Իսլամաֆոբիան Արևմուտքում (3)
Այս հաղորդման ընթացքում կքննարկենք Բրիտանիայում մուսուլմանների դեմ ահաբեկչական ու ռասիստական հարձակումների և իսլամաֆոբիայի տարածման խնդիրը:
Իսլամաֆոբիան ու իսալամատյացությունը արմատվորվել են Արևմտյան երկրներում: Չնայած որ Արևմտյան երկրների մի խումբ պաշտոնատարներ խոստովանում են, որ իսլամը խաղաղության կրոն է և թաքֆիրական գաղափարներն ու թաքֆիրական խմբերի ահաբեկչական քայլերը ոչ մի առնչություն չունեն իսլամի ու Մուհամմեդ Մարգարեի ուսուցումների հետ, բայց իրականում Արևմտյան երկրների որդեգրած քաղաքականությունները նպաստում են թաքֆիրականների հզորացմանը: Թաքֆիրական հոսանքների ու իսլամ կրոնի մասին արված հայտարարություններով նրանք ձգտում են ցույց տալ որ իրենք դերակատար չեն ծայրահեղական հոսանքների ու ահաբեկչական խմբերի հզորացման հարցում: Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և՛ որպես ներքին գործերի նախարար և՛ որպես այդ երկրի վարչապետ բազմիցս անդրադարձել է ԻԼԻՊ թաքֆիրական ու ահաբեկչական խմբի էությանը: Երեք տարի առաջ, Սիրիայում ԻԼԻՊ-ի ձեռքով մարդու իրավունքների ակտիվիստ Դեյվիդ Հինզի ցավալի ու դաժան սպանությունից հետո, ահաբեկչության առիթով ունեցած ելույթում Բրիտանիայի պահպանողական վարչապետն ասել էր.«Նրանք իրենց իսլամական պետություն են համարում, սակայն թույլ տվեք իրականությունն ասել, նրանք ո՛չ պետություն են ո՛չ էլ մուսուլման և այս նողկալի գաղափարախոսությունը ոչ մի կերպ չի առնչվում իրական իսլամի հետ»:
Իր այդ ելույթի մեջ Թերեզա Մեյը այլ նշումներ էլ է կատարել, որոնք պարզում են թե նա տեղեկություններ ունի Ղուրանի մասին: Իսկ եթե հաշվի չառնվի թե ով է այդ խոսքերի արտասանողը անշուշտ կմտածենք որ դրանք մուսուլման կրոնագետի արտասանած խոսքեր են: Թերեզա Մեյն ասել է.«Ղուրանն ասում է կրոնը պարտադրական երևույթ չէ, ուրեմն թույլ տվեք այս դահլիճում ասել, որ ծայրահեղականները երբեք չեն կարող մեր մեջ պառակտում առաջացնել: Թողեք բոլորը լսեն այս խոսքերը, որ մենք գիտենք իսլամը խաղաղության կրոն է և ոչ մի կապ չունի մեր թշնամիների գաղափարախոսությունների հետ: Թույլ տվեք Բրիտանիայի մուսուլմանների հետ ուս-ուսի տված կանգնենք, որպեսզի պարտության մատնենք այս գաղափարախոսությունը և կանխենք բրիտանացի երիտասարդ մուսուլմանների ծայրահեղական դառնալու ընթացքը»:
Չնայած որ Արևմտյան երկրների պետայրերը լավ են ճանաչում իսլամ կրոնը, սակայն նրանք ու արևմտյան ԶԼՄ-ները ոչ մի քայլ չեն ձեռնարկել իսլամատյացության ու իսլամաֆոբիայի ոչնչացման նպատակով: Ընդհակառակը յուրաքանչյուր ահաբեկչական հարձակումից հետո իսլամաֆոբիայի ու իսլամատյացության հզոր ալիք է բարձրացել կրոնական վայրերում, մզկիթներում ու մուսուլմանների հավաքատեղիներում: Անցնող ամիսների ընթացքում Բրիտանիան այդ երկրի Լոնդոն ու Մանչեստեր քաղաքներում մի քանի ահաբեկչական հարձակումների ականատեսն է եղել, ինչի հետևանքով զոհվել է 35 մարդ: 4-րդ և 5-րդ հարձակումների զոհերը մզկիթներից դուրս եկող մուսուլմաններ են եղել: Այդ ոլորտում Ինդիփենդենթ օրաթերթն իր վերջին հոդվածներում գրել է.«Brexit-ից հետո Բրիտանիայում աննախադեպ կերպով ավելացել են իսլամատյացության, կրոնական ու ցեղային խտրականության հետ առնչվող հանցագործությունները: Բրիտանիայի ոստիկանության տվյալների համաձայն Brexit-ից 11 ամիս անց ատելության հողի վրա կատարված հանցանքները 23 տոկոս և Բրիտանիայի ու Ուելսի տարածաշրջանում ավելի քան 50 տոկոս աճել է»:
Ինդիփենդենթ օրաթերթի հաղորդմամբ, իսլամական մի շարք կազմակերպություններ հայտնել են մուսուլմանների դեմ կատարվող հանցանքների ավելացման մասին: Ապրիլ ամսի սկզբից առայսօր այդ կազմակերպությունները մուսուլմանների դեմ կատարված 23 հանցագործություններ են գրանցել, որոնց թվում են հանրային տրանսպորտում մուսուլմանների վրա հարձակումները, առևտրական մեծ ընկերությունների կողմից աշխատանքից ազատվելը, աշակերտության կողմից նամազի անցկացման արգելումը և այլն: Արևմտյան այդ երկրներում նույնպես ավելացել են ռասիստական հողի վրա հակաիսլամական քայլերը: Այդ կարգի հարձակումների ավելացման ցուցիչներից մեկը աջ ծայրահեղական, ռասիստական եւ իսլամատյացության հակումների աճն է: Սակայն արևմտյան կառավարությունները ոչ մի ջանք չեն գործադրում իսլամաֆոբիայի ու իսլամատյացության նվազեցման համար: Չնայած որ ահաբեկչությունը անվտանգությանն ուղղված ամենամեծ սպառնալիքն են համարում, բայց իրականում իրենց որդեգրած քաղաքականությունները նպաստում են ահաբեկչության ու ծայրահեղականության տարածմանը:
Բրիտանիան և ԱՄՆ-ն թաքֆիրական ու ահաբեկչական հոսանքների հզորացման ոլորտի առաջատար կառավարություններն են: Անցնող քանի ամիսների ընթացքում Իրաքի ու Սիրիայի բանակներն ու ժողովրդական ուժերը ԻԼԻՊ-ի դեմ պատերազմում մեծ հաջողություններ են արձանագրել: Սակայն բոլոր մասնագետները համոզված են, որ ԻԼԻՊ-ը ամբողջապես չի ոչնչացել, որովհետև քանի դեռ ԻԼԻՊ-ին ֆինանսական ու մտային աջակցություն է ցուցաբերվում ահաբեկչության սպառնալիքները դեռ շարունակվելու են: Արևմուտքում թաքֆիրական ու ահաբեկչական սպառնալիքների շարունակումը հավասար է իսլամաֆոբիայի ու իսլամատյացության շարունակվելուն: Քանի որ թաքֆիրական ու ահաբեկչական հոսանքներն են, որ աղավաղում են արդարատենչական ու խաղաղասիրական ուսուցումներ տրածող իսլամ կրոնի դիմագիծը: Այժմ հարց է առաջանում, որ Արևմտյան երկները ինչպե՞ս են աջակցում թաքֆիրական, ահաբեկչական ու իսլամատյացության հոսանքների հզորացմանը: Մեծ քսանյակի Համբուրգում անցկացված նիստի խնդիրներից մեկը ահաբեկչական խմբերի ֆինանսական աղբյուրների արգելափակումն էր: Համարյա բոլոր մասնակիցները այդ թվում նաև Սաուդյան Արաբիան հայտարարեցին որ կհովանավորեն այդ նախագիծը: Զավեշտալի խնդիրն էլ հենց դա է, քանի որ արևմտյան երկրները բոլորն էլ գիտեն, թե ո՞ր երկիրն է ԻԼԻՊ-ին ֆինանսական ու մտային աջակցություն ցուցաբերում: Բրիտանիայում ԻԼԻՊ-ի ֆինանսական աղբյուրների մասին երկու հետազոտություն է կատարվել: Առաջինը տպագրվել է հուլիս ամսի սկզբին, իսկ երկրորդի հրապարակումը արգելվել է այդ երկրի վարչապետ Թերեզա Մեյի կողմից:
Բրիտանիայում թաքֆիրական ու ահաբեկչական հոսանքների ֆինանսական աղբյուրների մասին տպագրված հետազոտությունը արվել է «Հենրի Ջեքսոն» վերլուծական կենտրոնի կողմից: Կենտրոնի տվյալներով իսլամի անունից Բրիտանիայում գործող ծայրահեղական խմբերի կարևորագույն աջակիցը Սաուդյան Արաբիան է:
Այդ զեկուցի մեջ ասված է, որ անցնող 50 տարիների ընթացքում Սաուդյան Արաբիան նվազագույնը 76 մլրդ. եվրո ծախսել է աշխարհում վահաբական ուսուցումների տարածման համար: Անդրադառնալով Հենրի Ջեքսոն կենտրոնի կողմից հրապարակված զեկույցին Ֆրանկֆուրտում իսլամական հետազոտությունների համաշխարհային կենտրոնի տնօրեն Սուզանե Շրոդերն ասում է.«Այս տվյալները երբևէ չեն զարմացնում ինձ»: Նա բացատրում է, որ Սաուդյան Արաբիան զբաղված է վահաբականության տարածմամբ: Շրոդերը շեշտում է, որ Սաուդյան Արաբիան միայն չի բավարարվում ֆինանսական աղբյուրների տրամադրմամբ և քարոզչական միջոցներ էլ է տրամադրում ցանկացողներին: Սաուդյան Արաբիան մի խումբ անձանց հրամայում է մզկիթներ, մշակութային ու ուսուցման կենտրոններ կառուցել: Հետագայում այդ կենտրոնները դառնում են վահաբական գաղափարների տարածման կենտրոններ: Գերմանացի հետազոտողն ասում է.«Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ավելի շատ տարածվեց վահաբականությունը: Իրանի հեղափոխությունը ուժգնությամբ ցնցեց Սաուդյան Արաբիային և ավելացրեց ճնշումները այդ երկրի վրա: Շրոդերը համոզված է, որ դրանից հետո Սաուդյան Արաբիան իր վարձկանների օգնությամբ սկսեց վահաբական գաղափարներ տարածել Ասիայում, Աֆրիկայում և Եվրոպայի որոշ շրջաններում:
Երկրորդ հետազոտությունը կատարվեց Բրիտանիայի նախկին վարչապետ Դեյվիդ Քամերոնի պատվերով՝ թաքիֆրական ու ահաբեկչական խմբերին կատարվող ֆինանսական ու գաղափարական աջակցության մասին, որը ավարտվելու էր Թերեզա Մեյի պաշտոնավարման ժամանակաշրջանում: Ըստ այդ հետազոտության՝ ահաբեկիչների հովանավորման հարցով Սաուդյան Արաբիան թիվ մեկ մեղադրյալն է: Եվ քանի որ այդ զեկույցի հրապարակումը կարող էր բացասաբար ազդել երկու երկրի ռազմավարական հարաբերությունների վրա այդ իսկ պատճառով էլ չհրապարակվեց: Սաուդյան Արաբիայի՝ ահաբեկիչների կարևորագույն աջակցի հետ արևմտյան երկրների քաղաքական ու տնտեսական ծավալուն հարաբերությունները ցույց են տալիս, որ այնքան էլ լուրջ չպետք է ընդունել նրանց հակաահաբեկչական ժեստերը: Ահաբեկչական ու ծայրահեղական գաղափարների արմատները նախ պետք է ոչնչացնել,քանզի լոկ անվտանգության միջոցառումների խստացմամբ որևէ արդյունքի չենք հասնելու: Սակայն փաստերը վկայում են այն մասին, որ արևմտյան կառավարությունները ոչ միայն չեն ուզում արգելափակել թաքֆիրական ու ահաբեկչական խմբերի ֆինանսական աղբյուրները, այլև քայլում են իսլամաֆոբիայի տարածման և թաքֆիրական ու ահաբեկչական խմբերի հզորացման ուղղությամբ: