Գրքի հմայքը(30)
https://parstoday.ir/hy/radio/world-i161896-Գրքի_հմայքը(30)
«Հազար ու մի գիշեր»-գիրքը ամենաարժեքավոր գրքերից է, թե՛ պատմվածքի,և թե՛ պատմական առումով, որը հիմնական պատմության խորքում պատմում է տարբեր թեմաներով պատմություններ և ունի, այսպես կոչված, բնադրված կառուցվածք:Այս գիրքը հայտնի է ամբողջ աշխարհում և մեծ ազդեցություն է ունեցել աշխարհի արևելքի և արևմուտքի ժամանակակից գրողների և գրականության վրա:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 18, 2022 14:53 Asia/Tehran

«Հազար ու մի գիշեր»-գիրքը ամենաարժեքավոր գրքերից է, թե՛ պատմվածքի,և թե՛ պատմական առումով, որը հիմնական պատմության խորքում պատմում է տարբեր թեմաներով պատմություններ և ունի, այսպես կոչված, բնադրված կառուցվածք:Այս գիրքը հայտնի է ամբողջ աշխարհում և մեծ ազդեցություն է ունեցել աշխարհի արևելքի և արևմուտքի ժամանակակից գրողների և գրականության վրա:

«Հազար ու մի գիշեր» առասպելը կարելի է անվանել աշխարհի  պատմությունների մայրը,պատմությունների ժողովածու ,որը դարեր շարունակ  բերնեբերան և սերնդե սերունդ  պատմվել է ժողովրդի տարբեր խավերի մոտ և  պարունակում է արևելքի ժողովուրդների հոգևոր բնութագրերը, բարոյական հիմքերը, համոզմունքները, երազանքներն ու երևակայությունները:«Հազար ու մի գիշեր»գրքի  կարևորությունը  միայն դրա գրական համբավի պատճառով չէ: «Հազար ու մեկ գիշեր»-ը արժեքավոր աղբյուր է՝ միջնադարում և վաղ ժամանակակից շրջանում,Մերձավոր արևելքի  սոցիալական պատմության համար:Բայց ամենակարեւորը՝ դա միակ համաշխարհային  ստեղծագործությունն է, որի ստեղծագործությունը վերագրվում է մի  կնոջ:Մի կին, ով կրում է իմաստության ու ուշիմության զենք և ավտորիտար ու արյունարբու արքայազնին   (որը կենդանական բնազդների մարմնավորումն է)՝ օժտում է ինքնագիտակցման ու մշակույթի բարիքներով ։

«Հազար ու մի գիշեր»-ը  վկայակոչում է «Շահրիար»անունով մի թագավորի,իսկ հեքիաթասացն է «Շահրզադը»(նախարարի աղջիկը): Պատմվածքի արկածները ընդհանրապես պատահում են հին  Իրանում ու Բաղդադում և պատմությունների արմատը համարվում է իրանական ,որը փոխառնված է «Հեզար աֆսանե»-ից կամ (հազար լեգենդից): 

«Հազար ու մի գիշեր»-ի  ներկայիս պարսկերենի  տարբերակը թարգմանվել և հրատարակվել է պարսկերենով  Աբդուլ Լաթիֆ Թասուջիի կողմից, Ղաջարների դինաստիայի  ժամանակաշրջանում։«Հազար ու մի գիշեր» անունը տարածվել է Իրանում Ղաջարների  ժամանակաշրջանում Թասուջիի թարգմանությունից ի վեր։ Այս գրքի պատմվածքները հետևյալ թեմաներն են շոշափում՝  հումորային պատմությունները, բարոյական ուսմունքները, արդարության խրախուսումը, անձնազոհությունն ու արիությունը , տարբեր ազգերի սովորույթներն ու ավանդույթները, սոցիալական խնդիրները, ճանապարհորդությունները , աշխարհի հրաշքները և այլն:

«Հազար ու մի գիշեր» գիրքը բաժանված է երեք տարբերակի.՝Հնդկերեն  տարբերակը գրված է սանսկրիտով նախքան Աքեմենյան ժամանակաշրջանը,իրանական տարբերակը թարգմանություն է սանսկրիտ տարբերակով և  հին պարսկերենով է, և արաբերեն տարբերակը ,որը 8-րդ դարում պահլավերենից թարգմանվել է արաբերենի: Կարելի է  ասել ,որ յուրաքանչյուր թարգմանության ժամանակ ավելացել են մի քանի նոր պատմություններ: 

«Հազար ու մի գիշեր»-ը  բաղկացած է 11-շարունակական պատմությունից, 41 երկար պատմությունից, 202 կարճ պատմությունից և դասական հեքիաթների ոճով ներկայացված  տասնյակ գծային պատմություններից։

 Ղաջարների  ժամանակաշրջանի «Հազար ու մի գիշեր» գրքի տպագիր տարբերակի էջերից մեկի պատկերը.

Շատ հետազոտողներ համոզված են ,որ այս ստեղծագործությունը կատարելապես իրանական է ,և հիմնականում պատկանում է արշակունիների ժամանակաշրջանին (2 հազար տարի առաջ): Հետագայում դրան ավելացել են  հնդկական պատմվածքներ ,Իսլամից հետո  ՝ արաբական առասպելներ ու պատմվածքներ , այնուհետև եգիպտական, հունական և հրեական պատմվածքներ են ավելացել այս ստեղծագործությանը:

Իրանցի թատերագիր Բահրամ Բեյզանին այս ոլորտում ուսումնասիրություն կատարած անհատներից է և նկատի առնելով պատմական փաստաթղթերը ,հստակ ձևով ասում է ,որ «Հազար ու մի գիշեր»-ը իրանական ակունք ունի ,քանի որ դրա հիմնական պատմությունը իրանական է և դա հենց Շահրզադի պատմությունն է »: 

Ըստ Բեյզաիի ,հիմնական պատմությունը հետևյալն է.

«Երկու արքայազն եղբայրներ՝ Շահրիարի և Շահզամանի կանայք դավաճանում են ամուսիններին:Շահզամանը թողնելով թագավորությունը ,գնում է եղբոր երկիրը: Շահրիաը ևս իր կնոջ վերժը լուծելու համար ,ամեն օր ամուսնանում է մի աղջկա հետ ,իսկ հաջորդ օրը նրա սպանության հրամանը արձակում: Մինչև որ այլևս քաղաքում աղջիկ չի մնումև թագավորի նախարարը ով ուներ երկու դուստր՝ Շահրզադ և Դոնյազադ անուններով ,իր Շահրզադ աղջկան ամուսնացնում է թագավորի հետ: Այդ գիշեր Շահրզադը ,Շահրիարին ասում է, որ ինքը մի քույր ունի, ով ամեն գիշեր քնում է իր պատմություններով և խնդրում, որ այդ գիշեր իր քրոջը բերեն պալատ, որպեսզի վերջին անգամ  պատմություն պատմի նրա համար:Դունյազադը գալիս է, և Շահրզադը սկսում է պատմություն պատմել:Շահրիարը, որ հմայված է այս պատմությամբ,ժամանակ է տալիս ,որպեսզի վաղը գիշեր ևս լսի պատմության   շարունակությունը և Շահրզադի սպանությունը հետաձգում մինչև պատմության ավարտը։Հեքիաթասացությունը  շարունակվում է ամեն գիշեր, և հեքիաթասացության  հազար ու մի գիշերվա  ավարտին, թագավորը հայտարարում է, որ հրաժարվում է իր  նախկին սովորությունից  և այլևս չի սպանելու իր կանանց։

Արևելագետների մեծ մասը համակարծիք են , որ այս ժողովածուն տարբեր արմատներ  ունեցող տեքստերի հավաքածու է, որոնք մշակվել  են մի քանի դարերի ընթացքում, և  գիրքը վերջնական տեսքի է բերվել   13-րդ և 14-րդ դարերում:Շատ սխալված կլինենք ,եթե կարծենք, որ «Հազար ու մի գիշեր»-ը  մի գրողի ստեղծագործությունն է:Փաստորեն, դա համապարփակ մի ստեղծագործություն է , որը ոչ միայն հավաքագրվել է մի քանի դարերի ընթացքում, այլ տարբեր հակումների բացահայտիչն է: 

Այս գրքում կարելի է առանձնացնել պատմվածքների չորս կատեգորիա, որոնք են՝

«Իրանական հեքիաթների առանցքը և Շահնամեի պատմությունների հետ նույնանման արմատները ,որոնք մուսուլման նվաճողների կողմից  հարմարեցրել են իսլամին:«Հազար ու մի գիշեր»-ի ամենահին հատվածը հենց այս պատմություններն են:Այս պատմությունների առանձնահատկությունը երևակայական ու ահարկու հարստությունն է, սատանաների ու հրեշտակների մշտական ​​միջամտությունը և այնպիսի խնդիրների  առատությունը, ինչպիսիք են՝ կերպարանափոխությունն ու կենդանիների խոսելու ունակությունը:Գլխավոր հերոսների անունները և այս ստեղծագործության ընդհատումներն իրանական են։

Պատմվածքների  երկրորդ կատեգորիան, որն ավելի էպիկական է, տեղի է ունենում Բաղդադ քաղաքում Հարուն ալ-Ռաշիդի խալիֆայության օրոք,սիրային պատմություններ՝ տարատեսակ բազմաթիվ  հետևանքներով և վերջաբաններով, որոնցում պալատական ​​կամ քաղքենի կյանքի տեսարանները աստիճանաբար փոխարինվում են կախարդանքով և կախարդության տեսարաններով:

Ինչ վերաբերում է երրորդ կատեգորիային. այն շատ տարածված էր նավաստիների պատմվածքների ժամանակաշրջանում, որոնցից ամենահայտնին «Ծովային Սինբադի» պատմվածքներն էին։Այս պատմվածքներում ,զարմանքի տեղիք են տալիս իրականության ու ստի  միաձուլումը: Այս պատմությունները, կողմնացույցներով ու աստղադիտակներով հագեցած առաջին նավաստիների  էպոսներն  են, ովքեր Բասրա քաղաքից մեկնում են՝ անհայտ տարածքներ բացահայտելու համար և «Հազար ու մեկ գիշեր» գրքում ներկայացվում է   նրանց պատմությունները:

«Հազար ու մի գիշեր»-ի չորրորդ կատեգորիան,այն  պատմություններն են ,որոնք իրականանում են Կահիրեի   հասարակության մեջ: Այս բաժնում պատմվածքները  ներառում են հերոսների արկածները, երգիծական ու պախարանքի  պատմությունները, ինչպես նաև ճաշակով ազնվականների   կյանքից  դրվագներ և առևտրականների ու արհեստավորների ապրուստի  պատկերներ: 

Իհարկե, կան պատմություններ, որոնք չեն տեղավորվում ոչ մի կատեգորիայի մեջ եւ ընդամենը ժողովրդական հեքիաթներ են:

«Հազար ու մի գիշեր»-ը բազմազգ գրական տեքստերից է, որտեղ կանայք հստակ ու ակտիվ ներկայություն ունեն:Պատմվածքների գլխավոր հերոսը խելամիտ ու զգոն կին է, ով խելացի պատմություններ պատմելով ավտորիտար ու բռնակալ թագավորին  հասցնում է ինքնագիտակցության մակարդակի։Հազար ու մեկ գիշերվա ընթացքում ,Շահրզադի հեքիաթասացության  ընթացքը,  և պատմվածքների թեմաների համեմատությունը՝ ըստ իրենց ձևաբանության և բաղադրիչների, ցույց են տալիս, որ նա շատ խելացի քայլ է կատարել՝ իրականացնելով մարդասիրական և անձնազոհ ակտ , փրկելու ՝ իր  երկրի քույրերի կյանքը։

Կանանց ակտիվությունը՝ ցույց տալով հզոր, խորամանկ և կախարդ կանանց,այդ էլ՝ Շահրզադի, կամ հեքիաթասացների պատմությունների մեջ,խելացի համադրություն է ստեղծում   պատմվածքի գործընթացում, և կանանց վիճակը աստիճանաբար բարելավվում է հազար ու մի գիշերից  (մոտ երեք տարի) հետո։Նույնիսկ պատմվածքների վերջում ,Շահրզադի մոտեցումը և կարճ զրույցները Շահրիարի  հետ ,խելամիտ ընթացքի մասին են ,որոնք համընկնում են հիվանդներին բուժելու հոգեբուժության սկզբունքների հետ :

«Հազար ու մեկ գիշեր»-ի մեկ այլ գրավիչ հատկանիշը նրա տեսողական և ցուցադրական հնարավորություններն են,որը  պատճառ է դարձել, որ այն, տարիների ընթացքում մինչ այսօր բազմիցս հարմարեցվի կինոյի և հեռուստատեսային ստեղծագործությունների  համար:Բացի մաքուր ու ինքնատիպ պատկերներից, որոնք կարելի է քաղել այս ստեղծագործության  փոքր ու մեծ պատմությունների ընդմիջից ,«խաղարկությունները», «խաղերի մեջ խաղալը », մեջբերումները և, այս պատրվակով, պատմվածքի գծային ժամանակի խախտումը, այն առանձնացնում է  նմանատիպ այլ տեքստերից։

Առանց չափազանցության, «Հազար ու մեկ գիշեր»-ը  կարելի է համարել արևելքի ամենաժողովրդական  ստեղծագործությունը,որը,իր խորհրդանշական կողմերով երկար տարիներ եղել է  արեւելքի եւ հատկապես առեղծվածային Ասիայի արեւմտյան շրջանների ներկայացուցիչը։Այս անմահ  ստեղծագործությունը հավաքածուն է այնպիսի երկրների հնագույն հեքիաթների և լեգենդների, ինչպիսիք են՝ Իրանը, Հնդկաստանը, արաբական երկրները և հին Հնդկաստանի սանսկրիտ տեքստերի և իրանական պահլավի գրվածքների,որն ըստ  արգենտինացի գրող Խորխե Լուիս Բորխեսի , դարձել է գրական ու անդրազգային հարստություն։Բորխեսն իր ամբողջ ստեղծագործությունները   պարտական ​​է համարում  «Հազար ու մեկ գիշեր»-ին, և անհերքելի է  դրա ազդեցությունը աշխարհահռչակ գրողների, այդ թվում՝ Ջիովանի Բոկաչչիոյի, Ջեյմս Ջոյսի, Ջոն Բարթի , Ուոլթեր Սքոթի , Օրհան Փամուկի, Էդգար Ալան Պոյի և ուրիշների ստեղծագործությունների վրա:Ալի Ասղար Հեքմաթը, Ջալալ Սաթթարին և Բահրամ Բեյզային եղել են իրանցի այն հետազոտողները , ովքեր արժեքավոր ուսումնասիրություններ  են կատարել Հազար ու մեկ գիշերների ծագման ,ակունքի  և այս մեծ ստեղծագործության  առանձնահատկությունների և թեմաների վերաբերյալ:

Իրանի համալսարանի գիտաշխատող և դասախոս  Մուհամմադ Ռեզա Շաֆիի Քադքանին վերջերս հրապարակված գրառման մեջ նշել է..«Քաղաքակրթության պատմությունը կամ մարդկության պատմությունը ՝մշակութային, գեղարվեստական, կրոնական և տնտեսական գրավչությունների «կենտրոնների» և «ցանցերի» ձևավորման կամ այդ ցանցերի ու կենտրոնների անկման ու տեղաշարժման շղթան է։Օրինակ, երբ հին աշխարհում ձևավորվում էր  մի հետաքրքրաշարժ պատմություն, այն աստիճանաբար կլանում էր  այդ մշակութային տիրույթում առկա բոլոր ընդհանուր «ենթապատմությունները» և դարձնում  իր ամբողջականության մի մասը։ «Հազար ու մեկ գիշեր»-ն այդ խնդրի վառ և գլոբալ օրինակն է,որն աշխատել է ,որպես  մշակութային ցանց, և գոյատևել է մինչ օրս»:

Ուրեմն ,« Հազար ու մի գիշեր»-ը կարելի է համարել մշակութային ընդարձակ  առևտրի արդյունքը, որը  պատմական գործընթացում, հին աշխարհից մինչև մեր օրերը  գոյատևել է , հոսուն, դինամիկ և փայլուն ձևով: