Ղոդսը՝ Իսլամական աշխարհի գոհարը (1)
(last modified Wed, 20 Apr 2022 11:09:19 GMT )
Ապրիլ 20, 2022 15:39 Asia/Tehran

Հարգարժան ռադիոլսող բարեկամներ, իսլամական աշխարհի որոշ երկրների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Սիոնիստական ​​ռեժիմի ջանքերին զուգահեռ ռամազան բարեբաստիկ ամսվա վերջին ուրբաթ օրը Ղոդսի համաշխարհային օր հռչակվելու կապակցությամբ պատրաստած հաղորդաշարի շրջանակում ձեզ հետ կխոսենք այս օրվա կարևորության մասին:

Ռամազան բարեբաստիկ ամիսը կարևոր ամիս է աշխարհի բոլոր մուսուլմանների համար: Մուսուլմանները շնորհավորում են միմյանց այս ամսվա  կապակցությամբ: Նաև նշենք, որ այս ամսվա վերջը մուսուլմանների  ամենամեծ տոնն է։ Ռամազան ամսին մուսուլմանները լուսաբացին արթնանում են Աստծուն երկրպագելու և աղոթելու համար և մինչև մայրամուտ ոչինչ չեն ուտում: Ծոմապահությունը, առիթ է՝ Աստծուն մոտենալու և սիրտն ու հոգին մաքրամաքուր հոգևոր արժեքներով լիցքավորելու համար: Ծոմապահությունը առիթ է խորացնելու  բարեպաշտությունը և հոգին մեղքերից մաքրելու համար: Ռամազան ամսին մուսուլմանների համար անհրաժեշտ համարվող ծոմը չի նշանակում միայն հրաժարվել ուտելիքից ու խմիչքից այլև նշանակում է  հեռու մնալ  մեղքերից: Իրականում ռամազան ամիսը մարդկային ու հոգևոր արժեքների դրսևորման ամիսն է: Բռնության դեմ պայքարը և բռնաճնշվածին պաշտպանելը բարոյական ու մարդկային արժեքների մեծագույն դրսևորումներն են: Ժամանակակից պատմության մեծագույն անիրավություններից ու բռնություններից մեկը Պաղեստինի բռնազավթումն ու  նրա ժողովրդի ցեղասպանությունն ու տարագրությունն է: Այս կապակցությամբ ի հովանավորություն Պաղեստինի բռնաճնշված ժողովրդի, իսլամական հեղափոխության մեծ առաջնորդ Իմամ Խոմեյնին որպես  հոգևորական և մեծ շարժման առաջնորդ, ռամազանի վերջին ուրբաթ օրը հռչակեց Ղոդսի համաշխարհային օր: Նա 1979 թվականի փետրվարին  իսլամական հեղափոխության հաղթանակից հետո առաջին ռամազան ամսվա վերջին ուրբաթ օրը հռչակեց Ղոդսի համաշխարհային օր, որպեսզի  աշխարհի մուսուլմանները, ազատախոհներն ու ընչազուրկներն այս օրը  Ղոդսի ազատագրման կանչը հնչեցնեն իմպերիալիստների դեմ և ցույցերով, քայլարշավներով ու այլ միջոցառումներով ոտքի ելնեն ի պաշտպանություն Պաղեստինի բռնաճնշված ժողովրդի: 

---

Երուսաղեմ

Իրանի թագավորական բռնապետ ռեժիմի և նրա մեծ հովանավոր ԱՄՆ-ի դեմ պայքարի սկզբից Իմամ Խոմեյնին  աջակցում էր Պաղեստինի ազատագրմանը: Լուսահոգի Իմամ Խոմեյնիի այս կարևոր ու պատմական քայլը, որ կատարվեց Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո, միտված էր վառ պահել  Պաղեստինի հարցը և մուսուլմանների ու իսլամական կառավարությունների ուշադրությունը հրավիրել սիոնիզմի վտանգի վրա: Իմամ Խոմեյնին Ղոդսի համաշխարհային օր հռչակելով նաև նպատակ ուներ արձագանքել որոշ արաբական  պետությունների զիջման գնալու դավաճանություններին: Այդ թվում կարելի է ակնարկել Իսրայելի կեղծ ռեժիմի հետ Քեմփդևիդյան պայմանագրի ստորագրմանը, որով Եգիպտոսը պաշտոնապես ճանաչեց այդ ռեժիմին: 1979 թվականի օգոստոսի 8-ին Իմամ Խոմեյնին Ղոդսի համաշխարհային օրվա հռչակման վերաբերյալ հղած կարևոր ուղերձում ասել է.«Ես երկար տարիներ մուսուլմաններին զգուշացրել եմ օկուպանտ Իսրայելի վտանգի կապակցությամբ և այս օրերին այդ ռեժիմը ուժգնացրել է իր վայրագ հարձակումները պաղեստինցի եղբայրների ու քույրերի վրա և հատկապես Լիբանանի հարավում պաղեստինցի մարտիկներին ոչնչացնելու նպատակով մշտապես ռմբակոծում է նրանց բնակարանները: Ես աշխարհի բոլոր մուսուլմաններին և իսլամական պետություններին կոչ եմ անում միավորվել այս օկուպանտ ռեժիմի ու նրա աջակիցների ձեռքը կարճելու համար, և ռամազանի բարեբաստիկ ամսվա վերջին ուրբաթ օրը հռչակել Ղոդսի օր և հանուն մուսուլման ժողովրդի օրինական իրավունքների պաշտպանության, հռչակել մուսուլմանների միջազգային համերաշխության օր: Հայցում են առ Աստված, որ  մուսուլմանները հաղթանակեն անհավատների նկատմամբ»:

Իմամ Խոմեյնին Ղոդսի համաշխարհային օրվա հռչակման վերաբերյալ հղած մեկ այլ կարևոր ուղերձում նշել է.«Ղոդսի օրը համաշխարհային օր է, այդ օրը միայն Ղոդսին չի վերաբերում, այդ օրը իմպերիալիստների դեմ  իրավազրկվածների պայքարի օրն է,  այն ժողովուրդների պայքարի օրն է, որոնք ենթարկվել են ԱՄՆ-ի  և այլ երկրների բռնաճնշումներին: Այն օրն էր, րբ իրավազրկվածները կվերազինվեն և իմպերիալիստների քիթը կտրորեն...Ղոդսի օրն այն օրն է, երբ իսլամը պետք է վերականգնվի և իսլամի օրենքները հաստատվեն իսլամական երկրներում»:

Իրականում Ղոդսի  օրը  իսլամական ումմայի միասնության և կամքի խորհրդանիշն է Պաղեստինում, Գազայում և այլ իսլամական երկրներում  Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների դեմ:Իմպերիալիստների դեմ աշխարհի իրավազրկվածների դիմադրության օրն է և այն ժողովրդի բռնաճշվածության կանչի օրը,որն իր զավակների արյամբ բացահայտեց  Սիոնիստական ռեժիմի այլանդակ դիմագիծը: Իրանում և ամբողջ աշխարհում մուսուլմաններն ու ազատախոհները  Ռամազան ամսվա վերջին ուրբաթ օրը դուրս են գալիս փողոցներ հանուն Պաղեստինի ժողովրդի արդար դատի պաշտպանության  և Պաղեստինի ու Սրբազան Ղոդսի ազատագրման:Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին Ղոդսի համաշխարհային օրվա կապակցությամբ ասել է.«Իրանում իսլամական հեղափոխության այգաբացը նոր էջ բացեց Պաղեստինի համար մղվող պայքարում։ Առաջին քայլերից եղան սիոնիստական ​​տարրերի վտարումը երկրից, որոնք Թաղութի ժամանակաշրջանում Իրանը համարում էին իրենց ապահով հենակետերից մեկը, Սիոնիստական ռեժիմի ոչ-պաշտոնական դեսպանատան վայրը Պաղեստինի ներկայացուցչությանը տրամադրելը, նավթի հոսքի կրճատումը և  քաղաքական այլ  լայնածավալ աշխատանքներ, բոլորը հանգեցրին «Դիմադրության ճակատ»-ի ստեղծմանը,  ողջ տարածաշրջանում և խնդրի լուծման հույսը ծաղկեց սրտերում»։

Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդը Սիոնիստական ​​ռեժիմի բռնազավթման դեմ Դիմադրության ճակատի ձևավորումից հետո քաղաքական հավասարումների փոփոխության մասին հավելել է. «Դիմադրության ճակատի ի հայտ գալու հետ մեկտեղ Սիոնիստական ​​ռեժիմի գործը դարձավ ավելի ու ավելի դժվար, և, իհարկե, Աստծո կամոք շատ ավելի դժվար կլինի ապագայում, բայց ռեժիմի կողմնակիցների և նրանց գլխավորող  Միացյալ Նահանգների ջանքերն ավելի մեծացան  ի պաշտպանություն այդ ռեժիմի։Լիբանանում Հեզբոլլահի հավատարիմ, երիտասարդ և անձնազոհ ուժի ի հայտ գալը և Պաղեստինի սահմաններում ՀԱՄԱՍ-ի և Իսլամական ջիհադի մոտվիացիոն խմբավորումների ստեղծումը անհանգստացրեցին ոչ միայն սիոնիստ պարագլուխներին, այլև Միացյալ Նահանգներին և արևմտյան այլ երկրներին, ուստի նրանք օկուպանտ ռեժիմին ծրագրակազմային ու սարքակազմային աջակցություններ ցուցաբերելուց հետո, իրենց ծրագրերի մեջ ներառեցին տարածաշրջանում աջակիցներ գտնելուն և  արաբական երկրների հետ հարաբերությունների կարգավորումը։ Նրանց լայնածավալ աշխատանքի արդյունքն այսօր ակնհայտ է որոշ արաբական  պետությունների պարագլուխների և արաբ դավաճան քաղաքական և մշակութային ակտիվիստների պահվածքում և խոսքում»:

Իսլամական հեղափոխության հաղթանակից առաջ Պաղեստինի ժողովրդի պայքարը՝ իր երկիրը կեղծ սիոնիստական ​​կառավարության ճիրաններից ազատագրելու համար, չնայած բոլոր ջանքերին, ձախողվել էր։

Այս պարտության հիմնական պատճառներն էին.  արտասահմանյան նյութական ու հոգևոր  օգնության սահմանափակությունը,  իսլամական և արաբական երկրների, ինչպես նաև պաղեստինյան զինյալ խմբավորումների միջև առկա տարաձայնությունն ու պառակտումը։ Եվրոպական երկրների ու ԱՄՆ-ի կողմից  Սիոնիստական ռեժիմին ցուցաբերվող լայնածավալ աջակցությունը Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարում պաղեստինցիների ձախողման մյուս պատճառներն են։

Անշուշտ, պաղեստինցի մարտիկների գաղափարական թուլությունը,   կազմակերպչական խնդիրների և ժողովրդի զինված ուժերը մոբիլիզացնելու ձախողման հետ մեկտեղ հանգեցրին Իսրայելի անպարտելիության առասպելը աստիճանաբար որոշ արաբների հոգիներ թափանցելուն։ 1979 թվականին Սիոնիստական ​​ռեժիմի և Եգիպտոսի միջև Քեմփդևիդյան համաձայնագրի ստորագրումը նույնպես մեծացրեց  հուսահատության  շրջանակը: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո իրավիճակը լիովին փոխվեց հօգուտ Պաղեստինի ճնշված ժողովրդի։ Իրանի Իսլամական Հանրապետության լիակատար աջակցություն ցուցաբերելով և՛ նյութական անհրաժեշտ ռեսուրսներ էր տրամադրում պաղեստինցի մարտիկներին, և՛ նրանց սնուցում մտավորապես և գաղափարապես՝ լուսանցք մղեց ձախ և մարքսիստական ​​սխալ պատկերացումները: Պաղեստինի առաջնորդներից շեյխ Ասադ Թամիմին պայքարի գործընթացի վրա իսլամական հեղափոխության ազդեցության մասին ասում է.«Իրանի հեղափոխությունից առաջ Իսլամը դեռ պատերազմի դաշտ չէր մտել, նույնիսկ հայտարարություններով: Օրինակ, ջիհադ բառի փոխարեն օգտագործվում էին այնպիսի բառեր, ինչպիսիք են նեզալը և քեֆահը... Իրանի հեղափոխությունը, Պաղեստին բերեց այն իրողությունը,որ «Իսլամը, լուծումն ու ջիհադը հիմնական միջոցներ են»։

Պաղեստինի ժողովրդի վրա իսլամական հեղափոխության ազդեցության արդյունքում, ձախ և մարքսիստական ​​հակումները պաղեստինյան պայքարող խմբերի  շրջանում թուլացան, իսկ մզկիթներն ու կրոնական առաջնորդները ձեռք բերեցին հատուկ կարգավիճակ, և նրանց մոբիլիզացնող ուժը հանգեցրեց Պաղեստինի Ինթիֆադայի ձևավորմանը:

Պաղեստինի Իսլամական Ջիհադ շարժման հիմնադիր և գլխավոր քարտուղար՝ Նահատակ դոկտոր Ֆաթհի Շաղաղին այդ մասին ասել է. «Ոչինչ չէր կարող այնքան ոգևորել, Պաղեստինի ժողովրդին, արթնացնել նրանց զգացմունքները և հույս արթնացնել նրանց սրտերում, որքան Իմամ Խոմեյնիի հեղափոխությունը: Իսլամական հեղափոխության հաղթանակով մենք ուշքի եկանք ու հասկացանք, որ ԱՄՆ-ին ու Իսրայելին նույնպես կարելի է հաղթել։ Մենք հասկացանք, որ կարող ենք հրաշքներ գործել՝ ոգեշնչված իսլամի կրոնից, և հետևաբար, մեր մոջահեդ ժողովուրդը Պաղեստինում բարձր են գնահատում  Իսլամական հեղափոխությունը և Իսլամական Հանրապետությունը և Իմամ Խոմեյնիին համարում են իսլամի պատմության հավերժ առաջնորդներից մեկը»: