Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հայեցակետը(Այաթոլլա Խամենեիի ելույթը` աշխատավորների օրվա առթով)
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլա Խամենեին աշխատավորների օրվա առիթով հանդիպեց հազարավոր աշխատավորների, գործատուների և գործարարների հետ:Շնորհավորելով օրվա կապակցությամբ, նա նշեց, որ նրանք երկրի տնտեսության ողնաշարն են: Առաջնորդը խոսեց նաև աշխատավորների խնդիրների, և առաջիկա նախագահական ընտրությունների մասին:
Մայիսի 1-ը որպես աշխատանքի և աշխատավորների միջազգային տոն առաջին անգամ նշվել է 1890 թվականին: Մինչ այդ, 1886 թվականի մայիսի 1-ին ամերիկացի աշխատավորները կազմակերպել են գործադուլ' աշխատանքային օրը 8 ժամ դարձնելու պահանջով: Գործադուլն ավարտվել էր ոստիկանության աշխատակիցների հետ բախումով ու արյունահեղությամբ: 1889 թ. Փարիզյան կոնգրեսը, ի հիշատակ Չիկագոյի աշխատավորների ելույթների, որոշեց յուրաքանչյուր տարի մայիսի 1-ին ցույցեր կազմակերպել:
Իսլամական հեղափոխության մեծարգո առանորդն ասաց.«Աշխատավորը երկրի տնտեսության ողնաշարն է»: Նա հավելեց, որ եթե որևէ երկիր ցանկանում է ունենալ ազատ, անկախ և զարգացող տնտեսություն, պարտավոր է ուշադրություն դարձնել աշխատավորների խնդիրներին: Նա ասաց. «Աշխատավորներն այն ժամանակ կարող են ունենալ լիարժեք իրավունքներ, երբ ազգային արտադրությունը առաջխաղացում ապրի»: Նրա ասելով, եթե աշխատավորը սիրի իր աշխատանքը, երկրի տնտեսության վիճակը կբարելավվի: Նա ասաց. «Աշխատավորները պետք է զգան, որ հարգվում են: Աշխատողը պետք է զգա, որ հասարակությունը երախտագետ է իր նկատմամբ: Միայն այդ դեպքում նա կոգևորվի և անտարբեր չի մնա իր աշխատանքի նկատմամբ: Նա կկատարի ճիշտ աշխատանք»:
Իսլամի ուսմունքների կարևոր մասը կազմում են աշխատանքն ու աշխատավորը: Բազմաթիվ են իսլամի մարգարեի ելույթները աշխատանքի, մշակույթի, և աշխատող մարդու բարձր արժեքի մասին: Մարգարեն, նրա մերձավորները և իմամները, ունենալով հասարակական բարձր դիրք, դաշտերում և ագարակներում աշխատում էին ուրիշների կողքին կամ միայնակ: Նրանք աշխատանքը համարում էին աստվածապաշտություն: Ասվում է, որ երբ իսլամի մարգարե Մոհամմեդը Թաբուքի ճակատամարտից վերադառնում էր Մեդինա, նրա աջակիցներից մեկը, որ չէր կարողացել մարգարեի հետ պատերազմի դաշտ գնալ, դիմավորեց նրան: Իսկ մարգարեն նրա կոշտ ու ճաքճաքած ձեռքերը սեղմելով հարցրեց. «Ձեռքերդ վնասվել ե՞ն»: Մարդը, ում անունը Սադ Անսարի էր, պատասխանեց. «Ընտանիքիս ծախսերն ապահովելու համար աշխատում եմ պարանով ու բահով»: Մարգարեն համբուրելով նրա ձեռքը, ասաց. «Սա այն ձեռքն է, որ գեհենի կրակում չի վառվելու»: Մարգարեի այդ համբույրը ապացուցում է, որ մարգարեի համար շատ մեծ արժեք ունի աշխատանքը և հալալ քրտինքով վաստակածը:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն իր ելույթում կարևորելով աշխատանքի մշակույթի տարածումն ասաց. " Հասարակության մեջ պետք է սեր ստեղծել աշխատանքի նկատմամբ և աշխատանքը պետք է դիտվի որպես արժեք: Որպեսզի երբ աշխատավորն ասում է. «Ես աշխատավոր եմ», հպարտություն զգա և չընկճվի: Որովհետև աշխատավորը տնտեսության ու արտադրության ողնաշարն է: Եվ առանց նրա աշխատանքի, ոչ մի կապիտալ չի կարող իրենից բան ներկայացնել: Նա կարևորեց նաև գործատուների, գործարարների ու տնօրենների աշխատանքը և նրանց միջև ներդաշնակությունն ու համագործակցությունը: Այաթոլլահ Խամենեին անհրաժեշտ համարելով աշխատավորների աշխատանքային ավտանգությունը, երկրի պատկան մարմիններին կոչ արեց այս կապակցությամբ լուրջ քայլեր ձեռնարկել: Երկրի առաջնորդը խոսելով աշխատավորների քաղաքական և հասարակական ոլորտներոմ ունեցած դերի մասին, բարձր գնահատեց աշխատավորների համագործակցությունն ԻԻՀ վարչակարգի հետ:
Նա նշեց . «Իսլամական հանրապետության վարչակարգը իսկապես պետք է երախտագետ լինի աշխատավորական հասարակությանը»: Նա խոսեց թշնամիների սադրանքների մասին, որոնք փորձում են աշխատավորներին իսլամական հանրապետության դեմ հրահրել, նշելով.«Մեր երկրի աշխատավորական հասարակությունն անցած ավելի քան 30 տարիների ընթացքում հարվածել է թշնամիներին: Իսլամական հանրապետությունը և բոլոր պատկան մարմինները պետք է երախտագետ լինեն նրանց»: Նա հավելեց. «Մեր աշխատավորները համաձայն իրենց աստվածային ու իսլամական պարտականության, ի հեճուկս թշնամիների, կանգնած են երկրի վարչակարգի կողքին և ծառայում են նրան, ինչը պետք է բարձր գնահատել»: Այաթոլլահ Խամենեին անդրադառնալով զբաղվածության խնդրին և խոսելով նախագահական մոտալուտ ընտրությունների մասին նշեց. «Նա, ով կղեկավարի առաջիկա կառավարությունը, պարտավոր է լրջորեն ուշադրություն դարձնել զբաղվածության հարցին, առանց վարանելու»: Նա նշեց. «Զբաղվածության հարցի լուծմաբ, երկրում շատ հարցեր կլուծվեն: Այդ թվում` հասարակական խնդիրներ, որոնք բխում են անգործությունից»: Հեղափոխության առաջնորդը զբաղվածության և ազգային արտադրության կապի մասին ասաց. «Եթե մենք ցանկանում ենք բարձրացնել զբաղվածության մակարդակը, պետք է զարկ տանք ազգային արտադրությանը` բառի լայն իմաստով: Դա վերաբերում է արդյունաբերական, գյուղատնտեսական և սպասարկման ոլորտների արտադրությանը: Սա երկրի առաջնային խնդիրն է»:
Այնուհետև իսլամական հեղափոխության առաջնորդը խոսեց մոտալուտ նախագահական ընտրությունների մասին, նշելով. «Այն, որ մեր աներես ու բռնատեր թշնամիները խուսափում են իսլամական հանրապետության դեմ որևէ գործողություն իրականացնել, ժողովրդի շնորհիվ է, որը մշտարթուն է: Նրանք վախենում են բառիս բուն իմաստով: Սա վերլուծություն չէ, այլ իրականություն` փաստացի իրականություն: Երբ ժողովուրդը ներկա է ասպարեզում, թշնամին պարտավոր է նահանջել և ոտնձգությոն չկատարել: Հակառակ դեպքում, եթե ժողովրդի ու պետության միջև տարածություն ընկնի և ժողովուրդը հրաժարվի ներկա լինել ասպարեզում, այդ ժամանակ թշնամիներն ամեն ինչ կանեն: Այն ամենն ինչ արել են աշխարհի շատ երկրներոմ: Սակայն իսլամական Իրանում թշնամուն դա չի հաջողվել ժողովրդի աչալրջության պատճառով»:
Խոսելով որոշ պաշտոնյաների հայտարարությունների մասին, թե իրենց քայլերի շնորհիվ պատերազմի սպառնալիքը չքացել է երկրի երեսից, Այաթոլլահ Խամենեին ասաց. «Այս խոսքերը ճիշտ խոսքեր չեն: Այն ինչ չեզոքացրել է պատերազմի սպառնալիքի ստվերը և թշնամու ոտնձգությոնը, անցած տարիների ընթացքում ասպարեզում իրանցիների ներկայությունն է եղել: Իսկ այդ ասպարեզներից մեկն ընտրություններն են»: Նա հավելեց. «Ես երբեք չեմ ասելու, թե ում ձայն տաք: Սակայն հորդորելու եմ որ անպայման մասնակցեք ընտրություններին: Որովհետև այդպիսով չեզոքացնում եք թշնամուն»:
Մեծարգո առաջնորդը նշեց. «Երբ մենք տրամաբանորեն ենք մտածում, և ըստ դրա ընտրություն կատարում, արժանանում ենք Աստծո ներողամտությանը: Գուցե սխալվենք, սակայն Բարձրյալն Աստծված մեր նկատմամբ ներողամիտ է: Սակայն եթե առանց մտածելու քայլ կատարենք, պատասխանատու ենք, ոչ միայն Աստծո, այլ նաև մեր խղճի առջև»: Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը նախագահական ընտրությունների թեկնածուներին հորդորեց ազնիվ նպատակներով մասնակցել ընտրություններին և միայն ժողովրդին ու աղքատ դասակարգին ծառայելու համար: Քանի որ միայն այդ դեպքում նրանց քայլը կընդունվի Աստծո կողմից: Առաջնորդն ասաց. «Առանց ջիհադական ու հեղափոխական աշխատանքի, մենք չենք կարող կարգավորել երկրի հարցերը: Պետք է մարտնչողի պես գոտեպնդվել: Եթե այդպես լինի, ուրեմն հարցերն էլ կլուծվեն և փակուղիները կբացվեն: Այլ խոսքով` շատ աշխատանք, ծավալուն, որակով, մարտական և հեղափոխական»: Նա կարևորեց նաև համակարգված լինելը, անկարևոր հարցերին ուշադրություն չդարձնելը, նպատակին հասնելու համար կարճ ուղիներ գտնելը: Վերջում հեղափոխության մեծարգո առաջնորդը ընտրությունները կազմակերպող պաշտոնյաներին ու մարմիններին հորդորեց ոչ մի ջանք չխնայել մարդկանց ձայները պահպանելու ուղղությամբ: Նա կոչ արեց հարգել օրենքը, ճշգրտորեն և առանց բացառության:
دیدار کارگران با آیت الله خامنه ای در روز کارگر