Հուլիս 29, 2018 21:27 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: ՄԱԿ-ի փորձագետներից մեկը քննադատել է ֆրանսիայում հակաահաբեկչական օրենքների շրջանակում մուսուլմանների նկատմամբ գործադրվող խտրականությունները:Այս հաղորդման ընթացքում կխոսենք այդ մասին:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով փորձագետներից մեկը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում մտահուգություն էր հայտնել իսլամական հասարակության նախնական իրավունքների վրա Ֆրանսիայի հակաահաբեկչական նոր օրենքների թողած ազդեցության վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպանման  հարցով ՄԱԿ-ի հատուկ թղթակից Ֆիոնոալա Նի Աոլինը ասել է.«Մտահոգ եմ, որ անցած նոյեմբերին անվտանգության հարցով սահմանված խիստ օրենքները մուսուլման քաղաքացիների մտահոգության ու թուլության պատճառ կդառնան»: Նի Աոլինը Ֆրանսիայի կառավարության հրավերով այդ երկիր էր այցելել մայիսի 14-ից 23-ին: Նա քննարկման էր ենթարկել Ֆրանսիայի անվտանգությանն ուղղված լուրջ մարտահրավերները: ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան Ֆրանսիա կատարած այցի ավարտին շեշտել է.«Խորապես մտահոգված եմ նրանով, որ ահաբեկչության դեմ պայքարի օրենքի շարունակական ու լայնամասշտաբ կիրառման շրջանակներում մուսուլման փոքրամասնությունը նկատվում է որպես «Կասկածյալ հասարակություն»»:

Նա ասել է.«Պարզ է, որ Ֆրանսիայում մուսուլմանները այն հասարակությունն են, որ ընդհանրապես հատուկ քայլերի թիրախ են դառնում:Նրանք  թե՛ արտակարգ իրավիճակներում և թե՛ նոր վավերացված օրենքով հակաահաբեկչական այլ քայլերի կողքին թիրախ են դառնում, որոնցից կարելի է հիշել մզկիթների փակելը՝ քայլ, որ համարվում է կրոնական ազատության նկատմամբ կատարվող ոտնձգություն»: Մարդու իրավունքների պաշտպանման հարցով ՄԱԿ-ի հատուկ թղթակից Ֆիոնոալա Նի Աոլինը անվտանգության ապահովման համար ստեղծված սահմանափակումների հետևանքերի՝ մասնավորապես Ֆրանսիայի մուսուլման փոքրամասնության վրա թողած հետևանքների մասին ասել է.«Անկասկած կառավարությունը կարող է օրենքի շրջանակներում սահմանափակումներ առաջացնել հանրային կարգը պահպանելու համար, սակայն հիմնական խնդիրը այն ժամանակ է արծարծվում, երբ հակաահաբեկչական քայլերը խոր, կայուն և հատուկ ու անհամապատասխան հետևանքներ են թողնում մարդու հիմնական իրավունքների ու քաղաքացիական ազատությունների վրա»: Տիկին Նի Աոլինի արտահայտությունները նոր խոսքեր չեն: Դրանք Ֆրանսիայի հասարակության մեջ տիրող իրողությունը և  մուսուլմանների նկատմամբ եվրոպական պետությունների մեծամասնության հայեցակետն են: Այդ երկրների կառավարությունների ու անվտանգության գործակալությունների համար քանի դեռ հակառակը չի ապացուցվել մուսուլմանները ահաբեկչության մեջ կասկածվողներ են:

Ֆիոնոալա Նի Աոլին

Եվրոպայի իսլամական ամենաբազմամարդ հասարակությունը բնակվում է Ֆրանսիայում: Այս առումով մուսուլմանների նկատմամբ այդ երկրի սահմանափակումները ավելի շատ են: Եվրոպայի իսլամական հասարակությունների համար սահմափակումներ ստեղծելու առումով Ֆրանսիան առաջատար է: ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումից և 2004-2005 թթ. Լոնդոնի ու Մադրիդի ահաբեկչական հարձակումներից հետո եվրոպական պետությունների պառլամենտներում վավերացվեցին հակաահաբեկչական օրենքներ: Այս օրենքների հիմունքով հակառակ քաղաքացիական իրավունքների, եվրոպական երկրների ոստիկանությանն ու անվտանգության ծառայություններին տրվեցին անսահմանափակ լիազորություններ ահաբեկչության մեջ կասկածվողներին ձերբակալելու հարցով: Այս օրենքները ամենից ավելի ճնշման տակ դրեցին մուսուլման հասարակություններին: Միայն մուսուլմաններն են, որ թե անցյալում և թե ներկայում առանց որևէ հանցանքի ձերբակալվում և երկար ժամանակ կալանքի տակ են պահվում: Փաստորեն հակաահաբեկչական օրենքները եվրոպական պետություններում հզորացրել են հակաիսլամական հոսանքները և աջակողմյան ծայրահեղական, այլատյաց ու ռասիստական հոսանքների համար դարձել են միջոց մուսուլմանների վրա հարձակվելու համար: Վերջին մի քանի տարիների ընթացքում Ֆրանսիայում բազում ահաբեկչական գործուղություններ են տեղի ունեցել: Ֆրանսիայի կառավարությունը երկու տարի ժամկետով այդ երկրում արտակարգ իրավիճակ էր հայտարարել: Ոստիակնությունն ու անվտանգության ծառայությունները արտակարգ իրավիճակներում մեծ լիազորություններ էին ստացել կասկածյալներին ձերբակալելու հարցով: Նախորդ տարվա նոյմեբերին երկու տարի տևած արտակարգ իրավիճակի ավարտից հետո ահաբեկչության մեջ կասկածվողների ձերբակալման հարցով ոստիկանությանը տրված լիազորությունները օրենքի տեսքով ներառվեցին անվտանգության ծառայությունների և ոստիկանության մշտական իրավասությունների շարքում: Ահաբեկչության մեջ կասկածվողներին դիմակայելու հարցով ոստիակության լիազորությունների մշտական բնույթ ստանալը նշանակում է, որ Ֆրանսիայի իսլամական հասարակության մեծ մասին պատելու է վախ ու սարսափի ստվերը: Քանի որ նրանք այլևս ահաբեկչության ցմահ կասկածյալներ են և ցանկացած ահաբեկչական միջադեպում պետք է իրենց անմեղությունն ապացուցեն:

Եվրոպական մեծ թվով պետություններում աջակողմյան ու այլատյաց կուսակցությունների հաղթանակով մուսուլման միգրանտների  համար վիճակը ավելի է ծանրանում: Ներկայումս մուսուլմանները գտնվում են աջակողմյան ծայրահեղական ու իսլամատյաց կուսակցությունների հարձակումների հորձանուտում: Աջակողմյան ու ձախակողմյան չափավորական կուսակցությունները նույնպես իրենց հասարակական դիրքը չկորցնելու համար իսլամաֆոբիայի հարցով կամ ուղեկցում են աջակողմյան ծայրահեղականներին կամ էլ գերադասում են լռություն պահպանել: Եվրոպայում առկա են տնտեսական, հասարակական, մշակությային ու անվտանգության բարդ խնդիրներ և աջակողմյան ծայրահեղական հոսանքները այդ խնդիրների մի մասի պատճառ են համարում մուսուլմաններին և ընդհանրապես Եվրոպայի մուսուլման էմիգրանտներին ու այդ խնդիրներից ազատվելու համար ելք են համարում իսլամական ուսումնքներին հետևելու հարցով մուսուլմաններին սահմանափակելը կամ էլ նրանց երկրից արտաքսելը: ԶԼՄ-ներում իսլամ կրոնից առհասարակ ներկայացվում է բացասական դիմագիծ՝ ահաբեկչական գործողությունների ու այլոց կյանքը վտանգելու կաղապարով: Լրատվական այս կարգի լուսաբանության կարևորագույն նպատակներից մեկը իսլամ կրոնի ուսուցումները ծայրահեղական ու բռնի ներկայացնելն է: Լրատվական այս կարգի քարոզչությունների պատճառով վերջին տարիների ընթացքում տարբեր երկրներում բազմապատկվել են մուսուլմանների վրա իրականցվող հարձակումները: Շատ դեպքերում մուսուլման ծնողները մտահոգությամբ ու մտավախությամբ են իրենց զավակներին դպրոց ուղարկում, քանի որ դպրոցներում, մուսուլման աշակերտները նվաստացվում  են և ռասիստների հարձակման թիրախ են դառնում: Արևմտյան պետություններն ու ԶԼՄ-ները վատատեսությամբ ու բացասական հայացքով են նայում մուսուլմաններին: Սա այն դեպքում, երբ մուսուլմանները եվրոպական հասարակությունների անբաժանելի մասն են համարվում: Եվրոպան բազմամուսուլման մայրցամաքներ Աֆրիկայի ու Ասիայի հարևան մայրցամաքն է: Եվրոպան չի կարող իր սահմանները հավերժ փակել մուսուլմանների առջև: Չնայած որ Եվրոպայի մուսուլմանների թիվն էլ ավելանում է: Կատարված հետազոտություների համաձայն 2030թ. մուսուլմանները կկազմեն Եվրոպայի բնակչության 8 տոկոսը: Այդ տվյալների համաձայն Եվրոպայում մուսուլմանների թիվը կկազմի 44 մլն. մարդ և ԱՄՆ-ում 5 մլն. մարդ: Եթե կառավարություններն իրենց խտրական քաղաքականություններով խափանեն մուսուլամանների ու մյուս քաղաքացիների միջև համակեցությունն ու հաշտությունը անշուշտ կթուլացնեն եվրոպական հասարակությունների հիմքերը, որոնց խորքում ընկած են մարդկային նորմերը և անկախ կրոնական ու էթնիկ պատկանելիությունից ու լեզվից մարդու քաղաքացիական ու բնական իրավունքների ճանաչումը:

Պիտակ