Մայիս 11, 2016 10:44 Asia/Tehran

Չնայած ՄԱԿ-ի կոնվենցիաների շրջանակում պետությունները պարտավոր են օգնել փախստականներին ,բայց մարդու իրավունքների կազմակերպության զեկույցները վկայում են,որ պետություններն աշխարհի փախստականներին օգնելու հարցում ձախողել են, ինչի հավաստիքն է՝ Ավստրալիայում փախստականների անմխիթար իրավիճակը:

Անցած չորեքշաբթի օրը Նաուրու կղզու ճամբարում գտնվող Ավստրալիայի անօրինական փախստականների համար սև չորեքշաբթի էր: Այդ օրը երբ ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի ներկայացուցիչներն այցելել են ճամբար, փախստականներից հինգը դեղահատեր ընդունելով և ինքնահրկիզման դիմելով, ինքնասպանություն են գործել, որպեսզի իրենց բողոքը հայտնեն ՄԱԿ-ի ներկայացուցիչներին:

Անցած չորեքշաբթի օրը Նաուրու ճամբարում իրանցի 23-ամյա երիտասարդ փախստական՝ Օմիդը ՄԱԿ-ի ներկայացուցիչների աչքերի առջև,բարձրաձայն բողոքելով ճամբարում տիրող ծանր պայմանների դեմ բենզին է լցրել իր հագուստի վրա ու ինքնահրկիզման դիմել:Սարսափելի կադրեր են հրապարակվել ցանցերում,որոնք ցույց են տալիս,որ Օմիդն ինչպես է բղավում ու ասում ,որ հոգնել է այդ դաժան պայմաններից: Նա կրակայրիչով հրկիզում է իրեն: Դեպքի հետևանքով ճամբարում գտնվող մյուս փախստականները շտապում են 23-ամյա երիտասարդի օգնությանը և վերմակ են փաթաթում տղայի շուրջն ու հանգցնում են կրակը: Ժամեր անց Օմիդին ինքնաթիռով տեղափոխում են Ավստրալիայի Մելբոռն քաղաքի հիվանդանոց: Սակայն մեկ օր անց խոր այրվածքների պատճառով մահանում է երիտասարդը: Օմիդ Մաասումլին այն դեպքում է մահանում,երբ երեք տարի է ,ինչ նա անօրինական կերպով գաղթել է Ավստրալիա: Նա նորերս էր ամուսնացել: Օմիդն ինչպես հարյուրավոր այլ գաղթականներ ավելի լավ կյանք ստեղծելու նպատակով լքել էր Իրանում իր տունն ու ընտանիքին և ուղևորվել էր Ավստրալիա ,բայց այդ երկրի սահմանն անցնելուց հետո ձերբակալվել էր ոստիկանության կողմից ու տեղափոխվել Նաուրու կղզու ճամբար:

Նրանք,ովքեր ապրում են Նաուրու, Քրիսմաս և Մանուս ճամբարներում շատ լավ գիտեն թե ինչպիսի դաժան պայմաններ են տիրում այդ վայրերում : Հիգենիայի ու բուժման հնարավորությունների բացակայությունը և սննդամթերքի սակավությունը բազմիցս առթել են էմիգրանտների բողոքը ։ Նույնիսկ նրանց մոտ խռովություն է ծագել:

Անցած երկու տարիների ընթացքում այդ ճամբարներում երեք իրանցի երիտասարդների մահը նույնիսկ պատճառ դարձավ ,որ Ավստրալիայի հազարավոր քաղաքացիներ բողոքի ցույցեր անցկացնեն էմիգրանտների պայմանների դեմ: Մահացած երեք իրանցի փախստականներից մեկը Ֆազել Չեգինին էր ,որը անցած տարի Քրիսմասի ճամբարում ծագած խռովության պատճառով ծեծի ենթարկվեց ու մահացավ: 23-ամյա Ռեզա Բարաթին էլ իրանական 1393 թ.-ին Մանուսի ճամբարում բողոքեց տիրող դաժան պայմանների դեմ և ճամբարի պահակների կողմից ծեծի ենթարկվեց ու մահացավ: Նույն թվականին 24-ամյա իրանցի Համիդ Խազային ինֆեկցիոն ու մաշկային հիվանդության հետևանքով մահացավ հիվանդանոցում: Իսկ օրերս էլ մահացել է Օմիդ Մաասումլին: Վերջին տարիների ընթացքում Ավստրալիայի ճամբարներում մահացած իրանցիների թիվը հասնում է չորսի: Ավստրալիայի միգրացիայի հարցերով նախարար՝ Փիթեր Դանթոնը հայտարարել է.«Եթե կան մարդիկ ովքեր կարծում են,որ իրենց կամ իրենց ընտանիքի անդամներին վնասելով կարող են գալ Ավստրալիա և մշտական բնակություն հաստատել այս երկրում չարաչար սխալվում են և պետք է ասեմ ,որ երբեք դա տեղի չի ունենա»:

«Օմիդի մահվանից մեկ օր անց, Ավստրալիայի մի խումբ քաղաքացիներ ի նշան բողոքի կառավարության վարած քաղաքականության դեմ, Օմիդի անունը կրող հագուստներ հագնելով հանրահավաք են կազմակերպել Մելբոռն քաղաքում: Օմիդի կինն էլ ասել է որ Օմիդին շատ ուշ են տեղափոխել հիվանդանոց,ինչի պատճառով մահացել է նա: Հիվանդի բուժման գործում թերացումն այն մեղադրանքն է ,որ Համիդ Խազայի գործով էլ առաջադրվել էր Ավստրալիայի կառավարությանը:

---

Նաուրու կղզին,որպես աշխարհի ամենափոքր դաշնային հանրապետություն գտնվում է Ավտրալիայի մոտ։ Ավստրալիայի կառավարության կարգադրությամբ ու ֆինանսական աջակցությամբ արևմտյան Ասիայի բոլոր փախստականները նախքան Ավստրալիա հասնելը հայտնվում են իրենց հատուկ կալանավայրում։ Թեև այդ կալանավայրը 2008 թ․-ին փակվեց սեռական բռնությունների պատճառով, բայց Ավստրալիայի կառավարության պահանջով 2012 թ․ վերաբացվեց այն։

Նաուրույի կալանավայրում տիրող աննպաստ պայմանները , պահակների կողմից էմիգրանտ կանանց ու երեխաների սեռական բռնություններն արժանացել են խիստ քննադատության,բայց Ավստրալիան շարունակում է փախստականներին դիմակայելու և նրանց այդ երկրից վտարելու քաղաքականությունը ։

2015 թ․-ի մայիսին , 23-ամյա իրանցի Նազանինը ,որ գտնվում էր փախստականների ճամբարում սեռական բռնաբարության ենթարկվեց։ Աղջկա եղբայրը՝ Օմիդը պաշտոնական հարցազրույցի ժամանակ ասել է․-«Ցավալի դեպքից հետո, բուժկենտրոնի աշխատակիցներն ասացին,որ Նազանինին պետք է տեղափոխել Ավստրալիայի հիվանդանոց։ Նրա մոտ հոգեկան խանգարումներ են առաջացել։ Նրանք հայտարարեցին,որ առաջիկա օրերին ձեր ընտանիքին կտեղափոխեն Բրիսբեյն բուժման ,կուրսեր անցկացնելու նպատակով։Բայց դա երբեք տեղի չունեցավ»։

Նազանինի հայրը ասում է․-«Ինքնասպանության վերջին փորձից հետո, միջազգային բուժկենտրոնը աղջկաս երեք շաբաթով տեղափոխեց հիվանդանոց, որից հետո Նազանինն այլևս չխոսեց ։ Առայսօր Նազանինը շարունակում է լռել ու չի խոսում ոչ ոքու հետ։Նա ոչինչ չի ուտում։Այս բոլորը տեղի է ունեցել այն դեպքում , երբ տեղական ոստիկանությունը հերքում է սեռական ոտնձգության փաստը։ Նա պնդում է ,որ չնայած կատարված հետաքննության, ոչ մի կասկածյալ չկա այդ գործով։

---

Այդ ճամբարներում երեխաները ևս տաժանակիր պայմաններում են գտնվում։ Ավստրալիայի կառավարությունը արձանագրել է այդ կալանավայրերում տեղի ունեցած սեռական բռնության հարյուրավոր դեպքեր,որոնց մեջ կան նաև երեխաներ։ Նաուրու կղզում կան մոտ 100 երեխաներ։ Այդ ճամբարը բոլորովին հարմար վայր չէ երեխաների ու մայրերի համար, որտեղ բոլորովին չեն հարգվում հիգենիկ նորմերը։

Տարեսկզբին Ավստրալիայի Էյ Բի Սի հեռուստաընկերությունը հաղորդեց,որ իրանցի վեցամյա աղջնակը Նաուրու ճամբարում մի փախստականի կողմից սեռական բռնության է ենթարկվել ։ Մեղադրյալը այդ քայլից հետո փախուստի է դիմել։

Հեռուստաընկերությունը նաև հաղորդեց,որ ոստիկանությունը տարբեր բացատրություններով փորձեց խուսափել պատասխան տալ այղ աղջկա հորը,որը պահանջում էր ձերբակալել այն փախստականին ,ով նման ահավոր արարք էր թույլ տվել իր աղջկա նկատմամբ։ Ըստ հաղորդման չնայած այդ բռնաբարության գործով կան բազում փաստեր,բայց ոչ ոք մինչ այժմ չի մեղադրվել կամ դատապարտվել նման հանցանք գործելու պատճառով։

---

Չնայած ՄԱԿ-ի կոնվենցիաների շրջանակում պետությունները պարտավոր են օգնել փախստականներին ,բայց մարդու իրավունքների կազմակերպության զեկույցները վկայում են,որ պետություններն աշխարհի փախստականներին օգնելու հարցում ձախողել են,ինչի հավաստիքն է՝ Ավստրալիայում փախստականների անմխիթար իրավիճակը:

Միջազգային Ներում կազմակերպությունն ավելի վաղ հայտարարել էր,որ Ավստրալիայի կողմից Նաուրու ճամբարներում պահվող փախստականների իրավիճակն անմխիթար է և փախստականները կանգնած են բազում խնդիրների առջև։ Նրանք չունեն առողջապահական ամենատարրական հնարավորությունները։ Ի դեպ Ավստրալիայի իշխանությունները հերքել են այդ զեկույցը և հայտարարել են,որ այդ երկիրը հանձնառու է բավարար հնարավորություններ տրամադրել ճամբարներում գտնվող փախստականներին։

Ավստրալիայի կառավարությունը փախստականներին ցուցաբերած անմարդկային վերաբերմունքի պատճառով բազմիցս արժանացել է այդ երկրի քաղաքացիների և միջազգային շրջանակների քննադատություններին։

Փախստականների իրավունքները պաշտպանող ցանցի ակտիվիստ՝ Վիկտորիա Մարտինը համոզված է, որ կառավարությունը ծրագրել է այնպիսի մթնոլորտ ստեղծել փախստականների համար ,որը պատժական բնույթ կունենա։ Ուստի Նաուրու կղզում և այլ կենտրոններում ծանր պայմաններ են տիրում ու փախստականները տաժանակիր վիճակում են գտնվում։

Ավստրալիան կոշտ քաղաքականություն է վարում փախստականների նկատմամբ և թույլ չի տալիս ,որ նրանք բնակություն հաստատեն այդ երկրում։ Ավստրալիայի կառավարությունը փախստականներին պահում է կատարյալ մեկուսացման մեջ և նրանցից շատերին հանձնում է այն երկրներին ,որտեղից փախել են։ Ավստրալիայի պատասխանատուները բացեիբաց ասում են,որ այդ քաղաքականությունը միտված է փախստականներին վախեցնելուն։

Մարդու իրավունքների ակտիվիստրները բողոքում են Ավստրալիայի վարած քաղաքականության դեմ։ Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարը հայտարարել է,որ Ավստրալիան չափազանց վտանգավոր վերաբերմունք է ցուցաբերում փախստականների նկատմամբ։

Պիտակ