Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (71)
«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
Թեհրանի Ամիր Քաբիրի պոլիտեխնիկ համալսարանի գիտնականները նանոտեխնոլոգիաների օգնությամբ մեթոդ են գտել նավթ-արդյունահանումը մեծացնելու համար, որն ավելի քիչ ծախսեր ունի, քան առկա և տարածված մեթոդները: Նախագծի հեղինակի ասածով, ուսումնասիրություններում օգտագործվել է մոլեկուլային դինամիկայի մոդելավորման մեթոդը , որտեղ երևույթները քննարկվում են մոլեկուլային տեսանկյունից: Լաբորատորային մեթոդներում ուշադրություն է դարձվում նյութերի որակական ազդեցությանը, սակայն այդ ազդեցության պատճառները մնում են չպարզաբանված: Մինչդեռ մոլեկուլային դինամիկայի մոդելավորման մեթոդի դեպքում, և՛ կանխատեսվում են արդյունքները , և՛ պարզվում են պատճառները:
Թեհրանի Ամիր Քաբիրի պոլիտեխնիկ համալսարանի գիտնականի խոսքով, պրոցեսում ընդգրկվում է ածխածնի երկօքսիդի օգտագործման եղանակը, որը մեծապես օգնում է ջերմոցային գազերի և շրջակա միջավայրի աղտոտվածության կրճատմանը: Ստացված նավթի ծավալները ևս մեծանում են, որը կարևոր է տնտեսական առումով: Գիտնականի խոսքով, մոլեկուլային դինամիկայի մոդելավորման մեթոդը նոր տեխոնոլգիական մեթոդ է , որը զարգացած է Նորվեգիայում և Կանադայում:
Ազդեցիկ մեթոդի օգնությամբ գիտնականներին հաջողվել է լյարդային բջիջների որոշակի մասից մարդկային ցողունային բջիջներ ստանալ: Լյարդային հիվանդությունների բուժման տարբերակները թվով շատ չեն: Ուստի տնտեսական առումով ծանր բեռ են դնում հասարակության ուսերին: Ցավոք լյարդի դոնորների փոքր թվի պատճառով, աշխարհում տարեկան ավելի քան մեկ միլիոն հոգի մահանում է ՝ դոնորներին սպասելով:
Ուստի գիտնականները մշտապես փորձել են ցողունային և մասնավորապես սաղմի ցողունային բջիջներից լյարդի բջիջներ ստանալ: Այս ուսումնասիրությունում, մարդու լյարդային ձևավորման պրոցեսների մոդելավորման, նաև բջիջների առանձնացման համար անհրաժեշտ պայմանները ստեղծելով, գիտնականներին հաջողվել է սաղմի ցողունային բջիջներից ստանալ չափահասի լյարդային յուրահատուկ բջիջների տեսակ: Լյարդային անբավարարություն ունեցող մկանը չափահաս լյարդային բջիջների փոխպատվաստումն օգնել է կարճ ժամանակում կենդանու առողջության բարելավմանը: Լրացուցիչ ուսումնասիրությունները հնարավոր են դարձնելու լիարժեք բուժել լյարդային անբավարարությունը:
Լյարդային անբավարարությունը ախտաբանական վիճակ է, որը պայմանավորված է լյարդի բազմաթիվ, օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ ֆունկցիաների խորը խանգարմամբ, որն ուղեկցվում է տարբեր աստիճանների կենսաքիմիական, հորմոնալ, նյարդահոգեկան խանգարումներով, ընդհուպ մինչև լյարդային կոմայի առաջացում: Սուր լյարդային անբավարարությունը զարգանում է մի քանի ժամերի կամ օրերի ընթացքում և բնորոշվում է վառ արտահայտված և արագ զարգացող կլինիկական ախտաբանությամբ: Քրոնիկ լյարդային անբավարարությունը զարգանում է ամիսների և տարիների ընթացքում, բնորոշվում է կլինիկական նշանների աստիճանաբար զարգացմամբ:
Լյարդի ֆունկցիոնալ անբավարարությունը դրսևորվում է նյութափոխանակության, լյարդի պաշտպանական ֆունկցիայի, լեղարտադրող և լեղամուղ ֆունկցիաների, արյան մակարդման խանգարումներով: Ածխաջրերի փոխանակության խանգարումը հանգեցնում է գլիկոգենի սինթեզի նվազման: Կարող է առաջանալ երկարատև ալիմենտար հիպերխոլեստերինեմիա, քանի որ լյարդը կորցնում է իր՝ արյունից խոլեստերինը դուրս բերելու հատկությունը:
Ստանֆորդի համալսարանի գիտնականները բրնձի հատիկի մասշտաբներով «Մոդելավորված նյարդային իմպլանտացիա» են պատրաստել , որը կարող է կիրառվել մեծ թվով խանգարումների բուժման համար: Հետազոտության մասնակիցներից մեկի ասածով, նման իմպլանտը հիմնականում կիրառելի է electroceutical էլեկտրոնային դեղերի և բիոէլեկտրոնային բուժման ոլորտներում: Այսօր հիվանդությունների մեծ մասը հնարավոր է բուժել մոդելավորված նյարդի օգնությամբ, որն ավելի ազդեցիկ բուժում է համարվում և ի դեպ ունի ավելի քիչ կողմնակի հետևանքներ: Կրոնիկական ցավերը, աղիքային խանգարումները, միզապարկի հետ կապված հիվանդությունները, նույնիսկ շաքարային դիաբետը բուժվում են մոդելավորման միջոցով:
Հետազատության հեղինակների ասածով, մոդելավորված նյարդը կարող է օգնել տեղեկություններ ստանալ նյարդային համակարգի , նաև բուժման նոր մեթոդների մասին : Մոդելավորված նյարդը չափսերով այնքան փոքր է , որ այն կարող է պարզ վիրահատության կամ նույիսկ ներարկման միջոցով տեղադրել մարմնում: Նյարդը կարող է աշխատել օրգանիզմի խորքերում: Այն օրգանիզմում հաստատվելուց հետո, որոշակի ռիտմիկ պուլսեր է հաղորդում նյարդի համար: Քանի որ նյարդն ունի էլեկտրոդային մասնիկներ, ուստի կարող է տարբեր հաճախականություններով ու ժամանակահատվածներում օպտոգենետիկական մեդոլ ստեղծել:
Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները պատրաստել են յուրատեսակ սարք, որն ուղղակի թարգմանում է օգտատիրոջ մտքերն ՝ այն տեքստի տեսքով ցուցադրելով: Գիտնականները հայտարարել են, որ սարքը գլխուղեղի ձայնային ու անձայն ալիքները փոխելու միջոցով կարող է 90 տոկոս ճշգրտությամբ պարզել մտքերի էությունը: Սարքն արձանագրում ու վերլուծում է գլխուղեղում նախադասություն կազմվելու ժամանակ ստեղծվող ալիքներն ու ձայները: Հաշվի առնելով նյարդային ազդանշանները, սարքը փոխում է նախադասությունները ՝ հաջորդ փուլում տեսքտի վերածելով: Գիտնականների համոզմամբ, այն ապագայում կարող է օգնել հիվանդների, որոնք ունեն խոսելու կամ տեղաշարժվելու խնդիրներ: Նախագծի ավագ գիտնականի հավաստմամբ՝ առ այսօր ոչ մի հետազոտություն չէր պարզել նյարդային ազդանշանների հիմունքով նախադասությունների իրական դասակարգումը: Հաշվի առնելքվ սարքի գործառույթը և զարգացման մեծ հնարավորությունը, կարելի է հայտարարել, որ այն ծառայելու է որպես խոսքային պրետզ և ապառատ: Ի հարկե գիտնականներին մտահոգում է այն, որ սարքը կարող է պատահաբար բացահայտել անհատի գաղտնի մտքերը: