Մարդու իրավունքների ոտնահարումն ՝ արևմուտքումԵրևակայությունից մինչև իրականություն (10)
(last modified Thu, 21 Apr 2016 16:23:41 GMT )
Ապրիլ 21, 2016 20:53 Asia/Tehran

Վերջին օրերին Ֆրանսիայի տարբեր քաղաքներում ոստիկանության և բողոքարար քաղաքացիների միջև բախումներ են տեղի ունեցել : Ֆրանսիայում հազարավոր բանվորներ , ուսանողներ , աշխատավորական սինդիկատներ և շարքային քաղաքացիներ , բողոքելով աշխատանքի նախարարության ղեկավար Միրիամ Ալ-Խոմրիի կողմից ներկայացված աշխատանքային օրենքների բարեփոխման օրինագծի դեմ , փողոցներ են դուրս եկել:

Միրիամ Ալ-Խոմրին , ում անունով էլ հռչակվել է հիշյալ օրինագիծը , անցյալ տարվա սեպտեմբերին ՝ գործազրկության ցուցիչները կրճատելու մասին խոստումներով , Ֆրանսիայի աշխատանքի նախարարի պաշտոնը խլել է նախկին նախարար ՝ Ֆրանսուա Ռեբսեմանից : Ֆրանսիայի քաղաքացիներն առ այսօր վեց անգամ փողոց են դուրս եկել ՝ կառավարությունից պահանջելու չեղարկել սոցիալիստ նախարարի կողմից խորհրդարանին ներկայացված հիշյալ օրինագիծը : Խոշորագույն բողոքի ակցիան տեղի է ունեցել մարտի 31-ին : Ոստիկանության տվյալներով , փողոց էր դուրս եկել 390 հազար քաղաքացի , թեև բողոքարարների կողմից մասնակիցների թիվը մեկ միլիոն 200 հազար հոգի է հայտարարվել :

Ֆրանսիայի պետայրերը հուսով են , որ այդ փոփոխումներով հնարավոր կլինի բարելավել երկրի բանվորների լճացած շուկան , սակայն աշխատավորների մեծ մասը վախենում է , որ ծրագիրը վնասելու է այդ խավին ցուցաբերվող հասարակական աջակցմանը :Այն համարվում է երկրորդ աշխարհամարտից հետո Ֆրանսիայում ընդունված աշխատանքային ամենաընդգրկուն օրինագիծը, որը գործարարներին տալիս է աշխատավորներին անարդարացիորեն աշխատանքից հեռացնելու և գիշերային աշխատաժամերի համար հավելավճարները կրճատելու լիազորություն : Բարեփոխումների օրինագծում է ընդգրկվում նաև շաբաթական աշխատաժամերի օրինական ժամերը փոխելու հարցում ընկերությունների լիազորությունների մեծացումը : Օրինագիծը ենթադրում է բանվորներին աշխատանքից հեռացնելու իրավունքների մեծացում , ինչին խիստ ընդդիմացել են աշխատավորներն ու արհմիությունները : Բողոքարարները հիմնականում պահանջում են կառավարության առաջարկած օրինագծի ամբողջովին չեղարկումը : Ցուցարարների համոզմամբ , աշխատանքային օրենքի բարեփոխման հետևանքով , աշխատանքի շուկա մտնելուց հետո , նրանք խնդիրներով լի իրավիճակում են հայտնվելու : Փարիզիցի երիտասարդ մի բողոքարար ասել է .-«Ես դեռ դպրոց եմ հաճախում , տարիներ հետո պետք է աշխատանքային շուկա անցնեմ , սակայն այսօր պետք է ձգտենք փոփոխություններին ՝ չսպասելով վաղվա օրվան , քանզի մենք վաղվա սերունդն ենք» :

Վերջին օրերին համատարած ցույցերն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով : Զայրացած բողոքարարների հավաքը ցրելու համար , ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ : Ոստիկանապետը հայտնել է օրինագծի դեմ 300-400 ծայրահեղական ակտիվիստների ու բողոքարարների ճանաչելու մասին , որոնք դիմակներով էին և փորձում էին իրարանցում առաջացնել ցույցերի ժամանակ : Մայրաքաղաք ՝ Փարիզի Նասիոն հրապարակում , ոստիկանները նաև արցունքաբեր գազ կիրառելով , ցրել են պայթուցիկներ, տախտակներ ու տարբեր իրեր իրենց ուղղությամբ նետող տասնյակ բողոքարարների ՝ ցուցարարների ելքը Ռեփուբլիկ հրապարակում կանգնեցնելով : Բողոքի գլխավոր կենտրոնները համարվող Ռեն և Նանտ քաղաքներում , բախումներ են տեղի ունեցել երիտասարդ բողոքարարների և ոստիկանների միջև :

Աշխատանքը մարդուն տալիս է հասարակական արժեք՝ նրան իր և ընտանիքի կարիքներն ու պահանջները բավարարելու հնարավորություն : Աշխատանքը նաև եկամտի աղբյուր է հանդիսանում , որով կարելի է պատվաբեր կյանք վարել : Աշխատանքի միջազգային կազմակերպություն՝ ԱՄԿ-ն այսպես է բնութագրում նպատակահարմար աշխատանքը .-«Մարդկանց բարեկեցության հարցում աշխատանքն առանցքային դեր ունի: Բացի եկամտի աղբյուր լինելուց, աշխատանքը ճանապարհ է հարթում սոցիալ-տնտեսական առաջընթացի ընդլայնման, անհատների, նրանց ընտանիքների ու համայնքների ուժեղացման համար: Այդ առաջընթացը, սակայն, ուղղակիորեն կախված է արժանապատիվ աշխատանքից: Արժանապատիվ աշխատանքը մարդկանց նպատակներն ու իղձերն ամփոփում է նրանց աշխատանքային կյանքում» : Այդ առաջընթացն ի հարկե պայմանավորված է լավ աշխատանքով : Ուստի, աշխատանք ունենալու իրավունքը և աշխատավորների իրավունքների պաշտպանությունը եղել է միջազգային մասշտաբով մտահոգություններից մեկը :

Աշխատանքի միջազգային կազմակերպության նպատակն է սոցիալական արդարության սկզբունքների և միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների ու աշխատանքային իրավունքների խթանումը: ԱՄԿ-ն ունի չորս հիմնական ռազմավարական նպատակ ՝ առաջին ՝ խթանել և կյանքի կոչել աշխատանքի ոլորտում հիմնարար սկզբունքներն ու իրավունքները , երկրորդ ՝ ընդլայնել տղամարդկանց և կանանց հնարավորությունները` ունենալու արժանապատիվ զբաղվածություն , երրորդ՝ ընդլայնել սոցիալական պաշտպանության ընդգրկումն ու արդյունավետությունը բոլորի համար , իսկ չորրորդ՝ ամրապնդել եռակողմությունը (կառավարության, գործատուների և աշխատողների համագործակցությունը սոցիալ-աշխատանքային հարցերի լուծման մեջ) և սոցիալական երկխոսությունը:

Այս նպատակներն իրականացվում են մի շարք ճանապարհներով , որոնք են ՝ մարդու հիմնարար իրավունքների առաջխաղացմանը, աշխատանքի և կյանքի պայմանների բարելավմանը և զբաղվածության հնարավորությունների ընդլայնմանն ուղղված միջազգային քաղաքականության և ծրագրերի մշակում , միջազգային աշխատանքային ստանդարտների սահմանում կոնվենցիաների և հանձնարարականների ձևով ՝ դրանք ամրապնդելով կիրառման հսկողության եզակի համակարգով , միջազգային տեխնիկական համագործակցության լայնածավալ ծրագիր , վերապատրաստում, կրթություն, հետազոտական և հրատարակչական գործունեություն` ի աջակցություն այս բոլոր ջանքերի:

Այս բոլորի կողքին , կառավարությունները պարտականություն ունեն իրենց աշխատանքային օրակարգում դնել միջազգային ստանդարտներին համապատասխան աշխատանքային օրենքների մշակումը , սատարելով հասարակության մակարդակում աշխատավորների իրավունքներին : Աշխատավորները համարվում են հասարակության խոցելի խավը , որոնք կարող են շահագործվել գործատուների կողմից : Այդ իսկ պատճառով , կառավարությունը պետք է նրանց պաշտպանելու օրինական ու դատական մեխանիզմներ սահմանի : Օրենսդրության պարտականությունը կառավարությանը հարկադրում է մշակել օրենքներ , որոնք պաշտպանելով աշխատավորների իրավունքները , գործատուներին նոր լիազորություններ չի տալիս :

Իսկ Ֆրանսիայում աշխատանքային օրենքներում բարեփոխումների օրինագծի հետ կապված , առկա է մի խնդիր , որն այս օրերին լարել է երկրում իրավիճակը : Օրինագծի իրականացմամբ , կառավարությունը կրճատել է աշխատավորների իրավունքների մի մասը ՝ գործատուներին նոր իրավունքներ շնորհելով : Այս քայլն առթել է աշխատավորների ու արհմիությունների զայրույթը : Թեև կառավարությունը մտադիր է խորհուրդներ ու առաջարկներ տալ գործազրկության խնդիրը կարգավորելու և այդ դաշտում կապիտալներ գրավելու համար , սակայն աշխատավորների իրավունքները կրճատող օրենքի առկայությունն արդարացում չունի , հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը , որ կան բանվորների իրավունքների պաշտպանության միջազգային ստանդարտներ :

Ուշագրավ է նաև բողոքարարների դեմ ոստիկանության իրականացրած լայնածավալ բռնությունը : Ագրեսիվ միջոցների դիմելով և արցունքաբեր գազ կիրառելով , Ֆրանսիայի ոստիկանությունը և իրավապահ մարմինները փորձում են ցրել բողոքարարների հավաքը և դադարեցնել անհանդարտությունը : Հարց է առաջանում , որ արդյոք երկրի քաղաքացիների նկատմամբ նման կոպիտ մոտեցումը հարի՞ր և պատվաբե՞ր է Ֆրանսիայի նման երկրին : Հաճախ արևմտյան երկրների քաղաքականության հետ քայլ չպահող երկրներում , նույնիսկ չարտոնված հավաքները ցրելու նպատակով , քաղաքացիների դեմ տվյալ երկրի ոստիկանության կողմից նման վերաբերմունքը , գնահատվում է մարդու իրավունքների ոտնահարում : Ի հարկե այս համեմատությամբ , նպատակ չունենք արդարացնել քաղաքացիների նկատմամբ ոստիկանության բռնությունները : Պարզ է , որ օրինական հավաքներում անվտանգության ուժերի ագրեսիվ քայլերը , չեն համապատասխանում մարդկային արժեքների ու իրավունքների չափանիշներին : Մյուս կողմից , քաղաքացիներն այլևս անկարող են բողոքելու պատճառով , անվտանգության կարգերը խախտել կամ մասնակցել անհանդարտությունների : Ո՞րն է տրամաբանական լուծումը : Այստեղ պարզ է դառնում բողոքարարների զայրույթը մեղմելու և աջակցման ծրագրեր ներկայացնելու նպատակով , տրամաբանական ու ժողովրդավար հասարակություններին հարիր լուծումներ առաջարկելու իշխանությունների դերակատարությունը : Թեև թվում է , թե նպատակահարմար է լինելու նախքան հանրային պոռթկումներին ականատես լինելը , հարկավոր է տվյալ ոլորտի արժանի պաշտոնյաների և արհմիությունների ներկայացուցիչների միջև երկխոսություններ անցկացնել :