Ապրիլ 19, 2017 20:25 Asia/Tehran

Այս օրերին հասարակության ուշադրության կենտրոնում են գտնվում ԻԻՀ նախագահական ընտրությունները: Իրանական 1396 թ.-ի օրդիբեհեշտի 29-ին (2017 թ.-ի մայիսի 19-ին) տեղի են ունենալու ԻԻՀ 12-րդ շրջանի նախագահական և քաղաքային ու գյուղական խորհուրդների 5-րդ շրջանի ընտրությունները:

Տարբեր խմբեր և քաղաքական հոսանքներ կմասնակցեն այդ ընտրություններին: Ընտրություններին մասնակցելը երկու կարևոր կողմ ունի: Նախ մասնակցության սկզբունքն է, որն օրինականացնում է յուրաքանչյուր ընտրություն և ճակատագրական դերակատարություն ունի երկրի քաղաքական ապագայի վրա: 

Իսլամական Հեղափոխության մեծարգո Առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.-«Անգամներ շեշտել եմ ժողովրդի մասնակցությունը ընտրություններին նույիսկ ավելի կարևոր է քան հարմար թեկնածուի ընտրվելը»:

Ընտրությունների երկրորդ կարևոր կետը թեկնածուների մասնակցությունն է ընտրություններին: Իրականում այս երկու կողմերի միացումն է որ հիմքն է կազմում ժողովրդավարական ընտրության կայացմանը: 

Իրանի իսլամական համակարգի անցած 38 ամյա փորձը ցույց է տալիս, որ ժողովուրդը միշտ մասնակցել է ընտրություններին և որքան մեծ է լինում ժողովրդի մասնակցությունը  այնքանով ավելի է հզորանում համակարգը և բարձրանում Իրանի ժողովրդի կենսունակությունն ու հեղինակությունը: 

Իսլամական Հեղափոխության մեծահարգ առաջնորդն ասել է.-«Որքան  ժողովուրդը ակտիվ մասնակցություն բերի քվերակությանը,  այնքան կբարձրանա երկրի և համակարգի հեղինակությունը: Որովհետև իսլամական համակարգը ժողովրդական է և իրականում հենվում է ժողովրդի հովանավորության և եվրա, իսկ կառավարությունը կատարում է ժողովրդի պահանջն ու հապավինում է նրան»:

Ժողովրդավարական համակարգերում ընտրությունները կայանում են ժողովրդի մասնակցության սկզբունքի վրա: Տարբեր համակարգերում, սակայն մասնակցությունը իրականացվում է միմյանցից տարբերվող մակարդակում:

Իսլամական համակարգում մասնակցությունը քաղաքական զարգացման կողմերից մեկն է համարվում և ունի հասարակական, կրոնական միասնության և համերաշխության բնույթ: Այս հատկությունները  մեծ ազդեցություն ունեն  կրոնական ժողովրդավարության դինամիկայի խորացման վրա և խթանում  են Իսլամական հանրապետության հզորացումը:

Իրականում ժողովրդի մասնակցությունը առողջ ընտրություններ անցկացնելու  սյուներից մեկն է և առանց այն հնարավոր չէ ընտրությունների արդյունքները ժողովրդավարական սկզբունքների հիման վրա կառուցել: Այն ժամանակ, երբ ժողովուրդը թույլ մասնակցություն է բերում ընտրություններին, ապա դրանց արդյունքներն էլ չեն  համապատասխանում ժողովրդի պահանջներին:  

Քաղաքական հարցերի փորձագետ տիկ. Մաթին Անջամռուզն ասել է.-«Քաղաքական մասնակցությունը ժողովրդավարության ցուցանիշներից մեկն է: Ժողովրդավարությունը տարբեր ցուցանիշներ ունի  այդ թվում իշխանությունների տարանջատումը, մասնակցությունը, մրցունակությունը, խոսքի ազատությունը և ժողովրդի մասնակցությունը ընտրություններին: Իսկ եթե փորձենք  ամփոփել, պետք է ասել,որ  ժողովրդավարության ամենակարևոր ցուցանիշը հենց ընտրություններին մասնակցելն է քանի որ շատ մեծ դեր ունի  քաղաքական գործընթացների ձևավորման մեջ: Մասնակցույունը բաղկացած է երկու մասից: Մեկ մասը մասնակցության որակն է, իսկ մյուսը քանակը: Տարբեր հասարակությունների քաղաքական կառուցվածքի հիման վրա նույնպես տարբերվում է մասնակցության որակն ու քանակը»:

Իրանի քաղաքական պատմության ընթացքում ընտրությունների կայացումը 110 ամյա վաղեմություն ունի:

1906 թ.-ի օգոստոսին (1285 թ.-ի մորդադին) ձևավորվեց Իրանի առաջին խորհրդարանը: Սակայն հայացք նետելով անցյալին տեսնում ենք, որ այն ժամանակ ժողովրդի մասնակցությունը ընտրություններին այնքան էլ իրական բնույթ չուներ: Սահմանադրական հեղափոխությունից հետո,  երբ առաջին անգամ Իրանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, միայն  հասարակության մի հատուկ խավն իրավունք ուներ մասնակցել ընտրություններին և ներկայացուցիչ ունենալ խորհրդարանում: Այն ժամանակ Իրանի քաղաքական պայմաններն այնպես չէին, որ ընտրություններին մասնակցելը համարվեր որպես ժողովուրդի քաղաքական իրավունքը: Իրականում ընտրություններն Իրանում իմպերիալիստական հոսանքների մի մասն էին համարվում, որը դարձել էր ընտրություններին մասնակցելու Իրանի հասարակության առերևույթ իրավունքը:

Ղաջարյան թագավոր Մոզաֆարեդդին շահի ժամանակ հաստատված օրենքների համաձայն կանայք զրկված էին քվերակության իրավունքից իսկ մյուսները հատուկ պայմաններում կարող էին մասնակցել ընտրություններին: Հասարակ ժողովուրդը իրավունք չուներ մասնակցել ընտրություններին և միայն ազնվականները, առևտրականները, հողատերերը և արհեստավորների դասակարգը կարող էին քվերարկել ցանկացած թեկնածուի օգտին: Այսպես ժողովրդը չէր մասնակցում ընտրություններին:   

Քաղաքական հարցերի փորձագետ տիկ. Մաթին Անջամռուզն ասել է.«Այս հարցը վերադառնում է սահմանադրության կարգերի հաստատման ժամանակին, երբ առաջին անգամ երկրում արծարծվեց օրինականության և սահմանադրության խնդիրները և աստիճանաբար ժողովուրդը սովորեց մասնակցել քաղաքական գործընթացներին, քանի որ նախքան այդ  իշխաող, դասակարգը անսահման ուժ ուներ: Ժողովուրդը սովորեց որ կարող է մասնակցել  ընտրություններին և պառլամենտի միջոցով սահմանափակել իշխող դասակարգի ուժը»:

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, ընտրությունների կայացումն Իրանում այլ բնույթ ստացավ: Իսլամական հեղափոխության հաղթանակով նախընթաց ստեղծվեց ժողովրդի տված ձայնով Իսլամական համակարգ հաստատել երկրում: Այդ հանրաքվեի անցկացումով ամրագրվեց Իրանի ժողովուրդի իրավունքը քաղաքական ճակատագրի կերտման և երկրի կառավարման գործում: Ընտրությունների արդյունքը դարձավ ժողովրդի կամքի դրսևորման խորհրդանիշը:

Ընտրություններին մասնակցության գործընթացում առկա են երկու կարևոր հոսանքներ: 

َԱռաջին հոսանքը առողջ ընտրություններ կայացնելու սկզբունքն է, որի պատասխանատվությունը հանձնարարված է ընտրությունները կազմակերպող և ընտրությունների գործընթացին վերահսկող գործադիր մարմիններին:

Սակայն երկրորդ հոսանքը սահմանադրության շրջագծում ժողովրդի մասնակցությունն է ընտրություններին, որը հզորացնում է երկրի վարչաքաղաքական համակարգը: Այսպես Ժողովուրդն իր լայն մասնակցությամբ ընտրություններին  իր վստահության ձայնն է տալիս համակարգի ընտրված ղեկավարներին:

Քաղաքացիական իրավունքի տեսակետից ընտրություններին մասնակցելը վկայում է ժողովրդավարական ճանապարհով  մասնակցել համակարգի կառավարման գործընթացներին: Այսպես հասարակության բոլոր խավերը կամ մի մասը ընտրում են երկրի ղեկավար մարմիններին: Իսկ մի այլ տեսակետից ժողովրդի գիտակից ու աշխույժ մասնակցությունը ընտրություններին նպաստում է իսլամական արժեքների պաշտպանությանը և քաղաքական չափանիշների բարձրացմանը հասարակությաոնում, որի արդյունքն է Իսլամական համակարգի հզորացումը:     

Ժողովրդի մասնակցությունը ընտրություններին վկայում է, որ ժողովուրդը համոզված և հավատացած է ընտրությունների կարևորությանը երկրի ղեկավարման գործում: Այդ իսկ պատճառով ընտրությունների արդյունքները հենված են ժողովրդի հովանավորության վրա: Այսպես ժողովուրդը մասնակցելով ընտրություններին իրականացնում է հասարակական, քաղաքական և կրոնական պարտականությունը և սա վկայում է իսլամական համակարգում քաղաքական գործընթացներին ժողովրդի մասնակցության մասին:  

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.-«Իսլամական հանրապետությունը ապավինելով Աստծո զորությանը և հենվելով ժողովրդի ուժի վրա չի սարսափում աշխարհի որևէ գերտերությունից»:

Պիտակ