Պուտինի ու Թրամփի սկանադալային հանդիպումն ու դրա հետևանքները
(last modified Mon, 23 Jul 2018 11:13:07 GMT )
Հուլիս 23, 2018 15:43 Asia/Tehran

Հուլիս 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպեցին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում: Հանդիպում, որն արժանացավ խիստ ուշադրության և որը տեղի ունեցավ երկու ղեկավարների բազմաթիվ տարաձայնությունների ֆոնին:  Հիշեցնենք, որ երկու ղեկավարների առաջին  հանդիպումը տեղի էր ունեցել 8 տարի առաջ:

Նրանով հանդերձ, որ կանխատեսվում էր, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի  հարաբերությունները Թրամփի ընտրվելուց հետո կբարելավվեն, սակայն Թրամփի կառավարությունը տարբեր պատճառներով շարունակեց Մոսկվայի նկատմամբ նախկին կառավարության վարած քաղաքականությունը: Վաշինգտոնը, իր մրցակիցների, այդ թվում Ռուսաստանի նկատմամբ սպառնալիքներով ու թշնամական վերաբերմունքով,  փորձում է միջազգային ասպարեզում պահպանել իր հեգեմոն ուժը: Դա այն դեպքում, երբ Ռուսաստանը ձգտում է  աշխարհում ստեղծել բազմաբևեռ համակարգ: Երկու երկրներն ունեն բազմաթիվ խնդիրներ` անվտանգության, քաղաքական, տնտեսական ոլորտներում: Չնայած որ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է  Ռուսաստանի հետ իր հարաբերությունները բնականոն դարձնել և համաշխարհային հարցերն առանց Ռուսաստանի հնարավոր չէ լուծել, այդուհանդերձ Թրամփը չի կարողանում հստակ քաղաքականություն կիրառել Մոսկվայի նկատմամբ: Հենց այդ պատճառով էլ 8 տարի դադարից հետո երկու երկրների ղեկավարների հանդիպումը ոչ մի դրական հեռանկար չունեցավ երկու երկրների հարաբերությունների համար: Թրամփի գործունեությունն արժանացել է թե դեմոկրատների և թե հանրապատեկանների բազմաթիվ քննադատություններին: Իսկ մինչ այս հանդիպումն ամերիկացիներն արեցին որոշ քայլեր, որոնք մեկ անգամ ևս ցուցադրեցին Վաշինգտոնի թշնամական վերաբերմունքը Մոսկվայի նկատմամբ: Որպես օրինակ, Սենատի անվտանգության կոմիտեն հաստատեց 2016թ. նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության մեղադրանքը: Իսկ ԱՄՆ Արդարադատության  նախարարաությունը ռուս 12 քաղաքացիների նկատմամբ մեղադրանք առաջադրեց` դեմոկրատական կուսակցության համակարգիչների սերվերների աշխատանքը խափանելու վերաբերյալ: Այս ամենը վկայում է, որ չի կարելի մեծ հույսեր ունենալ, որ Մոսկվայի ու Վաշինգտոնի հարաբերությունները կարող են ընթանալ բնականոն հունով: Չնայած փորձագետների տեսակետից այս հանդիպումը հատուկ ձեռքբերումներ չի ունեցել երկու կողմերի համար, սակայն Թրամփը, պաշտպանելով Մոսկվային  ու ցուցաբերելով ճկունություն, ներքին շրջանակներում քննադատության թիրախ դաձավ: Դոնալդ Թրամփը մինչ Պուտինի հետ հանդիպումը, լրագրողներին ասել էր, որ Վաշինգտոնը ցանկություն ունի Ռուսաստանի հետ սերտացնել իր հարաբերությունները: Պուտինը նույնպես հայտարարել էր, որ ժամանակն է որ երկու երկրի հարաբերությունները լուրջ քննարկման ենթարկվեն: Հանդիպումից և դրան հետևած մամլո ասուլիսից հետո, Թրամփը սկսեց պաշտպանել Մոսկվային և մերժեց բոլոր հայտարարությունները` ԱՄՆ նախագահական ընտրություններում ՌԴ միջամտության մասին: Հարց, որն այնքան լուրջ խնդիր է դարձել այդ երկրում, որ նույնիսկ ամերիկյան քաղաքական շրջանակներում խոսվում է  Թրամփի դավաճանության մասին: ԱՄՆ-ի իշխանական կառույցը չի ցանկանում, որ Թրամփը  կարգավորի Ռուսաստանի հետ իր հարաբերույթունները: Այդուհանդերձ, Մոսվկան բազմիցս հերքել է ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու մեղադրանքը: Իսկ Թրամփը հայտարարել է, որ Մոսկվայի հետ գաղտնի կապեր են եղել: Թրափը շատ լավ գիտի, որ այս կապերը կարող են ազդել իր հեղինակության վրա և ինքը կարող է դառնալ ԱՄՆ առաջին նախագահը, որ իշխանության է  եկել արտաքին ուժերի միջամտության շնորհիվ: Թրամփը որպես ԱՄՆ նախագահ, Պուտինի հետ հանդիպումից հետ այնպիսի քաղաքականություն որդեգրեց Ռուսաստանի նկատմամբ, որ Վաշինգտոնի բարձրաստիճան պաշտոնյաների տեսակետից շատ մակերեսային ու պրիմիտիվ էին: Խոսելով այն մասին, որ ՌԴ- ԱՄՆ հարաբերությունները երբեք այնքան վատ չեն եղել ինչպես հիմա, Թրամփը նշեց. «4 ժամ առաջ այս իրավիճակը փոխվեց»: Նա հավելեց, որ երկու երկրները պետք է քայլեր կատարեն երկկողմ շահերն ապահովելու ուղղությամբ: Թրամփն այս քաղաքականությունը կիրառեց նաև Հս. Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի հետ Սինգապուրում կայացած հանդիպման ժամանակ: Հանդիպումից հետո նա հայտարարեց, որ բոլոր հարցերը լուծվել են: Իսկ դա անսովոր երևույթ է քաղաքականության ոլորտում, հատկապես հաշվի առնելով, որ Մոսկվան ու Վաշինգտոնն ունեն բազմաթիվ անլուծելի խնդիրներ` անվտանգության, քաղաքական, տնտեսական, առևտրային ոլորտներում: Երկու երկրները բազմաթիվ տարաձայնություններ ունեն նաև տարածաշրջանային ու միջազգային հարցերում: Ըստ երևույթին, Թրամփի ելույթը չափազանցված էր: Ամենակարևոր հարցը, որ ծագեց Պուտին-Թրամփ հանդիպումից հետո այն էր, որ Թրամփը հերքեց ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ միջամտության վերաբերյալ մեղադրանքը: Այն հարցին, թե ինքը ում  է հավատում`Պուտինին  թե ԱՄՆ-ի հետախուզական ծառայության հետազոտության արդյունքներին, Թրամփը նշել է. “Որտեղ են Սենատի ազգային կոմիտեի սերվերները, որտեղ են Քլինթոնի էլեկտրոնային հասցեները: Ինչու Ռուսաստանը պետք է խափանի Դեոկրատական կուսակցության ազգային կոմիտեի սերվերները: Ես ոչ մի պատճառ չեմ, տեսնում, որպեսզի Ռուսաստանը միջամտեր ԱՄՆ նախագահական ընտրություններին»: Սա ըստ երևույթին մեծ շոկ էր ԱՄՆ ներքին քաղաքական շրջանակների համար: Եվ նույնիսկ այդ շրջանակներում խոսում են այն մասին, որ Թրամփը դավաճանել է Միացյալ Նահանգներին: CIA-ի նախկին նախագահ Ջոն Բերնանը Հելսինկիում Թրամփի հայտարարությունը որակեց որպես դավաճանություն, նշելով, որ դա պակաս չէ հանցագործությունից: Նա հավելել է. «Թրամփի ելույթը ոչ միայն հիմարություն էր, այլ ցույց տվեց, որ նա Պուտինի կամակատարն է»: Դիմելով հանրապետականներին, նա ասել է. «Ուր են հանրապետական հայրենասերները»: Նման դիրքորոշում կիրառեցին նաև հանրապետական կուսակցության պաշտոնյաները, որոնք խստորեն քննադատեցին Թրամփիի հայտարարությունները: Որպես օրինակ, Ներկայացուցիչների պալատի նախագահ Փոլ Ռայանը հայտարարեց. «Որևէ կասկած չկա, որ Ռուսաստանը միջամտել է մեր երկրի նախագահական ընտրություններին, փորձելով վնասել մեր երկրի  ժողովրդավարությանը»: Այսպիսով, Վաշինգտոնը, որ հանրապետականների իշխանության ժամանակ մշտապես հակառուսական քաղաքականություն է կիրառել, չլռեց  Մոսկվայի նկտամամբ Թրամփի ճկուն քաղաքականության նկատմամբ և որոշ քայլեր կատարելով, փորձեց ապացուցել, որ դեմ է Թրամփի քաղաքականությանը: Պետք է հավելել, որ Թրամփի և Պուտինի մամլո ասուլիսների հետ միաժամանակ, ԱՄՆ-ում լրտեսության մեղադրանքով ձերբակալվեց ՌԴ քաղաքացի Մարիա Պուտինան: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԱՄՆ նախագահի ու իշխանության միջև խորը տարաձայնություն գոյություն ունի Ռուսաստանի կապակցությամբ: Սակայն այս քննադատություններն ամեն դեպքում պատճառ դարձան, որ Թրամփը նահանջի իր նախկին դիրքորոշումներից: Կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ նա հայտաարեց, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն չեղարկվելու: Թրամփն այսպիսով փաստեց, որ երբ ճնշման է ենթարկվում, նահանջում է  իր դիրքերից ու հրաժարվում իր հայտարարություններից: Սրանից առաջ իհարկե նույնպես նման դեպք տեղի էր ունեցել: Թրամփը լրագրողների կողմից  ճնշումների ենթարկվելով, իր հայտարարությունից մեկ օր անց հրաժարվեց իր խոսքերից և հակառակն ասաց: Նա  հայտարարեց, որ ընդունում է իր երկրի հետախուզական մարմինների եզրակացությունը` 2016թ նախագահական ընտրություններում ՌԴ միջամտության վերաբերյալ: Որպեսզի արդարացնի իր խոսքերը, նա հայատարարեց, որ ինքը ցանկացել է ասել, թե ոչ մի պատճառ չկա մտածելու, որ Ռուսաստանից բացի որևէ այլ երկիր նման միջամտություն կատարած լինի: Այնուամենայնիվ, Թրամփի նկատմամբ անվստահությունն այնքան լուրջ է, որ Կոնգրեսի որոշ  ներկայացուցիչներ մտադիր են հանդիպել երկու նախագահների հանդիպման առանձնազրույցի թարգմանչին, որպեսզի պարզվի, թե ինչ հարցեր են քննարկել նախագահներն ու արդյոք Թրամփը վտանգել է երկրի ազգային շահերը: Ամեն դեպքում, այս ամենից հետո կարելի է  ենթադրել, որ այս հանդիպումն այնքան էլ չի ազդելու երկու երկրների հարաբերությունների վրա: Ռուս փորձագետ Սերգեյ Կարագանովի ասելով. «Հնարավոր է նույնիսկ, որ ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները սրվեն: Որովհետև հաշվի առնելով Թրամփի անկանխատեսելի և ազդվող ինքնությունը,   նրա մերձավորները կարող են նրան հրահրել Մոկսվայի դեմ»: Ամեն դեպքում, ենթադրվում  է որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերությունները կշարունակեն մնալ նույն մակարդակի վրա: Սակայն Թրամփը մտադիր է  Պուտինին հրավիրելով Սպիտակ տուն, հնարավորություն ստեղծել երկու երկրների հարաբերությունները կարգավորելու համար: Իսկ դա ոգևորությամբ չի ընդունվել ԱՄՆ-ի իշխանական կառույցի կողմից: Ենթադրվում է , որ Կոնգրեսը նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ դեմ: Այսպիսով, չի թվում, որ Թրամփի ու Պուտինի հաջորդ հանդիպումից հետո երկու երկրների հարաբերություններում որևէ դրական փոփոխություն կարձանագրվի: Հելսինկիում Թրամփի ու Պուտինի հանդիպումը ոչ միայն Թրամփի համար որևէ քաղաքկան ձեռքբերում չունեցավ, այլ պատճառ դարձավ, որ նրա դեմ նոր մեղադրանքներ հարուցվեն, այդ թվում` դավաճանության մեղադրանք: