Իսրայելի ռեժիմի ներքին ամենալուրջ խնդիրները(2.Ռազմական ու անվտանգության խնդիրները)
Սիոնիստական ռեժիմը շարունակում է կռվել այլ երկրների դեմ և հայտարարում է, թե պատրաստվում է հարձակում իրականացնել Իրանի դեմ: Եվ դա մի իրավիճակում, երբ ռեժիմն ինքը կանգնած է բազմաթիվ խնդիրների առջև:Նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձանք Իսրայելի ռեժիմի սոցիալական խնդիրներին: Այս հաղորդման ընթացքում կխոսենք ռեժիմի անվտանգության ոլորտի խոցելիության մասին:
Իսրայելի պաշտպանական ոլորտի, այդ թվում՝ «Երկաթե գմբեթ» համակարգի խոցելիությունը
Հատկապես վերջին ամիսներին, Իսրայելի ռեժիմը կանգնել է մի շարք խնդիրների առջև, որոնց արդյունքում, «Երկաթի գմբեթ» համակարգը հարցականի տակ է դրվել և ապացուցվել է դրա խոցելիությունը:
2021թ. փետրվարին Հայֆա քաղաքում քիմիական գործարանի պայթյունը, նույն թվականի ապրիլին բռնագրավված Պաղեստինում Ալ Ռամլա քաղաքի հրթիռաշինության գործարանի պայթյունը, փետրվարին՝ Դիմոնա միջուկային ռեակտորի մոտակայքում սիրիական հրթիռի հայտնվելը և պաղեստինյան Դիմադրության հրթիռների ու ռակետների անցումն այդ համակարգից, վերջին 12 օրյա պատերազմում ռեժիմի համար առաջացած խնդիրներից են:
Արևմտյան ԶԼՄ-ները վերոնշյալ իրադարձությունների վերաբերյալ իրենց լուրերում նշել են, որ «Երկաթե գմբեթ» համակարգն ունի լուրջ խնդիրներ:
Indipendent-ը գրում է. «Սիրիական հրթիռի հայտնվելն Իսրայելի միջուկային օբյեկտի մոտակայքում, ապացուցեց ռեժիմի անվտանգության ոլորտի խոցելիությունը»:
Middle East Monitor-ն Անդրադառնալով Դիմոնայի միջուկային օբյեկտների դեմ հարձակմանը, գրել է. «Անկախ նրանից, թե որ երկիրը կամ խմբավորումն է իրականացրել հարձակումը, այն քննադատության մեծ ալիք է բարձրացրել ռեժիմի ՀՕՊ համակարգի դեմ: Այս հարձակումը հարցականի տակ է դրել նաև Իսրայելի ռազմական ուժը, որի մասին մշտապես խոսվել է: Իսրայելցի պաշտոնյաները պետք է ընդունեն, որ իրենց «հզոր համակարգերը» չեն կարող դիմակայել Իրանի, Սիրիայի ու Լիբանանի «Հեզբոլլահի» հրթիռներին»:
Հենց այս պատճառով, պաղեստինցիները «Երկաթե գմբեթ» համակարգը հռչակել են որպես «Մետաքսե գմբեթ»:
Բացահայտ խոցելիություն՝ 12-օրյա պատերազմում:
Իսրայելի ռազմական խոցելիությունն ի հայտ եկավ հատկապես 12-օրյա պատերազմում, որը տեղի ունեցավ մայիսին՝ Իսրայելի ու Գազայի հատվածի Դիմադրության խմբերի միջև: Սակայն 12 օր անց, Իսրայելը պարտավոր եղավ ընդունել հրադադարի վերաբերյալ միջնորդների առաջարկությունը: Սեթ Ֆրանցմենը Foregin Policy պարբերականում հրապարակված հոդվածում գրել է. «Այս պատերազմի տարբերությունը մյուսներից կայանում է նրանում, որ ՀԱՄԱՍ-ը հրթիռային լայնածավալ հարձակում իրականացրեց, ցույց տալով, որ Իսրայելն անկարող է դիմակայել այդ հարձակումներին: ՀԱՄԱՍ-ն ու խմբի աջակիցները համոզված են, որ այս պատերազմը հաղթանակ էր խմբի համար: ՀԱՄԱՍ-ը այդ պատերազմի ընթացքում հրթիռակոծեց Իսրայելի ռազմավարական ենթակառուցվածքները: Ըստ երևույթին, խմբավորման նպատակն էր ցույց տալ «Երկաթե գմբեթ » համակարգի խոցելիությունը: Մի քանի րոպեում, ՀԱՄԱՍ-ը Թելա Ավիվի, Աշթուդ և Աշքալուն քաղաքների ուղղությամբ արձակեց հարյուրավոր հրթիռներ»:
Կանադայի Բրաք համալսարանի դասախոս Մայքլ Արմսթրոնգը, վերջերս հրապարակված հոդվածում գրել է. «Ես, որպես մարդ, ով աշխատել է Իսրայելի պաշտպանական համակարգերի վրա, սկզբում մտածում էի, որ պաղեստինյան վերջին բախումները նման են 2014թ տեղի ունեցած բախումներին: Սակայն փաստվեց, որ Գազայի խմբերը զարգացրել են իրենց հրթիռային տեխնոլոգիան ու տակտիկան: Այս իրավիճակը կարելի է համեմատել 2008թ իրավիճակի հետ, երբ Իսրայելն ավելի խոցելի էր հրթիռային հարձակումների նկատմամբ և երեք շաբաթ տևողությամբ հրթիռային գործողություններ իրականացրեց Գազայի դեմ»:
Արմսթրոնգի ասելով, «Այս տարի արձակվել է ավելի շատ հրթիռ: 24 ժամում իրականացվել է 470 հրթիռային հարձակում: Միջին հաշվով, օրական շուրջ 408 հրթիռ է արձակվել: Ռազմական վերլուծաբանը նշում է, որ մեծացել է նաև Դիմադրության հրթիռների ճշգրտությունը: Նրա ասելով. «Արձակված հրթիռների 50 տոկոսը թիրախավորել են քաղաքային շրջաններն, ինչը 22 տոկոսով բարձր է 2017թ. և 18 տոկոսով՝ 2014թ. համեմատ»:
Դիմադրության խմբերն այսօր ունեն ավելի մեծ հեռահարությամբ հրթիռներ: Պետք է ասել, որ այս անգամ հարձակումների թիրախում եղել է Թել Ավիվը: Իսկ նախորդ դեպքերում, հարձակումներն իրականացվել են բռնագրավված Պաղեստինի հարավային քաղաքների դեմ:
Ընդհանրապես, 12-օրյա պատերազմն ապացուցեց, որ «Երկաթե գմբեթ» համակարգն ունի բազմաթիվ թերություններ, ինչը խոստովանել են նաև Իսրայելի հրամանատարները: Իսրայելի օդուժի հրթիռային ստորաբաժանման հրամանատար Գելաթ Բեյրանի ասելով. «Իսրայելի ներկայիս ՀՕՊ համակարգերն ունեն որոշակի թերություններ և չեն կարող պատասխանել բոլոր տեսակի սպառնալիքներին»: Դա այն դեպքում, երբ Իսրայելի դեմ կռվում էին պաղեստինյան Դիմադրության ուժերը, որոնց ռազմական ուժը համեմատելի չէ Լիբանանի «Հեզբոլլահ»-ի կամ Իրանի ուժի հետ:
Իսրայելի զինվորականների հոգեբանական խոցելիությունը
Իսրայելի ռեժիմի ռազմական խոցելիությունը ներառում է նաև զինվորականների հոգեբանական խնդիրները: Վերջերս հրատարակվեցին զեկույցներ, որոնցում նշվում էր, որ Իսրայելի զինվորականները մասնակցում են բանակում անցկացվող հոգեթերապիայի կուրսերին: Սիոնիստ բանակայինները վախենում են ռազմական գործողություններից: Որոշ զինվորներ փախել են ռազմական ծառայությունից:
«Հաարեց» օրաթերթի վերլուծաբան Ամուս Հարիելը գրում է. «Իսրայելի ցամաքային ուժերը դեռևս ունեն բազմաթիվ խնդիրներ, որոնց արդյունքում, նրանց համար ցամաքային պատերազմը վերածվել է մղձավանջի: Եբրայական «Մաարիվ» օրաթերթը 2020թ հայտարարեց, որ Իսրայելի այն զինվորների թիվը, որոնք հոգեբանական խնդիրների պատճառով հրաժարվել են զինվորական ծառայությունից, անցած տարվա համեմատ ավելացել է 30 տոկոսով, հասնելով 4500-ի: Նախորդ տարի այդ թիվը եղել է 3500»:
Օրաթերթը գրել է, որ բանակը չի կարողանում հասկանալ, որ որն է զինվորականների շրջանում այս աննախադեպ հոգեբանական խնդիրների պատճառը:
Պետք է ասել, որ իսրայելցի զինվորականների այս վիճակի պատճառներից մեկը շարունակական պատերազմներն են պաղեստինյան Դիմադրության խմբերի դեմ և այն, որ դրանք ունեն մեծ հնարավորություններ:
Միլիտարիզմի հեղինակության նվազումն Իսրայելում
Այս ամենից հետո, պետք է ասել, որ բռնագրավված Պաղեստինում միլիտարիզմը հեղինակազրկվել է: Որպես օրինակ, շատ է պակասել բանակում ծառայել ցանկացողների թիվը: Որոշ երիտասարդներ խուսափում են ռազմական ծառայությունից: Այս կապակցությամբ, «Ալ Մայադին» լրատվական ծառայությունը գրել է. «Էմիգրանտների մոտ, որոնք տեղակայվել էին բռնագրավված Պաղեստինում, գոյություն ուներ Սրբազան պաշտպանության գաղափարը: Այն ժամանակ, բանակը դաստիարակում էր ռազմական էլիտային և ծառայությունը բանակում, շատ կարևոր էր՝ քաղաքական պաշտոն ստանալու համար: Այն ժամանակ բանակում ծառայելը խիստ կարևոր էր: Սակայն այսօր իրավիճակը փոխվել է և շատերը խուսափում են բանակում ծառայելուց: Իհարկե սա նորություն չէ: Օրինակ 2020թ ծառայությունից խուսափածների թիվն աճել է 32 տոկոսով: Պետք է նկատի ունենալ, որ 1980թ․ այդ թիվը կազմում էր 12 տոկոս:
Տեղեկատվական ոլորտում Իսրայելի ռեժիմի թերությունը
Ընթացիկ տարվա հուլիսին, Իսրայելի Բենգորիուն միջազգային օդանավակայանում հրդեհ բռնկվեց, իսկ սեպտեմբերին Ալ-Ջալբու կալանավայրից փախուստի դիմեց վեց պաղեստինցի բանտարկյալ: Չնայած ռեժիմի անվտանգության ուժերը փախուստի դիմած պաղեստինցիներին հայտնաբերեցին ու նորից կալանավորեցին, սակայն բռնագրավված տարածքներում հանրային կարծիքը հասկացել է, որ անվտանգության ոլորտում Իսրայելը կանգնած է լուրջ խնդիրների առջև: Հասարակությունը կարծում է, որ պաղեստինցիներն անցյալի համեմատ ավելի շատ են սպառնում Իսրայելի անվտանգությանն ու տեղեկատվական համակարգերի անվտանգությանը: Այս խնդրին անդրադարձել է նաև «Իսրայել ալ Յոմ » թերթը, որը գրել է. «Ժպտացող գերիների ձերբակալության տեսանյութը տարածելը հերթական անգամ վկայում է Իսրայելի մեծ պարտության մասին: Պարտություն, որի համար պատասխանատու են բանտերի բարձրաստիճան պաշտոնյաները»:
Իսկ բանտարկյալների հայտնաբերումն ու ձերբակալությունը ոչ միայն չբարձրացրեց Իսրայելի հեղինակությունն անվտանգության ոլորտում, այլ ռեժիմը փորձեց այդ խնդիրը ծառայեցնել ոլորտում առկա բացերը լրացնելու ուղղությամբ: