Հուլիս 03, 2017 16:28 Asia/Tehran

«Իսլամաֆոբիան Արևմուտքում» հաղորդաշարի ընթացքում քննարկելու ենք աշխարհում մասնավորապես Արևմուտքում, իսլամաֆոբիայի հետ կապված դեպքերը: Այս հաղորդաշարի առաջին համարում անդրադարձել ենք Բրիտանիայի մուսուլմանների դեմ իրականացված ահաբեկչական հարձակումներին և դրանց տարբեր արձագանքներին:

Անցնող շուրջ երեք ամիսների ընթացքում Բրիտանիայում տեղի ունեցած ահաբեկչական 4 հարձակումների զոհերը մուսուլմաններն են եղել: Երկուշաբթի հունիսի 19-ի վաղ առավոտյան Լոնդոնում մի խումբ մուսուլմաններ, ովքեր առավոտյան նամազից հետո դուրս էին լկել մզկիթից վրաերթի ենթարկվեցին: Այդ դեպքի հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել 8 մարդ: Բրիտանիայի մուսուլմաների խորհրդի գլխավոր քարտուղար Հարուն Խանը թուիթերում տարածած ուղերձում գրել է.«Մի բեռնատար մեքենա վրաերթի է ենթարկել մզկիթից նոր դուրս եկած մուսուլմաններին և այս քայլը միտումնավոր է եղել»:

Լոնդոնում, հունիսի 19-ի հարձակման հետևանքով զոհվել է մեկ և  վիրավորվել 8 մարդ

Բրիտանիայի մուսուլմանների խորհուրդը այս հարձակումը համարել է կանխամտածված ահաբեկչական հարձակում և կոչ է արել՝ մզկիթների շրջակայքում ավելացնել անվտանգության միջոցառումները: Մի հաղորդագրությամբ Լոնդոնի քաղաքապետ Սադեղ Խանը հայտարարել է.«Այն ինչ պարզ է սա կանխամտածված հարձակում էր աղոթքից վերադարձող մուսուլմանների վրա»: Իրականացված այս հարձակումը երեք հիմնական կետերով տարբերվում է այդ երկրում նախապես տեղի ունեցած հարձակումներից:

Առաջին տարբերությունն այն է, որ հակառակ մյուս ահաբեկչական հարձակումներին ահաբեկչի կրոնական պատկանելիության մասին ոչ ոք ոչինչ չասաց: Երկրորդն այն է, որ առայժմ ԻԼԻՊ-ը և ահաբեկչական հոսանքներից ոչ մեկը մուսուլմանների վրա հարձակման պատասխանատվությունը իրենց վրա չեն վերցրել: Նախորդ ահաբեկչական հարձակումների ընթացքում որպես հանցավորի բոլորի հայացքները ուղղվում էր մուսուլմանների կողմը: Որոշ  ժամանակ  անց էլ ԻԼԻՊ-ը կամ Ալ-Ղաիդան ընդունում էին ահաբեկչական հարձակման ողջ պատասխանատվությունը: Իսկ այդ կարգի մեղադրանքների ներկայացման և ԻԼԻՊ-ի ու Ալ-Ղաիդայի կողմից դրանց ըդունման հետևանքը եղավ այն, որ իսլամաֆոբիան ու իսլմատյացությունը տարածվեց Արևմուտքում: Երրորդ տարբերությունը՝ նախորդ հարձակումների համեմատությամբ կատարվածը ԶԼՄ-ներում արտացոլվելու չափն է: Բրիտանիայի լրատվական ու քաղաքական շրջանակները սահմանափակ անդրադարձ են կատարել այդ դեպքին:

Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում մուսուլման աղոթարարների վրա կատարված հարձակումը ակունք է առնում եվրոպական երկրներում առկա ռասիզմից, խտրականությունից, իսլամաֆոբիայից և իսլամատյացությունից: Եվրոպայի տեղեկատվական ու անվտանգության կառույցները Եվրոպայում ահաբեկչական հարձակումների հիմք են համարում իսլամ կրոնում առկա ծայրահեղականությունը: Այդ պատճառով էլ Եվրոպայում տեղի ունեցած յուրաքանչյուր ահաբեկչական հարձակումից հետո նախ քննում են ահաբեկչի կրոնին և ապա նրա ծագմանը: Լրատվական այս քաղաքականությունը նպաստում է իսլամաֆոբիայի ու իսլամատյացության տարածմանը: Այդ պատճառով էլ Երկուշաբթի օրը Լոնդոնում մուսուլմանների դեմ իրականացված ահաբեկչական հարձակման հարցում չխոսվեց ահաբեկիչների կրոնական ու ազգային պատկանելիության մասին, քանի որ այն տարբերվում էր նախորդ հարձակումներից:

Լոնդոնում մուսուլման աղոթողների վրա կատարված հարձակումը

Հարձակումն իրականացնողը 48-ամյա քրիստոնյա բրիտանացի էր և հարձակման ժամանակ աղաղակում էր.«Ուզում եմ սպանել բոլոր մուսուլմաններին»: Արդյոք կարող ենք ասել, քանի որ այդ հարձակման հեղինակը քրիստոնյա է, հետևաբար քրիստոնեությունը ահաբեկչության ջատագովն է: Աշխարհում որևէ վերլուծաբան չի անդրադարձել Լոնդոնում մուսուլմանների վրա կատարված հարձակմանը: Սակայն ինչն է պատճառը, որ եվրոպական կառավարությունները ահաբեկչությունը վերագրում են իսլամական ուսուցումների բնույթին: Պատճառն այն է, որ նրանք իրենց որդեգրած քարոզչական քաղաքականությամբ մուսուլմաններին ահաբեկիչ և քայլող ռումբ են համարում: Եվրոպայի իրավապահ և անվտանգության կառույցներ ահաբեկչության մեջ մեղադրվող ոչ մուսուլմանների համեմատությամբ՝ նույն հանցանքի մեջ մեղադրվող մուսուլմանների նկատմամբ շատ խիստ են վարվում: Հատկանշական կետն այն է, որ նրանք ոչ մուսուլմանների կատարած հանցագործությունները ահաբեկչական քայլ չեն համարում: Անմիջապես հանցանքի պատճառները քննարկելու համար կյանքի է կոչվում հոգեբաններից և քրեական փորձագետներից կազմված մի թիմ: Սակայն եթե հանցագործության հեղինակը մուսուլման լինի կամ իսլամական երկրի քաղաքացի խնդիրը փոխվում է: Հանցանքի պատճառը պարզ է և քննարկման չի ենթարկվում: Քաղաքական շրջանակներն ու լրատվամիջոցները շատ արագ սկսում են քննարկել իրականացված ահաբեկչական քայլը: Արևմտյան քաղաքական ու լրատվական գրականության մեջ ահաբեկիչ և ահաբեկչություն բառերը սերտորեն առնչվում են մուսուլման և իսլամ բառերի հետ:

Արևմտյան կառավարությունների, պաշտոնյաների և լրատվամիջոցների կողմից որդեգրված այս քաղաքականությունները հատուկ նպատակի են ծառայում: Աշխարհի մշակութային, քաղաքական, տնտեսական ու բնական աշխարհագրության առումով Իսլամական երկրները ռազմավարական նշանակության դիրք են զբաղեցնում: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այս տարածաշրջանի բազմակողմանի ռազմավարական նշանակության դիրքին տիրանալու, պահպանելու և տարածաշրջանում իրենց ազդեցությունը ընդլայնելու համար արևմտյան երկրները սկսեցին իրար դեմ լարել մուսուլմաններին և թշնամություն սերմանել իսլամական երկրների մեջ: Այնպես որ Միջին Արևելքի և Հարավային Ասիայի տարածաշրջաններում արդարատենչ, խաղաղատենչ և հակաիմպերիալիզմ իսլամի դեմ ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմտյան երկրները սկսեցին աջակցություն ցուցաբերել իսլամական երկրներում առաջացած ծայրահեղական ու թաքֆիրական հոսանքներին: Այս քաղաքականության կիրառմամբ նրանք և՛ խափանեցին իսլամի դիմագիծը և՛ ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով փորձեցին արդարացնել իրենց միջամտողական ու զավթողական քաղաքականությունները  տարածաշրջանի երկրներում:

Իսլամաֆոբիայի տարածման հարցով Արևմուտքը աջակցում է թաքֆիրականներին

Անդրադարձ կատարելով սրանից 3 տարի առաջ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի կողմից ասված խոսքերին ավելի է պարզվում Բրիտանիայի ու արևմտյան այլ երկրների իսլամատյացության քաղաքականության նպատակաուղղվածությունը: Թերեզա Մեյի հնչեցրած այդ խոսքերը ցույց են տալիս, որ արևմտյան պետայրերը շատ լավ տեղեկություններ ունեն իսլամ կրոնի արդարատենչական ու խաղաղատենչական ուսուցումների մասին և այդ գիտակցությամբ հանդերձ շարունակում են աջակցել ատելություն ու ահաբեկչություն տարածող երկրներում ծայր առած թաքֆիրական հոսանքներին: Երեք տարի առաջ, Սիրիայում ԻԼԻՊ-ի ձեռքով մարդու իրավունքների ակտիվիստ Դեյվիդ Հինզի ցավալի ու կեղեքիչ սպանությունից հետո, ահաբեկչության առիթով ունեցած ելույթում Բրիտանիայի պահպանողական վարչապետն ասել էր.«Նրանք իրենց իսլամական պետություն են համարում, սակայն թույլ տվեք իրականությունն ասել, նրանք ո՛չ պետություն են ո՛չ էլ մուսուլման և այս նողկալի գաղափարախոսությունը ոչ մի կերպ չի առնչվում իրական իսլամի հետ»: Այն ժամանակ Թերեզա Մեյը ներքին գործերի նախարար էր: Սակայն այդ ժամանակ նրա խոսքերի չարտացոլվեցին ԶԼՄ-ներում: Գուցե պատճառն այն էր, որ դրանք չէին համընկնում Բրիտանիայի ու մի շարք եվրոպական երկրների կողմից Իրաքում ու Սիրիայում գործադրվող քաղաքականություններին: Իհարկե դրանից հետո չնայած որ ԻԼԻՊ-ը իր վրա էր վերցրել անցնող երեք ամիսների ընթացքում Բրիտանիայում իրականացված երեք հարձակումների պատասխանատվությունը, սակայն Թերեզա Մեյն էլ երբեք չկրկնեց այդ արտահայտությունները: Գուցե Թերեզա Մեյը Դեյվիդ Հինզի ցավալի մահից ազդված էր արտասանել  այդ խոսքերը և այնուհետև զղջացել: Դրանից հետո Մեյը երբեք չի արտահայտվել ԻԼԻՊ-ի բնույթի մասին:

Իր այդ ելույթի մեջ Թերեզա Մեյը այլ նշումներ էլ է կատարել, որոնք պարզում են թե նա տեղեկություններ ունի Ղուրանի մասին: Իսկ եթե հաշվի չառնվի թե ով է այդ խոսքերի արտասանողը անշուշտ կմտածենք որ դրանք մուսուլման կրոնագետի արտասանած խսքեր են: Թերեզա Մեյն ասել է.«Ղուրանն ասում է կրոնը պարտադրական երևույթ չէ, ուրեմն թույլ տվեք այս դահլիճում ասել, որ ծայրահեղականները երբեք չեն կարող մեր մեջ պառակտում առաջացնել: Թողեք բոլորը լսեն այս խոսքերը, որ մենք գիտենք իսլամը խաղաղության կրոն է և ոչ մի կապ չունի մեր թշնամիների գաղափարախոսություններին: Թույլ տվեք Բրիտանիայի մուսուլմանների հետ ուս-ուսի տված կանգնենք, որպեսզի պարտության մատնենք այս գաղափարախոսությունը և կանխենք բրիտանացի երիտասարդ  մուսուլմանների ծայրահեղական դառնալու ընթացքը»:

Հատկանշական է, որ իսլամ կրոնի մասին լիովին տեղյակ լինելով հանդերձ Բրիտանիայի պահպանողական վարչապետը միլիարդավոր դոլարներ արժողությամբ զենքի վաճառքի պայմանագրեր կնքելու համար այցելում է՝ ԻԼԻՊ-ին ու ծայրահեղականներին աջակցող Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրություններ: Փաստորեն պետք է ասել, որ Բրիտանիայի կառավարությունը Սիրիայում, Իրաքում և մինչև Եվրոպա թաքֆիրական ահաբեկիչների կողմից իրականացվող հարձակումների մեջ նրանց մեղսակիցն է:

Պիտակ