Թրամփի իսլամաֆոբիան` մուսուլմանների երկու Ղեբլայի վայրում
Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք Թրամփի Սաուդյան Արաբիա և բռնագրավված Պաղեստին կատարած այցերը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Միջին Արևելք կատարած իր առաջին այցի շրջանակներում այցելեց նախ` Սաուդյան Արաբիա, այնուհետև ` Պաղեստին: Այնտեղից նա մեկնեց Հռոմ և ապա Բրյուսել: Այնտեղ Թրամփը մասնակցեց Մեծ յոթնյակի ղեկավարների և ՆԱՏՕ-ի նիստերին: Թրամփի այցը Սաուդյան Արաբիա և Երուսաղեմ, տեղի ունեցավ հատուկ պայմաններում: Սաուդյան Արաբիայի իշխանությունները յուրահատուկ կերպով դիմավորեցին Թրամփին: Սալման Բեն Աբդոլազիզը տասնյակ իսլամական երկրների ղեկավարներին հրավիրել էր Ռիադ, որպեսզի հակաահաբեկչական կոալիցիայում ստանձնի ղեկավարի պաշտոնը: Իհարկե, Սաուդյան Արաբիայի ղեկավարությամբ հակաահաբեկչական կոալիցիան կարելի է ընդունել միայն որպես կատակ: Թերևս բոլորին է հայտնի, որ այս երկիրը աշխարհում ծայրահեղականության ու ահաբեկչության տարածման աղբյուրն է: Նախընտրական քարոզարշավի ժամանակ Սաուդյան Արաբիայի մասին խոսելիս, Թրամփը հայտարարել էր, որ Ռիադը հովանավորում է ահաբեկչությունը: Սակայն նախագահ ընտրվելուց հետո, Սաուդյան Արաբիայի թագավորի հետ հեռախոսազրույցում նա քննարկեց երկու երկրների ռազմավարական համագործակցությունը: ԱՄՆ նախագահը Սաուդյան Արաբիայում ստորագրեց զենքի վաճառքի խոշոր պայմանագիր և Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ Իրանին մեղադրեց ահաբեկչությունը հովանավորելու մեջ: Սաուդյան Արաբիան իր նպատակներին հասնելու և Սիրիայում, Իրաքում, Եմենում ու Բահրեյնում ճգնաժամեր ստեղծելու համար պետք է ունենա ենթադրյալ թշնամիներ: Հենց այդ պատճառով էլ Իրանը, լինելով անցած 40 տարիների ընթացքում ահաբեկչության ամենամեծ զոհը և տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարողը, մեղադրվեց ահաբեկչությունը հովանավորելու մեջ: Այդ պատրվակով, Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ն ստորագրեցին մի քանի հարյուր միլիարդ դոլարի զենքի վաճառքի պայմանագիր: Միացյալ Նահանգների նախագահը նույնպես փորձեց արդարացնել իր միջամտությունները միջին Արևելքում և սպառազինության վաճառքը Սաուդյան Արաբիային: ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի հետ միասին որոշեց Իրանին մեղադրել ահաբեկչությունը հովանավորելու մեջ, որպեսզի այդ պատրվակով կարողանա շարունակել իր միջամտությունները Միջին Արևելքում և զենք վաճառել Սաուդյան Արաբիայի նման երկրներին:
Հատկանշական է, որ այս քայլը կատարվում է այն ժամանակ, երբ Իրանում վերջերս տեղի ունեցան ամենամեծ մասնակցությունն արձանագրած ընտրությունները ողջ Միջին Արևելքում: Վերլուծաբանները այս երկու հարցերի կապակցությամբ երկու տարբեր մեկնաբանություններ են արել: "Indipendent" օրաթերթի վերլուծաբան Ռոբերթ Ֆիսկը բարձր է գնահատել Իրանի նախագահական ընտրությունների անցկացումն Իրանում: Նա գրել է. "50 բռնատիրական պետությունների ղեկավարներ, ովքեր Ռիադում հանդիպեցին ԱՄՆ նախագահի հետ, երբեք չեն համարձակվի անցկացնել այնպիսի ընտրություններ, ինչպիսիք անցկացվեցին Իրանում": Նա հավելում է. "Լիբանանից, Թունիսից և Պակիստանից բացի, Ռիադի նիստին ներկա բոլոր երկրները ժողովրդավարությունն ընդունում են որպես կատակ, ծաղր և անիմաստ երևույթ":
ԱՄՆ-ում նույնպես Թրամփի այցը լայն արձագանք է գտել: Լրագրող Ֆարիդ Զաքարիան, "Washingtwn Post"-ում գրում է. "Ճշմարտությունը պարզ է: Մոտ 50 տարի է, ինչ Սաուդյան Արաբիան տարածում է իր սահմանափակ և կարծրացած մեկնաբանությունն իսլամի վերաբերյալ: Մեկնաբանություն, որն աշխարհի որևէ երկրում այլևս չի իրականացվում: Օսամա Բեն Լադենը սաուդցի էր, ինչպես նաև սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 19 հեղինակներից 15-ը":
Հոդվածագիրը գրում է. "ԻԼԻՊ-ին ամենաշատը միացել են Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ: Դա այն դեպքում, երբ որոշ տվյալների համաձայն, Իրաքում այդ խմբավորման անդամների մեծ մասը նույնպես այս երկրի քաղաքացիներ են: Եվ այս ամենով հանդերձ, հնարավոր չէ անտեսել այն փաստը, որ Ռիադը Եմենում սերտ և գաղտնի կապեր ունի Ալ Ղաիդայի հետ": Զաքարիան գրում է, որ ԻԼԻՊ-ի գաղափարախոսությունը հիմնված է Սաուդյան Արաբիայի վահաբիականության վրա: Ինչպես անցած տարի խոստովանեց այս երկրի մուֆթիներից մեկը. "ԻԼԻՊ-ի գաղափարախոսությունը բխում է մեր գաղափարախոսությունից": Հատկանշական է, որ ԻԼԻՊ-ը նաև նախընտրել է օգտվել Սաուդյան Արաբիայի կրթական ծրագրից: Ֆարիդ Զաքարիան հավելում է, որ սաուդցիները նույնիսկ փորձում են փողով փոփոխություններ մտցնել Եվրոպայի իսլամում: Որոշ հաղորդումների համաձայն, Գերմանիայում գործող մի շարք բարեգործական կազմակերպություններ, որոնք կապեր ունեն Սաուդյան Արաբիայի, Կատարի և Քուվեյթի հետ, օգնում են մզկիթներին, դպրոցներին և մզկիթների իմամներին: Իսկ նպատակը այդ երկրում ծայրահեղական իսլամ տարածելն է:
Խոսելով այն մասին, որ հենց եվրոպական ու ամերիկյան պետություններն են թույլ տալիս, որ Արևմուտքում նման իրավիճակ ստեղծվի, Զաքարիան գրում է, որ ԱՄՆ-ի ու եվրոպական մի շարք պետությունների սերտ կապերը Ռիադի հետ վկայում են, որ նրանց մարդասիրական ու հակաահաբեկչական լոզունգներն ու խոստումները որևէ հիմք չունեն:
Վերջին զեկույցների համաձայն` Սաուդյան Արաբիան մեծ ներդրումներ է արել, որպեսզի Բալկաններում, հատկապես` Կոսովոյում, տարածի վահաբիականությունը: Այս երկրներում բնակվող մուսուլմանները գտնվում են ծայրահեղ աղքատության մեջ: Ֆարիդ Զաքարիան այս կապակցությամբ գրում է. "Զեկույցների համաձայն` Կոսովոյում ոչնչանում է չափավոր իսլամի 500-ամյա պատմությունը: Այն իմամները, ովքեր կրթվել են Սաուդյան Արաբիայում, վահաբիականություն և բռնության հոգեբանություն են տարածում մուսուլմանների մեջ: Իսկ այն ընտանիքներն ու խմբերը, որոնք օգտվում են բարեգործությունից, պարտավոր են մասնակցել մզկիթների բոլոր միջոցառումներին և իրենց կանանց ու աղջիկներին ստիպել ծածկել իրենց դեմքը ":
Թրամփի այցը Սաուդյան Արաբիա և բռնագրավված Պաղեստին և սպառազինության վաճառքի պայմանագիրը վկայում են, որ ԱՄՆ նախագահը շարունակում է մնալ բիզնեսմեն և նրան ավելի շատ հետաքրքրում են նավթային դոլարները: Իսկ այդ նպատակին հասնելու համար, նա պատրաստ է դաշինքներ կնքել ամենաբռնատեր երկրների հետ: Սակայն Թրամփի և նրա եվրոպացի դաշնակիցների այս երկակի խաղը, այն էլ ահաբեկչության դեմ պայքարի անունով, չի կարող մնալ առանց հետևանքների: Ոչ Սաուդյան Արաբիան և ոչ էլ որևէ այլ երկիր, չեն կարող ապահովել իրենց երկրի անվտանգությունը, այդ երկրները դարձնելով արևմտյան երկրների սպառազինության պահեստ: Սաուդյան Արաբիան Սիրիայում, Իրաքում և Եմենում փորձել է նավթային դոլարներ ծախսելով միավորել որոշ արաբական ու ոչ արաբական երկրների: Սակայն այդ կոալիցիաներից ոչ մեկը չարդարացրեց Սաուդյան Արաբիայի սպասելիքները: Այդ երկրներն այնքան էլ չպաշտպանեցին Սաուդյան Արաբիայի անմարդկային քաղաքականությունը: Իսկ արևմտյան երկրներն էլ դժվար թե շատ հեռու գնան և Ռիադի նավթային դոլարները ձեռք բերելու համար, փակեն իրենց աչքերն այդ երկրի քաղաքականության վրա ու նրա հետ միասին տարածաշրջանում տարածեն ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը:
Ֆարիդ Զաքարիան, Վաշինգտոնում խոսելով այս մասին, ասում է. "Անցած շաբաթ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքում տեղի ունեցած պայթյունը մեկ անգամ ևս զգուշացրեց, որ ծայրահեղականությունը սարսափելիորեն շարունակում է տարածվել աշխարհում":