Սեպտեմբեր 29, 2018 15:44 Asia/Tehran

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում միասին զրուցելու ենք Ֆրանսիայում սալաֆիականների գործունեության վերաբերյալ այդ երկրի սենատի զեկույցի մասին:

Ֆրանսիայի սենատը ահաբեկչական սպառնալիքների վերաբերյալ իր զեկույցներից մեկում մտահոգություն է հայտնել սալաֆիականության տարածման կապակցությամբ: Այդ զեկույցի մեջ Ֆրանսիայում ահաբեկչությանը դիմակայելու համար խորհուրդ է տրվում գործի առնել բոլոր պետական մեխանիզմները՝ օրենքի շրջանակներում սալաֆիականությանը դիմակայելու համար: «Իսլամական պետություն խմբի անկումից հետո ահաբեկչության սպառնալիքներին դիմակայելու կառավարական կառույցների ու մեխանիզմների» քննարկման հարցում Սենատի քննչական հանձնաժողովը ընդունելով որ պետք է հզորացվեն Ֆրանսիայի կառավարության որոշ միջոցները, որոշ հաշվարկումների արդյունքում հասել է այն եզրակացության, որ այդ միջոցները ահաբեկչության սպառնալիքին դիմակայելու հարցում բավարար չեն: Այս հանձնաժողովը ցավ է հայտնել, որ կառավարության պաշտոնյաների խիզախության պակասը հանգեցնում է Ֆրանսիայի հասարակության մեջ սալաֆիականների դերակատարության անտեսման ու միևնույն ժամանակ անվտանգության ծառայությունների կողմից այդ խմբի հետ կապված որոշ անձանց վրա իրականացվող հսկողությունը ահաբեկչական գործողությունների կանխման պատճառ չի դառնում:

Մուսուլմանները շուրջ 6 մլն. բնակչությանմբ ու 2500 մզկիթներով ու աղոթարաններով Ֆրանսիայի կրոնական 2-րդ հասարակությունն են համարվում: Ֆրանսիայի իսլամական հասարակությունը  1990թ. այն բանից հետո, երբ դպրոցներում ագելվեց հիջաբ կրող աշակերտուհիների մուտքը՝ իսլամական ուսուցումների հիմամբ ապրելու հարցում տարբեր սահմանափակումների են ենթարկվել: Վերջին տարիների ընթացքում Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումների տարածմամբ մուսուլմանները հայտնվել են այդ երկրի թիվ 1 կասկածյալների հորիզոնականում: Ֆրանսիայում յուրաքանչյուր ահաբեկչական հարձակումից հետո այդ երկրի լրատվամիջոցների մակարդակով մուսուլմանների նկատմամբ կիրառվող բռնությունների ու նրանց դեմ հնչեցվող մեղադրանքների վերաբերյալ լուրեր են տարածվում: Դա այն դեպքում, երբ իրենց մուսուլման համարողների փոքրաթիվ խումբը իսլամական ուսուցումների մակերեսային ընկալմամբ ահաբեկչական քայլեր է ձեռնարկում, սակայն Ֆրանսիայի ու արևմտյան այլ երկրների կառավարությունները մշտապես խոսում են «իսլամական ահաբեկչություն» խնդրի մասին: Եվ դա այն դեպքում,  երբ մի հրեա կամ քրիստոնյա կամ բուդդայական ահաբեկչական գործողություն է իրականացում, նրանք այդ քայլը հրեական ահաբեկչություն կամ քրիստոնեական ահաբեկչություն կամ էլ բուդդայական ահաբեկչություն չեն անվանում մինչդեռ աշխարհում քիչ չեն հրեաների, քրիստոնյաների, բուդդայականների և հինդուների ձեռքով իրականացվող ահաբեկչական գործողությունները:

Ֆրանսիայի մուսուլմանները

Շաբաթ և ամիս չեք գտնի, որի ընթացքում իրենց հրեա անվանող սիոնիստները արյամբ չշաղախեն մուսուլման պաղեստինցիներին: ԱՄՆ-ում ամեն օր խոսվում է տարբեր հանցագործությունների մասին, որոնց հեղինակները իրենց քրիստոնյա են անվանում: Մյանմայում ռոհինգյան մուսուլմանները ամենավայրագ կերպով սպանվում և տարագրվում են բուդդայականների ձեռքով: Հնդկաստանի Կաշմիրում մեծ թվով մուսուլմաններ են զոհվում հինդուների ձեռքով: Ի հակազդեցություն այդ հանցագործությունների ոչ ոք չի խոսում հրեական ահաբեկչության կամ քրիստոնեական ահաբեկչության կամ էլ բուդդայական կամ հինդուական ահաբեկչության մասին: Սակայն մեկը, որ իրեն մուսուլման է անվանել ու ահաբեկչական հարձակում է իրականացրել անիմջապես այդ քայլը կապում են իսլամի ուսուցումների հետ ու այն իսլամական ահաբեկչություն են անվանում: Իսլամ կրոնի նկատմամբ արևմտյան պետությունների այս մոտեցումը ոչ այլ ինչ է, քան իսլամաֆոբիայի ու իսլամատյացության տարածում և իսլամական ուսուցումների հիմամբ ապրելու հարցում մուսուլմաններին սահմանափակելու համար գործադրվող ջանք: Դա այն դեպքում, երբ լիբերալիստական ուսուցումների համաձայն ցանկացած մարդ իր համոզումների հիմամբ ապրելու հարցում ազատ է: Սակայն արևմտյան պետությունները իսլամ կրոնը սպառնալիք ներկայացնելով ձգտում են լիբերալիստական սկզբունքների հիմամբ ազատ ապրելու հնարավորությունից բացառել մուսուլմաններին: Սալաֆիականների ակտիվացման հարցում կարևոր խնդիրն այն է, որ Եվրոպայում և ճգնաժամային իրավիճակում գտնվող իսլամական երկրներում վահաբիական-սալաֆիական շարժումը առաջացել է Ֆրանսիայի ու եվրոպական այլ պետությունների քաղաքականությունների արդյունքում: Պատմության ընթացքում իսլամ կրոնի վերաբերյալ մակերեսային ընկալումը միշտ էլ եղել է, սակայն երբեք այս հոսանքները վերջին տարիների չափ հնարավորություն չեն ունեցել դրսևորվել և ապակայունացնել իսլամական որոշ պետությունները և այդ ահաբեկչական գործողությունների ալիքը հասցնել մինչև Եվրոպա:

Ամեն տարի սիոնիստական ահաբեկչությունը բռնության կամ հրի ու սրի է մատնում հարյուրավոր մուսուլման կանանց ու տղամարդկանց

Ներկա դրությամբ արևմտյան քաղաքական շրջանակներն ու հետազոտական կենտրոնները կասկած չունեն, որ Աֆղանստանում Ալ-Ղաիդայի ու Թալիբանի և Իրաքում ԻԼԻՊ-ի ձևավորումը և ապա դեպի տարածաշրջանի մյուս երկրներ նրանց տարածումը  ԱՄՆ-ի ու արևմտյան որոշ երկրների քաղաքականությունների արդյունքն են: Արևմտյան պետությունները իսլամական երկրներում ճգնաժամեր հրահրելու և այդ երկրներում իրենց քաղաքական նպատակները առաջ տանելու համար, իրենց քաղաքական, ռազմական ու ֆինանսական աջակցություններով իսլամական երկրներում միջնադարյան հետամնաց հոսանքների հզորացման պատճառ դարձան: Այս հոսանքների գաղափարական, քաղաքական ու ֆինասական հիմական աղբյուրը Սաուդյան Արաբիայում իշխող վահաբականներն են: Սաուդյան Արաբիան Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու ժողովրդավարության ու հակաահաբեկչական պայքարի հավակնորդ եվրոպական երկրների դաշնակիցն է: Ֆրանսիան հովանավորելով Սիրիայում ու Իրաքում Սաուդյան Արաբիայի քաղաքականությունները հազարավոր ֆրանսիացի երիտասարդներին այդ երկրներ ելումուտ անելու ազատություն է տվել: Այն անձանց, որոնք Ֆրանսիայում  և եվրոպական  այլ երկրներում վահաբական հոգևորականների հսկողության տակ գտնվող մզկիթներում և կենտրոններում էին դաստիարակվել: Սիրիայում ԻԼԻՊ-ի անդամների մեկ երրորդը եվրոպական երկրների այդ թվում Ֆրանսիայի քաղաքացիներ էին: Անհնար է, որ այս քանակությամբ եվրոպացի կարողացած լինի անվտանգության ու տեղեկատվական ծառայություններից թաքուն մեկնել Իրաք ու Սիրիա: Սալաֆիականների հարցում Ֆրանսիայի սենատի մտահոգությունները կապված են Իրաք ու Սիրիա մեկնած եվրոպացիների հետ: Ֆրանսիայի Սենատը մտահոգություն է հայտնում սալաֆիական անվանվող այս անձանց գոյության կապակցությամբ, սակայն ոչ մի խոսք Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները վերանայելու մասին: Մի երկիր, որ տարածաշրջանում քարասրտության ու ծայրահեղականության հիմնական աղբյուրն է: Ներկայումս Ֆրանսիայի կառավարություը Սաուդյան Արաբիային զենքի տրամադրմամբ ուղղակիորեն մասնակցում է Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի կողմից Եմենի անմեղ ժողովրդի սպանության գործին: Սա այն դեպքում, երբ Ֆրանսիայի ժողովրդի բնկաչության 75 տոկոսը YouGov հաստատության կողմից անցկացված սոցհարցման ընթացքում շեշտել են, որ Ֆրանսիան պետք է դադարեցնի զենքի արտահանումները դեպի Սաուդյան Արաբիա և ԱՄԷ: Նույն սոցհարցման արդյունքների համաձայն ֆրանսիացիների 69 տոկոսը Ֆրանսիայի պառլամենտին կոչ է արել վերահսկել այդ երկրի զենքի վաճառքի ոլորտը: Զենքի արտահանումների ոլորտում Ֆրանսիայի պառլամնենտի կողմից լուրջ դերակատարության համար  ժողովրդի հնչեցրած կոչը զգաստացրել է այդ երկրի օրենսդիրներին ու նույնիսկ Ֆրանսիայի նախագահի կուսակից Սեբաստիան Նադուին և այս պետայրերը պաշտոնապես պահանջել են հետաքննություն անցկացնել Սաուդյան Արաբիային զենքի վաճառքի օրինականության հարցով:

Եմենի ժողովրդի սպանության մեջ Ֆրանսիան ուղեկցում է Սաուդյան Արաբիային

Ֆրանսիայի սենատին եթե իրոք մտահգում է սալաֆիականների ահաբեկչական սպառնալիքները այդ կառույցը նախ պետք է վերատեսության ենթարկի Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները և դադարեցնի զենքի մատակարարումն այդ երկրին: Դժվար է ասել, որ Սենատում քաղաքական գործիչները կփորձեն նման ծրագիր իրականացնել: Ֆրանսիան ու եվրոպական մյուս երկրները ահաբեկչության դեմ պայքարում երկակի քաղաքականություն են վարում և քանի դեռ առկա է այդ երկակի մոտեցումը, ահաբեկչական սպառնալիքները կշարունակվեն:

Պիտակ