Ղոդսը՝ Իսլամ աշխարհի գոհարը(3)
(last modified Wed, 27 Apr 2022 10:15:43 GMT )
Ապրիլ 27, 2022 14:45 Asia/Tehran

Ղոդսի համաշխարհային օրվան ընդառաջ ,այս հաղորդման ընթացքում կքննարկենք Պաղեստինի օկուպացված տարածքներում, անցյալ չորս տասնամյակների վերիվայրումներով լի իրադարձությունները:

Ղոդսի համաշխարհային օրվան ընդառաջ, սիոնիստական ​​ռեժիմը օկուպացված  տարածքներում փորձում է դիմակայել պաղեստինցիների ազատագրական շարժմանը և միաժամանակ փորձում է  արաբական երկրների հետ հարաբերությունները բնականոն դարձնել և մոռացության մատնել օկուպացված Պաղեստինը և սրբազան Ղոդսը: Սա անցյալ չորս տասնամյակում, սիոնիստական ռեժիմի քաղաքականությունն է եղել:  Մի կողմից  շարունակում է ճնշել ու ագրեսիա իրականացնել, մյուս կողմից՝ պնդում է ,թե ցանկանում է  խաղաղության ու փոխզիջման գնալ պաղեստինցիների ու արաբական պետությունների հետ։Աշխարհում միայն սիոնիստական ​​ռեժիմն է,որ  կարող է նման երկակի քաղաքականություն վարել ,այդ էլ  այն պատճառով ,որ վայելում է այսպես ասած ՝մարդասիրության ու ազատության իբր  ջատագովներ՝ԱՄՆ-ի և եվրոպական կառավարությունների լիակատար աջակցությունը,և այդ երկրներում իշխանության եկող յուրաքանչյուր կուսակցություն ,իրեն պարտավորված է համարում ամեն պայմաններում հովանավորել սիոնիստական ռեժիմին: Սակայն Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ,Պաղեստինի օկուպացված տարածքներում   սիոնիստների համար իրավիճակը  փոխվել է: Մերձավոր արևելքի  հավասարումների դաշտ մտավ նոր բաղադրիչ, դա հաշտվողականության  առանցքի դեմ դիմադրության առանցքի ձևավորումն էր։1979 թվականին իսլամական հեղափոխության հետ միաժամանակ և լուսահոգի Իմամ Խոմեյնիի գաղափարների ազդեցությամբ, ձևավորվեց Պաղեստինի դիմադրության առաջին շարժումը։Այս շարժումը Պաղեստինի  իսլամական Ջիհադ շարժումն էր, որը հիմնադրվեց նահատակ Ֆաթհի Շաղաղիի կողմից: Նահատակ Ֆաթհի Շաղաղին իր «Ալ Խոմեյնի, Ալ-հալ ալ-էսլամի վա ալ-բադիլ» գրքում ներկայացնում է լուսահոգի Իմամ Խոմեյնիի հեղափոխությունը, որպես սիոնիստական ​​ռեժիմին դիմակայելու միակ լուծում և  ասել է,որ Պաղեստինի Իսլամական Ջիհադ շարժումը հիմնադրվել է լուսահոգի իմամ Խոմեյնիի ընդվզումից ազդված: Իսլամական Ջիհադի ձևավորմամբ,Իսլամական ընթացքների բոլոր հովանավորները մղվեցին դեպի այս խումբը: Սա արագացրեց իսլամական խմբավորումների ստեղծման միտումը : Իսլամական դիմադրության շարժումների ստեղծման գործնական արդյունքը  8 տարի հետո  ապացուցեց  , որ Պաղեստինի առաջին  ինթիֆադան կազմավորվել է «Քարե ինթիֆադա» անվամբ։ Պաղեստինի Իսլամական դիմադրության շարժման ՀԱՄԱՍ-ը,  երկրորդ ինթիֆադայի ձևավորման հետ միաժամանակ, հայտարարեց իր գոյության մասին։Իսլամական Ջիհադի և ՀԱՄԱՍ-ի գոյությունը պատճառ դարձան ,որ Ինթիֆադան ,որը դատարկ ձեռքով սկսվել էր 1987 թվականի դեկտեմբերի 8-ից ,տևի 6 տարի: Հենց ինթիֆադան ստիպեց սիոնիստներին բանակցել Յասեր Արաֆաթի գլխավորած ՊԱԿ-ի (Պաղեստինի ազատագրական կազմակերպության) հետ։Սիոնիստները, որոնք Պաղեստինի օկուպացումից ի վեր ամեն տեսակի հանցագործություններ էին  կատարել՝ չնայած  «Ալ-Ֆաթհ»-, «Ալ-Սաեղե»- և «Սև Սեպտեմբեր»- խմբերի մղած զինյալ պայքարի ,կարողացել  էին այդ զինված խմբավորումներին ճնշելուց, բացի  շարունակել իրենց հանցագործություններն ու օկուպացիան։ Բայց Քարե ինթիֆադան, որը ստեղծվել  էր իսլամական դիմադրության շարժումների ազդեցությամբ , ստիպեց նրանց բանակցել ՊԱԿ-ի հետ:

Երբ 1960-ական և 1980-ական թվականներին պաղեստինցի զինյալները հասնում էին իրենց զինված պայքարի արդյունքներին,սիոնիստները կապի ճանապարհներ ստեղծելով ,նրանց հեռացրին պայքարից ու  մեկուսացրին նրանց: 1980-ականների վերջերին սիոնիստները, սարսափած պաղեստինյան ինթիֆադայից և իրենց գոյությունը վտանգված տեսնելով, քայլեր ձեռնարկեցին  պաղեստինցիների հետ բանակցության համար:Անշուշտ, պաղեստինցիների հետ կապի ուղիներ ստեղծելու սիոնիստական ​​ռեժիմի ջանքերի արմատները վերադառնում են մեկ տասնամյակ առաջվա :Հորդանանում ,Ալ-Կարամայի ճակատամարտից և պաղեստինյան զինված շարժումների հզորացումից և 1972 թվականին՝Մյունխենի օլիմպիական խաղերի դեպքից  հետո,սիոնիստները այս դեպքի հեղինակներին դիմակայելով ,փորձեցին պաղեստինցիների հետ շփման ուղիներ ստեղծել: Հաղորդակցության այս ուղիները ստեղծվել էին սիոնիստական ռեժիմում խաղաղության կողմնակից ձախակողմյան հոսանքների կողմից, Եվրոպայում բնակվող  որոշ արևմտամետ պաղեստինցիների հետ կապեր հաստատելով:  Սիոնիստները 1982 թվականին ,Պաղեստինի ազատագրական շարժումները ճնշելու նպատակով բռնագրավվում են Բեյրութը և այնտեղից վտարում պաղեստինցիներին: Թեև սիոնիստների ներկայությունը Լիբանանում տևեց գրեթե երկու տասնամյակ,սակայն սիոնիստների կողմից հարավային Լիբանանի օկուպացումը ճանապարհ հարթեց սիոնիստների եւ պաղեստինցիների միջեւ բանակցությունների մեկնարկի համար։Առաջին ինթիֆադան կամ Քարե ինթիֆադան, որը սկսվել էր 1987 թվականին, սիոնիստներին թելադրում էր այն տրամաբանությունը, որ եթե նրանք չբանակցեն, պետք է սպասեն ավելի շատ հակամարտությունների, որոնք կարող են վտանգել իրենց գոյությունը:1988 թվականի նոյեմբերի 15-ին, Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը՝ Յասեր Արաֆաթի գլխավորությամբ, Ալժիրում Ազգային ժողովի (Ալ-Վաթանի) նիստում հռչակեց Պաղեստինի անկախությունը։Թեև այս ակցիայի երևույթը՝ հեղափոխական էր և Պաղեստինի անկախությանն ուղղված ջանք, սակայն դրա ճշմարտությունը նահանջ էր երեք տասնամյակ առաջ սկսված զինված պայքարից։Այս հռչակագիրը հրապարակվեց այն ժամանակ ,երբ առաջին ինթիֆադայից (1987թ. դեկտեմբերի 8) դեռ  մեկ տարի չէր անցել:Պաղեստինի ժողովուրդն այս ընթացքում բազմաթիվ նահատակներ էր նվիրաբերել, և սիոնիստները գտնվում էին ինթիֆադայի շնորհիվ առաջացած  ճնշման գագաթնակետին:Արևմուտքին կապված և Քեմփ Դեյվիդի տխրահռչակ համաձայնագրի կողմնակից՝ Հոսնի Մուբարաքը, Արաֆաթին ասել էր, որ առևտուր է անում իր ժողովրդի արյունով:

Եասեր Արաֆաթը

Մադրիդյան կոնֆերանսը հյուրընկալվեց Իսպանիայի կողմից և հովանավորվեց Միացյալ Նահանգների և Խորհրդային Միության կողմից:Կոնֆերանսի նպատակն էր վերանայելու և հնարավորության դեպքում մարելու Պաղեստինի առաջին ինթիֆադայի կրակը, որը թևակոխում էր չորրորդ տարին: Մադրիդյան կոնֆերանսը սկսվեց 1991 թվականի հոկտեմբերի 30-ին և տևեց երեք օր։Կոնֆերանսը առաջին միջազգային ջանքերից մեկն էր այսպես կոչված Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացի մեկնարկի համար:Կոնֆերանսին  մասնակցել էին  Իսրայելի կեղծ ռեժիմը, Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը, ինչպես նաև արաբական երկրները, այդ թվում՝ Սիրիան, Լիբանանը և Հորդանանը։Այս խորհրդաժողովը  ԱՄՆ-ի և Խորհրդային Միության համատեղ աջակցությամբ անցկացված վերջին համաժողովն էր, Խորհրդային Միությունը փլուզվեց նույն տարվա դեկտեմբերին։Կոնֆերանսը  կազմվել էր 1991 թվականի Պարսից ծոցի պատերազմից հետո, ԱՄՆ-ի նախագահ  ավագ Բուշի և պետքարտուղար Ջեյմս Բեյքերի կողմից, ովքեր Խորհրդային Միության հետ համագործակցությամբ 1991 թվականի հոկտեմբերի 30-ի համար  հրավերներ էին  ուղարկել Իսրայելին, Սիրիային, Լիբանանին, Հորդանանին և ՊԱԿ-ին։ Մադրիդում ընթացող բանակցությունների 3 օրվա ընթացքում ոչ մի արդյունք չստացվեց:Երկու տարի անց ,երբ այս խորհրդաժողովի լրացուցիչ նիստերը գումարվեցին Վաշինգտոնում ևս ապարդյուն անցան : Հենց Մադրիդյան կոնֆերանսի օրերին,Աբու Մազենի գլխավորած պաղեստինյան պատվիրակությունը Նորվեգիայի Օսլո քաղաքում գաղտնի բանակցում էր սիոնիստների հետ։Օսլոյի բանակցությունները խստորեն հսկվում էին եվրոպական կառավարությունների կողմից,որպեսզի  մինչև ավարտը կանխեին  լրատվամիջոցների լուսաբանումը :1991 թվականին սկսված բանակցությունների 12 փուլերի ընթացքում ՊԱԿ-ը  չհաջողեց  իրականացնել իր պահանջները և իվերջո եվրոպացիների ճնշման ներքո ինչ-որ չափով համաձայնության եկավ ,որպեսզի ենթահող ստեղծվի լրացուցիչ համաձայնության համար:Օսլոյի  համաձայնագրի միակ արդյունքը  ՊԱԿ-ի կողմից «Իսրայել»-ի կեղծ ռեժիմին պաշտոնապես ճանաչելն էր:Սակայն սիոնիստները չհամաձանյվեցին պաշտոնապես ճանաչել Պաղեստին երկիրը,այլև ՊԱԿ-ին պաշտոնապես ճանաչեցին ,որպես Հորդանան գետի արևմտյան ափին բնակվող պաղեստինցիների պաշտոնական ներկայացուցիչ :Այսինքն նրանք ոչ Պաղեստինի պետությունը պաշտոնապես ճանաչեցին և ոչ Պաղեստինի ժողովրդին,այլՊԱԿ-ը «Իսրայել»-ին պաշտոնապես ճանաչեց: 

Օսլոյի համաձայնագիր Իսահակ Ռաբինի և Յասեր Արաֆաթի միջև

1993-ին Վաշինգտոնում Իսահակ Ռաբինի և Յասեր Արաֆաթի միջև ստորագրված պայմանագրի համաձայն,որոշվեց  , որ սիոնիստները Պաղեստինի որոշ հատվածներ հանձնեն ՊԱԿ-ին։1994 թվականի Գազա Արիհա համաձայնագիրը նախատեսում էր Գազայի հատվածը և Արիհայի  մի մասը Պաղեստինի ազատագրման կազմակերպությանը հանձնել և այս տարածքում ,Արաֆաթի կողմից ստեղծել ժամանակավոր իշխանություն ,որից հետո մի շարք բանակցությունների ընթացքում ,որոնք չպետք է տևեին ավելի քան հինգ տարի ,կողմերի միջև վերջնական համաձայնություն կայանար և Պաղեստինում ստեղծվեր պաղեստինյան ու հրեական երկու երկրներ: 1994 թվականին Յասեր Արաֆաթը  Գազայի հատված մտավ և ինքնավար կազմակերպությունը ձևավորվեց խիստ սահամանափակություններով : Արաֆաթը և Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը (ՖԱԹՀ) որքանով ,որ նահանջում էր Պաղեստինի ազատագրական գաղափարից, Իսլամական դիմադրության առանցքը  ավելի ուժեղ կամքով էր շարունակում պայքարը սիոնիստների դեմ: