Մայիս 22, 2017 15:13 Asia/Tehran

Երեխաները պատերազմների անպաշտպան զոհերն են: Իսկ այսօր Եմենում, Սիրիայում և Պաղեստինում ընթացող հակամարտությունների հետևանքով զոհվում են մեծ թվով երեխաներ:

   Աշխարհի երեխաների կեսը, այսինքն` 1 միլիարդ երեխա, բռնության զոհ է դառնում: Այն երեխաները, որ ապրում են հակամարտությունների մեջ գտնվող շրջաններում, գտնվում են սարսափելի վիճակում: 3-րդ հազարամյակի սկզբից առ այսօր, աշխարհի տարբեր երկրներում, հազարավոր երեխաներ դառնում են բռնությունների ու հակամարտությունների զոհ: Միջազգային ատյանները լռում են այս կապակցությամբ, անտեսելով մարդու իրավունքների վերաբերյալ կոնվենցիաները: Իսկ մարդու իրավունքների համաձայն երեխաների սպանդը և նրանց շահագործումն ու խոշտանգումն արգելված են:

Երեխաները` ներկա պատերազմների իսկական զոհերը

 

Երեխաները պատերազմների անպաշտպան  զոհերն են: Իսկ այսօր Եմենում, Սիրիայում և Պաղեստինում ընթացող հակամարտությունների հետևանքով զոհվում են մեծ թվով երեխաներ:

Այսօր կառավարություններն ունեն հանձնառություններ, որպեսզի իրականացնեն երեխաների պաշտպանության վերաբերյալ կոնվենցիաները: Սակայն կառավարություններն անտեսում են այս փաստը` նյութական մեծ շահ ստանալու դիմաց; Այսօր, քաղաքական շահերից ելնելով,  չեն հետապնդվում նույնիսկ նրանք, ովքեր հանցագործություն են իրականացնում երեխաների նկատմամբ:

Կառավարությունները չեն կատարում նաև կանանց ու երեխաներին պատերազմներից պաշտպանելու վերաբերյալ  իրենց  պարտավորությունները: Սա այն կարևոր սկզբունքն  է, որ բոլոր երկրները պարտավոր են հարգել: Սակայն այսօր մենք ականատեսն ենք այն իրականության, որ երեխաները օգտագործվում են որպես  զինվորներ:  Դա այն դեպքում, երբ մի քանի տարի առաջ, երեխաների իրավունքների ոտնահարումը հակամատությունների ժամանակ համարվեց միջազգային հանցագործություն: Այդուհանդերձ, այսօր երեխաները պատերազմների ամենամեծ զոհերն են: Չնայած միջազգային հանրությունն ընդունել է այն փաստը, որ  երեխաները յուրաքանչյուր հասարակության ամենախոցելի մասն են կազմում, սակայն դեռևս լուրջ քայլեր չեն արվում նրանց իրավունքները պաշտպանելու համար և այս կապակցությամբ որևէ հստակ փաստաթուղթ չի հաստատվել:

Եմենի երեխաները` Սաուդյան Աչաբիայի բռնությունների զոհ

Սաուդյան վարչակարգն ավելի քան երկու տարի  շարունակում է  հարձակումներ իրականացնել Եմենի վրա: Այս ընթացքում զոհվում են ոչ միայն զինվորներ, այլ նաև կանայք ու երեխաներ և բազմաթիվ մարդիկ անօթևան են դառնում: Այսօր Սաուդյան Արաբիան շրջափակել է Եմենը և թույլ չի տալիս, որ այդ երկրի ժողովրդին հասցվի մարդասիրական օգնություն: ՄԱԿ-ի զեկույցի համաձայն` Եմենի բնակչության ավելի քան  82 տոկսն ունի մարդասիրական օգնության կարիք: Եմենում հազարավոր երեխաներ տառապում են թերսնումից: Վերջերս ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարեց, որ յուրաքանչյուր 10 րոպեում մահանում է  մեկ եմենցի երեխա: Այս հայտարարության մեջ ասվում է նաև, որ երեխաների մահվան հիմնական պատճառը հիվանդություններն են, այդ թվում` լուծը, թերսնումը և շնչառական խնդիրները: Պարենի համաշխարհային հիմնադրամը հայտարարել է որ Եմենի երեխաների մոտավորապես կեսի աճը կանգ է առել և նրանք այլ երկրներում ապրող իրենց հասակակիցների  համեմատ ավելի կարճահասակ են ու նիհար: Իսկ դա թերսնման արդյունքն է: 7 միլիոն եմենցի այսօր ունի սննդի կարիք: Այս թիվն աճում է  Եմենում ընթացող պատերազմի հետևանքով: Իսկ Amnesty International կազմակերպության հատարարության համաձայն ` Եմենի պատերազմը 3 միլիոն մարդու ստիպել է լքել իր բնակավայրն ու հեռանալ երկրից: Այսօր 18 միլիոն եմենցի մարդասիրական օգնության կարիք ունի: Եմենում ՄԱԿ-ի ներկայացուցիչ` Ջուլիան Արենսը անցած տարի հայտարարեց, որ հնարավոր է, որ Եմենում սպանված երեխաների թիվն ավելի մեծ լինի: Նույն պաշտոնյան ՄԱԿ-ում բոլորին կոչ արեց քայլեր ձեռնարկել, որպեսզի Եմենում ընթացող պատերազմը հնարավորինս շուտ ավարտին հասցվի:

 

2015թ մարտից Եմենում սկսված պատերազմի հետևանքով, հազարավոր մարդիկ սպանվել և միլիոնավոր մարդիկ անօթևան են դարձել: Այս պատերազմը ոչնչացրել է նաև Եմենի ենթակառուցվածքները, այդ թվում` առողջապահական կենտրոնները: Այս ամենով հանդերձ, միջազգային հանրությունը դեռևս լուրջ քայլեր չի ձեռնարկել` Սաուդյան Արաբիայի ոտնձգությունները կանխելու նպատակով: 2015թ մարտի 26-ից, Սաուդյան Արաբիան Միացյալ նահանգների կանաչ լույսի ներքո սկսեց հարձակումները Եմենի վրա: Մինչ այժմ, այդ հարձակումների հետևանքով սպանվել է 10 հազար եմենցի, այդ թվում` նաև կանայք ու երեխաներ:

Սաուդյան Արաբիան Միացյալ նահանգների կանաչ լույսի ներքո սկսեց հարձակումները Եմենի վրա 

 

Այս ամենով հանդերձ, նյութական ու քաղաքական շահերի պատճառով, Սաուդյան Արաբիան ոչ մի արգելքի առջև չի կանգնում: Հարկ  է նշել, որ վերջերս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Սաուդյան Արաբիայի անունը հանեց երեխաների իրավունքները խախտող երկրների ցուցակից: Արդյունքում, Սաուդյան Արաբիան իր գործողություններում ավելի լկտիացավ: 2016թ. ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ ընտրվեց նաև Սաուդյան Արաբիան, դառնալով այդ կառույցի 14 անդամներից մեկը: Անդամակցությունը տևելու է 3 տարի: 80 ոչ պետական կազմակերպություններ և ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիտորինգի  խումբը, խստորեն քննադատեցին այդ քայլը: Սակայն այս քննադատությունները մնացին անպատասխան և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ռիադին թույլ տվեց անդամակցել վերոնշյալ խորհրդին: 2013 թվականից Սաուդյան Արաբիան այս խորհրդի անդամ է: Հետաքրքիրն այն է, որ այս երկիրը շարունակում է մնալ մարդու իրավունքների  խորհրդում, երբ բազմաթիվ փաստեր ներկայացվեցին այն մասին, թե ինչպես է Ռիադը խախտում մարդու և երեխաների իրավունքները: Հատկանշական է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 8-րդ կետի համաձայն, եթե անդամ երկրներից որևէ մեկը հանցագործություն կատարի, պետք է հեռացվի խորհրդից: Սակայն արևմտյան կառավարությունները շարունակում են հովանավորել սաուդյան վարչակարգին, ինչի հետևանքով այս երկիրը չի համարվում հանցագործ և չի հեռացվում խորհրդից:

Մի բուռ գումարի դիմաց, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը  Սաուդյան Արաբիայի անունը ջնջեց երեխաների իրավունքները ոտնահարող երկրների ցուցակից

 

Այս քայլը ցույց տվեց, որ արևմտյան երկրները շարունակում են հովանավորել Սաուդյան Արաբիային: Ուստի այս երկիրը միջազգային հանրության մոտ որևէ պատասխանատվություն չզգալով, շարունակում է իր հանցագործությունները: ՄԱԿ-ի ոչ հստակ գործելակերպը Սիոնիստական ռեժիմի և Սաուդյան Արաբիայի նկատմամբ, որոնք երկուսն էլ խախտում են երեխաների իրավունքները, ցույց տվեց  որ  եթե նույնիսկ  Սաուդյան Արաբիայի անունը ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարի ջանքերի արդյունքում նորից ներառվի երեխաների իրավունքները ոտնահարող երկրների ցուցակում, ոչ մի երաշխիք չկա ,որ նավթային դոլարների շնորհիվ և արևմտյան  պետությունների հովանավորությամբ,  այդ երկրի անունը նորից  չհանվի  ցուցակից:

Այսօր բազմաթիվ հաղորդումներ են տարածվում այն մասին, որ Եմենում Սաուդյան Արաբիայի հանցագործությունները շարունակվում են: Դա այն դեպքում, երբ Սաուդյան Արաբիան մնում է  ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ: Իսկ այդ երկրի վերընտրվելը փաստեց, որ այս խորհուրդը քաղաքականացված է: Իսկ դրա հետևանքով, Մարդու իրավունքների վերաբերյալ չափանիշները խախտվել են: Շարունակելով պասիվ վերաբերմունք ցույց տալ նման հարցերին, ՄԱԿ-ը պատճառ է դառնում, որ Սաուդյան Արաբիայի վայրագ հանցագործությունները և Եմենի երեխաների սպանությունը շարունակվեն:

 

 

Պիտակ