Պաղեստինցիների դեմ օկուպանտ ռեժիմի 69-ամյա ոճրագործությունները (2)
2017 թ.-ի մայիսի 14-ին լրացավ պաղեստինցիների օկուպացված տարածքներում Իսրայելի կեղծ ռեժիմի հիմնադրման 69 ամյակը: Առաջին հաղորդման ընթացքում խոսեցինք Արևմուտքի դերակատարության մասին այդ ռեժիմի ստեղծման գործում, իսկ այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Իսրայելի կողմից պաղեստինցիների դեմ կիրառվող էթնիկ զտման քաղաքականությանը:
1948 թ.-ի մայիսի 14-ին Իսրայելի ռեժիմը սկսեց Էթնիկ զտումներ իրականացնել պաղեստինցիների դեմ: Այդ ոճրագործությունը իրականացվեց կոտորածի, տեղահանման, աքսորման և ահաբեկչության շրջանակներում:
Միջազգային բկզամաթիվ արձանագրությունների համաձայն այդ թվում միջազգային քրեական դատարանի սահմանումով ցեղասպանությունը համարվում է մարդկության դեմ իրականացվող ոճրագործություն:
Միջազգային քրեական դատարանի կանոնադրության 6-րդ հոդվածի համաձայն կոտորածը համարվում է ցեղասպանություն, սակայն նույն կանոնադրության 77-րդ հոդվածի համաձայն կանխամտածված ոճրագործությունը կամ բնաջնջումը ևս համարվում է մարդկության դեմ ոճրագործություն:
Այն ինչ որ Իսրայելն է անում պաղեստինցիների դեմ վկայում է կանխամտածված ոճրագործության մասին, քանի որ Իսրայելը փորձում է օկուպացված տարածքների բնակչության հավասարակշռությունը փոխել սիոնիստների օգտին:
Չնայած հստակ տվյալներ չկան 1948 թվականից ի վեր Սիոնիստների կողմից սպանված կամ վիրավորված պաղեստինցիների թվի մասին, սակայն այդ ոճրագործություններն սկսվել են նույնիսկ նախքան Նաքբայի օրը: 1948 թվականին մեկ ամիս նախքան Նաքբայի օրը Իսրայելի կողմից ոճրագործություն իրականացվեց Երուսաղեմի մոտ գտնվող Դեյր Յասին գյուղում: 1948 թ.-ին Դեյր Յասին գյուղի բնակչությունը կազմում էր 700 մարդ, սակայն իսրայելական «Արգոն»,«Հագանա» և «Շտերն» զինված խմբերը 1948 թ.-ի ապրիլի 9-ին հարձակվելով այդ գյուղի վրա սպանեցին 250-360 մարդ այդ թվում կանանց ու երեխաների:
Նաքբայի օրվանից մեկ ամիս անց 1948 թ.-ի հունիսին Իսրայելի զորայինները հարձակվելով Ալ-Լադ և Ալ-Քարամա գյուղերի վրա սպանեցին 176 մարդ:
Իսրայելի ոճրագործությունները պաղեստինցիների դեմ երբեք չեն ընդհատվել և նույնիսկ ավելի են սաստկացել: 1956 թ.-ի նոյեմբերի 3-ին և 12-ին սիոնիստական ուժերը հարձակվելով Խան Յունես քաղաքի վրա հերթաբար սպանեցին 500 և 300 պաղեստինցիների:
Պաղեստինում տեղի ունեցած երեք Ինթիֆադայի շարժման ժամանակաընթացքում Իսրայելի կողմից շարունակվել են ոճրագործությունները պաղեստինցիների դեմ: Այնպես որ «Քարի», «Ալ-Աղսա»-ի և «Ղոդս»-ի անվան ինթիֆադայի շրջանակում նահատակվել են 6300 պաղեստինցիներ: Պաղեստինցիների և Իսրայելի միջև տեղի ունեցած պատերազմների ընթացքում ևս սպանվել են մեծ թվով պաղեստինցիներ: 2014 թ.-ին Գազայի հատվածի դեմ հրահրված պատերազմի ընթացքում նահատակվեցին ավելի քան 2200 պաղեստինցիներ:
Այս ոճրագործությունները վկայում են Իսրայելի կողմից պաղեստինցիների դեմ իրագործված ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված հանցագործության և պատերազմական ոճրագործությունների մասին:
Իսրայելի ռեժիմը փորձում է պաղեստինցիներին տեղահանել իրենց տարածքներից և այդպիսով շարունակել նրանց բնաջնջման գործընթացը: Իսրայելի ռազմական հարձակման և հրահրած պատերազմների հետևանքով պաղեստինցիները հայտնվել են փախստականի կարգավիճակում: Միջազգային քրեական դատարանի կանոնադրության 7-րդ հոդվածի համաձայն ժողովրդի բռնի տեղահանումը կամ զանգվածային աքսորը մարդկության դեմ ոճրագործություն է համարվում: Միջազգային քրեական դատարանի կանոնադրության 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածների ցեղասպանության մասին նշված դրույթների համաձայն Իսրայելը պատերազմական ոճրագործություն է իրականացնում պաղեստինցիների դեմ:
Վերջին 10 տարիների ընթացքում Իսրայելը շրջապատելով Գազայի հատվածը ենթահող է պատրաստել պաղեստինցիների բռնի տեղահանման համար:
Կանոնադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ ժողովրդին սնունդից և դեղորայքից զրկելը համարվում է բնաջնջման ուղղությամբ կատարված քայլ: Սիոնիստական ռեժիմը շրջապատելով Գազայի հատվածը փորձում է բնաջնջել պաղեստինցիներին: Գազայի հատվածի ավելի քան 1/5 միլիոն բնակիչներ զրկված են սննդի, խմելու ջրի և դեղորայքի հասանելիությունից և սա վկայում է այն մասին որ Սիոնիստական ռեժիմը Գազայի հատվածում մարդկության դեմ ոճրագործություն է իրականացնում:
Իսրայելի կողմից պաղեստինցիներին պատկանող տարածքներում քաղաքավաններ կառուցելը և պաղեստինցիների բնակարանների ավերումը կամ պաղեստինցիներին իրենց տարածքներից արտաքսելը Միջազգային քրեական դատարանի կանոնադրության 7-րդ և 8-րդ հոդվածների համաձայն մարդկության դեմ ուղղված հանցագործություն և պատերազմական ոճրագործություն է համարվում:
Կանոնադրության 8-րդ հողվածի համաձայն նույնպես պատերազմական ոճրագործություն է համարվում, անզեն բնակչության դեմ իրականացված ռազմական հարձակումը, բնակավայրերի, քաղաքների, գյուղերի ռմբակոծումը, օգուպանտ կողմի բնակչության տեղափոխումը գրաված տարածքներ, օկուպացված տարածքի բնակչության տեղահանումը, պատմական կոթողների հիվանդանոցների և ոչ ռազմական թիրախների դեմ իրականացված ռազմական հարձակումները, քիմիական զենքերի օգտագործումը : Իսրայելի ռեժիմը նշված բոլոր դեպքերում պատերազմական ոճրագործություն է իրականացրել պաղեստինցիների դեմ:
Իսրայելի կողմից պաղեստինցիների դեմ իրականացրած բռնությունների հետևանքով մինչ այժմ նահատակվել են տասնյակ հազարավոր մարդիկ և վիրավորվել են ավելի քան 5 միլիոն պաղեստինցիներ:
Պաղեստինցիների էթնիկական բնաջնջման մեթոդներից մեկը ահաբեկչությունն է որը կիրառվում է Իսրայելի կողմից:
Այն պայմաններում երբ ահաբեկչությունը կիրառվում է ոչ կառավարական կազմակերպությունների ու խմբերի կողմից, Իսրայելի կողմից կիրառված ահաբեկչական մեթոդները վկայում են պետական ահաբեկչության մասին: Իսրայելի հետախուզական կազմակերպություն Մոսադը ուղղակի դիմում է ահաբեկչական մեթոդների: Մոսադի կողմից սպամվել են պաղեստինցի քաղաքական գործիչներ՝ Խալիլ Ալ-Վազիրը, Ֆաթհի Ալ-Շաղաղին. Մահմուդ Ալ-Մաբհուհը, Ահմեդ Յասինը, Աբդոլազիզ Ալ-Ջաաբարին, Սաիդ Սիյամը, Սալահ Շահադան, Յահյա Այաշը և Մոհամեդ Բարհումը:
Իրականում ահաբեկչությունը և գրոհը համարվում են Իսրայելի ավանդական մեթոդներից՝ էթնիկական զտումների իրականացման համար: