Գիտելիքահենք տնտեսության կարևորությունն Իրանի համար
(last modified Wed, 06 Apr 2022 10:46:50 GMT )
Ապրիլ 06, 2022 15:16 Asia/Tehran

Իրանի գերագույն առաջնորդն իրանական 1401 թվականը՝ արեգակնային հիջրեթի դարաշրջանի հերթական դարի առաջին տարին, հռչակել է «արտադրության, գիտելիքահենք տնտեսության և զբաղվածության» տարի:

Վերջին մեկ տասնամյակում ԻԻՀ առաջնորդի կողմից տարիների անվանակոչումը շատ կարևոր է: Այս ընթացքում նա 5 անգամ կարևորել է արտադրությունը: Իսկ մյուս դեպքերում, երբ տարվա անվանակոչման մեջ արտադրությունը չի նշվել, առաջնորդն իր ելույթներում անդրադարձել է դրա կարևորությանը: Որպես օրինակ, իրանական  1397թ. որը հռչակվել էր որպես «ներքին արտադրության աջակցության» տարի, նույնպես կարևորվել էր արտադրությունը: Սա նշանակում է, որ ԻԻՀ առաջնորդը կարևորում է ներքին արտադրությունը՝ թշնամու կողմից Իրանի նկատմամբ տարվող տնտեսական պատերազմում: Բացի այդ, առաջնորդն ընդգծում է, որ երկրի տնտեսությունը պետք է լինի բազմակողմանի, ինչը թույլ  կտա չեզոքացնել պատժամիջոցները և նպաստել տնտեսության զարգացմանը: Այլ խոսքով, ներքին  արտադրությունը դիմադրողական տնտեսության ամենակարևոր կողմերից է, որին ԻԻՀ առաջնորդը բազմիցս անդրադարձել է:

Աշխարհի արդյունաբերական երկրները կարողացել են զարգանալ՝ հենվելով արտադրության վրա: Նորվեգացի տնտեսագետ Էրիկ Ռիմերն իր «Ինչպես հարուստ երկրները հարստացան և աղքատ երկրներն աղքատացան» գրքում նշում է, որ բոլոր հարուստ երկրները կարողացել են հզոր և որակյալ արտադրություն ստեղծել:  19-րդ դարում Անգլիայի, 20-րդ դարում՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ճապոնիայի ու ԽՍՀՄ-ի  և այսօր՝ Հարավային Կորեայի, Թայվանի ու Չինաստանի տնտեսությունների զարգացման հիմքը եղել է արտադրությունը: Պետք է նշել, որ գործազրկության հարցը հնարավոր է լուծել միմիայն արտադրությունը զարգացնելու միջոցով: Շատ աշխատանքներ ուղղակի կամ անուղղակիորեն կապված են արտադրության հետ:

2005թ. Ճապոնիայի արտադրության բաժինը տնտեսության մեջ կազմել է 20.2 տոկոս: Գերմանիայում այդ բաժինը կազմել է 23.2 , ԱՄՆ-ում՝ 13.4 տոկոս: Հենց այս տվյալների համաձայկն, կարելի է ասել, որ եթե ԱՄՆ-ի արտադրության բաժինը հավասար լիներ Ճապոնիային, այդ երկիրը հնարավորություն կունենար բացել 7 միլիոն աշխատատեղ: Իսկ Գերմանիայի հետ հավասարվելու դեպքում, այդ ցուցանիշը կհասներ 10 միլիոնի:

Մյուս կողմից, պետք է ասել, որ եթե արտադրությունը զարգանա, ընտանիքներն ավելի ապահով կապրեն ու առօրյա հոգսերի վերաբերյալ նրանց մտահոգոթյունները կնվազեն: Վերջին տասնամյակներում, Իրանի իսլամական հեղափոխության թշնամիները տարբեր պատժամիջոցներ կիրառելով, փորձել են տնտեսապես ճնշել իրանցիներին և դժգոհությունների ալիք բարձրացնելով, աշխատել են տարածություն ստեղծել ժողովրդի ու քաղաքական համակարգի միջև:

Արտադրության, հատկապես՝ նոր աշխատատեղերի բացման հնարավորություն ստեղծող արտադրության վրա կենտրոնանալը կոօգնի բարձրացնել կյանքի կենսամակարդակը: Բացի այդ, արտադրության վրա  կենտրոնանալը կօգնի երկրի բյուջետային բեռը վերցնել նավթի արտահանումից: Իրանը մեծ հնարավորություններ ունի արդյունաբերության, հանքերի, գյուղատնտեսության, նավթի, նավթաքիմիկան ապրանքների ու գազի ոլորտներում: Դրանցից յուրաքանչյուրը կարող է դառնալ երկրի տնտեսության զարգացման խթանը: Իսկ դա կնպաստի, որ երկրի տնտեսությունը չհենվի միայն նավթի վրա:

Մյուս կողմից, պետք է նկատել, որ երկրների միջև առևտրի հիմքն արտադրությունն է, ոչ թե ծառայությունները: Իհարկե, ծառայությունների բաժինը երկրի համար շատ կարևոր է, սակայն արտադրությունը գերազանցում է դրան: Իրանի 13-րդ կառավարությունը փորձում է զարգացնել հարաբերությունները հարևան երկրների հետ: Եվ արտադրությունը կարող է կարևոր դեր ունենալ երկրի արտաքին առևտրի մեջ: Իսկ արտադրությունը զարգացնելը նշանակում է, երկիրը դրսից կախվածության մեջ չպահել: Երկրների միջև փոխադարձ կախվածության պատճառն այն է, որ արդյունաբերական երկրները պարտավոր են իրենց քաղաքականության մեջ ուշադիր լինել փոխադարձ շահերի նկատմամբ և դրսևորել տրամաբանական քաղաքական վարքագիծ:

Այս առումով, ԻԻՀ առաջնորդը կարևորել է արտադրության ու զբաղվածության միջև անքակտելի կապը: Գերագույն առաջնորդը նշել է. «Եթե արտադրությունը զարգանա, դա կազդի զբաղվածության վրա: Գնաճը կնվազի, իսկ երկրի բյուջեի հավասարակշռությունը կպահպանվի: Դա կազդի նաև ազգային արժույթի արժևորման վրա:

1401թ. ԻԻՀ առաջնորդի ելույթի  կարևոր կետերից մեկն այն է, որ պետք է ուշադրություն դարձնել գիտելիքահենք արտադրությանը:

Առաջնորդը նշում է. «Երկրի տնտեսական զարգացման ու խնդիրների լուծման համար, անշուշտ պետք է շարժվել դեպի գիտելիքահենք տնտեսություն: Ի՞նչ է նշանակում գիտելիքահենք տնտեսություն: Այսինքն՝ երբ գիտությունն ու զարգացած տեխնոլոգիան ավելի մեծ ու լիարժեք դերակատարություն են ունենում արտադրության բոլոր ոլորտներում: Արտադրության բոլոր ոլորտներ ասելով ենթարդվում է արտադրական կոնկրետ որևէ բաժին: Այսինքն՝ պարտադիր չէ որ մարդը կատարի արտադրության բոլոր գործերը: Արտադրությունը պետք է հիմնված լինի գիտության վրա և ընտրությունը պետք է լինի գործնական: Սա  գիտելիքահենք տնտեսության իմաստն է: Եթե այս քաղաքականությունը շարունակելով գիտությունը դարձնենք երկրի տնտեսության հիմքը և զարգացնենք գիտելիքահենք ընկերությունների թիվը, կարող ենք մեծ շահ ապահովել երկրի ու տնետսության համար: Սա նաև կկրճատի  գիտելիքահենք արտադրության ծախսերը, կբարձրացնի արտադրողականությունը,  արտադրանքի որակը և այն կդարձնի մրցունակ: Այսինքն՝ համաշխարհային շուկաներում մենք կարող ենք այդ ապրանքը ներկայացնել որպես մրցունակ ապրանք:  Սա գիտելիքահենք արտադրության առանձնահատկություններից է»:

Այսինքն՝ արտադրության մեջ գիտելիքի վրա հիմնվելու ամենակարևոր նպատակն արտադրված ապրանքի ճիշտ ընտրությունն է, արտադրական ծախսերի նվազեցումը, արտադրողականության բարձրացումը և ներքին ու արտաքին շուկաներում վերջնական արդյունքը մրցունակ դարձնելը: Իսկ դա կօգնի երկրին չեզոքացնել պատժամիջոցներն ու ճնշումները:  

Հետևաբար,  ցածր ավելացված արժեքով հում նյութի վաճառքից կախվածությունը հաղթահարելու համար, անհրաժեշտ է օգտվել գիտելիքից, ստեղծարարությունից, նորարարությունից և բարձրացնել տնտեսության որակը: Այսօր մեծ կիրառություն ստացած «գիտելիքահենք տնտեսություն» տերմինը, որը կարևորվում է հատկապես ազգերի զարգացման ռազմավարության մեջ, ընդգծում է գիտելիքի ու տեխնոլոգիայի դերը տնտեսության զարգացման մեջ: Դեպի գիտելքիահենք տնտեսության շարժվելը, բացի երկրի մրցունակությունը բարձրացնելուց, արտաքին առևտրում նույնպես տնտեսական հիմք ստեղծելով, օգնում է երկրների փափուկ ուժի ամրապնդմանը: