Երուսաղեմը բռնագրաված ռեժիմը նշանակվել է մարդու իրավունքների իրավական կոմիտեի նախագահի պաշտոնում
Միջազգային հանրությունը դեռևս չէր հաշտվել երեխաների իրավունքները ոտնահարող երկրների ցուցակից Սաուդյան Արաբիայի անունը հանելու Պան Գի Մունի որոշման հետ , երբ ՄԱԿ-ը նման քայլի դիմելով , կրկին անգամ զարմանք պատճառեց աշխարհին ՝ կազմակերպության մարդու իրավունքների իրավական կոմիտեի նախագահությունը Սիոնիստական ռեժիմին հանձնելով:
Վերջերս ՄԱԿ-ը հրապարակեց երեխաների իրավունքների ոտնահարման մասին իր ամենամյա զեկույցը , որտեղ նշվել էր Սաուդյան Արաբիայի անունը ՝ որպես Եմենի դեմ իրականացված պատերազմի զոհված մանուկների 60 տոկոսի պատասխանատուն: Զեկույցի հրապարակումից մի քանի օր անց , ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն աննախադեպ քայլի դիմելով , Սաուդյան Արաբիայի անունը հանեց ցուցակից , հայտարարելով , որ Եմենի պատերազմի շուրջ Ռիադի մասնակցությամբ համատեղ հետաքննչական աշխատանք է կատարվելու : Այս որոշումն ընդունվեց այն բանից հետո , երբ Ռիադը կազմակերպությանը սպառնաց , որ դադարեցնելու է ֆինանսական օգնությունները: Պան Գի Մունի այդ քայլն արժանացավ մարդու իրավունքների պաշտպան կառույցների և ԶԼՄ-ների խիստ քննադատության:
Սաուդացիներից հետո , հերթը հասավ սիոնիստներին : Երբ արևմտյան երկրների կողմից առաջարկված Սիոնիստական ռեժիմին հանձնվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի իրավական վեցերորդ կոմիտեի նախագահությունը : Քվեարկության ընթացքում , Իսրայելի ռեժիմի թեկնածության դեմ ելույթներով հանդես եկան Իսլամական համագործակցության կազմակերպությունը , Արաբական պետությունների Լիգան , Սիրիան և Իրանը : Այնուամենայնիվ , 109 ձայներ հավաքելով , Իսրայելին հաջողվեց ստանալ կոմիտեի նախագահությունը : Ընտրություն , որին դեմ էին 84 երկրներ :
ՄԱԿ-ի մարդու իրավունքների իրավական կոմիտեին վստահված գլխավոր պարտականություններից մեկն է ահաբեկչության դեմ պայքարի նման զգայուն հարցերին հետամուտ լինելը : Սա ՄԱԿ-ում Սիոնիստական ռեժիմի անդամակցության շրջանում առաջին անգամ է , որ օկուպանտ ռեժիմի ներկայացուցիչը ստանձնում է կազմակերպության զգայուն պաշտոններից մեկը : Այս պաշտոնի համար Իսրայելի ռեժիմի թեկնածությունն առաջարկել էին եվրոպական երկրները , Ավստրալիան , Նոր Զելանդիան , Թուրքիան և հինգ այլ երկրներ : Ինչպես կարգն է , նախագահի պաշտոնը փոխանցվում հերթական կարգով , իսկ այս տարի հերթը հասել էր Եվրոպայի արևմտյան խմբին՝ ռեժիմին կոմիտեի նախագահի թեկնածու նշանակելու համար : ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի իրավական կոմիտեն միջազգային ահաբեկչության դեմ պայքարի պատասխանատվություն ունենալուց բացի , ունի նաև ներքին դաշտում և միջազգային բեմերում օրինապահության դիտորդի պարտականություն ՝ պաշտպանելով ահաբեկչության դեմ պայքարի եղանակները և զինյալ բախումների զոհերին աջակցելու համար Ժնևյան համաձայնության որոշ արձանագրությունները : Այս պաշտոնում Իսրայելի ռեժիմի նշանակումը կատարվել է այն դեպքում , երբ ռեժիմն ինքը համարվում է ՄԱԿ-ի բանաձևերի ու միջազգային հանձնառությունների ու իրավունքների գլխավոր ոտնահարողը և ամեն օր պաղեստինցիների դեմ տարբեր ոճրագործություններ է իրականացնում : Ոճրագործություններ , որոնք երբեմն առթում են նույնիսկ արևմուտքի զայրույթը :
Մարդու իրավունքների իրավական կոմիտեի նախագահի պաշտոնում Երուսաղեմը բռնազավթող ռեժիմի նշանակմանը բողոքել են տարբեր կառույցներ ու մարմիններ : Լոնդոնում տեղակայված «Արաբական մարդու իրավունքների» կազմակերպությունը մի հաղորդագրություն տարածելով , «անընդունելի» է որակել ՄԱԿ-ում ահաբեկչության դեմ պայքարի ԳԱ-ի 6-րդ կոմիտեի նախագահի պաշտոնում Իսրայելի ընտրությունը : Կազմակերպության հաղորդագրությունում նշված է -«Ինչպե՞ս է կարելի մի ռեժիմ , որը տարբեր երկրներում և Պաղեստինում մարդկության դեմ պատերազմական ոճրագործի համբավ է ձեռք բերել , ղեկավարի ահաբեկչության դեմ պայքարին ուղղված միջազգային օրենքների գործադիր մարմինը : Այս ընտրությունը վկայում է այն մասին , որ ՄԱԿ-ում կա մի մեծ բացթողում և այժմ հասել է կազմակերպությունը բարեփոխելու ժամանակը , որպեսզի մարդասպան ռեժիմներ նման կոմիտեներում պաշտոնի չհասնեն» :
Արաբական խորհրդարանի նախագահ ՝ Ահմեդ Բին Մոհամմեդ Ալ-Ջարվանն ասել է .-«Կան բազմաթիվ փաստեր , որոնք բացահայտորեն հաստատում են , որ Իսրայելը խախտել է ՄԱԿ-ի բանաձևերը և միջազգային օրենքները , իսկ կոմիտեի նախագահի պաշտոնին ռեժիմի նշանակումը ՝ միջազգային օրենքներին հասցված ապտակ է համարվում : Այս ընտրությունը Պաղեստինի ժողովրդի դեմ գործած ոճիրների ու մարդու իրավունքների ոտնահարման համար պատասխանատվությունից խույս տալ է նշանակում» :
Արաբական երկրների Լիգայի գլխավոր քարտուղար ՝ Նաբիլ Ալ-Արաբին ևս դեմ է հանդես եկել այս ընտրությանը , հայտարարելով .-«Այս պաշտոնին Իսրայելի նշանակումը ՄԱԿ-ի համար մեծ աղետ է համարվում» : ՀԱՄԱՍ շարժման խոսնակ ՝ Սամի Աբուզահրիի խոսքերով , այս պաշտոնին Իսրայելի նշանակումը ՄԱԿ-ի համար ամոթի խարան է համարվում: Պաղեստինյան կուսակցությունների ու խմբակցությունների ղեկավարները ևս դատապարտելով նման որոշում ընդունելու հարցում արևմտյան երկրների քայլը , նշել են , որ այս ընտրության հետևանքը լինելու է Պաղեստինի ժողովրդի դեմ ռեժիմի ահաբեկչական քաղաքականության ու բռնազավթումների ծավալումը : ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ ՝ Ղոլամալի Խոշռուն ցավ է հայտնել այդ քայլի կապակցությամբ , որը հեղինակազրկելու է ՄԱԿ-ի իրավական կոմիտեին :
Այժմ հարց է առաջանում , որ ԳԱ-ի իրավական կոմիտեի նախագահի պաշտոնում Սիոնիստական ռեժիմի նշանակումն ի՞ն չ նշանակություն ունի : Հարցին պատասխանելու համար , նախ պետք է հայացք նետել մարդու իրավունքների խորհրդի և ԳԱ-ի վեցերորդ կոմիտեի միջև հաղորդակցության մեխանիզմին : Ժնևյան գրասենյակում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում նախագահությունը երկրներին է փոխանցվում հերթական կարգով : Փաստորեն մարդու իրավունքների խորհրդի դիտորդական պարտականության համար նախատեսված գլխավոր համադրված մեխանիզմի մաս են կազմում UPR ՝ Universal Periodic Review կոչվող մարդու իրավունքների իրավիճակի համընդհանուր պարբերական վերանայումը, որոշակի հարցերի զեկուցաբերի նշանակումը և երկրների հատուկ զեկուցաբերի որոշման մեխանիզմը : Մարդու իրավունքների նախկին հանձնաժողովի նկատմամբ այս խորհրդի առավելությունն այն է , որ ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներում մարդու իրավունքների իրավիճակի համար «պարբերական վերանայման» կարգ է սահմանվել : Նախկինում մարդու իրավունքների իրավիճակը քննարկվում էր միայն այն երկրներում , որոնք հանձնաժողովի կողմից կասկածվում էին այդ իրավունքների ոտնահարման հարցում : Այդ իսկ պատճառով , որոշ երկրներ դեմ էին հանձնաժողովի այդ գործելակերպին ՝ այն համարելով քաղաքականացված մոտեցում : Հետաքրքրական է այն, որ երբ խորհրդին զեկուցելու Իսրայելի հերթը հասավ , ռեժիմը խույս տվեց այդ քայլից : Կարևոր է այն հանգամանքը , որ եթե որևէ երկրում ոտնահարվում են մարդու իրավունքները , իսկ խորհուրդը պարտավոր չի լինում վերացնել այդ երևույթը , ապա խորհուրդը զեկուցաբեր է նշանակում : Որևէ երկրի կողմից մարդու իրավունքների ոտնահարումը շարունակվելու դեպքում , հարցը խորհրդի կողմից վեցերորդ ՝ իրավական կոմիտեին է փոխանցվում , ինչպես ընդունված է ասել՝ գործը Ժնևից Նյու Յորք է ուղարկվել , որտեղ նախագահում է մարդու իրավունքների ոտնահարող ռեժիմը :
ՄԱԿ-ի կողմից Սիոնիստական ռեժիմի ընտրությունը զարմանալի չի թվում , քանզի վերջերս Ալե-Սաուդյան ռեժիմը ևս ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպան մարմնի նախագահ էր ընտրվել : Օրեր առաջ , ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ՝ Պան Գի Մունը ՝ գումարի դիմաց , Սաուդյան Արաբիայի անունը հանեց Եմենի երեխաներին սպանողների ցուցակից ՝ ապացուցելով կայսերապաշտ ուժերի նկատմամբ իր անճարակությունը : Այդ քայլից հետո , եմենցի երեխաները խորհրդանշական քայլի դիմելով , արկղեր տեղադրեցին տարբեր քաղաքներում ՝ ՄԱԿ-ին գումարով օգնելու համար : Թվում է , թե միջազգային այդ կազմակերպությունը հիմնադրվել է միջազգային խաղաղության ու անվտանգության հաստատման նպատակով , սակայն դարձել է մարդու իրավունքները ոտնահարողների աջակիցների հավաքատեղին : Փաստորեն կարելի է խոստովանել , որ կազմակերպությունում իշխում են ՝ գումարը և հզոր պետությունների ուժն ու հեղինակությունը :
Պարզից էլ պարզ է , որ Միջին Արևելքում համընկնում են սիոնիստների ու սաուդացիների շահերը , սակայն այս սիներգիան այսօր հասել է ՄԱԿ-ին : Սաուդացիները և սիոնիստները հերթականությամբ այդ կազմակերպությունում պաշտոններ են ստանում : Իրաքի հարավային շրջանի հետազոտական կենտրոնի տնօրեն և Լոնդոնի համալսարանի դասախոս ՝ Ալի Ռամազան Ալ-Աուսին ասել է .-«Սաուդյան Արաբիան ի սկզբանե Իսրայելի հետ մշտական կապի մեջ է եղել և նրանք համագործակցել են տարածաշրջանային հարցերում : Նրանք սպառազինության հարցում , տարածաշրջանում պաշտպանել են Իսրայելի շահերը ՝ փաստորեն համալրելով Իսրայելի օգտին տարածաշրջանում ԱՄՆ-ի կողմից տարվող ջանքերը» : Վերջին երկու նշանակումը ցույց տվեցին , որ նմանատիպ քայլերը դեռ շարունակվելու են : Ուստի չի բացառվում , որ մոտ ապագայում սաուդական դոլարների և սիոնիստական լոբբիի պատճառով , կազմակերպության կառույցում փոփոխություններ են լինելու և այդ երկու ուժերը պատասխանատու պաշտոններ են ստանձնելու կազմակերպության մյուս բաժիններում : ԳԱ-ի իրավական կոմիտեի նախագահությունը Սիոնիստական ռեժիմին հանձնելը նշանակում է գառանը գայլին հանձնել : Եթե Պան Գի Մունն աչք է փակում Եմենում սաուդացիների ոճրագործությունների վրա , Գլխավոր Ասամբլեան ևս կարող է անտեսել Լիբանանում և Պաղեստինում ՝ Գազայի հատվածում , Հորդանան գետի արևմտյան ափին , Սաբրայում և Շաթիլայում սիոնիստների իրականացրած ոճրարարքները :