթը:

Սույն թվականի ապրիլի 9-ին Իրանը և Ճապոնիան և ՄԱԿ-ի բարեկարգման կենտրոնը Ուրմիա լճին նոր կյանք պարգևելու նպատակով,  ստորագրեցին  փաստաթուղթ:   Փաստաթուղթը ստորագրեցին Իրանի էկոլոգիայի պահպանման կազմակերպության նախագահ` տիկին Մասումե Էբթեքարը և Իրանում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Գարի Լյուիսը:

Ուրմիա լիճը միջազգային ոլորտում գրանցվել է որպես բնական ռեսուրսների կարևոր պաշար պարունակող լիճ: Սակայն վերջին տարիներին, որոշ պատճառներով, այդ թվում` կլիմայի փոփոխության հետևանքով, լիճը սկսել է ցամաքել: Այժմ Իրանի պետական կառույցները միջազգային և հասարակական կազմակերպությունների աջակցությամբ փորձում են վերակենդանացնել այն:  

Ուրմիա լիճ

 

Ուրմիա լիճը պատմական աղբյուրներում նշված է  Չիչեսթ անունով: Լճի ափամերձ շրջաններից մեկում ծնվել է իրանցի մարգարե  Զրադաշտը: Լիճը գտնվում է  Իրանի հյուսիս-արևմտյան հատվածում և Արևելյան ու Արևմտյան Ատրպատական նահանգների միջև: Տարածքը կազմում է 6000 քկմ: Այն իր մեծությամբ համարվում է աշխարհի 25-րդ լիճը: Ուրմիան Իրանի ամենախոշոր   և աշխարհի երկրորդ աղի լիճն է: Այն սնվում է 60 գետերից, որոնցից 21-ը մշտական են իսկ  39 ժամանակավոր: Զարինեռուդը և Աջիչայը լճի հիմնական աղբյուրներն են: Լճի ջուրը շատ աղի է:

Ուրմիա լիճ

 

Աղի մակարդակն այստեղ երկու անգամ բարձր է օվկիանոսներից: Այդ պատճառով Ուրմիա լճում չկա որևէ տեսակի ձուկ: Այս լճում ապրում են միայն Արտեմիաներ, Դիատոմներ և Ֆիտոպլանկտոններ: Արտեմիան ջրային կենդանի է, որի օրգանիզմի կեսը կազմված է սպիտակուցից, և այն լավագույն կերակուրն է ձկների ու ֆլամինգո թռչնի համար:

Ուրմիա լճի ֆլամինգոները

 

Ուրմիա լիճը ծառայում է  որոշ մարզաձևերի, այդ թվում լողի, թիավարության և ջրադահուկի համար: Տարածքը հետաքրքիր միջավայր է, որը գրավում է  մեծ թվով զբոսաշրջիկների: Իսկ բնական ռեսուրսների առումով Ուրմիան եզակի լճերից է: Այն ունի 102 կղզի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրանցվել է որպես մարդկության բնական հարստություն:  Էշք կղզին շատ գեղեցիկ թռչունների բնակավայր է: Վերջին մի քանի տարիների ընթացքում այս կղզի է տեղափոխվել նաև իրանական դեղին եղջերուն:

Ուրմի ալիճ

 

Իրանի էկոլոգիայի կազմակերպությունը լճի մեծ մասը գրանցել է որպես ազգային պարկ, որը 460 հեկտար տարածքով, աշխարհի 9 կենդանական բնակավայրերից մեկն է համարվում: Այստեղ ապրում են 27 տեսակ կաթնասուններ, 212 տեսակ թռչուն, 41 տեսակ սողուն, 7 տեսակ երկկենցաղ և 26 տեսակ ձուկ: Լճի էկոհամակարգը բաղկացած է երկու մասից: Առաջինը աղուտներն են, երկրորդը` բուսական տարածքը, որն ավելի շատ տարածված է 4 կղզիներում: Լճի մերձակայքում աճում է 177 տեսակի բույս, իսկ կղզիներում` 174: Այդ բույսերից են Աստերասիսները` 33 տեսակ, Փոսաիները` 21, Եֆորբիաներն ու Տրիգոնելլաները մեծ մասն են կազմում:

Այսպիսով կարելի է ասել, որ Ուրմիա ազգային պարկը շատ կարևոր նշանակություն ունի: Եվ դա պայմանավորված է նրանով, որ այս տարածքում առկա է երկու հետաքրքիր ցամաքային ու ջրային բնակավայր:

Ուրմիա լիճ

 

Վերջին տարիների ընթացքում, կլիմայի փոփոխության հետևանքով և սխալ կառավարման պատճառով, լիճը ջրասակավ է դարձել: Շատ փորձագետներ համոզված  են, որ երաշտի հետևանքով գյուղացիները սկսեցին ավելի շատ օգտվել  այս ջրից, ինչն էլ դարձավ լճի ցամաքելու պատճառ: Երաշտը տեղի ունեցավ 1988թ.: Երաշտի պատճառով գյուղացիներն սկսեցին հողի ընդերքում առկա ջրերը չափից դուրս շատ օգտագործել, որն էլ Ուրմիա լճի ջրի օգտագործման մակարդակը 250 միլիոն խորանարդ մետրից հասցրեց 2000-ի: Փորձագետների կարծիքով եթե Ուրմիան ցամաքի, նշված տարածքի կլիման խիստ կտաքանա, իսկ Ուրմիա ազգային պարկի ոչնչացման հետևանքով կառաջանա անապատ, որի փոշին կվտանգի ավելի քան 6 միլիոն մարդու կյանք: Նման վիճակում որոշվեց լուրջ քայլեր ձեռնարկել` լիճը փրկելու ուղղությամբ: Այսօր  միջազգային կազմակերպությունների, Իրանի էկոլոգիայի կազմակերպության ջանքերի և Ճապոնիայի կառավարության աջակցության շնորհիվ, լիճը գտնվում է կայուն վիճակում: Իսկ վերջերս ստորագրված փաստաթղթից կարելի  ենթադրել, որ լճի վիճակը բարելավվելու է:

Փաստաթղթի ստորագորւմը

 

Իրանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչ Գարի Լյուիսն այս կապակցությամբ ասել է. «Վերջին 4 տարիների ընթացքում լճում մեծ բարեփոխումներ են տեղի ունեցել: Վերջերս այցելեցի Ուրմիա լիճ, ինչից հետո կարող եմ ասել, որ այս փորձը համաշխարհային հաջողված փորձերից կարելի է համարել»: Նրա կարծիքով, լիճն այժմ նոր շունչ է ստցել` ջրամբարտակների բացթողնման և գյուղատնտեսության ոլորտում արվող կայուն քայլերի  շնորհիվ: Իսկ այս կապակցությամբ արված ամենակարևոր քայլը ջրի խնայողությունն է:

Փաստաթղթի ստորագորւմը

 

Իրանի էկոլոգիայի կազմակերպության նախագահ` տիկին Մասումե Էբթեքարը նշել է. «Գյուղատնտեսության պահպանման ուղղությամբ արված քայլերն արդյունավետ են եղել: Լիճը փրկելու ուղղությամբ արված քայլերը, ինչպես ցույց են տալիս արբանյակային պատկերները, նույնպես արդյունավետ են եղել»: Նրա ասելով, այս համագործակցությունն օրինակելի է և եզակի: Էբթեքարը նշում է, որ կարևոր է նաև հասարակական կազմակերպությունների ու գյուղացիների համագործակցությունը: Իսկ լճից ջրի արտահոսքի կանխումը ամենակարևոր քայլն է:

Ուրմիա լիճ

 

Այսպիսով կարելի է ասել, որ Ուրմիա լիճը վերակենդանանում է: Վերկենդանանում է  նաև նրա գեղեցիկ բնությունը, ինչը արդյունքն է միջազգային կազմակերպությունների, իրանական պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների համագործակցության: Իսկ այս համագործակցությունը կարող է լավ օրինակ լինել այլ երկրների համար: